Մեծությունների չափումը տրված ճշգրտությամբ

854. Մարմնի զանգվածի մոտավոր արժեքը 1 կգ ճշգրտությամբ

հավելուրդով հաշվելիս չափման սխալը 350 գ է: Որքա՞ն կլինի

պակասորդով հաշվելու չափման սխալը։

1000-350=650գ

856. Ցանկապատի երկարության մոտավոր արժեքը 1 մ ճշգրտությամբ

պակասորդով հաշվելիս չափման սխալը 35 սմ է: Գտե՛ք պակասորդով հաշվելու չափման սխալի և հավելուրդով հաշվելու չափման սխալի տարբերության բացարձակ արժեքը: 100-35=65սմ 65-35=30սմ

863. Երկու վարպետներ, աշխատելով առանձին,

կարող են կատարել նույն աշխատանքը

համապատասխանաբար 10 և 12 օրում։ Աշխատանքի ո՞ր մասը կկատարեն վարպետները՝ մեկ օր աշխատելով միասին։  1/10+1/12=11/60

865. Այգում աճում են միայն խնձորենիներ և դեղձենիներ, ընդ որում

դեղձենիների քանակը 3 անգամ պակաս է խնձորենիների

քանակից։ Այգու բոլոր ծառերի քանի՞ տոկոսն են դեղձենիները։ 1+3=4 100:4=25 Պատ՝.25%

Տնային աշխատանք

855. Ժամանակի մոտավոր արժեքը պակասորդով հաշվելիս չափման

սխալը 43 վ է, հավելուրդով հաշվելիս` 17 վ: Ի՞նչ ճշգրտությամբ է

չափվել ժամանակը: 43+17=60վ=1ր

864. Ունենք 72 կգ պղնձի և 8 կգ արծաթի համաձուլվածք։ Քանի՞ տոկոս

է արծաթը այդ համաձուլվածքում։

72+8=80 80:8=10 100·1/10=10%

866. Երբ ավտոմեքենան անցավ երկու քաղաքների հեռավորության 2/7

մասը, նրան մինչև ճանապարհի կեսը մնացել էր անցնելու 27 կմ։

Ինչքա՞ն է երկու քաղաքների հեռավորությունը

X-2/7X-27=X/2

X-2/7X-X/2=27•14

X=27•14/3X

X=126կմ

Ամփոփիչ աշխատանք

1.Ի՞նչ է բնութագրում ջերմաստիճանը:

Ջերմաստիճանը մարմինների ջերմության աստիճանն է։

Ջերմությունը լինում է տարբեր տեսակների՝ սառը, տաք։ Ջերմաստիճանը չափում են նոր տարբեր սարքերով, ջերմաչափերով, բայց մեծամասնությունը սխալ են ցույց տալիս։

2.Ե՞րբ են մարմինները ջերմային հավասարակշռության վիճակում: Ջերմաին հավասարակշռությունը լինում է այն դեպքում, երբ որ տաքն ու սառը միանում են իրար։

3.Ջերմաչափի ի՞նչ տեսակներ գիտես: Սպիրտային,րտուտային և էլեկտրական ։

4.Ինչպե՞ս պետք է օգտվել բժշկական ջերմաչափից: Կան տարբեր ձևեր, բայց ամենաանվտանգը և ամենաճիշտը դնել այն թևի տակ։

5.Ո՞ր երևույթներն են կոչվում հալում և պնդացում: Երբ  հեղուկը  դնում ենք սառնարանում , լինում է պնդացում։ Իսկ երբ  մենք տաք տեղ ենք դնում, պնդացածը  հալում է։  Պնդացումը դա մարմինը հեղուկից դառնում է պինդ,իսկ հալումը երբ պինդ մարմինը դառնում է հեղուկ։

6.Ո՞ր մեծություն է կոչվում եռման ջերմաստիճան: Եռման ջերմաստիճանը դա 100 աստիճանն է։ 100 աստիճանի տակ ջուրը եռում է։

7.Ինչու՞ է Արեգակը համարվում Երկրի վրա կյանքի և ջերմության գլխավոր աղբյուրը: Արեգակը ամենատաքն է, քանի որ  նա տաքացնում է երկիրը։ Եթե արևը չլիներ չէր լինի, ոչ կյանք ոչ ջերմություն ։

8.Վառելանյութի ի՞նչ տեսակներ գիտես: Փայտ,  նավթ,գազ։

9.Կա՞ն արդյոք Երկրի ընդերքում ջերմային էներգիայի այլ աղբյուրներ: Այո կան-բնական գազ,նավթ։

10. Ե՞րբ են մարմինները համարվում էլեկտրականացված : Երբ  ինչ որ առարկա են ձգում։

11. Ինչպե՞ս են պարզում մարմինների էլեկտրականացված լինելը: Էլեկտրականացած լինելը պարզում են տարբեր սարքերով՝էլեկտրաց ույցով ։

Ինքնաստուգում

1.Բացատրեք «Հայրենիք» հասկացությունը։

Հայրեինքը  այն տարածքն է, որտեղ ժողովուրդը դարեր շարունակ ապրում է, կերտում իր պատմությունը, ստեղծում մշակութային արժեքներ։

 

2.Որո՞նք են Մեծ Հայքի 15 նահանգները

Մեծ Հայքի  տարածքը բաժանվել է 15 խոշոր նահանգների՝ աշխարհների։

1 Այրարատ, 2 Գուգարք, 3 Տայք, 4 Բարձր Հայք, 5 Ծոփք, 6 Աղձնիք, 7 Տուրուբերան (Տարոն), 8 Վասպուրական, 9 Ուտիք,  10 Արցախ, 11 Սյունիք, 12 Մոկք, 13 Կորճայք, 14 Պարսկահայք,  15 Փայտակարան։

Մեծ Հայքի ամենախոշոր և նշանավոր աշխարհը Այրարատն է։

 

3. Որքա՞ն են Մեծ և Փոքր Հայքերի տարածքները

Մեծ Հայքի (նշանակում է Մեծ Հայաստան) ընդարձակ տարածքը (ավելի քան 300 հազ. քառ. կմ) բաժանվել է 15 խոշոր նահանգների՝ աշխարհների։

Փոքր Հայքը (Փոքր Հայաստան) տարածվում էր Մեծ Հայքից արևմուտք։ Նրանց սահմանաբաժանը Արևմտյան Եփրատն էր։ Փոքր Հայքի տարածքը կազմում էր շուրջ 80 հազ.քառ.կմ։

 

4.Ինչպե՞ս է Վանա լճի նախկին անվանումը:

Վանա Լիճը հնում հայտնի է Բզնունյաց ծով անվանումով:

 

5․ Ո՞րն է հայերի հայրենիքը։

Հայերի հայրենիքը Հայկական լեռնաշխարհն է։

 

6.Ե՞րբ է սկզբնավորվել քարի դարը և ի՞նչ փուլերի է բաժանվում:

Քարի դարը սկզբնավորվել է շուրջ 3 միլիոն տարի առաջ և ավարտվել է Ք.ա.6-րդ հազարամյակի կեսերին։

Քարի դարն իր հերթին բաժանվում է երեք փուլերի՝ հին քարի դար, միջին քարի դար և նոր քարի դար։ Այդ դարաշրջանները գիտության մեջ հունարենով, համապատասխանաբար, կոչում են պալեոլիթ,մեզոլիթ և նեոլիթ։

 

7.Ինչո՞վ է հայտնի Ախթամար կղզին:

Ախթամար կղզին հայտնի է հատկապես նշանավոր Սուրբ Խաչ եկեղեցով։

 

8.Ինչո՞ւ է Հայաստանի տարածքը կոչվում լեռնային երկիր։

Հայկական լեռնաշխարհում կան բազմաթիվ բարձր լեռնաշղթաներ, կան նաև դաշտեր, հովիտներ ու սարահարթեր։ Հայաստանի տարածքը հարևան երկրների համեմատ բարձր է։ Այդ պատճառով հաճախ անվանում են նաև Լեռնային երկիր։

 

9. Ինչպե՞ս են օտարները կոչել Հայաստանը։

Օտարները Հայստանը կոչել են Արմենիա, Ուրարտու, հարևան վրացիները՝ Սոմխեթի։

 

10.Ո՞րն է Վանի թագավորության նշանակությունը Վանի թագավորության մեջ։

Վանի թագավորությունը ստեղծեց համահայկական թագավորություն՝ միավորելով ողջ լեռնաշխարհը միասնական թագավորության մեջ։ Հայ ժողովուրդը՝ որպես լիակատար ընդհանրություն, իր ձևավորման ավարտին հասավ այս թագավորության օրոք։

 

11.Որոնք են Հայկական լեռնաշխարհի սահմանները:

Հայկական լեռնաշխարհի սահմանները հարավում հասնում են Հայկական Տավրոսի, հյուսի արևմուտքում՝ Պոնտոսի լեռներին, հյուսիսում՝ Կուր գետն է, արևելքում՝ Կասպից ծովը և Ուրիմա լիճը, արևմուտքում՝ Փոքրասիական սարահարթը։

 

12․ Որտե՞ղ է գտնվել Կիլիկյան Հայաստանը։

Հայերը 11-14-րդ դարերում զորեղ պետություն են ունեցել նաև Միջերկրական ծովի հյուսիս-արևելքում՝ Կիլիկիայում։ Այն ընդգրկել է մինչև 50 հազ․ քառ․ կմ տարածք։

 

13․ Որո՞նք են հին քարի դարի կարևոր կայանները։

Հայաստանում հայտնաբերված հնագույն պալեոլիթյան կայանը Գուգարքում ՝ և ունի ավելի քան 1,8 միլիոն տարվա հնություն։ Դա Եվրոպայի և Արմտյան Ասիայի տարածքում նախամարդու հնագույն կայանն է։ Հին քարի դարի կարևոր կայաններ կան Արտին լեռան վրա, Արզնիում, Ազոխում (ԼՂՀ Հադրութի շրջան) և բազմաթիվ այլ վայրերում, որտեղից գտնվել են մեծ քանակությամբ հնագույն մարդու ոսկորներ, գործիքներ և զենքեր։

 

14.Ո՞վ թալանեց Արդինի-Մուսասիր գլխավոր տաճարը։

Ք.ա.714թ.Սարգոն 2-րդն  հարձակվեց Արդինի- Մուսասիրի գլխավոր տաճարի վրա և կողոպտեց այն։ Նա տաճարից առգրավվեց մի քանի տոննա կշռող ոսկյա և արծաթյա արձաններ, հսկայական քանակությամբ զենք ու զինամթերք։

 

15.Ի՞նչ է Միջնաշխարհը:

Հայկական լեռնաշխարհի կետնրոնական մասը կոչվում է Միջնաշխարհ։

 

16.Ի՞նչ գիտեք Թեյշեբային քաղաքի մասին։

Ռուսա 2-ը  Երևանի տարածքում կառուցեց Թեյշեբաինի (Կարմիր բլուր) քաղաքը։ Այն նվիրված էր ռազմի և քաջության աստված Թեյշեբային։

 

17.Ո՞րն է Հայկական բարձրավանդակի ամենաբարձր լեռը և որքա՞ն է բարձրությունը։

Հայկական բարձրավանդակի ամենաբարձր լեռը մեծ Արարատն է, որը հայտնի է նաև Մասիս անունով։ Այն ծովի մակարդակից բարձր է 5165մ։ Իսկ Փոքր Արարատը կամ Սիսն ունի 3925մ․ բարձրություն։

 

18․ Ո՞վ է Արատտայի հովանավոր աստվածը։

Արատտայի հովանավոր աստվածն էր Հայկը։ Նա իմաստության և ջրերի աստված Հայայի որդին էր։

 

19.Հյուսիսից արշավող ո՞ր ցեղերի դեմ է պայքարել Վանի թագավորությունը:

Վանի թագավորության թուլացմանն ու անկմանը նպաստեցին նաև հյուսիսից ասպատակող սկյութական ցեղերը։

 

20․ Ո՞ր լեզվաընտանիքին են պատկանում հայերը։

Հայերը պատկանում են հնդեվրոպական լեզվաընտանիքին։

 

21․ Ո՞վ է Ռուսա 3-ի հայրը։

Ռուսա 3-րդը Էրիմենայի որդին էր։

 

22.Ի՞նչ է «Ոսկե եռանյունին»

Հայկական լեռնաշխարհում բացվել են նեոլիթյան բազմաթիվ հուշարձաններ։ Դրանցից հատկապես կարևոր են Աղձնիքի և Հայոց Միջագետքի տարածքում գտնվողները։ Այդ տարածքը հնագետները անվանում են <<Ոսկե եռանկյունի>>։ Այստեղից սկզբնավորվել է այսօրվա համաշխարհային քաղաքակրթությունը։ <<Ոսկե եռանկյունու>> կարևոր հուշարձաններից է Պորտաբլուրը (Եդեսիայից հյուսիս-արևելք)։ Այստեղ հայտաբերվել են երկիր մոլորակի ամենահին տաճարները։

 

23. Ո՞վ է կառուցել «Շամիրամի ջրանցքը»:

Մենուա արքայի օրոք  Վանա լճի արևելքում կառուցվեց 72 կմ երկարությամբ ջրանցք, որը ժողովրդի մեջ հայտնի է «Շամիրամի ջրանցք» անունով։

 

24.Ինչո՞ւ է Արարատը համարվում սրբազան լեռ:

Ըստ Աստվածաշնչի՝ Համաշխհարային ջրհեղեղի ժամանակ Նոյ նահապետի տապանը հանգրվանել է Արարատի գագաթին։ Արարատ լեռը քրիստոնյաների, առաջին հերթին հայերի համար համարվում է սրբազան լեռ։

 

25․ Ո՞ր թվականներին է գահակալել Արգիշտի 1-ը։

Արգիշտի 1 հզոր արքանր գահակալել  Ք․ա․ 786-764թ։

 

26.Մեծ Հայքի ո՞ր նահանգներն է իր մեջ ընդգրկում ներկայիս ՀՀ տարածքը:

Ներկայիս Հայաստանի Հանրապետությունն ունի շուրջ 30 հազ. քառ. կմ տարածք։ Այն իր մեջ ամբողջությամբ չի ընդգրկում Մեծ Հայքի և ոչ մի աշխարհ։ Մեր հանրապետության կազմում գավառներ կան Սյունիքից և Այրարատից, ավելի քիչ Գուգարքից և Ուտիքից։

 

27․ Ե՞րբ է հայտնագործվել կրակը։

Հին քարի դարի կարևորագույն նվաճումներից էին կրակի ստացումը և օգտագործումը։ Մարդիկ սկսեցին կրակով տաքացնել իրեն կացարանը, կերակուր պատրաստել և պաշտպանվել գազաններից։

 

28.Ո՞րն է ՀՀ ամենաբարձր գագաթը և որքա՞ն է բարձրությունը։

ՀՀ-ի տարածքի ամենաբարձր լեռը Արագածն է։ Այն ունի 4096 մ բարձրություն:

 

29.Ո՞ր արքան ստեղծեց տեղական սեպագիրը:

Իշպուին արքայի օրոք ստեղծվեց տեղական սեպագիրը (մինչ այդ օգտագործվում էր ասորեստանյան սեպագիրը ասուրերեն)։

 

30․ Ո՞րն է Հայկական լեռնաշխարհի առաջին պետությունը։

Հայկական լեռնաշխարհի մինչ օրս հայտնի առաջին պետությունն Արատտան է։ Այն գոյություն է ունեցել Ք․ա․ 28-27դդ․։

 

31․ Ո՞ր երկրի մասին է ասվում՝ ընդարձակ, հպատակություն չճանաչող երկիր։

Ասորեստանյան արձանագրություններում Նաիրին հիշատակվում է իբրև «ընդարձակ, հպատակություն չճանաչող երկիր», որն ուներ «250 քաղաք՝ զորավոր պարիսպներով»։ Ք․ա․ 9-րդ դարում Նաիրին արդեն հանդես է գալիս որպես մեկ միասնական պետություն։

 

32.Ո՞րն է Հայկական լեռնաշխարհի գործող հրաբխային գագաթը։

Հայկական լեռնաշխարհի լեռները հրաբխային հանգած գագաթներ են, սակայն կա մի գագաթ՝ Թոնդուրեկը, որն այսօր էլ գործող է։

 

33.Ո՞վ է հաջորդել Իշպուինիին:

Իշպուինիին հաջորդել է նրա որդի Մենուան :

 

34.Որո՞նք են Հայկական լեռնաշխարհի երեք խոշոր լճերը:

Հայկական լեռնաշխարհի երեք խոշոր լճերն են Սևանը, Վանը և Ուրմիան։

 

35․ Ի՞նչ է Շանիդարը։

Պալեոլիթի վերջին շրջանի և մեզոլիթի կարևոր հուշարձան է Շանիդարը, որը Կորդվաց աշխարհի տարածքում է։Այն երկրագնդի վաղ հողագործական և վաղ անասնապահական առաջին հնավայրերից է։

 

36. Ո՞րն է Սևանա լճի նախկին անվանումը։

Սևանն ունի քաղցրահամ ջրեր և հայտնի է նաև Գեղամա կամ Գեղարքունյաց ծով անուններով։ Ծովի մակերևույթից բարձր է եղել 1916մ։

 

37․ Ո՞վ է Ուրարտուի առաջին արքան։

Ք․ա․ 859 թ․Ուրարտուի արքան  է Արամը՝ Արամու։

 

38.Ո՞վ է հիմնադրել Էրեբունի մայրաքաղաքը։

Վանի թագավորության ժամանակ հիմնվեց համայն հայության ներկայիս մայրաքաղաքը՝ Էրեբունի-Երևանը։

Արգիշտի 1-ը հիմնադրեց  Էրեբունին (Ք.ա.782)

 

39․ Ասորեստանի ո՞ր արքան Ք․ա․ 833թ․ պարտվեց հայկական զորքերին։

Ք․ա․ 833 թվականին Հայկական Տավրոսի հարավային լանջերին հաջողությամբ պատերազմել են Ասորեստանի արքա Սալմանասար 3-ի դեմ։

 

 

40․ Ո՞րն է Բրոնզե դարի կարևոր նվաճումը։

Բրոնզե դարում  անկում է ապրում նախնադարյան հասարակությունը՝ իր տեղը զիջելով պետականություններին։(պետության ստեղծումը)

Հայաստանում բրոնզի դարը սկսվել է Ք․ա․ 4-րդ հազարամյակի կեսերին և տևել մինչև 2-րդ հազարամյակի վերջը։

 

41.Ո՞ւմ օրոք է Վանի թագավորությունն ունեցել տարածքային ամենամեծ աճը:

Վանի տերությունը Արգիշտի 1-ի օրոք (Ք.ա.786-764) հասավ աննախադեպ հաջողությունների։  Համահայկական թագավորության հզորացումը շարունակվում է նաև հաջորդ արքա Սարդուրի 2-ի օրոք (Ք.ա.764-735)։

 

Այսպիսով՝ Արգիշտի 1-ի և Սարդուրի 2-ի օրոք Վանի թագավորությունն Առաջավոր Ասիայի ամենաուժեղ պետությունն էր’Չորս ծովերի տերությունը։

Սարդուր 2-ի գահակալման շրջանում Վանի տերությունն ունեցել է տարածքային ամենամեծ աճը։

 

42.Ո՞րն է Ուրմիա լճի նախկին անվանումը:

Մեր լեռնաշխարհ ամենամեծ լիճն Ուրմիան է։ Աղիության պատճառով չունի կենդանական և բուսական աշխարհ։ Հնում այն հայտնի էր Կապուտան ծով անվամբ:

 

43. Որո՞նք են Հայկական լեռնախշարհի խոշոր գետերը:

Հայաստանից են սկզբնավորվում տարածաշրջանի մի քանի հայտնի գետեր՝ Եփրատը, Տիգրիսը, Արաքսը, Ճորոխը և Կուրը։ Հայկական գետերը թափվում են Սև ու Կասպից ծովերը և Պարսից ծոցը։

 

44. Ո՞րն է հայոց մայր գետը:

Արաքսը (հնում Երասխ), որն ամբողջությամբ հոսում է Հայաստանի տարածքով, Համարվում է հայոց մայր գետը։

 

45․ Ո՞վ է հաջորդել Սարդուրի 1-ին։

Սարդուրի 1-ին հաջորդեց նրա որդի Իշպուինին (Ք․ա․ մոտ 825-810 թթ․)

 

46․ Ո՞ր թվականին է գահակալել Մենուա արքան։

Մենուան գահակալել է  Ք․ա․ 810-786 թթ․։

 

47.Ո՞վ է հիմնադրել Տուշպա մայրաքաղաքը։

Ք.ա.830-ական թվականների վերջին Սարդուրի 1-ինը Վանա լճի արևելյան ափին հիմնադրեց Տուշպա (Տոսպ,Վան) մայրաքաղաքը։

 

48.Ո՞ր գետում և ո՞ր արքայի օորոք հայ ժողովուրդը մկրտվեց քրիստոնյա:

Աստվածաշնչի համաձայն՝ դրախտը եղել է Եփրատի ու Տիգրիսի ակունքներում։ Եփրատի արևելյան ճյուղի՝ Արածանիի ջրերում 301 թ. Հայոց Տրդատ 3-րդ Մեծ արքան, արքունիքը, զորքը և ժողովուրդը մկրտվել են քրիստոնյա։

 

49. Որո՞նք են Հայկական լեռնաշխարհի նշանավոր դաշտերը:

Հայկական լեռնաշխարհում նշանավոր են Արարատյան, Մշո, Կարնո (Էրզրումի), Ալաշկերտի, Շիրակի և այլ դաշտերը։

 

50.Ո՞րն է Խալդի աստծո պաշտամունքի գլխավոր կենտրոնը:

Արդինի- Մուսասիր քաղաքը դարձավ գերագույն աստված Խալդիի պաշտամունքի գլխավոր կենտրոնը։