Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում

Բարև ձեզ, ես Լիլիթ Ջահանգիրյան եմ ։ Մենք այսօր դասարանով գնացել ենք Ավետիք Իսահակյանի թանգարան։ Ավետիք Իսահակյանի թանգարանում մենք տեսանք դաշնամուր, նկարներ, անկողին և շատ հետաքրքիր պատմություներ  լսեցինք Ավետիք Իսահակյանի մասին։ Մենք այնտեղ պատրաստեցինք գիրք։

 

Ձմեռային ճամբարի հաշվետվություն

Ես ձմեռային ճամբարի տեխջոկատի սովորողների հետ, ընկեր Թամարի գլխավորությամբ շատ լավ և հետաքրքիր օրեր անցկացրեցի։

Մենք հունվարի 17-ին ճամփորդեցինք դեպի Սևաբերդ:

Սևաբերդ գյուղը գտնվում է Աբովյան քաղաքից 14,6 կմ արևելք՝ Գեղամա լեռնաշղթայի արևմտյան ստորոտին։ Ծովի մակերևույթից բարձր է 2035-2080 մ: Սևաբերդը ներառվել է ՀՀ բարձր լեռնային բնակավայր։

︎ Սևաբերդում ինձ շատ  դուր եկավ  բարձր սարից սհալը :

Հունվարի 27-ին Իրինա Ռոդնինայի անվան «Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում» ծանոթացանք գեղասահքի հետ, փորձեցինք գործնական պարապմունքի միջոցով սովորել չմուշկներով սառույցի վրա անվտանգ սահել:

Պատրաստել եմ այս կտորից տիկնիկը,զբաղվել եմ ասեղնագործությամբ,բրդյա խաղալիք եմ պատրաստել։

 

Ազգագրական փառատոնի շրջանակներում ազգային բակային խաղեր ենք  խաղացել։

Գառնի հեթանոսական տաճար

Գառնու հեթանոսական տաճարի հիմնադրման ստույգ տարեթիվը հայտնի չէ, ենթադրաբար կառուցվել է մ.թ. 77 թվականին: Այն գտնվում է Հայաստանի Կոտայքի մարզում՝ Ազատ գետի ձախ ափին: Մովսես Խորենացին Գառնիի հիմնադրումը վերագրում է Հայկ նահապետի ծոռ Գեղամին, որի թոռան՝ Գառնիկի անունով էլ  կոչվել է Գառնի։ Տաճարը նվիրված էր Միհր Աստծուն՝ հայոց դիցարանում լույսի և արևի աստվածը:

Հայտնաբերված հունական արձանագրության համաձայն, այն հիմնադրվել է Հայոց թագավոր Տրդատ I-ի կողմից:  301 թվականին, երբ հայոց արքա Տրդատ III-ը ընդունում է քրիստոնեությունը որպես պետական ​​կրոն, հեթանոսական երկրպագության բոլոր վայրերը ոչնչացվում են:

Գառնիի տաճարը միակ հեթանոսական և հունահռոմեական կառույցն է, որը պահպանվել է Հայստանի տարածքում: Ենթադրվում է, որ Գառնին մնացել է կանգուն, քանի որ այն լայնորեն ճանաչված էր որպես «արվեստի գլուխգործոց»:  Կա նաև կարծիք, որ Գառնիի տաճարը անվնաս է մնացել Տրդատ 3-րդ թագավորի քրոջ՝ Խոսրովդուխտի շնորհիվ: Խոսրովդուխտը խնդրել է եղբորը չավերել Գառնու տաճարը, որն իր համար մեծ նշանակություն ուներ։ Քրիստոնեական կրոնի ընդունումից հետո այն եղել է  թագավորի քրոջ՝ Խոսրովդուխտի «ամառանոցային սենյակը»:Գառնին եղել է նշանավոր ամրոց, զորակայան և ամառանոց։

Տաճարը կառուցված է մոխրագույն բազալտից: Այն կանգնած է քսանչորս՝ 6.54 մետր բարձրության սյուների վրա։ Առջևի և հետևի սյուները վեցն են, երկու կողմերինը՝ ութական: 24 սյունները խորհրդանշում են օրվա 24 ժամերը:  Տաճարն ունի ինը հատ 30 սանտիմետր բարձրություն ունեցող աստիճաններ:: Աստիճանների հանդիսավոր վերելքը պահանջում է  դանդաղ, վեհապանծ ռիթմ. անհնար է վազել բարձր աստիճաններով, այնինչ, երբ հաշվում ենք դրանք, զարմանում ենք, որ դրանք միայն ինն են: Սանդուղքի երկու կողմերում քառակուսի պատվանդաններ են, որոնց վրա փորագրված է Ատլասի՝ հունական դիցաբանության տիտանի քանդակը, որը կարծես իր ուսերի վրա է պահում ամբողջ կառույցը:

Համալիրը կառուցվել է բարձր հրվանդանի վրա և երկու կողմերից պաշտպանված է բարձր ժայռերով, որոնք միանում են պարսպապատով:

Համալիրը ներառել է հռոմեական բաղնիք Բաղնիքի շենքը բաղկացած է միևնույն ուղղությամբ միմյանց հաջորդող չորս սենյակներից: Առաջին սենյակը`  եղել է բաղնիքի նախասրահ-հանդերձարանը։ Երկրորդ և երրորդ սենյակները եղել են լոգարաններ, երկրորդը՝ սառը ջրի համար, երրորդը՝ գոլ։ Չորրորդ սենյակի մեծ մասը, որ անմիջապես հաջորդում է սառը և գոլ լողասենյակներին  եղել է տաք ջրի լողասենյակը։ Հյուսիսարևմտյան հատվածում գտնվել է ջրամբարը, հարավարևմտյան մասի հատակի տակ՝ կրակարանը` ջուր տաքացնելու համար։ Պահպանվել է բաղնիքի խճանկարով հատակը: Խճանկարի վրա պատկերված է ծով, ուր ներկայացված են տարբեր աստվածություններ, ջրահարսներ, իխտիոկենտավրներ՝ ձիու իրանով, ձկան վերջավորությամբ մարդ, ձկնորս, բազմապիսի ձկներ և այլն։ Պատկերներում կան ծովի հետ կապված զանազան արտահայտություններ («Ծովի խորք», «Ծովային անդորր ու աստվածների անուններ: Խճանկարի կենտրոնում պատկերված են տղամարդու ու կնոջ կիսանդրիներ, վերևի մասում գրված է՝ «ոչինչ չստանալով աշխատեցինք»։ Խճանկարը պատրաստված է 15 գույնի բնական քարերից։

1679 թվականին տեղի ունեցած երկրաշարժը ամբողջությամբ ավերել է տաճարը։ Կործանված տաճարի մասերը, սյուների կտորներն ու պատերի քարերը, խոյակներն ընկած էին տաճարի շուրջը և հարևան ձորում։ Հնագետներին պահանջվել է ավելի քան 20 տարի, որպեսզի քանդված կտորները հավաքեն:

Տաճարի վերակառուցումն ավարտվել է 1975 թվականին՝ երկրաշարժից  գրեթե 300 տարի անց: Տաճարը ամբողջությամբ վերակառուցվել է՝ օգտագործելով բնօրինակ քարեր: Անհայտ կորած կտորները փոխարինվել են դատարկ քարերով, որպեսզի դրանք հեշտությամբ ճանաչելի լինեն:

Պլանետարիում

Մայիսի 27 -ին մենք դասարանով գնացինք  Պլանետարիում : Այնտեղ մեզ դիմավորեցին և տարան մի մեծ դահլիճ: Մենք պառկեցինք բարձերի վրա և առաստաղի մեծ էկրաններին միացավ տիեզերքի մասին հետաքրքիր ֆիլմ:Այնտեղ պատմում էին աստղերի, տիեզերքի,մոլորակների մասին:Երբ նայում էի թվում էր թե մոլորակները իմ շուրջն էին պտտվում:Այնտեղ ամեն ինչ կարծես իրական լիներ , թվում էր ես աստղերի մեջ եմ և մի քիչ վախենալու էր։Շատ լավ էր և շատ հետաքրքիր,ինձ շատ դուր եկավ,շատ լավ օր էր։

 

Ճամփորդություն դեպի մեղուների ագարակ

  Մենք դասարանով գնացինք մեղուների մոտ: Մեզ տվեցին այնպիսի շորեր և ցանցավոր գլխարկ, որ մեզ չկծեն։ Մեզ պատմում էին մեղուների մասին,շատ հետաքրքիր էր, նաև մեզ տվեցին ծխարար։ Մեղուները ծխարարի պատճառով  բժժում են։ Մենք այնտեղ տեսանք շներ, սիրամարգ, բադեր։  Մեղուներն ունեն թագուհի, նա երկու անգամ մեծ էր բոլոր մեղուներից։ Մեղուները կարողանում են կիլոմետրերով գնալ, իսկ հետո վերադառնալ  փեթակ, մեղուները շատ են սիրում ծաղիկներ, գույնզգույն իրեր և անուշ հոտեր։ Մեղուները շատ աշխատասեր են։ Շատ հետաքրքիր օր ստացվեց։

Ցտեսություն:

Արտակարգ Սեպտեմբեր

  Այսօր Սեպտեմբերի 1 է,Գիտելիքի օրը։ Արտակարգ Սեպտեմբերը հնարավորություն չտվեց գնալ դպրոց, բայց դա չխանգարեց այդ օրը նշելուն։   Ես իմ դասընկերներին և ուսուցիչներին ողջունում եմ Մատենադարանից։

Շնորհավոր Սեպտեմբերի  1։ Մինչ հանդիպում դպրոցում😘

https://youtu.be/0kY9B84_DYA