Ամառային առաջադրանք Մայրենի

Առյուծն ու նապաստակը
Առյուծը գտավ քնած նապաստակին և ուզում էր խժռել, երբ հանկարծ տեսավ. որ կողքով փախչում է եղջերուն: Նապաստակին թողեց ու ընկավ եղջերուի ետևից, իսկ նապաստակը աղմուկից զարթնեց ու փախավ:
Առյուծը շատ վազեց եղջերուի ետևից, բայց չկարողացավ բռնել և  վերադարձավ այնտեղ, որտեղ թողել էր նապաստակին: Տեսնելով, որ նա էլ արդեն չքացել է, ասաց.«Տեղն է ինձ, ձեռքիս որսը բաց թողեցի և  դատարկ հույսի ետևից ընկա»:
Առաջադրանքներ
ա) Ընտրեք այն միտքը, որն արտահայտում է առակի գաղափարը (ասելիքը):
•  Երկու նապաստակի ետևից ընկնողը ոչ մեկին չի հասնի:
•  Մարդիկ, ընկնելով շատի ետևից, կորցնում են նաև քիչը:
•  Պետք չէ բավարարվել քչով, պետք է ձգտել ավելիին հասնել:
բ) Ինչո՞ւ այդ միտքը ընտրեցիք:
Եղջեուն ավելին Էր ուզում, իսկ նապաստակը քիչը, առյուծը ագահություն արեց։

********************************************************************************
2. Կարդացեք առակը և լրացրեք միտքը:
Մի որսորդ առյուծի հետք էր փնտրում: Նա փայտահատին հարցրեց, թե չի՞ տեսել արդյոք առյուծի հետքը կամ որջը: Փայտահատը պատասխանեց.
— Ես քեզ հենց իրեն` առյուծին ցույց կտամ:
Որսորդը վախից գունատվեց եւ դողդողալով շշնջաց.
— Չէ, ինձ միայն հետքն է հարկավոր, ոչ թե առյուծը:
Առաջադրանք
Առակը այն մարդկանց մասին է, որոնք մեծախոս և վախկոտ են։
Վերնագրիր ստացված առակը: Մեծախոս և վախկոտ որսորդը  Ընտրածդ վերնագիրը պատճառաբանիր:

Մեծախոս էր, որովհետև իբր առյուծի որսի էր դուրս եկել, բայց հենց տեղը ասացին, վախեցավ մոտենալ։

********************************************************************************
3. – Ո՞րն է «Ինձ դուր է գալիս» և «Ես սիրում եմ» արտահայտությունների տարբերությունը:
– Երբ քեզ դուր է գալիս ծաղիկը, դու քաղում ես այն: Իսկ եթե դու սիրում ես ծաղիկը, դու ամեն օր խնամում ես նրան, ջրում ու փայփայում:
Առաջադրանք
Բացատրիր առակի իմաստը:
Երբ դուր է գալիս՝ ցանկանում ես ունենալ և կարող ես անզգուշորեն վնասել, իսկ երբ սիրում ես՝ ամեն ինչ անում ես, որ չվնասվի, հոգ ես տանում ու խնամում։

********************************************************************************

********************************************************************************
5. Աղվեսն ու խաղողը
Քաղցած աղվեսը տեսավ խաղողի վազը` կախ ընկած ողկույզներով և ուզեց դունչը հասցնել  խաղողին, բայց չկարողացավ: Եվ, հեռանալով, ինքն իրեն ասաց. ,,Դեռ խակ է,,:
Առակն այն մարդկանց մասին է, որոնք մի բան չեն կարողանում անել եվ փնովում են ,իբր լավ բան չէր ու չուզեցին։   *************************************************************

6. Կարդացեք և գրեք՝ ինչն էր ձեզ համար հետաքրքիր և ինչու:
Բրազիլիայում կան այնպիսի թիթեռներ, որոնք յուրահատուկ հոտ են արտադրում, և մարդիկ այդ պատճառով նրանց պահում են տանը` օդը բուրավետ դարձնելու համար
Պլուտոն մոլորակում 1 տարվա տևողությունը հավասար է 247,7 երկրային տարվա:
Թիթեռների մոտ համի զգայարանները գտնվում են ոտքերի վրա:
Կատուները հանում են մոտ 100 տեսակի ձայն, իսկ շները՝ միայն 10: Ես կարծում էի որ շներն և կատուներն մի ձայն են հանում։
Չինաստանի որոշ մասերում թեյի մեջ շաքարավազի փոխարեն աղ են լցնում:
********************************************************************************
8. Կարդացեք և գրեք՝ ինչն էր ձեզ համար հետաքրքիր և ինչու:
Աշխարհում մարդկանց 10%-ը ձախլիկ են: Ես էլ եմ ձախլիկ և ես մտածում էի, որ 50%-ը ձախլիկ են։
Մարդը կյանքի ընթացքում շուրջ 40 տոննա սննդամթերք է օգտագործում:
Բոլոր խոշոր գիշատիչներից ամենափոքր սիրտն առյուծն ունի:
Աշխարհի ամենամեծ բզեզը ունի ծովախոզուկի մեծություն:
1955թ.-ին Գինեսի գրքում որպես ամենագեր նորածին գրանցվել է իտալացի մի տղա, ով կշռել է 10.2 կգ:
********************************************************************************

10. Կարդացեք և գրեք՝ ինչն էր ձեզ համար հետաքրքիր և ինչու:
Ինքնաթիռով թռչելու ժամանակ մազերի աճի արագությունը կրկնապատկվում է:
Աշխարհի բնակչության 80%-ը իր սննդակարգի մեջ օգտագործում է միջատներ:
Ջայլամի աչքն ավելի մեծ է, քան գլխուղեղը:
Մրջյունը մարմնի համեմատությամբ ամենամեծ ուղեղն ունեցող կենդանին է:
********************************************************************************
11. Գայլն ու ոչխարը
Շներից բզկտված գայլն անզոր պառկել էր և նույնիսկ չէր կարողանում կեր հայթայթել: Նա տեսավ ոչխարին և խնդրեց, որ գոնե խմելու ջուր բերի գետից: ՙԴու ինձ միայն ջուր տուր, իսկ կերը ինքս կգտնեմ՚: Բայց ոչխարը պատասխանեց.ՙԵթե ես քեզ ջուր տամ, հենց ինքս էլ քեզ համար կեր կդառնամ՚:
Ընտրիր այն միտքը կամ մտքերը, որոնք արտահայտում են ստեղծագործության գաղափարը (ասելիքը): Ընտրությունդ (ընտրություններդ) պատճառաբանիր:
Սա պատմություն է խեղճ գայլի և անսիրտ ոչխարի մասին, և այն ոչինչ էլ չի ուզում ասել:
Առակը մերկացնում է չարանենգ մարդուն, որը գործում է դավադրաբար:
Առակն այն մարդկանց մասին է, որոնք ծանր պահերին չեն օգնում մարդկանց:
Առակը ողջախոհ մարդկանց մասին է, որոնց դեմ ուղղված բոլոր նենգություններն իզուր են անցնում:
Առակը այն մարդկանց մասին է,որոնք ուրիշին չօգնելու և նեղություն չկրելու համար միշտ մի սուտ պատճառաբանություն ունենում են:
*************************************************************************************
12. Աղվեսն ու խաղողը
Քաղցած աղվեսը տեսավ խաղողի վազը` կախ ընկած ողկույզներով և ուզեց դունչը հասցնել խաղողին,
բայց չկարողացավ: Եվ, հեռանալով, ինքն իրեն ասաց. ,,Դեռ խակ է,,:
Առաջադրանք
Առակն այն մարդկանց մասին է, որոնք մի բան չեն կարողանում անել եվ փնովում են ,իբր լավ բան չէր ու չուզեցին։
************************************************************************************
13. Ինչպե՞ս ենք անվանում…
մարդ, որը լողում է — լողորդ
մարդ, որը հեծանիվ է քշում — հեծանվորդ
մարդ, որը մեքենա է վարում — վարորդ
մարդ, որը ճամփա է գնում — ճամփորդ
մարդ, որն առաջնորդում է — առաջնորդ
մարդ, որը որս է անում — որսորդ
մարդ, որն անցնում է ինչ-որ տեղով — անցորդ
մարդ, որը գնումներ է կատարում — գնորդ
Առանձնացրո՛ւ այն մասը, որն ընդհանուր է բոլոր բառերի համար:
Մասնիկը գրի՛ր՝: ____որդ___մասնիկը ցույց է տալիս ինչ-որ բան անող
********************************************************************************
15. Արջն ու տղաները
Երկու ընկեր ճանապարհ էին գնում, մեկ էլ հանկարծ դեմառդեմ դուրս եկավ արջը։ Մեկն անմիջապես ծառը բարձրացավ ու թաքնվեց, մյուսը չհասցրեց փախչել, ընկավ գետնին ու մեռած ձևացավ։ Երբ արջը դունչը մոտեցրեց նրան և հոտոտեց, տղան շունչը պահեց, որովհետև լսել էր, որ մեռածներին արջը ձեռք չի տալիս։
Երբ արջը հեռացավ, ընկերն իջավ ծառից ու հարցրեց, թե արջն ի՞նչ շշնջաց նրա ականջին: Նա պատասխանեց.
-Արջն ասաց՝ սրանից հետո ճամփա մի՛ գնա այնպիսի ընկերոջ հետ, որը փորձանքի մեջ քեզ լքում է։
Առաջադրանք
Ո՞րն է առակի ասելիքը:
******ընկերները իրար չեն լքում փորձանքի ժամանակ*********

**********************************************************************************
17. Գրե՛ք մեկ բառով:
Կճղակ ունեցող- կճղակավոր
Սմբակ ունեցող- Սմբակավոր
Թև ունեցող- թևավոր
Պոչ ունեցող- պոչավոր
Ձայն ունեցող- ձայնավոր
Ի՞նչ մասնիկով են նման այս բառերը: Այդ մասնիկը գրե՛ք՝ ավոր
Հիմա գրե՛ք՝ ի՞նչ է ցույց տալիս այդ մասնիկը:
______________ մասնիկը ցույց է տալիս մի բառ ունեցող_________________:

******
23. Գրի՛ր:
Օրվա այն մասը, երբ մութն ընկնում է. գիշեր
Մարդու գլխի առջևի կողմը.դեմք
Երկար ականջներ ունեցող. նապաստակ
Մեր մոլորակի անունը. երկիր մոլորակ
Մեռնել-մահանալ, բույր ֊հոտ, վախ–
…….. դու, նա, մենք, դուք, նրանք:
*************************************************************************************
24. Նախորդ բառի մեջ մեկական տառ փոխելով՝ ստացիր.
Դանակ բառից՝ վարազ — դանակ, դարակ, վարակ, վարազ
Գարի բառից՝ մարդ — գարի, բարի, բարդ, մարդ
********************************************************************************
26. Պատմությունը կարդա՛:
Երեք եզ միասին էին դաշտում։ Առյուծը նրանց հետևում էր, բայց չէր համարձակվում հարձակվել։ Նա այնպես արեց, որ եզներն իրարից  նեղացան և տարբեր ուղղություններով գնացին։ Առյուծն առանձին-առանձին բռնեց նրանց և կերավ։
Ինչո՞ւ չէր հարձակվում առյուծը։ Մտքերից մեկն ընտրի՛ր և մեկ-երկու նախադասությամբ, հիմնավորի՛ր։
Առյուծը չէր հարձակվում, որովհետև չէր կարողանում ընտրել՝ սկզբում որին ուտի։
Առյուծը չէր հարձակվում, որովհետև չէր ուզում խանգարել եզների խաղաղ զրույցը։
Առյուծը չէր հարձակվում, որովհետև վախենում էր, քանի որ նրանք միասին էին։
********************************************************************************
30. ՉԱԼ ԿԱՉԱՂԱԿԸ
Չալ կաչաղակը թռչում էր, թռչում ու ծառին նստում: Նստում էր, նստում, պոչիկն էր շարժում: Շարժում էր. շարժում ու երգ էր ասում.
— Կա, չէ. չկա, չէ:
Նորից թռչում էր, թռչում ու ծառին նստում: Նստում էր. նստում, պոչիկն էր շարժում ու երգ էր ասում.
— Կա. չէ չկա. չէ:
Նորից թռչում էր, թռչում ու ծառին նստում: Ծառին էր նստում, պոչիկն էր շարժում ու երգ էր
ասում.
— Չկա. չէ. չէ…
Ինչի ՞ մասին է կաչաղակի երգը կա, չէ, չկա, չէ: Ոչնչի
********************************************************************************    32.  Փիղը
Փիղը ընկերասեր կենդանի է: Նա հասկացող է ու խելացի: Երբ մի փիղ ընկնում է փոսը, մյուսներն իրենց կնճիթներով օգնում են նրան: Եթե փղի կնճիթը վնասվում է, նա չի կարողանամ ոչ ուտել, ոչ  խմել: Այդ ժամանակ նորից՜ օգնում են ընկերները: Նրանք իրենց կնճիթներով կերակրում են նրան: Փղերն իրենց հիվանդ ընկերոջը մենակ չեն թողնում, տանում են իրենց հետ:
Ինչպիսի՞  կենդանի է փիղը:Փիղը ընկերասեր կենդանի է:
Փղերն իրենց հիվանդ ընկերոջը մենակ չեն թ ողնում, տանում են իրենց հետ:Փղերը ինչպե՞ս են օգնում իրենց ընկերներին:Նրանք իրենց կնճիթներով կերակրում են նրան:
—————————————————- ———————————————————————————-
33. Ծիծեռնակներ
Ծիծեռնակներին կարելի է հանդիպել թե՛ քաղաքում, թե՛ գյուղում: Նրանք անդադար աշխատում են՝ օդում միջատներ են որսում: Ասում են, երբ ծիծեռնակները բարձր  են թռչում, լավ եղանակ է լինելու, ցածր են թոչում՝ անձրև է գալու: Դա շատ ճիշտ է, սակայն կապվում է ոչ թե ծիծեռնակների, այլ այն միջատների հետ, որոնց ծիծեռնակները  որսում են: Անձրևից առաջ, երբ օդն ավելի է խոնավանում, միջատների թևիկներն ուռչում են և, ծանրանալով, նրանց ներքև են քաշում:
Ծիծեռնակներն այդ պատճառով են ցածր թռչում:
Ինչո՞ւ են ծիծեռնակները ցած թռչում:   Ծիծեռնակները ցածր են թոչում՝ որովհետև անձրևից առաջ, երբ օդն ավելի է խոնավանում, միջատների թևիկներն ուռչում են և, ծանրանալով, նրանց ներքև են քաշում,որոնց էլ ծիծեռնակները  օդում  որսում են։

 

35. Մեկ բառով գրի

Երկաթից շինված-երկաթյա
Արծաթից շինված-արծաթյա
Ոսկուց շինված- ոսկյա
Պղնձից շինված — պղնձյա
Փայտից շինված — փայտյա
Բրդից պատրաստված- բրդյա
Արծաթից պատրաստված — արծաթյա
Մետաքսից պատրաստված — մետաքսյա
——————————————————————————————————————————
36.Կարդացե՛ք.
Շատ պատմություններ կան օձի մասին։ Ասում են՝ օձը կախարդիչ հայացք ունի, որից քարանում են կենդանիները։ Բանն այն է, որ օձի աչքերը կոպեր չունեն, ծածկված են թափանցիկ թաղանթով: Այդ պատճառով էլ նայում է անթարթ, անընդհատ։ ժամանակ առ ժամանակ օձը մաշկափոխվում է, դուրս է գալիս հին մաշկից։ Բայց այդ կիսաթափանցիկ մաշկը չպետք է շփոթել օձի կաշվի հետ։ Կաշին մնում է և շատ ավելի պայծառ է փայլում։ Մաշկափոխությունից հետո օձն արտակարգ գեղեցկանում է։
Գրիր, դու ինչ գիտես օձի մասին, քո վերաբերմունքը օձերի նկատմամբ:Օձի աչքերը կոպեր չունեն, ծածկված են թափանցիկ թաղանթով: Այդ պատճառով էլ նայում է անթարթ, անընդհատ։  Ես  օձից չեմ վախենում։
—————————————————————————————————————————
37. Գիտե՞ս, որ…
Գիտե՞ս, որ նապաստակն այնքան էլ վախկոտ չէ: Նա պառկում է մեջքի վրա և թշնամու հետ կռվում իր երկար ու սուր ճանկերով: Նապաստակը նաև խորամանկ է: Նա խառնում է իր հետքերը և խաբում է որսի շներին:
Իզուր չէ, որ նապաստակի աչքերը շիլ են: Նա ոչ միայն իր դիմացն ու շուրջն է տեսնում, այլև՝ մի քիչ էլ hետևը: Ականջներն էլ են պտտվում չորս կողմ և լսում են բոլոր կողմերից եկած շշուկները:
Մի քանի նախադասությամբ գրիր, ինչ իմացար նապաստակի մասին:Նա ոչ միայն իր դիմացն ու շուրջն է տեսնում, այլև՝ մի քիչ էլ hետևը: Ականջներն էլ են պտտվում չորս կողմ և լսում են բոլոր կողմերից եկած շշուկները:
38. Գիտե՞ս, որ…
Թռչնի անկողինը միշտ իր հետ է: Նրա ներքնակը փորի փետուրներն են: Նրա վերմակը մեջքի փետուրներն են: Այդքան տաք անկողնով կարելի է քնել ամեն տեղ` հողի, ջրի, ձյան վրա և նույնիսկ` ձյան մեջ:
Պատմիր՝ ինչ գիտես թռչունների մասին:Բուն գիշերները չի քնում և կարող է գլուխը 360 աստիճան պտտել։
39. Գրի՛ր տրված բառերի հակառակ իմաստը ցույցտվող բառերը:
վախկոտ — անվախ
քիչ — շատ
խորամանկ — միամիտ
դիմաց — հետև
երկար — կարճ
թշնամի — ընկեր
սուր — բութ
շշուկ — աղմուկ
Գրիր տրված բառերի իմաստով նույն կամ նման բառերը:
քաջ — արի
բարեկամ — ընկեր հարազատ
խորամանկ — մոլորեցնող
զվարթ — ուրախ
կամացուկ — դանդաղ
որդի — տղա զավակ
մեծ — խոշոր
փոքր — մանր
40. Գիտես, որ…
Աղվեսը շատ լավ է լսում: Դա օգնում է, որ նա իր համար կեր գտնի: Երբեմն աղվեսը ետևի թաթերի վրա է քայլում, ցատկոտում է ու պտտվում: Բայց նա ոչ թե պարում է, այլ ականջ է դնում ձյան տակ վազվզող մկների ծվծվոցին: Եվ ամենաթույլ ծվծվոցից էլ աղվեսը կարողանում է գտնել մկանը:
Աղվեսն ինչպե՞ս է գտնում մկներին: Ականջ է դնում ձյան տակ վազվզող մկների ծվծվոցին և կարողանում է գտնել մկանը:
Իսկ դու ի՞նչ գիտես աղվեսների մասին: Մի քանի փաստ գրի՛ր: Աղվեսները ապրում են հեռավոր հյուսիսից  մինջև ավազոտ անապատներ։ Նրանք լինում են տարբեր գույների։
Տրված բառերով բառակապակցություններկազմի՛ր:
աղվես — խորամանկ աղվես
ականջ — փոքր ականջ
մուկ — կրծող մուկ
ձյուն — սպիտակ ձյուն
կեր — շան կեր
պոչ — մկան պոչ
41. Մողես
Դու երևի մողես տեսել ես: Մողեսներն ամռանը վազվզում են տաք քարերի վրա: Իսկ բռնե՞լ ես մողեսի պոչից: Այդ ժամանակ նա պոչը թողնում է ու փախչում: Այդպես է մողեսը ազատվում թշնամիներից: Զարմացած թշնամին ուշադիր նայում է շարժվող պոչին, իսկ մողեսը թաքնվում է: Մի քանի շաբաթ հետո հին պոչի տեղը նոր, փոքրիկ պոչ է աճում:
Ավարտի՛ր նախադասությունները:
Ամռանը մողեսները վազվզում են տաք քարերի վրա:
Երբ մողեսին բռնում են, նա պոչը թողնում է ու փախչում:
Մի քանի շաբաթից հին պոչի տեղը նոր, փոքրիկ պոչ է աճում:

Ամառային առաջադրանք English

At the Zoo

It is a sunny day. There are a lot of people at the zoo. Mike and Jane are at the zoo, too. They are with their mother and father. They are watching the animals. The lion is sleeping, the monkey
is eating a banana, the bears are playing, and the kangaroo is jumping. They are very funny. Mike and Jane like animals. They go to the zoo at weekends:

1. Answer the questions /պատասխանիր հարցերին/

1. Are Mike and Jane at the zoo? Yes, Mike and Jane at the zoo.

2. What are they doing? They are watching the animals.

3. Is the lion jumping or sleeping? The lion is sleeping.

4. What is the monkey eating? The monkey

is eating a banana.

5. Are the bears running? The bears are playing.

6. What is the kangaroo doing? The kangaroo is jumping.

7. Do Mike and Jane like animals? Mike and Jane like animals.

 

Ընտրիր ճիշտ տարբերակը

  1. My teacher  ……teaches…….us English (teacher, teaches).
  2. He is a ……worker….(work, worker).
  3. He ………swims…..well (swimmer, swims).
  4. Ann is the best ………swimmer…..of the team (swimmer, swims).
  5. Our ………teacher…..is very kind (teacher, teach).

Ավարտիր նախադասությունները օգտագործելով հետևյալ բառերը (birthday, English,  Sunday, Monday)

  1. 1. My favourite subject is ……English……
  2. Today is my ……birthday……
  3. We have English on ……Monday…….
  4.  On ……Sunday…… we don’t go to school.

Կարդա և սովորիր նոր բառերը

Hello. It is Sunday. I don’t go to school. Our family is at home on Sunday. Today we have many guests and I must help my mother cook dinner. At ten o’clock I wake up,  wash my face and hands, and make my bed and my brother’s bed. Then I go to the kitchen, where my mother is making our breakfast. Today we have a mushroom omelette, cheese and butter and orange juice. After breakfast, we clean the house and go to the kitchen again to cook dinner. For dinner, we must cook salads, cutlets and chicken with potatoes. For dessert, we have a strawberry cake, candy and pancake. My mother is teaching me how to make a salad. We must hurry up because our guests must come at six o’clock.     

Կարկիրով նշված նախադասությունները դարձրեք ներկա շարունակական: Washing my face and hands, and making my bed  I going to the kitchen

  1. (Հիշենքներկա շարունակական ժամանակը /հենց հիմա/ Present Continuoes Tense կազմում ենք օժանդակ բայով /am, is, are/ բայով՝ play և -ing- վերջավորությամբ, այսինքն՝ I am speaking. որը նշանակում է Ես հիմա խոսում եմ։ Այս ժամանակաձևի հետ գործածում ենք now- հիմա բառը։Օրինակ` I translate the text. I am translating the text. He goes to the cinema. He is going to the cinema. They make a cake. They are making a cake.Նախադասությունները գրեք ներկա շարունակական ժամանակով /հենց հիմա/, օրինակ

He often plays in the yard. He is playing in the yard now. We play. We are playing).- ջնջել

Կապույտով նշված նախադասությունները դարձրեք ապառնի, իսկ կանաչով նախադասությունները՝ անցյալ:   Tomorrow sunday.  At ten o’clock I will wake up , we will clean the house. For dessert, we will have a strawberry cake.

We had a mushroom omelette, My mother is taught me how to make a salad.

Vocabulary

To cook-եփել

hurry up- շտապել

To wake up-արթնանալ

To wash-լվանալ

Mushroom omelet- սնկով ձվածեղ

Cheese-պանիր

To clean-մաքրել

Cutlet-կոտլետ

Cake- տորթ

Candy- կոնֆետ

Pancake- ձիթաբլիթ

guest- հյուր

To be ready-պատրաստ լինել

to make a bed- անկողինը հավաքել

Կարող ե՞ս աղցան պատրաստել, իսկ ին՞չ բանջարեղեն ես օգտագործել աղցանիդ մեջ, գրիր, պատրաստիր , նկարիր:

Tomato Cucumber Avocado Salad

two cucumbers, two tomatoes, one avocado, salt, pepper, lemon juice, oil.

Մաթեմատիկա ֆլեշմոբ

9. Դավիթը ուզում է 160 դրամանոց մի քանի պաղպաղակ գնել, ընդ որում՝ նա ունի միայն 50 և 200 դրամանոցներ: Ամենաքիչը քանի՞ պաղպաղակ կարող է գնել Դավիթը, որպեսզի մանր ետ ստանալու կարիք չլինի:

5×160=800 5պաղպաղակ

 

8. Վերկանգնիր հավասարությունը. եթե միևնույն թվանշանները փոխարինել են միևնույն տառերով:

Յ·Ո+Թ= Յ+Ո·Թ=7

4×1+3=4+1×3=7       5×1+2=5+1×2=7

Ես և իմ ընտանիքը

  Ողջո՛ւյն,  ես Լիլիթն  եմ,   ազգանունս  Ջահանգիրյան  է, սովորում եմ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի  3-րդ  դասարանում։ Ես նման եմ  հայրիկին։  Մազերս շագանակագույն են, աչքերս՝ շագանակագույն։ Սիրում եմ գնալ դրսում  խաղալ, չեմ սիրում  սմբուկ։  Եթե կախարդական փայտիկ ունենայի, ապա  կբարձրանայի  ծիածանի վրա։ Իմ մասին կասեի,  որ ես շատ գանգուրներ ունեմ ու շատ սիրուն աչքեր,  բարի եմ  ու  գեղեցիկ։

           Իմ ընտանիքը

Ես շատ փոքր ընտանիք ունեմ։  Մենք երեք հոգի ենք՝  մայրիկս, ես, հայրիկս ու շատ լավ ընտանիք ենք։

 

 

 

 

Էմիլի արկածները

Ամառային ընթերցանություն - Գրապահարան կարծիքներ  

 

 

Լյոննեբերգցի էմիլը փոքրիկ տղա է՝ չարաճճի ու համառ, թեև առաջին հայացքից, հատկապես քնած ժամանակ շատ բարի ու լսող տղայի տպավորություն է թողնում: Նա ապրում է Սմոլենդի շրջանի Լոննեբերգ գյուղի մոտ գտնվող Կատխուլտ ագարակում: Նրա հորն անվանում են Անտոն Սվենսոն, մորը՝ Ալմա Սվենսոն, մի փոքրիկ քույրիկ էլ ունի, Իդան: Ագարակում Սվենսոններից բացի ապրում են նաև Ալֆրեդ անունով բանվորն ու Լինա անունով բանվորուհին: Էմիլի արկածները ․․․

Բարոն Մյունխհաուզենի արկածները

 

 

Բարոն Մյունխհաուզենի արկածները

 

Mun1.jpg   Էրիխ Ռասպեն գերմանացի գրադարանավար, գրող և գիտնական է։ Ռասպեն ժամանակին գտնվել է բարոնի հետ և լսել է նրա պատմություններն ու գրքեր հրատարակել։

Այդ գրքերից հետո բարոն Մյունհաուզենին ծաղրում էին և անհանգստացնում:  Հետաքրքրասեր մարդիկ խմբերով գալիս էին հայտնի ստախոսին տեսնելու , և  ծաղրում էին: Մյունհաուզենի ծառաները նույնիսկ հսկում էին կալվածքը և փայտերով ծեծում էին դիտողներին:

Բարոն Մյունխհաուզենի արկածները

 

  Մյունխհաուզենը Ձախորդ Փանոսի նման դարձել էր հասարակ անուն սուտ և անհավանական   պատմություններ ասողների համար։ Գրվել են գրքեր նրա մասին, նկարահանվել են ֆիլմեր և մուլտֆիլմեր, նրա համար կանգնեցվել են հուշարձաններ։ Բարոն Մյունհաուզենը  իրականում երկար ժամանակ ծառայել է Ռուսաստանում, մասնակցել մարտերի ։ Մյունհաուզենը ներկայացնում էր Ռուսաստանը` չափազանցնելով տեսածն ու լսածը:  նա հայտնում է, որ ստիպված էր իր ձին կապել ձյան տակից տեսանելի ինչ-որ փայտի հետ, որը, պարզվում է, եկեղեցու զանգակատան խաչի ծայրն էր։ Եվ երբ հանկարծ ձյունը հալվեց, նա ստիպված եղավ կրակոցով կտրել պարանը, որպեսզի զանգակատան գագաթին կապած ձին ազատի:   Մյունխհաուզենը «մաքուր ճշմարտություն» էր պատմում, միայն խիստ չափազանցված։  Նա որս էր անում, տնային գործեր անում, իսկ երեկոները իր պատմությունները պատմում  պանդոկում: Մարդիկ հաճույքով լսում էին նրա պատմությունները,իսկ երբ նրա պատմություններին չհավատացին, վիրավորվեց: Եվ որքան շատ էին ծիծաղում , այնքան կատաղած կերպով Բարոնը պնդում էր, որ այն ամենը, ինչ նա ասել է , մաքուր ճշմարտություն է:

Արտակարգ Սեպտեմբեր

  Այսօր Սեպտեմբերի 1 է,Գիտելիքի օրը։ Արտակարգ Սեպտեմբերը հնարավորություն չտվեց գնալ դպրոց, բայց դա չխանգարեց այդ օրը նշելուն։   Ես իմ դասընկերներին և ուսուցիչներին ողջունում եմ Մատենադարանից։

Շնորհավոր Սեպտեմբերի  1։ Մինչ հանդիպում դպրոցում😘

https://youtu.be/0kY9B84_DYA