Աշխատանք դասարանում

1. Կետերի փոխարեն գրի՛ր ուն կամ յուն ածանցը:

Քամին խաղում էր պաղպաջուն ալիքների հետ:

Դողդոջուն ձայնը մատնեց, որ վախենում է:

Թվում էր, թե հարսի շրշուն զգեստով աղջիկը քույրս չէ:

Սիրով էր տանում հիվանդի քրթմնջյունն ու բողոքը:

Ջրի ճողփյուն լսվեց. ուրեմն մոտեցել ենք:

Դալար սաղարթի սոսափյունը խաղաղություն էր բերում:

Մոտիկից լսվող ճարճատյունն անակնկալի բերեց մեզ:

 

2. Տրված արմատներով այնպիսի բաղադրյալ (բարդ, ածանցավոր) բառեր կազմի՛ր, որ ցույց տան՝

ա) առարկա (գոյական),Քաջություն,վախկոտություն,պարզություն,սառնություն

բ) առարկայի հատկանիշ (ածական),Քաջարի,վախենալու,պարզ,սառն

գ) գործողություն (բայ):Քաջագործել, վախենալ,պարզել, սառեցնել

Քաջ, վախ, պարզ, սառն:

 

3. Ընդգծված գոյականները փորձի՛ր հանել. ի՞նչ բառեր դուրս կգան նրանց հետ, ինչո՞ւ:

Սիրով էր պատմում ընկերոջ մասին:

Սիրով էր պատմում։

 

Պայմանավորվել էինք հանդիպել քարի մոտ:

Պայմանավորվել էինք հանդիպել։

 

Որդու նման սիրում էր այդ կնոջր:

Որդու նման սիրում էր։

 

Ամեն ինչ անում էր որդու փոխարեն:

Ամեն ինչ անում էր։

 

Չնայած կոպտությանը՝ քնքուշ ու բարի սիրտ ունի:

Քնքուշ ու բարի սիրտ ունի:

 

Տունը լավ կահավորել է ու ամեն ինչ ունի՝ բացի գրասեղանից:

Տունը լավ կահավորել է, ու ամեն ինչ ունի։

 

Կյանքը չի պատկերացնում առանց հեռուստացույցի:

Կյանքը չի պատկերացնում։