Սիրի՛ր կյանքը (շարադրություն)

 

Ասում են կյանքը ամենաթանկ բանն է աշխարհում, այն գեղեցիկ է, երբ դու ուզում ես դա : Հրաշալի կյանքը սկսվում է հրաշալի մտքերից։ Բարի և ուշադիր եղեք ուրիշների նկատմամբ, մարդկանց սեր տվեք:Կյանքը գեղեցիկ է, երբ դու ապրում ես այն: Կյանքի լավագույն զարդարանքը հիանալի տրամադրությունն է։Կյանքը չափազանց կարճ է և անգին: Սիրիր կյանքը և ուրախություն գտիր շուրջդ’արևը շողում է… ձյուն է գալիս…անձրև է…Կյանքը բնության գյուտերից ամենագեղեցիկն է, գեղեցիկ է, երբ այն ինքդ ես ստեղծում ,նաև տխուր է ու ցավոտ: Սիրի՛ր կյանքըկյանքը ինչպես որ կա:

Եղիշե Չարենց «Ու վառվում է օրերում»

Ու վառվո՜ւմ է օրերում սիրտս, որպես ողջակեզ.

Ջե՜րմ հողմերում ու հրում քե՜զ եմ տեսնում հիմա ես:

Փռել ես հուրդ ոսկի, վառել ես կյանքը մթար,

Վառել ես սիրտս՝ խոսքի կարկաչներով արեւառ:

Բա՜ց ես թողել հողմային քո նժույգները կարմիր,

Որ հրդեհեն կյանքը հին ու քաղաքները մարմար:

Ու թռչում են սրընթաց քո նժույգները հիմա –

Քա՛ղցր է աշխարհը սրտիս, քաղցր է կյանքը, որպես մահ…

1. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր անհասկանալի բառերը:

մթար- կեղտ

հուրդ-կրակ

ողջակեզ-մատաաղ,ողջ այրել

2. Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը: Հեղափոխական,լավատեսական ,պայքարող նաև տխուր։

3. Գրի՛ր շարադրություն վերնագրերից մեկով կամ առաջարկի՛ր այլ վերնագիր.

Քաղցր է աշխարհը, քաղցր է կյանքը…

 

Քաղցր է աշխարհը, քաղցր է կյանքը…։ Ամեն ինչ քաղցր է,  կյանքը  պետք է շատ լավ ապրել։ Կյանքը  նպատակով և շուրջդ բարիք ու գեղեցկություն  ստեղծելով պիտի ապրես,որ շուրջդ երջանկություն լինի ու երջանիկ զգաս:Կյանքում շատ են դժվարությունները, բայց դրանց հաղթահարումը կյանքը ավելի իմաստալից է դարձնում ։ Ասում են կյանքը ամենաթանկ բանն է աշխարհում։

 

 

Անասնաֆերմա

Գիրք նվիրելու օրը գրախանութում ինձ շատ հետաքրքրեց Ջորջ Օուրելի «Անասնաֆերմա» գիրքը։ Ինձ խորհուրդ տվեցին կարդալ,ես էլ  իմ ընկերներին խորհուրդ կտամ  կարդալ։

Համառոտ

Գրքի հերոսներն են «Մենոր»  ագարակի անասունները, որոնք, ազատվելով իրենց շահագործող  ագարակատիրոջից, փորձում են ստեղծել հավասարության վրա հիմնված համայնք՝ Անասնաֆերման։ Ժամանակի ընթացքում ավելի ու ավելի քիչ են մնում այն կենդանիները, որոնք հիշում են ագարակի կյանքը նախքան ապստամբությունը: Թեպետ Զռռանը տարբեր հաշվարկների միջոցով ապացուցում է, որ կյանքը ագարակում դառնում է ավելի լավը, կենդանիները քաղցած են, ձմռանը մրսում են, քնում են բաց հողի վրա… Սակայն կենդանիները հպարտ են, որ ապրում են միակ ագարակում, ուր բոլորը հավասար են:

Այդ ընթացքում խոզերը տեղափոխվում են միսթր Ջոնսի տունը և քնում են նրա անկողիններում: Խոզերը առևտուր են անում մարդկանց հետ, խմում են վիսկի և գարեջուր: Նրանք փոխում են վերջին պատվիրանը:

Բոլոր կենդանիները հավասար են, սակայն խոզերը ավելի հավասար են: Ի վերջո, խոզերը սկսում են հագնել Ջոնսի հագուստը և քայլում են երկու ոտքի վրա: Խոզերին հյուր են սկսում գալ հարևան ագարակների մարդիկ: Կենդանիները, պատուհանից ներս նայելով, տեսնում են, որ խոզերը և մարդիկ գարեջուր են խմում և թուղթ են խաղում: Նապոլեոնը ցույց է տալիս փաստաթղթերը, որոնք հաստատում են, որ ագարակը պատկանում է խոզերին և կոչվում է Մենոր: Հետո վեճ է ծագում, բոլորը բղավում ու կռվում են, այնպես որ անհնար է հասկանալ, թե որ մեկն է խոզ, իսկ որ մեկն է մարդ:

 

 

 

Կարդալ բայը չի սիրում հրամայական

Աշխատանք դասարանում

1. Կետերը փոխարինի՛ր փակագծերում տրված բառերից կազմված համապատասխան գոյականներով:

Օվկիանոսի խորքերում (խոր)՝ խորջրյա անձավներում հաճախակի հանդիպում են շնաձկան ատամներ, որոնք շատ կայուն են քայքայման  (քայքայել) նկատմամբ: Երբեմն գտնում են կետի ականջի ու ձկան ոսկորներ, բայց ամբողջական կմախքները շատ հազվադեպ են, քանի որ միացությունների (միանալ) քայքայումը խորքերում մեծանում է:

2. Յուրաքանչյուր շարքի չորս բառերն ի՞նչ ընդհանուր հատկանիշ ունեն, որ նույն շաքրի մի բառը չունի:

Հատուկ անուններ են

ա) Պապ  բ) Հովհաննես Թումանյան

 

երգիչ         Արշակ Երկրորդ

 

ձիապան նվագախումբ

 

աղջիկ      Ձենով Օհան

 

լուսնյակ     Հայաստանի Հանրապետություն

 

3. Փորձի՛ր պարզել, թե հատուկ անուններից որոնք են չակերտներում գրվում: -վերնագրերը

Մենք վաղուց ենք անցել «Քաջ Նազարը»:

Շատ եմ հավանում Սարոյանի «Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը» պատմվածքը:

Այս գիրքը հրատարակել է «Շաղիկ» հրատարակչությունը:

Ընկերս աշխատում է «Նոր դպրոց» հրատարակչությունում:

Ամենաշատը սիրում եմ աշակերտական «Ծիր Կաթին» թերթը:

Կարդացե՞լ ես երիտասարդների «Լրագիր օր» շաբաթաթերթը:

Իրերը տեղավորել էր «Էրեբունի» հյուրանոցում ու հասել ընկերներին:

Ամերիկյան «Գրումման Էրկրաֆտ» ընկերությունը «Բեն Ֆրանկլին» սուզվող ապարատն ստեղծել է խորջրյա ուսումնասիրությունների համար:

Գագարինը առաջին մարդն էր, որ «Վոստոկ» տիեզերանավով տիեզերք թռավ:

4. Տրված հատուկ անունները տեղադրի՛ր նախադասություններում՝ համապատասխանաբար կետադրելով:

Ապոլոն-11, Հաղթանակ, Հազարան բլբուլ, Կիևյան, Ջերմուկ, Դունկան, Աքսորականներն անտառում:

Հեքիաթներից ամենաշատը սիրում եմ «Հազարան բլբուլը»:

Հաղթանակ և Կիևյան  կամուրջները Երևանի ամենագեղեցիկ կառույցներից են:

1969թ. ամերիկացի աստղագնացները Ապոլոն-11 տիեզերանավով վայրէջք կատարեցին Լուսնի վրա:

Նավապետ Գրանտի երեխաներն էլ դարձան Դունկան զբոսանավի ուղւորներ, և բոլորով գնացին խիզախ ծովայինին գտնելու:

Ջերմուկ հանքային ջուրը բուժիչ նշանակություն ունի:

Խորասուզված կարդում էր Մայն Ռիդի «Աքսորականներն անտառում» արկածային վեպը:

 

Առաջադրանքներ

Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը, բացատրի՛ր:

կենսակերպ-ապրելաձև

բարոյախոս-բարոյականություն քարոզող

Դուրս բեր կարևոր մտքերը, մեկնաբանիր:

Կարդալու ժամանակը միշտ գողացված ժամանակն է: Ումի՞ց գողացված: Ասեմ, գողացված՝ ապրելու պարտավորությունից:

Կարդալու, ինչպես և սիրելու ժամանակը, լայնացնում է, մեծացնում է րոպեներից և վայրկյաններից կազմված ժամանակը:

Հարցն այն չէ, թե ես ունեմ կարդալու ժամանակ ( ժամանակ, որն ի դեպ ոչ ոք ինձ չի տա), այլ այն՝ կնվիրեմ ես ինձ ընթերցող լինելու երջանկությունը, թե ոչ:

ԸՆթերցանությունը չի կապվում հասարակական կյանքի ձևաչափի հետ, այն, ինչպես և սերը, կենսակերպ է:

Ի՞նչ եզրակացության եկար ստեղծագործությունը կարդալիս:

Պետք է ժամանակ տրամադրել կարդալու համար։

Բացատրի՛ր վենագիրը: Կարդալը պարտադրանք չէ, այլ ցանկություն է ։

Լևոն Նես ,,Բալզակ․ մի շան պատմություն,,

Վերլուծություն

Պատմությունը մի շան մասին է, որն ապրում էր դրսում’ իր մայրիկի և եղբոր հետ: Շատ անցորդներ կերակում էին նրանց: Բալզակը շատ աշխույժ շուն էր, բայց եղբայրը միշտ վատ էր  զգում, և մի օր նա մահացավ: Բալզակը մնաց իր մայրիկի հետ: Մայրիկը շատ տխուր էր: Մի օր իրենց մոտեցան երկու մարդ, նրանք վերցրեցին Բալզակին և տարան  իրենց տուն: Բալզակը շատ տխուր էր առանց մայրիկի: Նրան տանում էին կռվելու տարբեր շների հետ: Նա շատ բարի շուն էր և չէր ուզում կռվել ոչ մեկի հետ, նա չէր կռվում և պարտվում էր: Տերը խփեց  և Բալզակի  դունչը դուրս ցցվեց: Նա արագ փախավ և գնաց Երևան, որ գտնի իր մայրիկին։ Եվ այդ ժամանակ էլ սկսվում է Բալզակի ավելի հետաքրքիր և փորձություններով լի կյանքի պատմությունը։

Բալզակը երեք տեր է ունենում, որոնցից առաջինը չար էր, երկրորդ տերը՝ Մինասը շատ հոգատար և բարի մարդ էր։ Նա գրող էր, բայց հազիվ էր փող աշխատում։ Նրա կինը մահացել էր։ Բալզակի հետ չորս տարի ապրելուց հետո, Մինասն էլ է մահանում, և Բալզակին պահում է Մինասի ընկեր՝ Անդրանիկը։

Այս ստեղծագործությունը մարդկանց ներկայացնում է շան աչքերով։ Շան ապրումները  և կյանքը նկարագրելով, ստիպում է մարդկանց մտորել ,նաև փոխել իրենց վերաբերմունքը կենդանիների հանդեպ։Այս գիրքը շատ խորը և տխուր է, բայց կան և ուրախ պահեր։ Շատ ուսուցանող է, սովորեցնում է լինել բարի, հոգատար, օգնող հավատարիմ, գնահատել  լավ վերաբերմունքը և արարքները։ Գիրքը կարդալու ընթացքում ես հաճախ տխրում էի։

Ինչ որ լավ է

Չարենցյան ընթերցումներ

Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,

Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.

Այս արև, այս վառ աշխարհում

Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։

Մոխրացի՛ր արևի հրում,

Արևից թող ոչինչ չմնա, —

Այս արև, այս վառ աշխարհում

Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։

 

1. Բացատրի՛ր տողերը՝

Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,

Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.

Լավը  հավերժ կհիշվի։

2. Դուրս գրի՛ր ածական։

Լավ,վառ,

3. Ո՞ր բառերն են գույն արտահայտում

վառ

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —

Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.

Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի —

Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:

Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,

Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.

Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —

Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…

Ե. Չարենց

1. Բացատրի՛ր այս տողերը՝

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —

Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի: Եթե սիրելով ապրես, կյանքը հաճելի կլինի։

2. Բացատրի՛ր բառերը՝

անհուն- Հուն չունեցող, գանգատ-տրտունջ, հրճվանք-Հոգեկան մեծ բավականություն:

3. Բանաստեղծությունը վերնագիր չունի, վերնագրի՛ր: Մեծ սեր

4. Բանաստեղծության տողերից մեկը դարձնել վերնագիր,այդ վերնագրով գրել շարադրություն:

Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս

Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս,որ աշխարհում ապրելը լինի ցանկալի։ Աշխարհում շատ հրաշքներ կան,պիտի կարողանաս դրանք տեսնել։ Աշխարհում պիտի քո հրաշքն ստեղծես, խնամես շրջակայքն ու գեղեցկացնես։ Այդ դեպքում աշխարհը կլինի ցանկալի, կյանքը երջանիկ։

 

 

 

Եղիշե Չարենց ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր:

Երկինքներ, որպես երազներ հոգու:

Երկինքներ, որպես մանկական աչեր:

Մենակ էի ես: Ինձ հետ էիր դու:

Երբ լսում էի մրմունջը լճի

Ու նայում էի թափանցիկ հեռուն —

Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի

Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն:

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում

Մեկը կարոտի իրիկնամուտին:

Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն

Խառնելով հոգիս աստղային մութին …

1. Դուրս գրի՛ր մակդիրները:

Ձյունապատ լեռներ, կապույտ լճեր, մանկական աչեր, թափանցիկ հեռու, աստղային մութ, սուրբ անուրջ, ձյունոտ լեռներ.

2. Մի քանի նախադասությամբ ներկայացրու բանաստեղծությունը:

Բանաստեղծության մեջ ներկայացվում է հայրենիքի գեղեցկությունը ՝ կապույտ լճերը, ձյունապատ լեռները, մանկան աչերի նմանվող մութ, աստղային երկինքները։ Բանաստեղի հոգում հայրենիքի կարոտն է, կորստի ցավն ու սերը։

3. Բացատրի՛ր բառերը՝

մրմունջ-մեղմ՝ ցածր ձայն, անուրջ-երազ, , անհուն-հուն չունեցող:

4. Կարդա՛ Չարենցի բանաստեղծությունները, առանձանացրո՛ւ բանաստեղծություններ , որոնք քեզ դուր են գալիս ։

Ես իմ անուշ Հայաստանի

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,

Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,

Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,

Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրել բաց աչքերով: Խորխե Բուկայ

Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա և բ առաջադրանքները.

ա) Ո՞րն է հեքիաթի գլխավոր ասելիքը: Ընտրի՛ր մտքերից մեկը և ընտրությունդ հիմնավորի՛ր.

Քեզ նվիրված մարդուն պետք է հավատարիմ լինել:

Ընկերոջդ թերության նկատմամբ կարելի է ներողամիտ լինել:

Նյութական արժեքից ավելի կարևոր են գեղեցկությունն ու ուրախությունը:

Մարդու հնարամտությունը սահման չունի:

բ) «Ես հուսով եմ, ավելի շուտ՝ համոզված եմ, որ դու հասկացար, թե ինչու եմ քեզ նվիրում այս հեքիաթը»: Ինչո՞ւ է պատմող հերոսը հեքիաթը քեզ նվիրում:

Որ մենք էլ մեր կյանքում սովորենք գեղեցկություն և ուրախություն  ստեղծել։

Էրեբունի արգելոց-թանգարան

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց — թանգարանը հիմնադրվել է 1968թ. հոկտեմբերի 19-ին՝ ի նշանավորումն Երևան քաղաքի 2750-րդ տարեդարձի։ Թանգարանը ստեղծվել է Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող երեք նշանավոր հնավայրերի՝ Արին բերդ, Կարմիր բլուր և Շենգավիթ, և այդ հնավայրերից հայտնաբերված նյութական մշակույթի մնացորդների և գտածոների հիման վրա։ Արգելոց-թանգարանն այսօր իր գործունեությունն իրականացնում է «Կարմիր բլուր» և «Շենգավիթ» մասնաճյուղերով։ Այն հանդիսանում է հանրության համար այցելելի միակ հնագիտական արգելոց-թանգարանը Երևան քաղաքում և կարևոր ուրարտագիտական կենտրոն տարածաշրջանում։

Էրեբունի թանգարանի շենքը կրկնում է ուրարտական պալատական կառույցների հորինվածքը՝ պահպանելով արտաքին խուլ պատերով ու երդիկավոր հարթ կտուրներով ներքին բակի շուրջ ամփոփված ժողովրդական բնակելի տան տրամաբանական սկզբունքը։ Նախագծի հեղինակներն են ճարտարապետներ՝ Շմավոն Ազատյանն ու Բաղդասար Արզումանյանը, քանդակագործը՝ Արա Հարությունյանը։

«Էրեբունի» թանգարանի հավաքածուն կազմում են Արին բերդ, Կարմիր բլուր, Շենգավիթ հնավայրերից, ինչպես նաև Հայաստանի տարբեր շրջաններից դիպվածով կամ պարբերաբար իրականացվող պեղումներից հայտնաբերված նախաուրարտական, ուրարտական, աքեմենյան, հելլենիստական և վաղ հայկական ժամանակաշրջաններին վերաբերող ավելի քան 12758 հնագիտական առարկաները՝ խմբավորված 161 հավաքածուներում։

Արա Հարությունյանն իր հարթաքանդակներով ձևավորում է Էրեբունի թանգարանի շենքը (գլխավոր ճակատամուտք՝  «Արգիշտի թագավորը և քաղաքի հիմնադիրները», հարավային ճակատամուտքը՝ «Առյուծաորս», հյուսիսային ճակատամուտք՝ «Խալդ աստվածը»)։ Թանգարանի քանդակային ձևավորումը  հնագույն Ուրարտու պետության պատմությունն է՝ ներկայացված պլաստիկ արտահայտչամի