Տերն ու ծառան

 

Բնութագրի՛ր կերպարներին:

Հարուստը ժլատ էր ,ագահ, ու ծառաներին աշխատացնում էր առանց վարձատրելու։

Մեծ եղբայրը հնազանդ էր, բարեխիղճ աշխատող ու անպաշտպան։

Փոքր եղբայրը ծույլ էր,խորամանկ ։

Ո՞ր կերպարի կողմն է քո համակրանքը, ինչո՞ւ: Ոչ մեկին էլ չհամակրեցի ,երեքն էլ վատն էին։

Դասարանական աշխատանք

ՊԱՏՐԱՆՔ

Վեր է կացել էն սարում

Մեր Չալակը իր թևից.

Գընում է մութ անտառում,

Քաջ ախպերըս ետևից։

Զըրնգում են նըրանք խոր

Էն անտառում կուսական.

Ես կանչում եմ նորից նոր,

Ինձ թըվում է, թե կըգան…

Զո՜ւր… վաղուց են, ա՜խ, նըրանք

Մեր սարերից գընացել.

Էն զիլ ձեներն են մենակ

Իմ ականջում մընացել…

1. Բացատրի՛ր բառերը՝ կուսական-անբասիր, զուր-իզուր,անիմաստ, զիլ-ուժգին..

2. Ի՞նչ է պատրանքը, բացատրի՛ր վերնագիրը:

Պատրանքը անիրական երազանք է, իլյուզիա, խաբկանք է,թվացյալ ինչ որ լավ բան է։

 

Երկու սև ամպ

Վաղուց թողած բարձր ու կանաչ

Գահը իրենց հանգստության,

Երկու սև ամպ, հողմի առաջ

Գնում էին հալածական։

Հողմը սակայն չար հոսանքով

Բաժնել, ջոկել չէր կարենում,

Ինչքան նրանց լայն երկնքով

Դես ու դեն էր քշում, տանում։

Ու անդադար գնում էին՝

Քշված հողմի կատաղությամբ,

Իրար կպած ու միասին,

Երկու սև ամպ, երկու սև ամպ…

 

Բացատրի՛ր բառերը։

հողմ-փոթորիկ, գահ-թագավորական աթոռ

Փորձի՛ր ձևակերպել բանաստեղծության ասելիքը։

Երկու սև ամպ այնքան միասնական էին,որ ոչ մի հողմ ու փոթորիկ նրանց չէր կարողանում բաժանել,միասին կարողանում էին դիմանալ հալածանքներին։ Եթե մարդիկ էլ միասնական լինեն ամեն ինչի կդիմանան։

Մեծությունների չափումը տրված ճշգրտությամբ

854. Մարմնի զանգվածի մոտավոր արժեքը 1 կգ ճշգրտությամբ

հավելուրդով հաշվելիս չափման սխալը 350 գ է: Որքա՞ն կլինի

պակասորդով հաշվելու չափման սխալը։

1000-350=650գ

856. Ցանկապատի երկարության մոտավոր արժեքը 1 մ ճշգրտությամբ

պակասորդով հաշվելիս չափման սխալը 35 սմ է: Գտե՛ք պակասորդով հաշվելու չափման սխալի և հավելուրդով հաշվելու չափման սխալի տարբերության բացարձակ արժեքը: 100-35=65սմ 65-35=30սմ

863. Երկու վարպետներ, աշխատելով առանձին,

կարող են կատարել նույն աշխատանքը

համապատասխանաբար 10 և 12 օրում։ Աշխատանքի ո՞ր մասը կկատարեն վարպետները՝ մեկ օր աշխատելով միասին։  1/10+1/12=11/60

865. Այգում աճում են միայն խնձորենիներ և դեղձենիներ, ընդ որում

դեղձենիների քանակը 3 անգամ պակաս է խնձորենիների

քանակից։ Այգու բոլոր ծառերի քանի՞ տոկոսն են դեղձենիները։ 1+3=4 100:4=25 Պատ՝.25%

Տնային աշխատանք

855. Ժամանակի մոտավոր արժեքը պակասորդով հաշվելիս չափման

սխալը 43 վ է, հավելուրդով հաշվելիս` 17 վ: Ի՞նչ ճշգրտությամբ է

չափվել ժամանակը: 43+17=60վ=1ր

864. Ունենք 72 կգ պղնձի և 8 կգ արծաթի համաձուլվածք։ Քանի՞ տոկոս

է արծաթը այդ համաձուլվածքում։

72+8=80 80:8=10 100·1/10=10%

866. Երբ ավտոմեքենան անցավ երկու քաղաքների հեռավորության 2/7

մասը, նրան մինչև ճանապարհի կեսը մնացել էր անցնելու 27 կմ։

Ինչքա՞ն է երկու քաղաքների հեռավորությունը

X-2/7X-27=X/2

X-2/7X-X/2=27•14

X=27•14/3X

X=126կմ

Ամփոփիչ աշխատանք

1.Ի՞նչ է բնութագրում ջերմաստիճանը:

Ջերմաստիճանը մարմինների ջերմության աստիճանն է։

Ջերմությունը լինում է տարբեր տեսակների՝ սառը, տաք։ Ջերմաստիճանը չափում են նոր տարբեր սարքերով, ջերմաչափերով, բայց մեծամասնությունը սխալ են ցույց տալիս։

2.Ե՞րբ են մարմինները ջերմային հավասարակշռության վիճակում: Ջերմաին հավասարակշռությունը լինում է այն դեպքում, երբ որ տաքն ու սառը միանում են իրար։

3.Ջերմաչափի ի՞նչ տեսակներ գիտես: Սպիրտային,րտուտային և էլեկտրական ։

4.Ինչպե՞ս պետք է օգտվել բժշկական ջերմաչափից: Կան տարբեր ձևեր, բայց ամենաանվտանգը և ամենաճիշտը դնել այն թևի տակ։

5.Ո՞ր երևույթներն են կոչվում հալում և պնդացում: Երբ  հեղուկը  դնում ենք սառնարանում , լինում է պնդացում։ Իսկ երբ  մենք տաք տեղ ենք դնում, պնդացածը  հալում է։  Պնդացումը դա մարմինը հեղուկից դառնում է պինդ,իսկ հալումը երբ պինդ մարմինը դառնում է հեղուկ։

6.Ո՞ր մեծություն է կոչվում եռման ջերմաստիճան: Եռման ջերմաստիճանը դա 100 աստիճանն է։ 100 աստիճանի տակ ջուրը եռում է։

7.Ինչու՞ է Արեգակը համարվում Երկրի վրա կյանքի և ջերմության գլխավոր աղբյուրը: Արեգակը ամենատաքն է, քանի որ  նա տաքացնում է երկիրը։ Եթե արևը չլիներ չէր լինի, ոչ կյանք ոչ ջերմություն ։

8.Վառելանյութի ի՞նչ տեսակներ գիտես: Փայտ,  նավթ,գազ։

9.Կա՞ն արդյոք Երկրի ընդերքում ջերմային էներգիայի այլ աղբյուրներ: Այո կան-բնական գազ,նավթ։

10. Ե՞րբ են մարմինները համարվում էլեկտրականացված : Երբ  ինչ որ առարկա են ձգում։

11. Ինչպե՞ս են պարզում մարմինների էլեկտրականացված լինելը: Էլեկտրականացած լինելը պարզում են տարբեր սարքերով՝էլեկտրաց ույցով ։

Ինքնաստուգում

1.Բացատրեք «Հայրենիք» հասկացությունը։

Հայրեինքը  այն տարածքն է, որտեղ ժողովուրդը դարեր շարունակ ապրում է, կերտում իր պատմությունը, ստեղծում մշակութային արժեքներ։

 

2.Որո՞նք են Մեծ Հայքի 15 նահանգները

Մեծ Հայքի  տարածքը բաժանվել է 15 խոշոր նահանգների՝ աշխարհների։

1 Այրարատ, 2 Գուգարք, 3 Տայք, 4 Բարձր Հայք, 5 Ծոփք, 6 Աղձնիք, 7 Տուրուբերան (Տարոն), 8 Վասպուրական, 9 Ուտիք,  10 Արցախ, 11 Սյունիք, 12 Մոկք, 13 Կորճայք, 14 Պարսկահայք,  15 Փայտակարան։

Մեծ Հայքի ամենախոշոր և նշանավոր աշխարհը Այրարատն է։

 

3. Որքա՞ն են Մեծ և Փոքր Հայքերի տարածքները

Մեծ Հայքի (նշանակում է Մեծ Հայաստան) ընդարձակ տարածքը (ավելի քան 300 հազ. քառ. կմ) բաժանվել է 15 խոշոր նահանգների՝ աշխարհների։

Փոքր Հայքը (Փոքր Հայաստան) տարածվում էր Մեծ Հայքից արևմուտք։ Նրանց սահմանաբաժանը Արևմտյան Եփրատն էր։ Փոքր Հայքի տարածքը կազմում էր շուրջ 80 հազ.քառ.կմ։

 

4.Ինչպե՞ս է Վանա լճի նախկին անվանումը:

Վանա Լիճը հնում հայտնի է Բզնունյաց ծով անվանումով:

 

5․ Ո՞րն է հայերի հայրենիքը։

Հայերի հայրենիքը Հայկական լեռնաշխարհն է։

 

6.Ե՞րբ է սկզբնավորվել քարի դարը և ի՞նչ փուլերի է բաժանվում:

Քարի դարը սկզբնավորվել է շուրջ 3 միլիոն տարի առաջ և ավարտվել է Ք.ա.6-րդ հազարամյակի կեսերին։

Քարի դարն իր հերթին բաժանվում է երեք փուլերի՝ հին քարի դար, միջին քարի դար և նոր քարի դար։ Այդ դարաշրջանները գիտության մեջ հունարենով, համապատասխանաբար, կոչում են պալեոլիթ,մեզոլիթ և նեոլիթ։

 

7.Ինչո՞վ է հայտնի Ախթամար կղզին:

Ախթամար կղզին հայտնի է հատկապես նշանավոր Սուրբ Խաչ եկեղեցով։

 

8.Ինչո՞ւ է Հայաստանի տարածքը կոչվում լեռնային երկիր։

Հայկական լեռնաշխարհում կան բազմաթիվ բարձր լեռնաշղթաներ, կան նաև դաշտեր, հովիտներ ու սարահարթեր։ Հայաստանի տարածքը հարևան երկրների համեմատ բարձր է։ Այդ պատճառով հաճախ անվանում են նաև Լեռնային երկիր։

 

9. Ինչպե՞ս են օտարները կոչել Հայաստանը։

Օտարները Հայստանը կոչել են Արմենիա, Ուրարտու, հարևան վրացիները՝ Սոմխեթի։

 

10.Ո՞րն է Վանի թագավորության նշանակությունը Վանի թագավորության մեջ։

Վանի թագավորությունը ստեղծեց համահայկական թագավորություն՝ միավորելով ողջ լեռնաշխարհը միասնական թագավորության մեջ։ Հայ ժողովուրդը՝ որպես լիակատար ընդհանրություն, իր ձևավորման ավարտին հասավ այս թագավորության օրոք։

 

11.Որոնք են Հայկական լեռնաշխարհի սահմանները:

Հայկական լեռնաշխարհի սահմանները հարավում հասնում են Հայկական Տավրոսի, հյուսի արևմուտքում՝ Պոնտոսի լեռներին, հյուսիսում՝ Կուր գետն է, արևելքում՝ Կասպից ծովը և Ուրիմա լիճը, արևմուտքում՝ Փոքրասիական սարահարթը։

 

12․ Որտե՞ղ է գտնվել Կիլիկյան Հայաստանը։

Հայերը 11-14-րդ դարերում զորեղ պետություն են ունեցել նաև Միջերկրական ծովի հյուսիս-արևելքում՝ Կիլիկիայում։ Այն ընդգրկել է մինչև 50 հազ․ քառ․ կմ տարածք։

 

13․ Որո՞նք են հին քարի դարի կարևոր կայանները։

Հայաստանում հայտնաբերված հնագույն պալեոլիթյան կայանը Գուգարքում ՝ և ունի ավելի քան 1,8 միլիոն տարվա հնություն։ Դա Եվրոպայի և Արմտյան Ասիայի տարածքում նախամարդու հնագույն կայանն է։ Հին քարի դարի կարևոր կայաններ կան Արտին լեռան վրա, Արզնիում, Ազոխում (ԼՂՀ Հադրութի շրջան) և բազմաթիվ այլ վայրերում, որտեղից գտնվել են մեծ քանակությամբ հնագույն մարդու ոսկորներ, գործիքներ և զենքեր։

 

14.Ո՞վ թալանեց Արդինի-Մուսասիր գլխավոր տաճարը։

Ք.ա.714թ.Սարգոն 2-րդն  հարձակվեց Արդինի- Մուսասիրի գլխավոր տաճարի վրա և կողոպտեց այն։ Նա տաճարից առգրավվեց մի քանի տոննա կշռող ոսկյա և արծաթյա արձաններ, հսկայական քանակությամբ զենք ու զինամթերք։

 

15.Ի՞նչ է Միջնաշխարհը:

Հայկական լեռնաշխարհի կետնրոնական մասը կոչվում է Միջնաշխարհ։

 

16.Ի՞նչ գիտեք Թեյշեբային քաղաքի մասին։

Ռուսա 2-ը  Երևանի տարածքում կառուցեց Թեյշեբաինի (Կարմիր բլուր) քաղաքը։ Այն նվիրված էր ռազմի և քաջության աստված Թեյշեբային։

 

17.Ո՞րն է Հայկական բարձրավանդակի ամենաբարձր լեռը և որքա՞ն է բարձրությունը։

Հայկական բարձրավանդակի ամենաբարձր լեռը մեծ Արարատն է, որը հայտնի է նաև Մասիս անունով։ Այն ծովի մակարդակից բարձր է 5165մ։ Իսկ Փոքր Արարատը կամ Սիսն ունի 3925մ․ բարձրություն։

 

18․ Ո՞վ է Արատտայի հովանավոր աստվածը։

Արատտայի հովանավոր աստվածն էր Հայկը։ Նա իմաստության և ջրերի աստված Հայայի որդին էր։

 

19.Հյուսիսից արշավող ո՞ր ցեղերի դեմ է պայքարել Վանի թագավորությունը:

Վանի թագավորության թուլացմանն ու անկմանը նպաստեցին նաև հյուսիսից ասպատակող սկյութական ցեղերը։

 

20․ Ո՞ր լեզվաընտանիքին են պատկանում հայերը։

Հայերը պատկանում են հնդեվրոպական լեզվաընտանիքին։

 

21․ Ո՞վ է Ռուսա 3-ի հայրը։

Ռուսա 3-րդը Էրիմենայի որդին էր։

 

22.Ի՞նչ է «Ոսկե եռանյունին»

Հայկական լեռնաշխարհում բացվել են նեոլիթյան բազմաթիվ հուշարձաններ։ Դրանցից հատկապես կարևոր են Աղձնիքի և Հայոց Միջագետքի տարածքում գտնվողները։ Այդ տարածքը հնագետները անվանում են <<Ոսկե եռանկյունի>>։ Այստեղից սկզբնավորվել է այսօրվա համաշխարհային քաղաքակրթությունը։ <<Ոսկե եռանկյունու>> կարևոր հուշարձաններից է Պորտաբլուրը (Եդեսիայից հյուսիս-արևելք)։ Այստեղ հայտաբերվել են երկիր մոլորակի ամենահին տաճարները։

 

23. Ո՞վ է կառուցել «Շամիրամի ջրանցքը»:

Մենուա արքայի օրոք  Վանա լճի արևելքում կառուցվեց 72 կմ երկարությամբ ջրանցք, որը ժողովրդի մեջ հայտնի է «Շամիրամի ջրանցք» անունով։

 

24.Ինչո՞ւ է Արարատը համարվում սրբազան լեռ:

Ըստ Աստվածաշնչի՝ Համաշխհարային ջրհեղեղի ժամանակ Նոյ նահապետի տապանը հանգրվանել է Արարատի գագաթին։ Արարատ լեռը քրիստոնյաների, առաջին հերթին հայերի համար համարվում է սրբազան լեռ։

 

25․ Ո՞ր թվականներին է գահակալել Արգիշտի 1-ը։

Արգիշտի 1 հզոր արքանր գահակալել  Ք․ա․ 786-764թ։

 

26.Մեծ Հայքի ո՞ր նահանգներն է իր մեջ ընդգրկում ներկայիս ՀՀ տարածքը:

Ներկայիս Հայաստանի Հանրապետությունն ունի շուրջ 30 հազ. քառ. կմ տարածք։ Այն իր մեջ ամբողջությամբ չի ընդգրկում Մեծ Հայքի և ոչ մի աշխարհ։ Մեր հանրապետության կազմում գավառներ կան Սյունիքից և Այրարատից, ավելի քիչ Գուգարքից և Ուտիքից։

 

27․ Ե՞րբ է հայտնագործվել կրակը։

Հին քարի դարի կարևորագույն նվաճումներից էին կրակի ստացումը և օգտագործումը։ Մարդիկ սկսեցին կրակով տաքացնել իրեն կացարանը, կերակուր պատրաստել և պաշտպանվել գազաններից։

 

28.Ո՞րն է ՀՀ ամենաբարձր գագաթը և որքա՞ն է բարձրությունը։

ՀՀ-ի տարածքի ամենաբարձր լեռը Արագածն է։ Այն ունի 4096 մ բարձրություն:

 

29.Ո՞ր արքան ստեղծեց տեղական սեպագիրը:

Իշպուին արքայի օրոք ստեղծվեց տեղական սեպագիրը (մինչ այդ օգտագործվում էր ասորեստանյան սեպագիրը ասուրերեն)։

 

30․ Ո՞րն է Հայկական լեռնաշխարհի առաջին պետությունը։

Հայկական լեռնաշխարհի մինչ օրս հայտնի առաջին պետությունն Արատտան է։ Այն գոյություն է ունեցել Ք․ա․ 28-27դդ․։

 

31․ Ո՞ր երկրի մասին է ասվում՝ ընդարձակ, հպատակություն չճանաչող երկիր։

Ասորեստանյան արձանագրություններում Նաիրին հիշատակվում է իբրև «ընդարձակ, հպատակություն չճանաչող երկիր», որն ուներ «250 քաղաք՝ զորավոր պարիսպներով»։ Ք․ա․ 9-րդ դարում Նաիրին արդեն հանդես է գալիս որպես մեկ միասնական պետություն։

 

32.Ո՞րն է Հայկական լեռնաշխարհի գործող հրաբխային գագաթը։

Հայկական լեռնաշխարհի լեռները հրաբխային հանգած գագաթներ են, սակայն կա մի գագաթ՝ Թոնդուրեկը, որն այսօր էլ գործող է։

 

33.Ո՞վ է հաջորդել Իշպուինիին:

Իշպուինիին հաջորդել է նրա որդի Մենուան :

 

34.Որո՞նք են Հայկական լեռնաշխարհի երեք խոշոր լճերը:

Հայկական լեռնաշխարհի երեք խոշոր լճերն են Սևանը, Վանը և Ուրմիան։

 

35․ Ի՞նչ է Շանիդարը։

Պալեոլիթի վերջին շրջանի և մեզոլիթի կարևոր հուշարձան է Շանիդարը, որը Կորդվաց աշխարհի տարածքում է։Այն երկրագնդի վաղ հողագործական և վաղ անասնապահական առաջին հնավայրերից է։

 

36. Ո՞րն է Սևանա լճի նախկին անվանումը։

Սևանն ունի քաղցրահամ ջրեր և հայտնի է նաև Գեղամա կամ Գեղարքունյաց ծով անուններով։ Ծովի մակերևույթից բարձր է եղել 1916մ։

 

37․ Ո՞վ է Ուրարտուի առաջին արքան։

Ք․ա․ 859 թ․Ուրարտուի արքան  է Արամը՝ Արամու։

 

38.Ո՞վ է հիմնադրել Էրեբունի մայրաքաղաքը։

Վանի թագավորության ժամանակ հիմնվեց համայն հայության ներկայիս մայրաքաղաքը՝ Էրեբունի-Երևանը։

Արգիշտի 1-ը հիմնադրեց  Էրեբունին (Ք.ա.782)

 

39․ Ասորեստանի ո՞ր արքան Ք․ա․ 833թ․ պարտվեց հայկական զորքերին։

Ք․ա․ 833 թվականին Հայկական Տավրոսի հարավային լանջերին հաջողությամբ պատերազմել են Ասորեստանի արքա Սալմանասար 3-ի դեմ։

 

 

40․ Ո՞րն է Բրոնզե դարի կարևոր նվաճումը։

Բրոնզե դարում  անկում է ապրում նախնադարյան հասարակությունը՝ իր տեղը զիջելով պետականություններին։(պետության ստեղծումը)

Հայաստանում բրոնզի դարը սկսվել է Ք․ա․ 4-րդ հազարամյակի կեսերին և տևել մինչև 2-րդ հազարամյակի վերջը։

 

41.Ո՞ւմ օրոք է Վանի թագավորությունն ունեցել տարածքային ամենամեծ աճը:

Վանի տերությունը Արգիշտի 1-ի օրոք (Ք.ա.786-764) հասավ աննախադեպ հաջողությունների։  Համահայկական թագավորության հզորացումը շարունակվում է նաև հաջորդ արքա Սարդուրի 2-ի օրոք (Ք.ա.764-735)։

 

Այսպիսով՝ Արգիշտի 1-ի և Սարդուրի 2-ի օրոք Վանի թագավորությունն Առաջավոր Ասիայի ամենաուժեղ պետությունն էր’Չորս ծովերի տերությունը։

Սարդուր 2-ի գահակալման շրջանում Վանի տերությունն ունեցել է տարածքային ամենամեծ աճը։

 

42.Ո՞րն է Ուրմիա լճի նախկին անվանումը:

Մեր լեռնաշխարհ ամենամեծ լիճն Ուրմիան է։ Աղիության պատճառով չունի կենդանական և բուսական աշխարհ։ Հնում այն հայտնի էր Կապուտան ծով անվամբ:

 

43. Որո՞նք են Հայկական լեռնախշարհի խոշոր գետերը:

Հայաստանից են սկզբնավորվում տարածաշրջանի մի քանի հայտնի գետեր՝ Եփրատը, Տիգրիսը, Արաքսը, Ճորոխը և Կուրը։ Հայկական գետերը թափվում են Սև ու Կասպից ծովերը և Պարսից ծոցը։

 

44. Ո՞րն է հայոց մայր գետը:

Արաքսը (հնում Երասխ), որն ամբողջությամբ հոսում է Հայաստանի տարածքով, Համարվում է հայոց մայր գետը։

 

45․ Ո՞վ է հաջորդել Սարդուրի 1-ին։

Սարդուրի 1-ին հաջորդեց նրա որդի Իշպուինին (Ք․ա․ մոտ 825-810 թթ․)

 

46․ Ո՞ր թվականին է գահակալել Մենուա արքան։

Մենուան գահակալել է  Ք․ա․ 810-786 թթ․։

 

47.Ո՞վ է հիմնադրել Տուշպա մայրաքաղաքը։

Ք.ա.830-ական թվականների վերջին Սարդուրի 1-ինը Վանա լճի արևելյան ափին հիմնադրեց Տուշպա (Տոսպ,Վան) մայրաքաղաքը։

 

48.Ո՞ր գետում և ո՞ր արքայի օորոք հայ ժողովուրդը մկրտվեց քրիստոնյա:

Աստվածաշնչի համաձայն՝ դրախտը եղել է Եփրատի ու Տիգրիսի ակունքներում։ Եփրատի արևելյան ճյուղի՝ Արածանիի ջրերում 301 թ. Հայոց Տրդատ 3-րդ Մեծ արքան, արքունիքը, զորքը և ժողովուրդը մկրտվել են քրիստոնյա։

 

49. Որո՞նք են Հայկական լեռնաշխարհի նշանավոր դաշտերը:

Հայկական լեռնաշխարհում նշանավոր են Արարատյան, Մշո, Կարնո (Էրզրումի), Ալաշկերտի, Շիրակի և այլ դաշտերը։

 

50.Ո՞րն է Խալդի աստծո պաշտամունքի գլխավոր կենտրոնը:

Արդինի- Մուսասիր քաղաքը դարձավ գերագույն աստված Խալդիի պաշտամունքի գլխավոր կենտրոնը։

Ոսկու կարասը

Առաջադրանքներ․

Մաս 1

Գրել կանաչով նշված բառերի հականիշները։

աղքատ-հարուստ

անգետ-գիտուն

գոռում-լռում

ճշմարիտ-սուտ

Բացատրել կարմիրով նշված դարձվածքները։

աչքդ լո՛ւս-բարեմաղթանք

աչքերը չորս է բաց անում-ուշադիր,զարմացած նայել։

Նարնջագույնով նշված բառերը բառակազմորեն վերլուծել՝ արմատ, ածանց։

վարուցանքի-վար,ցան,ու,ք

թագավոր-թագ ավոր

Ի՞նչու էր գյուղացիներից ամեն մեկը պնդում, թե ոսկու կարասը մյուսինն է և ոչ իրենը։ Մարդու ո՞ր հատկանիշի մասին է խոսում դա։ Որովհետև նրանք ազնիվ են և ուրիշի ունեցվածքը չեն վերցնում։ Դա խոսում է ազնվության մասին։

Քո կարծիքով՝ ի՞նչու թագավորը կարասի մեջ օձեր տեսավ։ Որովհետև ամեն մարդ տեսնում է այն, ինչին արժանի է։

Մաս2

Առաջադրանքներ՝

Նարնջագույնով նշված բառերը բառակազմորեն վերլուծել՝ արմատ, ածանց։

հողագործ-հող գործ,ան

բացատրություն-բացատրել, ություն

հողատերը-հող, տեր, ա

ազնվության-ազնիվ,ություն

Կանաչով նշված բառերով նոր բառեր կազմիր։

հրաշք-հրաշագործ

ոսկի-ոսկերիչ

արդար-արդարություն

տղա-տղավարի

Ինչ պատասխան են տալիս իմաստունները թագավորի այն հարցին, թե ինչո՞ւ է նա կարասի մեջ օձեր տեսնում, իսկ մյուսները՝ ոսկի։

Կարասով ոսկին աղքատ հողագործներին պարգև է ղրկած իրենց ազնվության ու արդար աշխատանքի համար։ Երբոր նրանք են գնում, իրենց արդար վարձին են գնում ու միշտ էլ ոսկի են գտնում, իսկ երբոր դու ես գնում, գնում ես ուրիշի բախտը հափշտակես, նրա համար էլ ոսկու տեղ օձ ես գտնում։

Փոխիր հեքիաթի ավարտը՝ ըստ քո ցանկության։

Աղջիկը և տղան չեն ամուսնանում իրար հետ, և վեճը շարունակվում է , մինչև չեն կիսում ոսկին։

Ի՞նչ է սովորեցնում հեքիաթը։  Պետք չէ խլել ուրիշի ունեցվածքը ։

Մեծությունների չափումը տրված ճշգրտությամբ

846. Հատվածի երկարությունը չափում են միլիմետրերով։ Ի՞նչ ճշգրտությամբ է չափվում հատվածի Երկարությունը ։ 1մմ

850. Ուղղանկյան չափումները կատարել են 1 մմ ճշգրտությամբ։ Այնուհետև որոշել են նրա պարագիծը։ Ի՞նչ ճշգրտությամբ պատասխան են ստացել։  4մմ

852. Մի երկրում բարձրացատկի ռեկորդը կազմում է 2 մ 28 սմ։

Ռեկորդները գրանցվում են 1 սմ ճշգրտությամբ։ Մրցումների

ժամանակ մարզիկը ցատկել է 2 մ 28 սմ 4 մմ։ Գրանցվե՞լ է արդյոք

երկրի նոր ռեկորդ։ Ոչ

857. Գտե՛ք 2ab տառային արտահայտության թվային արժեքը, եթե՝

ա)а=-1 1/5. b=2 2/3.  2·(-1 1/5)·2 2/3=-2·6/5·8/3=-32/5=-6 2/5

գ) а=-4/5. b=-1 2/3.  2·(-4/5)·(-1 2/3)=4/5·5/3·2=2 2/3

860. Արկղում կա 5 սպիտակ, 3 կարմիր և 2 կանաչ գնդիկ։ Արկղից,

առանց նայելու, հանում են մի գնդիկ։ Ինչի՞ է հավասար կանաչ

գնդիկ հանելու հավանականությունը։ 5+3+2=10  2/10=1/5

Ռացիոնալ թվերով գործողությունների օրենքները

826. Օգտվելով գումարման տեղափոխական և զուգորդական օրենքներից՝ հաշվե՛ք առավել հարմար եղանակով.

ա)-3/4+2 -11/12+3/4+11/12=2+11/12-11/12+3/4-3/4=2

գ) +8 3/5-6 3/7-4/15-1 1/25=8 3/5-4/15-1 1/25-6 3/7=7 22/75

827. Հաշվե՛ք (a + b) + c և (c + b) + a արտահայտությունների արժեքները, եթե՝

ա) a=-3 8/9.  b=-4 5/12.    c=+2 4/15. ((-3 8/9)+(-4 5/12))+2 4/15=-6 7/180

բ) a=10 17/30. b =-8 9/25. c=-12 11/20. (10 17/30+(-8 9/25))+(-12 11/20)=-10 103/300

828. Հաշվե՛ք a ⋅ (b ⋅ c) և c ⋅ (b ⋅ a) արտահայտությունների արժեքը

ա) a=-2 1/2. b=-6 3/5. c=+3 3/4. (-2 1/2)*(-6 3/5)*3 3/4=61 7/8

բ)a=+5/9.  b=-4 6/7.  c=-1 /8/9.  5/9*(-4 6/7)*(-1 8/9)=5 55/567

835. Կատարե՛ք ռացիոնալ թվերի բաժանում՝ նախապես դրանք գրի

առնելով ամբողջ թվերի հարաբերության տեսքով.

ա) (+3 2/5):(-1 1/5)=17/5*(-5/6)=-2 5/6

բ) (-2/3):(+1 5/6)=-2/3*6/11=-4/11

գ) (-32 9/10):(-8 1/2)=329/10*2/17=3 74/85

դ) (-7 4/9):(-11 2/9)=67/9*9/101=67/101

ե) (-47 1/2):(+2 2/5)=-55/2*5/12=—19 19/24

զ) (+15 7/8):(-3 6/7)=-127/8*7/27=-4 25/216

840. Երեք օրում խանութում վաճառվել է թենիսի 45 գնդակ։ Առանձին

օրերին վաճառված գնդակների քանակները հարաբերում են

իրար այնպես, ինչպես 3 ։ 2 ։ 4, այսինքն՝ առաջին օրը վաճառել են

բոլոր գնդակների երեք մասը, երկրորդ օրը՝ երկու մասը, իսկ

երրորդ օրը՝ չորս մասը։ Քանի՞ գնդակ է վաճառվել խանութում

ամեն մի օրը։

3x+2x+4x=45.     Պատ.3*5=15. 2*5=10 4*5=20

X9=45

X=5

841. Շրջանի մակերեսը 720 սմ² է։ Գտե՛ք նրա այն սեկտորի մակերեսը,

որի անկյունը հավասար է 180°-ի, 120°-ի, 90°-ի, 72°-ի, 36°-ի, 30°-ի։

Կազմե՛ք համապատասխան համեմատություններ սեկտորի մակերեսի և նրա անկյան մեծության հարաբերությունների համար։

360:180=2.  720:2=360սմ²

360:120=3. 720:3=240սմ²

360:90=4.  720:4=180սմ²

360:72=5.  720:5=144սմ²

360:36=10. 720:10=72սմ²

360:30=12. 720:12=60սմ²

Դժբախտ ծերունին Աշխատանք դասարանում

1. Խմբագրեք պատմությունը ։

Գյուղում մի ծերուկ էր ապրում։ Նա աշխարհի ամենադժբախտ մարդկանցից մեկն էր։ Ամբողջ գյուղը հոգնել էր նրանից. ծերուկը մշտապես մռայլ էր, թթված դեմքով։ Եվ որքան գնում, այնքան ավելի դժգոհ էր, դառնում, այնքան ավելի թունոտ էին հնչում նրա խոսքերը։ Մարդիկ խուսափում էին նրանից. նրա դժբաղտությունն անցնում էր շրջապատին։

Բայց երբ ծերունին արդեն ութսուն տարեկան էր, շատ անսպասելի բան պատահեց, այնպիսի բան, որ ոչ մեկի հավատը չէր գալիս։ Անհավատալի լուրը կայծակի արագությամբ տարածվեց

-Ծերունին այսօր երջանիկ է, չի բողոքում, նույնիսկ ժպտում է, դեմքը լրիվ փոխվել է։

Ամբողջ գյուղը հավաքվեց,ծերուկին հարցնում էին.

-Քեզ ի՞նչ է պատահել, ի՞նչ է եղել։

-Ոչինչ,- պատասխանում էր ծերուկը,-ութսուն տարի ջանում էի երջանիկ լինել, բայց ոչինչ չստացվեց։ Ես էլ որոշեցի ապրել առանց երջանկության։ Ահա թե ինչու եմ երջանիկ։

2. Գրի՛ր տրված բառերի հոմանիշները՝

դժբախտ-անբախտ

հոգնել-տանջվել

երջանիկ-ուրախ

ջանալ-աշխատել

3. Տեքստից դուրս գրի՛ր հականիշ բառեր։

դժբախտ-երջանիկ

մռայլ-ժպտալ

4. Տեքստից դուրս գրի՛ր ածականներ։

ամենադժբախտ, մռայլ, թթված, դժգոհ, թունոտ, անսպասելի, անհավատալի, երջանիկ։

5. Ներկայացրո՛ւ պատմության գաղափարը՝ ասելիքը։ Պետք է երջանիկ լինել ունեցածով ։

6. Պատմության համար վերնագիր հորինեք։ Դժբախտ ծերունին