Սղագրություն

Արտույտը մուգ պուտերով շագանակագույն փոքրիկ թռչուն է։ Նման գունավորումը նրան օգնում է թաքնվել թշնամիներից։ Արտույտը ապրում է միայն գետնին, որտեղ կեր է գտնում և բույն է շինում։ Նա հիանալի հարմարվել է այդ կյանքին։ Արտույտի բույնը տեսնելիս նրան պետք չէ անհգստացնել ու վնասել։ Այդ դեպքում հաջորդ գարնանը արտույտների մի ողջ ընտանիք կպաշտպանի վնասատուներից դաշտերը, իսկ մարդիկ իրենց հոգեպարար երգերը կլսեն ։

  1. Որտեղ անհրաժեշտ է, գրիր ը տառը: Բառարանի օգնությամբ բացատրիր և սովորիր քեզ անծանոթ բառերը:

Հյուրընկալ,, անակնկալ, անընկալելի, ակնբախ, ձկնկիթ, սրընթաց, ճեպընթաց, ինքնըստինքյան, կորնթարդ, մթընկա, հատընտիր, գույնզգույն, անստորագիր, հետզհետե, ակնդետ, խոչնդոտ, անընդմեջ, ակնթարթ, մակընթացություն, մթնշաղ, ազգընտիր, վայրընթաց, զուգընթաց:

3.Լրացրու բաց թողած տառերը:

Աշուն է, զովաշունչ ու պայծառ մի ոսկեփայլ աշուն, ինչպիսին լինում է Արարատյան դաշտում: Ողկույզներով ծանրաբեռնված խաղողի այգիները փայլփլում են խայտաբղետ գույներով: Ծիրանագույն դեղձը, բուրումնավետ սերկևիլը ժպտում են իրենց երփներանգ սաղարթների գրկում: Ամենից գեղեցիկը թերևս արծաթազօծ փշատենին է՝ թավշապատ տերևներով, յուրօրինակ պտղով: Նրանց խիտ շարքերը ձգվում են ընդարձակ այգիների երկայնքով, ասֆալտապատ ճանապարհ ների եզրերով:

 

 

 

 

 

 

Էքզյուպերի ՓՈՔՐԻԿ ԻՇԽԱՆԸ

Հինգերորդ օրը բացահայտեցի փոքրիկ իշխանի կյանքից ևս մի գա□տնիք, ու դարձյալ գառնուկի շնորհիվ: Առանց որևէ նախաբանի, նա ինձ մի անսպասելի հարց տվեց, որը, երևի, երկար մտորումների արդյունք էր:

— Եթե գառնուկը թփեր է ուտում, ուրեմն ծաղիկներ է՞լ  (ուտել):
— Ոչխարն ուտում է ամեն ինչ:
— Հա՞, նույնիսկ փշո՞տ ծաղիկներ:
— Բա փշերն ինչի՞ համար են:
Ես չգիտեի: Այդ պահին ես շատ էի զբաղված. փորձում էի դուրս քաշել շարժիչի մեջ լռված հեղույսը: Եվ շատ անհանգիստ էի, որովհետև օդանավիս անսարքությունն ավելի ու ավելի վտանգավոր էր դառնում, իսկ օր օրի պակասող խմելու ջուրը նշան էր, որ վեր□ը լավ չի լինելու:
— Բա փշերն ինչի՞ համար են:
Փոքրիկ իշխանն իր տված հարցերը երբեք անպատասխան չէր թողնում: Փչացած հեղույսի պատճառով տրամադրությունս ընկել էր, և ես հենց այնպես պատասխանեցի.
— Փշերը ոչ մի բանի պետք չեն, փշերի օգնությամբ ծաղիկներն ընդամենը արտահայտում են իրենց չարությունը:
— Ի՜նչ ես ասում…
Եվ  փոքր-ինչ լռելուց հետո  մի տեսակ հիշաչարությամբ նետեց.
— Չե՛մ հավատում: Ծաղիկները թույլ են: Եվ շատ միամիտ են: Նրանք ամեն կերպ (փորձել) համար□ակ երևալ: Նրանց թվում է, թե իրենց փշերով կարող են բոլորին վախեցնել:
Ես ոչինչ չպատասխանեցի: Այդ պահին միտքս ուրիշ տեղ էր. «Եթե հեղույսը դուրս չեկավ, մուրճով կխփեմ ու ջար□ելով կհանեմ»: Փոքրիկ իշխանը նորից մտքերս իրար խառնեց.
— Եվ դու կարծում ես, թե ծաղիկները…
— Չէ՛, չէ՛: Ես ոչինչ չեմ կարծում: Ես քեզ հենց այնպես ասացի: Հիմա լուրջ գործով եմ զբաղված:
Նա ապշած ինձ նայեց.
— Լուրջ գո՜րծ:
Փոքրիկ իշխանը (նայել) ձեռքիս մուրճին, քսայուղի մեջ թաթախված մատներիս և այն առարկային, որի վրա կռացել էի, և որը նրան չափազանց տգեղ էր թվում:
— Այնպես ես խոսում, կարծես մեծահասակ լինես:
Այդ խոսքերից մի քիչ (ամաչել): Իսկ նա շարունակեց անողոք շեշտով:
— Չեղա՛վ, դու ամեն ինչ շփոթում ես…Դու խառնում ես ամեն ինչ:
Նա իսկապես շատ էր բարկացել: Քամին խաղում էր նրա ոսկեգանգուր մազերի հետ:
Ես մի մոլորակ գիտեմ որտեղ մորեգույն դեմքով մի մարդ է ապրում: Նա ոչ մի անգամ ծաղկից հոտ չի քաշել: Ոչ մի անգամ աստղերին չի նայել: Երբեք ոչ մեկի չի սիրել: Նա միշտ զբաղված է եղել թվեր գումարելով: Եվ ամբողջ օրը քեզ նման անընդհատ նույն բանն է կրկնում. «Ես լո՜ւրջ մարդ եմ, ես լո՜ւրջ մարդ եմ», և գոռոզությունից փքվում է: Բայց նա մարդ չէ, նա սո՛ւնկ է:
— Ի՞նչ է:
— Սո՛ւնկ է:
Փոքրիկ իշխանը զայրույթից գունատվել էր:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը: (1 միավոր) գաղտնիք վերջը համարձակ ջարդելով

2.Ի՞նչ է նշանակում անհանգիստ բառը. (1 միավոր)

ա/հանգիստ չունեցող
բ/անհամբեր
գ/անընդհատ աշխատող
դ/անընդհատ հանգստացող

3.Գրի՛ր տրված բառերի հականիշները. (1 միավոր)

ա/վտանգավոր — անվտանգ
բ/չարություն — բարություն
գ/թույլ  — ուժեղ
դ/ տգեղ —սիրուն

4.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը. (1միավոր)

ա/վտանգավոր — ածանցավոր
բ/անպատասխան- ածանցավոր
գ/մուրճ- ածանցավոր
դ/հաստափոր-բարդ

5.Տրված գոյականների /առարկա ցույց տվող բառերի/ դիմաց գրի՛ր դրանց հոգնակին, օրինակ՝ քար-քարեր, սեղան-սեղաններ
(1 միավոր)

ա/ծաղիկ  —ծքղիկներ
բ/իշխան  —իշխաններ
գ/քամի  — քամիներ
դ/փուշ  —փշեր

6.Դու՛րս  գրիր տեքստում փակագծերի մեջ  դրված բայերը/ գործողություն ցույց տվող բառեր/  և  դիմացը գրի՛ր անհրաժեշտ ձևերը  (համապատասխանեցրո՛ւ տեքստին): (1 միավոր) կուտեն, նայում էր, ամաչեց։

7.Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և  հարցական նախադասություն: (1 միավոր)

Բա փշերն ինչի՞ համար են:

Հինգերորդ օրը բացահայտեցի փոքրիկ իշխանի կյանքից ևս մի գաղտնիք, ու դարձյալ գառնուկի շնորհիվ:

8.Տեքստում ընդգծված նախադասության մեջ դի՛ր բաց թողած կետադրական նշանը: (1 միավոր)

Ես մի մոլորակ գիտեմ, որտեղ մորեգույն դեմքով մի մարդ է ապրում:

9.Ինչո՞ւ էր անհանգստացած Փոքրիկ իշխանը. (0,5 միավոր)

ա/որ ոչխարը կարող էր ուտել իր միակ ծաղկին:
բ/որ  ինքնաթիռի շարժիչը անսարք էր:
գ/որ քամի էր:
դ/որ ինքնաթիռները թռչում են:

10.Հեղինակը Փոքրիկ իշխանի ո՞ր խոսքերից ամաչեց: (0,5 միավոր) — Այնպես ես խոսում, կարծես մեծահասակ լինես:

11.Փոքրիկ իշխանի կարծիքով ̀ ծաղիկների փշերն ինչի՞ համար են: (1 միավոր) :

Ծաղիկները թույլ են: Եվ շատ միամիտ են: Նրանք ամեն կերպ փորձում են համարձակ երևալ: Նրանց թվում է, թե իրենց փշերով կարող են բոլորին վախեցնել:

12.Ինչո՞ւ էր փչացել օդանավի շարժիչը: (1 միավոր)

Շարժիչի մեջ լռվել էր հեղույսը:

Ռոդարի. Երիտասարդ խեցգետինը

  1. Գրությամբ ու արտասանությամբ տարբերվող բառերը, օրինակ երբ- փ լսում ենք, բ գրում       առաջ-չ, մեջ-չ, հոգնում-ք, երբ-փ, արդեն-թ, անդամների-թ, առջև-չ, խելքդ-տ, գլուխդ-տ, եղբայրներիդ-պ,տ, համբուրեց-փ, աշխարհ-հ, երրորդը-թ,    խորհրդի-թ, շնորհակալ-հ, երջանկության-չ։
  2. Դուրս գրիր ածանցավոր բառեր, առանձնացրու ածանցները, այդ ածանցներով կազմիր նոր բառեր, օրինակ` երջանկություն, -ություն- բարություն, սովորություն,    չկարողանամ-չ, չտես, չուզող, երջանկության-ության, ճշմարտության, հաջողության,     խեցգետնուկը-ուկ, ծերուկ, գառնուկ, արջուկ։

1. Թվարկիր այս պատմության հերոսներին: Յուրաքանչյուրին բնութագրիր մեկ դիպուկ բառով: Եղբայրներ, մայրիկ, հայրիկ և գորտեր։

Խեցգետինը-երիտասարդ,եղբայրները- ետ քայլող,սովորական, մայրիկը -հուզված, հայրիկը -խիստ, գորտերը-բամբասկոտ, ծեր խեցգետինը-տխուր։

2. Բացատրիր հետևյալ միտքը՝ ամեն ինչ էլ կարելի է սովորել, եթե շատ ուզես: Եթե շատ ուզես, կարող ես անել։

3. Շարունակիր պատմությունը, մտածիր ու գրիր, թե հետո ինչ եղավ խեցգետնի հետ: Պատմությունդ վերնագրիր, տեղադրիր բլոգում:

Խեցգետինը սովորում է երգել

Խեցգետինը երկար ճանապարհ անցավ և տեսավ, որ իր նման մի խեցգետին կա, որը քայլում է առաջ։  Նրանք տարիներով ընկերություն էին անում։ Մի օր նրանք նայեցին հեռուստացույցով մի երգ, նրանց դուր եկավ և նրանք սկսեցին երգել։

Ինչո՞ւ է նապաստակը ձմռանը փոխում գույնը՝ սպիտակում

Երբ աշունը գալիս է , և օրերը կարճանում են, իսկ եղանակը՝ ցրտում, լեռնային նապաստակը սկսում է փոխել իր ամառային շագանակագույն մորթին  ձմեռային սպիտակ հանդերձանքով:    Եղանակի և ցերեկային ժամերի տևողության փոփոխության  պատճառով,նապաստակի մարմնում ձևավորվում են որոշ հորմոններ, որոնց ազդեցության տակ նոր մազեր են աճում։ 3 ամսից նապաստակը դառնում է շլացուցիչ սպիտակ, և միայն ականջների ծայրերը սև են։ Ձյունածածկ տեղանքում նապաստակի ձմեռային սպիտակ մորթին լավ քողարկում է ։ Աշնանը նապաստակի բաճկոնը նկատելիորեն երկարում է, հատկապես որովայնի և ներբանների վրա։ Այս «դահուկները» պաշտպանում են թաթերը ցրտից և հեշտացնում են ձյան միջով շարժվելը՝ ավելի արագ, քան լուսանները, աղվեսներն ու գայլերը, որոնք նապաստակ են որսում:

Նապաստակը սնվում է ձյան տակից դուրս ցցված բողբոջներով և ճյուղերով։ Երբ գալիս է մարտը, նապաստակը նորից թափում է մազը և աստիճանաբար դառնում մոխրագույն-դարչնագույն՝ հարմարվելով գարնանային լանդշաֆտին:

Ածանցների տեսակները

Առաջադրանքներ՝

1.Տրված բառերը դարձրու ածանցավոր՝ ձյուն-ձյունոտ, հեքիաթ-հեքիաթային, թիվ-թվական, բժիշկ-բժշկական:

2.Մեկ բառով գրիր.

Քար ունեցող-քարոտ
Կեղտ ունեցող-կեղտոտ
Մուր ունեցող-մրոտ
Յուղ ունեցող-յուղոտ
Ժանգ ունեցող-ժանգոտ
Փուշ ունեցող-փշոտ
Ցեխ ունեցող-ցեխոտ

3.Հետևյալ վերջածանցներով կազմիր նոր բառեր,
յուրաքանչյուր ածանցով երեքական բառ:

-ական-դպրոցական,տնական,հայկական
-արան-ճաշարան,լողարան,դասարան
-ավոր-ձիավոր,գրավոր,գունավոր
-անոց-հիվանդանոց,գազանանոց,անձրևանոց
-իկ-շնիկ,մկնիկ,փղիկ
-ակ-տնակ,թռչնակ,աղջնակ

4.Հետևյալ նախածանցներով կազմիր նոր բառեր:

ան-անտուն
դժ-դժգոհ
տ-տհաս
ընդ-ընդգծել

5.Փորձեք առանձնացնել վերջավորություն և ածանց ունեցող գոյականները:

ածանց-գրքային, անգլուխ, մսոտ,  քաղաքային, յուղոտ, անբախտ, գլխավոր,  անմարմին

վերջավորություն-գրքից, մեքենայով, քաղաքից,մսից, բախտից,գլխով, մարմնին,

 

Ածանցները լինում են նախածանցներ և վերջածանցներ:

Բառի սկզբից դրվող ածանցները նախածանցներ են: Առավել գործածվող նախածանցներն են՝

ան-անտուն, անգույն
ապ— ապերախտ, ապօրինի
դժ-դժբախտ, դժգոհ
մակ-մակերես, մականուն
չ-չխոսկան, չտես
ստոր-ստորադաս, ստորագրել
հակ-հակազդել, հակահարված
տ-տգետ, տգեղ

Բառի վերջից ավելացող ածանցները վերջածանցներ են: Առավել գործածվող վերջածանցներն են՝

  • -ակ, -իկ,-ուկ վերջածանցներ, օրինակ՝ տնակ, փոքրիկ, գառնուկ,
  • -ային, -ական,  վերջածանցներ, օրինակ՝ քաղաքային, գյուղական,
  • -ավուն, -եղ, -ի, -(կ) ոտ վերջածանցներ,  օրինակ՝ դառնավուն, համեղ, աղի, վախկոտ, բրդոտ
  • -անոց, -արան, -ոց, -ստան, -ուտ վերջածանցներ, օրինակ՝ ծաղկանոց, լոգարան, դպրոց, մրգաստան, թփուտ,
  • -անք, -մունք, -ություն,  -ույք,  -ուստ վերջածանցներ, օրինակ՝ աշխատանք,, մտածմունք,  զվարճություն, հաճույք, փախուստ,
  • բար, պես, որեն- վերջածանցներ, օրինակ՝ հերոսաբար, մեծապես, մեղմորեն

Ածանց և վերջավորություն

Բառերի կազմությունն ուսումնասիրելիս շատ կարևոր է ածանցները տարբերել վերջավորությունից:

Ածանցները, բառին ավելանալով, փոխում են բառի ձևը և իմաստը. Օրինակ՝ սենյակ-սենյակային, քար-քարոտ, լույս-լուսավոր

Վերջավորությունները, ավելանալով բառին, փոխում են բառի ձևը, բայց իմաստը մնում է նույնը, օրինակ՝ սենյակ-սենյակում, քար- քարեր, լույս-լույսից։

ՀԱՉԵԼ ՉԻՄԱՑՈՂ ՇՈՒՆԸ (Երրորդ ավարտ)


 Կարչկար մի շուն, որը չէր կարողանում հաչել: Ո՛չ հաչել, ո՛չ մլավել, ո՛չ բառաչել, ո՛չ
խրխնջալ, ոչ մի կերպ չէր կարողանում խոսել: Դա շատ սովորական փոքրիկ շուն էր: Եվ ոչ ոք
չգիտեր, թե որտեղից էր նա հայտնվել այդ գյուղում, որտեղ ոչ մեկը դեռեւս ոչ մի շուն չէր տեսել:
Եվ իհարկե հասկանալի է, որ ինքը նույնիսկ չէր էլ կասկածում, որ հաչել չգիտի: Բայց մի անգամ  ինչոր մեկը հարցրեց նրան.
Հետաքրքիր է, իսկ ինչո՞ւ, դու երբեք չես հաչում:
Հաչե՞լ։ Իսկ դա ի՞նչ է։ Ես տեղացի չեմ, չեմ կարող:
Այ քեզ տարօրինակ արարած։ Ի՞նչ է, չգիտե՞ս, որը բոլոր շները հաչում են:
Ինչի՞ համար։
Ոչ թե ինչի՞ համար, այլ՝ ինչո՞ւ։ Որովհետեւ նրանք շներ են: Հաչում են անցորդների,
կասկածելի կատուների, լուսնի վրա։ Հաչում են, երբ գոհ են կյանքից, երբ նյարդայնանում են կամ
զայրանում: Հաչում են հիմնականում ցերեկը, բայց պատահում է նաեւ գիշերը:
Շատ հնարավոր է, բայց ես

Իսկ դու էդ ի՞նչ առանձնահատուկ պտուղ ես։ Թե՞ ուզում ես, որ քո մասին գրեն
թերթերում:
Շունը չգիտեր, թե ինչ պատասխանի: Նա չէր կարողանում հաչել եւ չգիտեր էլ, թե ինչպես
սովորի:
Իսկ դու ինձ նման արա,- խղճահարությունից խորհուրդը տվեց ինչոր աքաղաղ: Եվ նա
մի քանի անգամ կանչեց իր զրնգուն ձայնով՝ «Ծուղրուղո՜ւ»։
Իմ կարծիքով դա ամենեւին հեշտ չէ,- նկատեց շունը:
Ի՜նչ ես ասում, նույնիսկ շա՜տ հեշտ է: Նորից լսիր եւ ուշադրություն դարձրու իմ կտուցին:
Կարճ ասած՝ նայի՛ր եւ կրկնի՛ր;
Եվ աքլորը մի անգամ էլ երգեց՝ «Ծուղրուղո՜ւ»։
Շունը փորձեց կրկնել, բայց հազիվ ինչոր խեղճ «ծուղխուղ» դուրս եկավ, եւ հավերը
վախեցած ցրիվ եկան:
–Ոչի՛նչ,- շանը հանգստացրեց աքաղաղը,- առաջին անգամվա համար նույնիսկ վատ չէ:
Իսկ հիմա կրկնի՛ր, դե՛։
Շունը նորից փորձեց աքաղաղի նման ծուղրուղու կանչել, բայց նորից ոչինչ չստացվեց: Ու
նա սկսեց օրօրի թաքուն վարժվել, երբեմն գնում էր անտառ, որտեղ ոչ ոք չէր խանգարում եւ
կարող էր ուզածի չափ ծուղրուղու կանչել։
Եվ մի անգամ առավոտյան նա անտառում այնքան լավ, այնքան զնգուն ու գեղեցիկ
ծուղրուղու կանչեց, որ աղվեսը, լսելով աքաղաղի ձայնը, մտածեց. «Վերջապես աքլորիկն ինձ
այցելության եկավ։ Պետք է շտապ շնորհակալություն ասել այցելության համար…»։ Եվ շտապեց
նրան ընդառաջ՝ չմոռանալով հետը վերցնել դանակ, պատառաքաղ եւ անձեռոցիկ, որովհետեւ
աղվեսի համար չկա ավելի ախորժելի ճաշատեսակ, քան լավ աքլորը: Կարո՞ղ եք պատկերացնել,
թե որքան տխրեց աղվեսը, երբ աքլորի փոխարեն տեսավ շնիկին, որը նստել էր իր պոչին եւ
բարձրաձայն ծուղրուղու էր կանչում։
Ա՜խ,- բացականչեց աղվեսը,- այսպես կարելի է թակարդն էլ ընկնել:
Թակա՞րդը։
Դե, իհարկե: Կարծում էի, թե դու քեզ անտառում մոլորված աքլորի տեղ ես դրել, որպեսզի
բռնես ինձ։ Լավ է, որ ժամանակին տեսա քեզ: Բայց սա անազնիվ որս է: Շները սովորաբար
հաչում են ու զգուշացնում, որ որսորդները մոտենում են:
Հավատացնում եմ Ես չէի պատրաստվում որս անել: Ես եկել էի վարժվելու:
Վարժվելո՞ւ։ Ինչո՞ւմ։

Ես սովորում եմ հաչել: Եվ համարյա սովորել եմ: Լսի՛ր, թե ինչ լավ եմ հաչում: Եվ նա
բարձրաձայն երգեց՝ «Ծուղրուղո՜ւ»:
Աղվեսը ծիծաղից քիչ էր մնում պայթեր: Նա փորը բռնած թավալ էր գալիս գետնին եւ ոչ մի
կերպ չէր կարողանում հանգստանալ: Մեր շնիկը շատ վիրավորվեց, որ իր վրա ծիծաղում են, չէ՞ որ այդքա՜ն չարչարվել էր: Պոչը քաշած եւ համարյա լաց լինելով գնաց տուն: Եվ ահա նրան
հանդիպեց կկուն: Նայեց տխուր շնիկին եւ խղճաց նրան:
Ի՞նչ է պատահել։
Ոչի՛նչ
Ինչո՞ւ ես այդքան տխուր։
Ա՜խ այսպես ու այսպես Պատճառն այն է, որ հաչել չեմ կարողանում։ Եվ ոչ ոք չի
կարողանում սովորեցնել ինձ։
Դե, եթե խնդիրը միայն դա է, ես շատ արագ կսովորեցնեմ քեզ։ Լավ լսի՛ր, թե ինչպես եմ
երգում, եւ կրկնիր ինձ նման. «Կո՛ւկո՛ւ, կո՛ւկո՛ւ, կո՛ւկո՛ւ»։ Հասկացա՞ր։
Ոնց որ այնքան էլ դժվար չէ
Շատ հեշտ է: Ես երեխա ժամանակից կարողանում եմ կուկու կանչել: Դու էլ փորձիր.
«Կո՛ւկո՛ւ, կո՛ւկո՛ւ»։
Կու…,- փորձեց շունը,- կու
Նա շատ անգամ կրկնեց այդ «կուկու»-ն եւ՛ այդ օրը, եւ՛ մյուս օրերին: Իսկ մի շաբաթ անց
արդեն կարողանում էր բավականին լավ կուկու կանչել: Նա շատ գոհ էր իրենից եւ մտածում էր.
«Վերջապես, վերջապես ես սկսում եմ իսկապես հաչել։ Հիմա էլ ոչ մեկը չի ծիծաղի ինձ վրա»:
Հենց այդ օրերին սկսվել էր որսի շրջանը: Անտառում շատ որսորդներ էին հայտնվել, այդ
թվում նաեւ այնպիսիները, որոնք կրակում էին որտեղ պատահի եւ ում պատահի: Կարող էին
նույնիսկ սոխակի վրա կրակել, եթե լսեին նրա ձայնը։
Եվ ահա այդպիսի մի որսորդ անցնում էր անտառով եւ լսեց թփերի միջից՝ «Կո՛ւկո՛ւ…. կո՛ւ
կո՛ւ…»։ Նա բարձրացրեց հրացանը, նշան բռնեց եւ կրակեց՝ թըխկթրըխկ։
Գնդակները բարեբախտաբար չկպան շնիկին: Սուլելով թռան ականջի մոտով, բայց շունը
վախեցավ, եւ պո՜ւկ փախավ։ Նա շատ զարմացավ: «Երեւի այս որսորդը խելքը թռցրել է», եթե
կրակում է հաչացող շան վրա…»
Իսկ որսորդն այդ ժամանակ իր որսն էր փնտրում: Նա վստահ էր, որ կպել է թիրախին։
«Երեւի թռչունին այն շունը գողացավ, որ հանկարծ դուրս թռավ ինչոր տեղից»,- մտածեց նա: Եվ հոգին թեթեւացնելու համար կրակեց իր բնից գլուխը հանած մկնիկի վրա, բայց նրան էլ չկպավ։   

Իսկ շնիկը փախչում էր ու փախչում

Երրորդ ավարտ
Վազեց, վազեց շնիկը եւ հանկարծ կանգ առավ։ Ինչոր անսովոր ձայն լսեց։ «Հա՛ֆհա՛ֆ
հա՛ֆ,- ասում էր ինչոր մեկը,- հա՛ֆ»։ «Ինչոր հարազատ ու ծանոթ ձայն է,- մտածեց շունը,- թեեւ
ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ, թե ինչ կենդանի է խոսում։ Երեւի ընձուղտ է։ Չէ՛, երեւի
կոկորդիլոս է։ Կոկորդիլոսը չար կենդանի է, հարկավոր է զգույշ լինել»։
Թփերի հետեւում թաքնվելով՝ շունը շարժվեց դեպի այն կողմ, որտեղից այդ «հաֆհաֆ»-ն էր
լսվում, եւ որից, աստված գիտե թե ինչու, նրա սիրտն ուժգին բաբախում էր։
Հա՛ֆհա՛ֆ։
Ա՜յ քեզ բան, շուն է։
Այո՛, այո՛։ Ընդ որում, դա հենց այն որսորդի շունն էր, որը կրակեց, երբ նա «կուկու» էր
կանչում։
Բարեւ՛, շո՛ւն։
Բարեւ՛, շո՛ւն։
Այդ ի՞նչ ձայներ ես հանում։
Ձայնե՞ր։ Իմացած լինես, որ սրանք պարզապես ձայներ չեն, սա հաչոց է։
Հաչո՞ց, դու հաչե՞լ գիտես։
Միանգամայն բնական է։ Ես հո փղի պես չեմ կանչելու, կամ առյուծի պես մռնչամ։
Ինձ էլ սովորեցրու։
Իսկ դու մի՞թե հաչել չգիտես։
Ոչ
Ուշադիր լսիր։ Այսպես են հաչում. «Հա՛ֆհա՛ֆ»։
Հա՛ֆհա՛ֆ,- իսկույն հաչեց շունը։ Եվ ուրախ ու երջանիկ մտածեց. «Վերջապես լավ
ուսուցիչ գտա»


Առաջին ավարտ
Վազեց, վազեց շնիկը եւ հայտնվեց մարգագետնում, որտեղ հանգիստ արածում էր կովը։
Ո՞ւր ես այդպես շտապում։
Ինքս էլ չգիտեմ
Դե, ուրեմն կանգ առ։ Այստեղ հրաշալի խոտ կա։
Ա՜խ, եթե հոգսս խոտը լիներ
Դու ի՞նչ է, հիվա՞նդ ես։
Ավելի վատ, ես հաչել չգիտեմ։
Բայց դա աշխարհի ամենահեշտ բանն է։ Լսի՛ր ինձ. «Մո՜ւո՜ւ, մո՜ւո՜ւ,…»։ Գեղեցիկ է, չէ՞։
Վատ չի։ Բայց ես համոզված չեմ, որ դա հենց այն է, ինչ պետք է ինձ։ Չէ՞ որ դու կով ես
Իհարկե կով եմ։
Իսկ ես՝ ոչ։ Ես շուն եմ։
Հասկանալի է, որ դու շուն ես։ Հետո՞ ինչ։ Քեզ ի՞նչն է խանգարում, որ իմ լեզուն սովորես։
Գիտե՞ս, դա հետաքրքիր միտք է, հոյակապ գաղափար։
Ի՞նչը։
Այն, որ հենց նոր մտքովս անցավ։ Ես կսովորեմ բոլոր կենդանիների լեզուները, ելույթ
կունենամ կրկեսում։ Բոլորը կծափահարեն ինձ, ես կհարստանամ եւ կամուսնանամ թագավորի
տղայի հետ։
Կեցցե՛ս, շատ լավ ես մտածել։ Դե, ուրեմն գործի՛ անցիր։ Ուշադիր լսիր. «Մո՜ւո՜ւ, մո՜ւ
ո՜ւ, մո՜ւո՜ւ …»։
Մո՜ւո՜ւ,- բառաչեց շունը։
Այս շունը հաչել չգիտեր, դրա փոխարեն շատ ընդունակ էր լեզուներ սովորելու հարցում։


Երկրորդ ավարտ
Վազեց, վազեց շնիկը եւ հանդիպեց գյուղացուն։
Էդ ո՞ւր ես էդպես սլանում։
Ինքս էլ չգիտեմ
Այդ դեպքում ինձ հետ արի։ Ինձ էլ հենց շուն է պետք հավանոցը հսկելու համար։
Ես կգայի, բայց, ախր, հաչել չգիտեմ։
Ավելի լավ։ Հաչող շները միայն օգնում են գողերին փախչել։ Իսկ քեզ նրանք չեն լսի, մոտ
կգան, դու էլ նրանց կբռնես, մի լավ կկծես, որ խելքները տեղը գա։

Համաձայն եմ,- պատասխանեց շունը։
Այդպես էլ պատահեց, որ հաչել չկարողացող շունը վերջապես իր համար գտավ
զբաղմունք, վզակապ եւ ոսկորներով լի կերաման՝ ողջ կյանքի համար։



Երկու քույրիկները

Լինում է, չի լինում երկու քույր է լինում, նրանք միշտ կռվում էին։ Մի քրոջ անունը Միլենա էր, իսկ երկրորդ քրոջ անունը՝ Անի։ Անին շատ խելոք էր և խելացի, իսկ Միլենան այդքան էլ խելացի չէր։ Անին վեց տարեկան էր, Միլենան նույնպես։ Նրանք ամեն օր կռվում էին, բայց մի առավոտ իրենց մայրիկը բարկացավ և ասաց․

-Եթե ուզում եք նորից տանեմ խաղասրահ, ընկերացեք իրար հետ։

Մի քանի ժամ նրանք չէին խոսում, բայց հետո նրանք սկսեցին խաղալ և գտան գնդակ։ Նրանք շատ երկար խաղում էին, նրանք տեսան, որ արդեն մթնում է և գնացին ուրախ-ուրախ տուն, Երբ մայրիկը տեսավ, որ  ընկերացան  ժպտաց և մինչև այսօր Միլենան ու Անին իրար հետ ըկերություն են անում։

Թեստային աշխատանք

Ինքնաստուգում

Կարդա տեքստը և պատասխանիր տրված հարցերին:

Դավիթի կյանքը գրեթե հրաշալի էր. նա իրենց բակում շատ ընկերներ ուներ, որոնց հետ ամեն օր` դասերից հետո, գնում էր գնդակ խաղալու: Միայն թե Դավիթը մի մեծ խնդիր ուներ. դա նրա փոքր քույրն էր` Լիլին: Լիլին ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, որ Դավիթին ու նրա ընկերներին բոլորովին դուր չի գալիս, որ ինքը միշտ նրանց հետ է լինում: Հենց տղաները դուրս էին գալիս բակ, Լիլին իր փոքրիկ ոտիկներով վազում էր նրանց մոտ և ուրախ-ուրախ ցատկոտելով` հայտնում.

— Ես եկա¯…

Բոլորը հոգոց էին հանում: Իրականում աղջիկը առանձնապես նեղություն չէր տալիս նրանց. շատախոս չէր, չէր նվնվում, չէր խառնվում նրանց խաղերին: Ճիշտն ասած, շատ բան չէր էլ կարող անել: Այնքան փոքրիկ էր, որ ո՛չ կարող էր գնդակ խաղալ, ո՛չ ծառերը մագլցել, միայն իր սև աչիկներով լուրջ նայում էր տղաներին, և ուր նրանք գնում էին, ինքն էլ նրանց հետևից գնում էր:

Դավիթը փորձում էր մորը համոզել, որ Լիլիին չթողնի իրենց հետևից գալ:

— Ինչո՞ւ պիտի իմ քույրը միշտ մեզ հետ լինի,- հարցնում էր նա,- ինչո՞ւ Արմենի քույրը չի գալիս, Հակոբի քույրը չի գալիս:

Մայրը ծիծաղում էր.

— Արմենի քույրը ընդամենը վեց ամսական է, Հակոբը ընդհանրապես քույր չունի… Քո բախտն այդ հարցում չի բերել:

Մի օր Դավիթը ուզում էր տղաների հետ գնդակ խաղալ: Սկզբում նրանք մի ծանր գնդակ ունեին: Բայց մի անգամ այդ գնդակը Սարգիս քեռու պատուհանը կոտրեց: Ի¯նչ պատմության մեջ ընկան:

Գնդակն էլ այլևս հետ չստացան: Հիմա արդեն թեթև գնդակով էին խաղում: Այդ օրը տղաները դեռ նոր էին դուրս եկել, երբ Լիլին սովորականի պես վազեց նրանց մոտ ու ասաց.

— Ես եկա¯…

Տղաները, ինչպես միշտ, ձևացրին, թե նրան չեն նկատում: Նրանք սկսեցին խաղալ: Տղաներից մեկը այնպես ուժգին հարվածեց գնդակին, որ այն այս անգամ էլ ընկավ Սարգիս քեռու բակը:

Նրանք վազելով մոտեցան ցանկապատին և տեսան գնդակը խոտերի մեջ` այնքան հեռու, որ ձեռք չէր հասնի: Հակոբը փորձեց անցնել ցանկապատի ճաղերի արանքով, բայց չկարողացավ:

— Ես չեմ կարող անցնել,- հուսահատ ասաց նա,- ցանկապատը շատ խիտ է: Եվ մեզանից ոչ մեկը չի կարող:

Իրավիճակն անելանելի էր: Բոլորից շատ Դավիթն էր տխրել:

— Այս ամենը Լիլիի պատճառով եղավ,- ասաց նա,- Տիգրանը այդքան ուժեղ խփեց գնդակին, որովհետև Լիլիի վրա էր բարկացել:

— Մի նայեք Լիլիին, տեսեք, թե նա ինչ փոքրիկ է,- ասաց Արմենը, — Լիլի, այստեղ արի:

Լիլին վազելով եկավ` ասելով.

— Ես եկա¯…

Հեշտությամբ մտնելով ճաղերի արանքից` Լիլին դուրս բերեց գնդակը ու հանձնեց հիացած տղաներին: Դավիթը հպարտությամբ նայում էր նրան, հետո ասաց.

— Ես քեզ գնդակ խաղալ կսովորեցնեմ:

1.Նշի՛ր երկու բան, որոնցով նկարագրվում է Լիլին: Լիլին փոքրիկ էր և ուներ սև աչիկներ։

2.Ո՞րն էր Դավիթի հիմնական խնդիրը

ա) Հարևանը գնդակը հետ չէր տալիս:

բ) Քույրն ամեն տեղ ուզում էր նրա հետ գնալ:

գ) Ընկերը կորցրել էր Դավիթի միակ գնդակը:

դ) Մայրը բարկանում էր, երբ ինքը քրոջ հետ կոպիտ էր վարվում:

3.Ուշադի՛ր կարդա տեքստի երկխոսությունները և պատասխանի՛ր  հարցերին:

Ի՞նչ է պատասխանում մայրը տղայի հարցին

1) Նրա ընկերներից ոչ մեկը քույր չունի:

2) Ընկերների մայրերը աղջիկներին թույլ չեն տալիս բակ դուրս գալ:

3) Նրանցից մեկը քույր չունի, իսկ մյուսինը դեռ շատ փոքրիկ է:

4) Լիլին իրենց բոլորովին չի խանգարում, չի նվնվում և խաղերին չի խառնվում:

4․Ըստ Դավիթի` ինչո՞վ էր մեղավոր Լիլին, որ գնդակը հարևանի բակն ընկավԱյս ամենը Լիլիի պատճառով եղավ,- ասաց նա,- Տիգրանը այդքան ուժեղ խփեց գնդակին, որովհետև Լիլիի վրա էր բարկացել:

5.Ինչո՞ւ տղաները չէին կարող հարևանին խնդրել, որ գնդակը վերադարձնի:  Որովհեև նրանք արդեն ծանր գնդակով կոտրեկ էին Սարգիս քեռու պատուհանի ապակին և նա գնդակը նրանց չէր վերադրձրել։

6․Ինչո՞վ օգնեց փոքրիկ աղջիկը տղաներին: Լիլին անցավ ցանկապատի ճաղերի միջով և բերեց գնդակը։

7․ Ինչի՞ց ենք մենք իմանում, որ եղբոր վերաբերմունքը նրա հանդեպ փոխվեց:

Դավիթը հպարտությամբ նայում էր նրան, հետո ասաց.

— Ես քեզ գնդակ խաղալ կսովորեցնեմ:

 

8․ Տեքստից դո՛ւրս գրիր 1 հարցական և 1 պատմողական նախադասություն: Ինչո՞ւ պիտի իմ քույրը միշտ մեզ հետ լինի,- հարցնում էր նա,- ինչո՞ւ Արմենի քույրը չի գալիս, Հակոբի քույրը չի գալիս:

Դավիթի կյանքը գրեթե հրաշալի էր. նա իրենց բակում շատ ընկերներ ուներ, որոնց հետ ամեն օր` դասերից հետո, գնում էր գնդակ խաղալու:

9․Տրված բառակապակցությունների ընդգծված բառերում բաց թողնված տառի  տեղում դատարկ վանդակ է: Արտագրիր ընդգծված բառերը` դատարկ վանդակի փոխարեն լրացնելով բաց թողած տառը:

տաք հա — ուստ      տաք հագուստ

հմուտ -րսորդ           հմուտ  որսորդ

լայն մի- անցք          լայն միջանցք

երկարավիզ ընձու- տ         երկարավիզ ընձուղտ

10.Տրված նախադասության մեջ բաց է թողնված մեկ կետադրական նշան: Արտագրիր այդ նախադասությունը և դիր բաց թողնված կետադրական նշանը

Այդ երկրում բարձր ծառերով մի անտառ կար, որը հասնում էր մինչև կապուտակ ծովի ափը:

11.Ո՞ր բառի իմաստն է`փորելով գետնի տակից որևէ հին բան հանել

1) պեղել

2) զննել

3) նշմարել

4) կերտել

12.Արտագրիր նախադասությունը` փակագծերում տրված բառերը ձևափոխելով և տեղադրելով բաց թողած տեղերում: 

Նա տեսավ, որ խանութից դուրս գալիս հայրը մի ծանոթի հանդիպեց:

(խանութ, ծանոթ)

Արեւելահայերէնէ արեւմտահայերէն

Մի փոքրիկ տղա դուրս եկավ դպրոցից:  Փոքրիկ տղա մը դուրս ելավ դպրոցէն։

Ես աշխատում եմ գործարանում: Ես կաշխատիմ գործարանին մեջ։

Մի թռչուն թռավ արտից:  Թռչուն մը  թռավ արտէն։

Մի մարդ քարից մեծ գեղեցիկ տուն կառուցեց: Մարդ մը քարեն մեծ  աղվոր  տուն շինեց:

Մի մեծ արջ ուտում էր անտառի հատապտուղներից:Մեծ մը արջ կուտեր անտառի հատապտուղներեն։

Հացից մի կտոր պոկեց և տվեց շանը: Հացեն կտոր մը պոկեց եվ տվեց շանը։

Սովից քունը չէր տանում:Սովեն քունը  չէր տաներ։

Մի օր երեխաները դպրոց էին գնում: Օր մը երեխաները դպրոց կերթային։

Երբ տղաների մայրը խանութում էր, տեսնում է անկրկնելի գունագեղ նկար։ Երբ տղաներուն մայրը խանութումն էր, կտեսներ  գունագեղ նկար մը։

Մի օր նկարիչը աքաղաղ է նկարում, բայց մոռանում է գունավորել այն: Օր մը նկարիչը աքաղաղ կնկարե, բայց կմոռնար գունավորել ան։ 

Վարդագույն քաղաքում ահ ու սարսափ էր տարածվել:Վարդագույն  քաղաքում ահ ու սարսափ մը կտարածվեր։ 

Ժամանակով մի մարդ ու մի կնիկ են լինում։ Ժամանակով մարդ ու կնիկ մը կըլնար։

Անտառի ծառերից ոչ մեկը նրա հետ ընկերություն չէին անում:  Անտառին ծառերեն ոչ մեկն էլ անոր հետ ընկերություն  չներ։

Նա իր ոտքի տակ սեղմել էր մի դեղնափայլ մետաղ ու կանչում էր:Ան իր ոտքին տակ սեխմել էր դեղնափայլ մետաղ մը ու կկանչեր։

 

 

Ջանի Ռոդարի. Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա

OLYMPUS DIGITAL CAMERA

Ջովանինոն շատ էր սիրում ճանապարհորդել:   Ճամփորդեց-ճամփորդեց, մի օր էլ հայտնվեց այնպիսի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար: Տներն այդ  երկրում կառուցված  էին առանց սուր անկյունների, նրանք կլոր էին:  Շենքերի տանիքներն էլ էին կլոր: Ճանապարհի կո□քին, որտեղով քայլում էր Ջովանինոն, թփերի ու վարդերի պուրակ կար: Ջովանինոն  որոշեց մի վար□ քաղել և զարդարել իր   բաճկոնը: Նա   զգուշությամբ ուզում էր պոկել վարդը, որպեսզի մատը չծակի, բայց տեսավ, որ վարդը փուշ չունի, ուրեմն՝  իր մատը չի ծակի:  Այդ ժամանակ թփերի ետևից հայտնվեց քաղաքային պարեկը և ժպտալով հարցրեց Ջովանինոյին.

-Դուք երևի չգիտե՞ք, որ չի  կարելի վարդ քաղել:

-Ներեցեք ինձ … ես չմտածեցի,  որ…

-Այդ դեպքում Դուք պետք է վճարեք տուգանքի կեսը,- ասաց պարեկը և սկսեց գրել անդորրագիրը:
Ջովանինոն  հանկարծ նկատեց, որ պարեկի գրիչը սուր չէ, և խնդրեց ցույց տալ այն:

— Խնդրեմ ,- ասաց պարեկը և մեկնեց գրիչը:

Գրիչը, ինչպես նաև պարեկի  թուրը , ամենևին սուր չէին , դրանք բութ էին բութ:

— Սա ի՞նչ երկիր է, այստեղ ամեն ինչ տար□րինակ է:

Այստեղ ոչ մի սուր բան չկա,- բացատրեց պարեկը:

-Իսկ մե՞խը,- հարցրեց Ջովանինոն,- չէ ՞ որ այն պետք է սուր լինի:

-Մենք մեխ չենք օգտագործում: Մեխի փոխարեն սոսինձ ենք օգտագործում:  Իսկ հիմա բարի եղեք ինձ երկու անգամ ապտակել:

Զարմանքից Ջովանինոյի բերանը բաց մնաց.

-Ո՛չ, ո՛չ, ի՞նչ եք ասում, ես չեմ ուզում հայտնվել բանտում, եթե այդպես է, ես պատրաստ  եմ  երկու ապտակ ստանալ:

-Բայց մեզ մոտ այդպես է ընդունված. լրիվ տուգանքը՝ չորս ապտակ, կեսը՝ երկու,- պատասխանեց պարեկը:

-Երկու ապտակ պարեկի՞ն:

-Այո՛:

-Բայց դա իրավացի չէ, այդպես չի կարելի:

-Իհարկե արդարացի չէ. այդպես չի՛ կարելի :

-Իհարկե արդարացի չէ, և որպեսզի այդպես չլինի, ոչ ոք օրենքը չի խախտում: Դե,  ես սպասում եմ. տվեք ինձ երկու ապտակ և մյուս ան□ամ ավելի զգույշ եղեք:

-Բայց ես չեմ ուզում ձեզ ապտակել:

-Այդ դեպքում ես ստիպված եմ ձեզ առաջարկել լքել մեր երկիրը:

Եվ Ջովանին ստիպված եղավ հեռանալ այն երկրից, որտեղ ոչ մի սուր բան չկար: Բայց նա երազում էր վերադառնալ այնտեղ և ապրել ամենաօրինակելի օրենքներով և ամենադաստիարակված մարդկանց հետ:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը: կողքին, վարդ  տարօրինակ անգամ
  1. Ի՞նչ է նշանակում պուրակ բառը.
    ա/բանջարանոց
    բ/արտ
    գ/զբոսայգի
    դ/ծաղկի խանութ

3.Լրացրո՛ւ առած-ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից՝  զորությունը, սովորիր, գտածը, այսօրվա

ա/Ինձ համար արա, քեզ համար սովորիր :
բ/ Խաչն իմն է զորությունը  ես գիտեմ:
գ/Փողոցում գտածը  փողոցում էլ կկորցնես:
դ/այսօրվա  գործը վաղվան չեն թողնի:

5.Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և հարցական նախադասություն:  Ջովանինոն շատ էր սիրում ճանապարհորդել:

-Դուք երևի չգիտե՞ք, որ չի  կարելի վարդ քաղել:

6. Տուգանք, զգուշություն, քաղաքային, արդարացի բառերը ածանցավոր բառեր են, առանձնարու ածանցները, ապա այդ ածանցներով կազմիր նոր բառեր։ Տու-գանք, զգուշ-ություն,զորություն, քաղաք -ային,էլեկտրոնային, արդար-ացի, խելացի։

7.Ինչպիսի՞ երկրում էր հայտնվել Ջովանինոն: Նա հայտնվել էր երկրում, որ ոչ մի սուր առարկա չկար։

8.Ի՞նչ տուգանք նշանակեց պարեկը: Նմանատիպ մի տուգանք էլ դու մտածի՛ր: Պարեկը նշանակեց երկու ապտակ, իսկ իմ իմ տուգանքը կլիներ հինգ անգամ կքանստել։

9.Ինչո՞ւ էր ստիպված Ջովանինոն լքել այդ երկիրը.

ա/որովհետև վճարել էր տուգանքը
բ/որովհետև պարեկը արդարացի էր
գ/որովհետև խախտեց այդ երկրի օրենքը
դ/որովհետև միամիտ էր

10.Կուզեի՞ր Ջովանինոյին հետ գնալ այդ երկիր:Այո կուզեի։

11. Ինչպիսի՞ երկրում կուզեիր ապրել, 5-10 նախադասությամբ նկարագրիր այդ երկիրը:  Գրիր այնպես, որ պատումդ լինի հետաքրքիր ու անկեղծ:

Կուզեմ ապրել այնպիսի երկրում, որ պատերազմներ չլիեն, մադիկ չկռվեն, հիվանդ մարդիք առոխջանան, անտուն մարդ չլիներ և մարդիկ ուրախ լինեն։