Բջիջ.Բջջի քիմիական բաղադրությունը.Բջջի կառուցվածքը.հյուսվածնքեր։

Պատասխանել հարցերին

1. Ի՞նչ է բջիջը։

Բջիջը կենդանի օրգանիզմների կառուցվածքային տարրական միավորն է և օժտված է կենդանի օրգանիզմին բնորոշ հատկանիշներով։

2. Որո՞նք են բջջի բաղադրության հիմնական քիմիական տարրերը։

Բոլոր տիպի կենդանի օրգանիզմների բջիջները կազմված են անկենդան բնության մեջ հանդիպող քիմիական տարրերից. գերակշռում են ածխածինը (C), ջրածինը (H), թթվածինը (O), ազոտը (N):

Բջիջները պարունակում են այդ տարրերից կազմված քիմիական նյութեր: Հիմնականում անօրգանական նյութեր՝ ջուր և հանքային աղեր, օրգանական նյութեր՝ սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր:

3. Որո՞նք են բջջի հիմնական կառուցվածքային մասերը։

Բոլոր բջիջները կազմված են բջջաթաղանթից, ցիտոպլազմայից, կորիզից և օրգանոիդներից:

4. Ի՞նչ նշանակություն ունի բջջաթաղանթը։

5. Ի՞նչ նշանակություն ունի բջջաթաղանթը։

Բջջաթաղանթը սահմանազատում է բջջին շրջակայից, տալիս նրան որոշակի ձև,պաշտպանում միջավայրի ազդեցությունից, ապահովում շրջակայի հետ նյութերի փոխանակումը:

6. Ի՞նչ է հյուսվածքը։

Բջիջների այն խումբը,որոնք ունեն նույն ձևը, կառուցվածքը, ծագումը, կատարում են նույն ֆունկցիան և միմյանց հետ միացած են միջբջջային նյութով կոչվում են հյուսվածք:

7. Ի՞նչ հյուսվածքներ ունեն բսւյսերը։

Բուսական հյուսվածքները լինում են՝

գոյացնող

ծածկող

հիմնական

փոխադրող

մեխանիկական

8. Կենդանական ի՞նչ հյուսվածքներ գիտեք։

Մարդու օրգանիզմում կան 4 տեսակի հյուսվածքներ` էպիթելային, շարակցական, մկանային և նյարդային:

9. Ո՞ր հյուսվածքն է կատարում բույսի և նրա օրգանների հենարանի դեր։

Մեխանիկական հյուսվածքը ամրություն է տալիս բույսի օրգաններին: Այս հյուսվածքի բջիջներն ունեն երկարավուն տեսք և ամուր բջջապատ:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *