Ամփոփիչ աշխատանք

1.Ի՞նչ է բնութագրում ջերմաստիճանը:

Ջերմաստիճանը մարմինների ջերմության աստիճանն է։

Ջերմությունը լինում է տարբեր տեսակների՝ սառը, տաք։ Ջերմաստիճանը չափում են նոր տարբեր սարքերով, ջերմաչափերով, բայց մեծամասնությունը սխալ են ցույց տալիս։

2.Ե՞րբ են մարմինները ջերմային հավասարակշռության վիճակում: Ջերմաին հավասարակշռությունը լինում է այն դեպքում, երբ որ տաքն ու սառը միանում են իրար։

3.Ջերմաչափի ի՞նչ տեսակներ գիտես: Սպիրտային,րտուտային և էլեկտրական ։

4.Ինչպե՞ս պետք է օգտվել բժշկական ջերմաչափից: Կան տարբեր ձևեր, բայց ամենաանվտանգը և ամենաճիշտը դնել այն թևի տակ։

5.Ո՞ր երևույթներն են կոչվում հալում և պնդացում: Երբ  հեղուկը  դնում ենք սառնարանում , լինում է պնդացում։ Իսկ երբ  մենք տաք տեղ ենք դնում, պնդացածը  հալում է։  Պնդացումը դա մարմինը հեղուկից դառնում է պինդ,իսկ հալումը երբ պինդ մարմինը դառնում է հեղուկ։

6.Ո՞ր մեծություն է կոչվում եռման ջերմաստիճան: Եռման ջերմաստիճանը դա 100 աստիճանն է։ 100 աստիճանի տակ ջուրը եռում է։

7.Ինչու՞ է Արեգակը համարվում Երկրի վրա կյանքի և ջերմության գլխավոր աղբյուրը: Արեգակը ամենատաքն է, քանի որ  նա տաքացնում է երկիրը։ Եթե արևը չլիներ չէր լինի, ոչ կյանք ոչ ջերմություն ։

8.Վառելանյութի ի՞նչ տեսակներ գիտես: Փայտ,  նավթ,գազ։

9.Կա՞ն արդյոք Երկրի ընդերքում ջերմային էներգիայի այլ աղբյուրներ: Այո կան-բնական գազ,նավթ։

10. Ե՞րբ են մարմինները համարվում էլեկտրականացված : Երբ  ինչ որ առարկա են ձգում։

11. Ինչպե՞ս են պարզում մարմինների էլեկտրականացված լինելը: Էլեկտրականացած լինելը պարզում են տարբեր սարքերով՝էլեկտրաց ույցով ։

Ապարներ և օգտակար հանածոներ

Երկրագնդի արտաքին պինդ շերտը, որի վրա մենք ապրում ենք, կազմված է զանազան նյութերից’ ավազից, կավից, խճից, քարից և այլն: Այդ բոլորը ապարներ են: Կավիճը, որով դու գրում ես գրատախ­տակին, նույնպես ապար է: Ապարներ են նաև քեզ ծանոթ բազալտը և տուֆը, որոնք օգտագործում են տարբեր շենքեր կառուցելու համար: Ապարների այն տեսակները, որոնք մարդն օգտագործում է զանա­զան Նպատակներով, կոչվում են օգտակար հանածոներ: Օգտա­կար հանածոները լինում են մետաղային, վառելիքային, շինարարա­կան:

Մետաղային օգտակար հանածոները ձուլում Են և ստանում տարբեր մետաղներ: Այդ հանածոներից է երկաթի հանքաքարը: Դրանից ձուլում են թուջ (չուգուն) և պողպատ, որոնցից էլ պաստրաստում են խողովակ, ավտոմեքենա, տրակտոր, նավ, հաստոց և այլն:

Մետաղներ են նաև պղինձը, ալյումինը, ոսկին, արծաթը, որոնք տարբեր գույնի են:

Ոսկին և արծաթը թանկարժեք մետաղներ են:

Վառելիքային հանածոներից են նավթը, քարածուխը, այրվող գազը, տորֆը: Սրանք այն օգտակար հանածոներն են, որոնցից ջերմություն և էլեկտրաէներգիա են ստանում: Առանց վառելիքի չեն կարող աշխատել ավտո­մեքենաները, տրակտորները, ինքնաթիռները: Վառելիքից ստացված էլեկտրաէներգիայի շնորհիվ աշխատում են գործարաններն ու ֆաբրիկաները:  Վառելիքով ձմռանը տաքացվում են մեր բնակարանները:

Շինանյութերը մարդու կողմից շինարարության մեջ օգտագործվող ապարներն են: Դրանցից Են տուֆը, բազալտը, գրանիտը, մարմարը, ավազը, խիճը:

Տուֆը թեթև և շատ դիմացկուն շինանյութ է: Այն լինում է տարբեր գույնի: Տուֆից կառուցվում են բնակելի շենքեր: Տուֆը Հայաստանում ամենաշատ օգտագործվող շինաքարն է:

Պետք է միշտ հիշել, որ օգտակար հանածոների պաշարները բնության մեջ անսպառ չեն, և անհրաժեշտ է խնայողաբար օգտագործել դրանք:

Առաջադրանք

Oգտակար հանածո

Շինանյութ-կավ,մարմար,ավազ,կրաքար,տուֆ,բազալտ
Վառելիք-նավթ,քարածուխ,բնական գազ
Մետաղ-պղինձ,ոսկի,արծաթ,երկաթ,ալյումին
Թանկարժեք քար-ալմաստ,զմրուխտ,փիրուզ,օպալ

Աֆրիկա

Լրացնել բաց թողնված բառերը՝

Այս մայրցամաքը  Աֆրիկա են անվանել հին հռոմեացիները՝ տեղաբնիկ «Աֆրի» ցեղի անունով:  Ըստ զբաղեցրած տարածքի՝ Աֆրիկան երկրագնդի խոշոր մայրցամաքն է՝ Եվրասիայից հետո:

Սահարան  աշխարհի ամենամեծ անապատն է:

Նեղոս  աշխարհի ամենաերկար գետն է:

Աֆրիկյան սավաննաներում բնակվում են ռնգեղջյուրը, ընձուղտը, ուղտը ու ջայլամը հա, կենդանիների արքան՝ առյուծը և ցամաքային ամենախոշոր կենդանին՝ աֆրիկյան փիղը:

Մայրցամաքներ և օվկիանոսներ․

Մայրցամաքներ և օվկիանոսներ․առաջադրանք

Լրացնել բաց թողնված բառերը՝

Օվկիանոսները չորսն են՝ Խաղաղ, Հնդկական,Անտլանտյան և Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսները: Ամենամեծը Խաղաղ օվկիանոսն է: Այդպես է անվանել ծովագնաց Մագելան՝  առաջին եվրոպացին, որը կտրել անցել է Խաղաղ  օվկիանոսը: Խաղաղ օվկիանոսը նաև ամենախորն է:

Ամենափոքրն ու ամենածանծաղը Հյուսիսային Սառուցյալ օվկիա­նոսն է:

Օվկիանոսների ջրերով շրջապատված ընդարձակ ցամաքները կոչ­վում են մայրցամաքներ: Մայրցամաքները Եվրասիա՝ Աֆրիկա , Հյուսիսային Ամերիկա, Հարավային Ամերիկա,Ավստրալիա: Ամենամեծը Եվրասիան է: Այս մայրցամաքում է գտնվում մեր հայրենիքը՝: Միակ մայրցամաքը, որը ծածկ­ված է հսկա սառույցի շերտով, Անտարկտիդան է։ Այստեղ մշտական բնակիչներ չկան: Իսկ ամենափոքր մայրցամաքը Ավստրալիան է: