Ս. ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ ԵԿԵՂԵՑԻ

Հայաստանի ճանաչված եկեղեցիներից է: Հուշարձանը գտնվում է Օշական գյուղում, կառուցվել է 1873-1879 թթ. Գևորգ Դ Կոնստանդնուպոլսեցի կաթողիկոսի կողմից, հայ ժողովրդի մեծագույն երախտավոր Մեսրոպ Մաշտոցի դամբարանի վրա:

Դամբարան. Գտնվում է եկեղեցու ավագ խորանի տակ: Կառուցվել է 440 թ. Վահան Ամատունու կողմից:

Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցի. Դամբարանի հիմնումից հետո Վահան Ամատունին որոշում է 443 թ. դամբարանի վրա կառուցել նաև  եկեղեցի, որը, ցավոք, երկար կանգուն չի մնում: 12 դար հետո Փիլիպոս Ա. Աղբակացի կաթողիկոսի կողմից եկեղեցին ենթարկվում է վերակառուցման, որը 200 տարի անց ևս փլուզվում է:

1873-1879 թթ. ի բարեբախտություն Գևորգ Դ Կոնստանդնուպոլսեցի կաթողիկոսի նախաձեռնության` եկեղեցին հիմնովին վերակառուցվում է` ստանալով ներկայիս տեսքը:

 Մուտքերը երեքն են` հարավային, հյուսիսային և արևմտյան կողմերից: Արտաքին ճակատները զարդարված են դեկորատիվ կամարաշարով:

Զանգակատուն. Կառուցվել է 1884 թ., երկհարկ, ութ սյուներով պսակված գմբեթով կառույց է: :

1880 թ. Վահան Ամատունու գերեզմանի վրա կանգնեցվել է կոթող, իսկ 1913 թ. եկեղեցու հարավային կողմում կառուցվել է դպրոցի շենք:

 2014 թ-ի պեղման աշխատանքների արդյունքում բացվեց նախկին եկեղեցու հիմնապատերից որոշ հատված, ինչն էլ ի ցույց է տրվում այսօր հատուկ ցուցադրափեղկով:

Հայաստանի մարզերը և մարզկենտրոնները

 

map_arm

 

Հայաստանի Հանրապետության տարածքը բաժանվում է տասը մարզի:   Հայաստանի Հանրապետության մարզերը և նրանց վարչական կենտրոններն են`

Մարզը   մարզկենտրոնը

Արագածոտն — Աշտարակ

Արարատ -Արտաշատ

Արմավիր -Արմավիր

Գեղարքունիք- Գավառ

Լոռի -Վանաձոր

Կոտայք- Հրազդան

Շիրակ- Գյումրի

Սյունիք- Կապան

Վայոց ձոր -Եղեգնաձոր

Տավուշ -Իջևան

Աշխարհագրական դիրքը

Հարևան երկրներ
հյուսիսում՝ Վրաստան, արևելքում՝ Ադրբեջան, հարավում՝ Իրան, հարավ-արևմուտքում՝ Նախիջևան /Ադրբեջան/, արևմուտքում՝ Թուրքիա

Տարածք
29,74 հազար քառ. կմ

Ծովի մակարդակից միջին բարձրություն
1,800 մետր

Ամենաբարձր լեռնագագաթ
Արագած լեռը (4,090 մետր)

Առասպել Սևանա լճի մասին

download

Աշխարհի խոշոր բարձրադիր լճերից մեկը Հայոց աշխարհի կապտաչյա գեղեցկուհին` Սևանն է, որ հնում կոչվել է նաև Գեղամա ծովակ` Գեղամա լեռների բարձրադիր գրկում գտնվելու համար: Այն ծովի մակարդակից մոտավորապես 1800-2000 մետր բարձրության վրա է , գտնվում է  Գեղարքունիքի մարզում: Սևանա լիճն ունի քաղցրահամ ջուր, այն բաղկացած է երկու մասին՝ մեծ Սևան և փոքր Սևան: Լիճն օրվա ընթացքում անընդհատ փոխում էր գույնը` շողալով թանկարժեք ադամանդի բազմագույն երանգներով: Այն հատվածներում,որտեղ կապտականաչը ավելի մուգ երանգով է , այդ հատվածում ավելի խորն է:

Ասում են` մի քանի կրոնավորներ Վանից գալիս են այստեղ և լճի մեջ տեսնելով գեղեցիկ կղզին և հոգեպարար լռությունը` բացականչում են. «Սա է Վան»: Այսինքն` մեզ համար լավ բնակվելու տեղ է: Այդպես են կղզին և լիճը ստացել Սևան անունը:

Իսկ մեկ ուրիշ զրույց պատմում է, որ շատ հին ժամանակներում չքնաղ ու կապուտաչ մի գեղագանգուր ու քաջ հսկա էր ապրում: Նա առավոտյան վաղ արթնանում էր, վերցնում էր իր մեծ նիզակն ու մտնում լիճը: Նա քաջ լողորդ էր և օրվա մեծ մասն անց էր կացնում լճի ջրի մեջ: Այդ հսկան` Սևանը, հսկում էր ամենուր և անսպասելի հայտնվում էր այն ափերում, որտեղ թշնամի էր երևում: Եվ նրա անվրեպ նիզակն անմիջապես վնասազերծում էր թշնամուն, որը կա՛մ խեղդվում էր լճում, կա՛մ էլ մազապուրծ փախչում էր: Հենց այս հայկազուն հսկայի անունով էլ լիճը կոչվեց «Սևան»:

Գոյություն ունի լճի անվանման ծագման ևս մեկ ավանդություն․

  • Սևանա լճի տեղում առաջ ցամաք է եղել՝ անտառապատ բլուրներով, ծաղկավետ դաշտերով ու բերրի վարելահողերով։ Գյուղին մոտիկ բլրի տակ եղել է մի ջրառատ աղբյուր, որից ջուր վերցնելիս գյուղացիները հանում էին ակունքի/ սկզբնակետ, որտեղից բխում է աղբյուրը/ մեծ փակիչը և ապա զգուշությամբ հարմարեցնում տեղում։

Մի երեկո գյուղի հարսներից մեկը ջրի է գնում աղբյուրը, հանում է փակիչը, կուժը լցնում ու գալիս տուն՝ մոռանալով փակել ակունքը։ Ջուրը դուրս է հորդում, ծավալվում չորս կողմ, երբ հասնում է տնակներին, բնակիչները փախչում են, ասելով «Քար դառնա ով բաց է թողել ակունքը»։ Եվ մոռացկոտ հարսը քար է դառնում, իսկ ջուրը անընդհատ հոսելով գոյացնում է Սևանա լիճը, որի երեսից հազիվ վեր է բարձրանում քարացած հարսի գլուխը՝ Հարսնաքարը։

Արաքս

Արաքսը (Երասխ) հայոց «մայր գետն է» («Մայր Արաքս»): Հայկական աղբյուրներում՝ նաև Արազ,  Արաքսը հոսում է ամբողջ Հայկական լեռնաշխարհով:

Վերին հոսանքում այն անցնում է արևմտյան Հայաստանով, միջին հոսանքում սահմանային գետ է ՀՀ-ի և Թուրքիայի (150 կմ երկարությամբ), Նախիջևանի և Իրանի, ՀՀ-ի և Իրանի (40 կմ), իսկ այնուհետև Ադրբեջանի Հանրապետության և Իրանի միջև: Ստորին հոսանքում հոսում է Ադրբեջանի Հանրապետության տարածքով: Գետի ընդհանուր երկարությունը 1072 կմ է (568 կմ-ը՝ սահմանային), ջրհավաք ավազանը՝ 102 հզ. կմ2: Արաքսի ավազանին է պատկանում ՀՀ տարածքի մոտ 76%-ը:

Սկիզբ է առնում Բյուրակն (այսինքն՝ բազում ակունքներ ունեցող) բարձրավանդակի Սրմանց լեռնագագաթի (բարձրությունը՝ 2700 մ) աղբյուրներից գոյացած 4 առվակներից։  Արաքսի ամենախոշոր վտակը՝ Ախուրյանն է, Դեղին, Կարմիր գետերը, ձախից՝ Մեծամորը, Հրազդանը, Ազատը, Վեդին, Արփան, այնուհետև` Նախիջևանը, Մեղրին, Ողջին, Որոտանը, Հագարին: Նախիջևանի դաշտն անցնելուց հետո գետը մտնում է աստիճանաբար խորացող ձորը, որի ամենախոր և ամենանեղ հատվածում (Մեղրի) հոսում է սրընթաց, քարքարոտ հունով: Արաքսը Կուրին է միանում Ադրբեջանի Սաբիրաբադ քաղաքի մոտ:

Գետը վարարում է մարտ-հունիսին, առավելագույնը՝ մայիսին:  Հորդացումների ժամանակ առաջացնում է մեծ ավերածություններ: Ամենաուժեղ հորդացումը տեղի է ունեցել 1896 թ-ին, երբ Արաքսը Մուղանի դաշտում փոխել է հունը, ջրի մեծ մասը հոսել է նոր հունով՝ «նոր Արաքսով», և ողողել 180 հզ. հա հողատարածք:

Արաքսի ջրերը վաղուց ի վեր օգտագործվում են ոռոգման նպատակով, իսկ վերջին շրջանում կառուցվել են բազմաթիվ նոր ջրանցքներ ու ջրամբարներ:

Արաքսն ունի հարուստ կենդանական աշխարհ: Նրա ջրերում բազմանում են կարմրախայտը, լոքոն, ստորին հոսանքում՝ նաև թառափն ու այլ ձկնատեսակներ:

Արաքսը նավարկելի չէ: Նավարկության առաջին փորձն արվել է 1848 թ-ին. այդ նպատակով ռուսական իշխանության ջանքերով բերվել է «Վոլգա» ջերմանավը, սակայն ապարդյուն:

Արաքսի վրա շատ կամուրջներ են եղել: Դրանցից նշանավորները Նախիջևանի, Ջուղայի կամուրջն էր, որն ըստ ավանդության` կառուցել է Ալեքսանդր Մակեդոնացին, ավերվել է 1605 թ-ին՝ պարսից շահ Աբբասի հրամանով, որպեսզի իր կողմից բռնագաղթեցված հայերը մոռանան տունդարձի ճամփան, իսկ թուրքերը չկարողանան ներխուժել Պարսկաստան:

Արաքսը  Հայաստանի և հայ ժողովրդի ուժի, ազատատենչության ու ըմբոստության խորհրդանիշ և «կամուրջներ չհանդուրժող» գետ է:

 

Հայաստանի մարզերը և մարզկենտրոնները

 

map_arm

 

Հայաստանի Հանրապետության տարածքը բաժանվում է տասը մարզի:   Հայաստանի Հանրապետության մարզերը և նրանց վարչական կենտրոններն են`

Մարզը   մարզկենտրոնը

Արագածոտն — Աշտարակ

Արարատ -Արտաշատ

Արմավիր -Արմավիր

Գեղարքունիք- Գավառ

Լոռի -Վանաձոր

Կոտայք- Հրազդան

Շիրակ- Գյումրի

Սյունիք- Կապան

Վայոց ձոր -Եղեգնաձոր

Տավուշ -Իջևան

Աշխարհագրական դիրքը

Հարևան երկրներ
հյուսիսում՝ Վրաստան, արևելքում՝ Ադրբեջան, հարավում՝ Իրան, հարավ-արևմուտքում՝ Նախիջևան /Ադրբեջան/, արևմուտքում՝ Թուրքիա

Տարածք
29,74 հազար քառ. կմ

Ծովի մակարդակից միջին բարձրություն
1,800 մետր

Ամենաբարձր լեռնագագաթ
Արագած լեռը (4,090 մետր)

Մատենադարան

Պատկերի նախադիտում

Փետրվարի 24-ին ես իմ դասընկերների հետ,  ընկեր Արմինեի ուղեկցությամբ այցելեցի Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենդարան:Շենքի դիմաց կանգնեցված էր Մաշտոցի արձանը, իսկ Մաշտոցի ոտքերի մոտ նրա աշակերտ Կորյունի արձանը։ Այնտեղ ես տեսա հայկական ամենամեծ գիրք «Մշո Ճառընտիրը», որը կշռում է 28 կգ։

Իսկ այս տեսանյութը երկու տարի առաջ ես նկարել եմ մատենադարանից-

https://youtu.be/0kY9B84_DYA

 

 

 

 

Ռուբինյան արքայատոհմ

11-14-րդ դարերում Միջերկրական ծովի հյուսիսարևելյան մերձափնյա հատվածում՝ Կիլիկիայում, հիմնադրվեց և զարգացավ հայոց միջնադարյան վերջին պետականությունը:

 

Ռուբինյան իշխաններն այնտեղ հիմնադրեցին Կիլիկան թագավորությունը: Ռուբինյան իշխանները կործանված Բագրատունիների թագավորության օրոք իշխանի տիտղոս էին ունեցել, և, տեղափոխվելով Կիլիկիա, հիմնեցին նոր թագավորությունը: 

Ռուբինյանների արքայատոհմի հիմնադիրը Ռուբեն 1-ին իշխանն էր: Նրան հաջորդեց Կոստանդին 1-ը (1095-1100), Թորոս 1-ը (1100-1129) և Լևոն 1-ը (1129-1137): Այդ տարիներին Կիլիկիան Հայաստանը մեծ զարգացում ապրեց:

Որպես թագավոր օծված առաջին Կիլիկիան արքան  դարձավ Լևոն 2-րդը: Վերջինս արու զավակ չուներ, և այդ պատճառով նրա գահը ժառանգեց դուստրը՝ Զաբելը, ինչից հետո գահն անցավ Հեթումյաններին:

Մեսրոպ Մաշտոց

1566916571696572392

 

Մեսրոպ Մաշտոցը հայոց գրերի ստեղծողն է, հայերեն ինքնուրույն և թարգմանական գրականության սկզբնավորողը, հայ գրչության ու հայագիր դպրոցի հիմնադիրը, հայերենի առաջին ուսուցիչը:

Ծնվել է Վարդան անունով կիսաազնվականի ընտանիքում: Ստացել է հունական հիմնավոր կրթություն, տիրապետել է նաև ասորերենին, պարսկերենին, վրացերենին: Մոտ 389 թ. հաստատվել է Վաղարշապատում, աշխատել է արքունիքում՝ որպես ատենադպիր ու թարգմանիչ, այնուհետև նվիրվել ռազմական գործին: 394 թ. դարձել է վանական, իր աշակերտների հետ Աստվածաշունչը բանավոր թարգմանել է հայերեն՝ հասկանալի դարձնելու համար:Այդ առաքելության ընթացքում նա լրջորեն մտահոգվել է երկրի վիճակով, գիտակցել լեզվի, եկեղեցու, դպրոցի, հարցերով. Հայաստանի պարսկական հատվածում (387 թ. Հայաստանը բաժանվել էր Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև) հետզհետե ուժեղանում էր պարսկերենի ազդեցությունը, իսկ բյուզանդական մասում հունարենը դարձել էր պետական լեզու: Հայ ժողովրդին հայությունը կորցնելու վտանգից փրկելու նպատակով՝ Մաշտոցը կազմել է հրատապ ծրագիր՝ հայերեն թարգմանել քրիստոնեական գրքերը, քարոզչություն անել հայերենով, ստեղծել ինքնուրույն հայերեն գրականություն : Մաշտոցի այս ծրագիրն ընդունել ու խրախուսել են Հայոց կաթողիկոս Սահակ Պարթևը և Վռամշապուհ արքան: Վերջինս, տեղյակ լինելով, որ Ասորիքում Դանիել անունով եպիսկոպոսի մոտ հայերեն նշանագրեր կան, պալատական Վահրիճին ուղարկել է դրանք բերելու: Մաշտոցը որոշ ժամանակ այդ տառերով հայոց լեզու է ուսուցանել իր աշակերտներին, սակայն պարզվել է, որ այդ նշանագրերը բավարար չափով չեն համապատասխանում հայերենի հնչյունական համակարգին: Սահակ Պարթևի երաշխավորությամբ և Վռամշապուհ արքայի հրամանով Մաշտոցն իր մի խումբ աշակերտների հետ ուղևորվել է Ասորիք, եղել Ամիդ, Սամոսատ և Եդեսիա քաղաքներում, ձեռնամուխ է եղել հայերեն տառեր ստեղծելու գործին: Մաշտոցի աշակերտ Կորյունի վկայությամբ՝ 405 թ. Եդեսիայում «նա իր սուրբ աջով հայրաբար ծնեց նոր ու սքանչելի ծնունդներ՝ հայերեն լեզվի նշանագրեր»: Մաշտոցն անթերի որոշել է հայերենի հնչյունների իրական համակարգը՝ առաջնորդվելով մեկ հնչյունին՝ մեկ տառ սկզբունքով, յուրաքանչյուր տառի տվել անուն (այբ, բեն, գիմ…), թվային արժեք (Ա = 1, Ժ = 10, Ճ = 100, Ռ = 1000…), սահմանել գրության՝ ձախից աջ ուղղությունը: Մաշտոցյան կատարյալ այբուբենին միջնադարում ավելացվել են միայն «օ» և «ֆ» տառերը: Նոր տառերն ուսուցանել է իր օգնականներին և այնտեղ հունական կրթություն ստացող հայ պատանիներին, իսկ 2 աշակերտների՝ Հովհան Եկեղեցացու և Հովսեփ Պաղնացու հետ ձեռնարկել է Աստվածաշնչի հայերեն թարգմանությունը՝ սկսելով Սողոմոնի առակներից:  406 թ. նորաստեղծ գրերով Մաշտոցը վերադարձել է Հայաստան: Նրան մեծ ցնծությամբ են դիմավորել Վաղարշապատ մայրաքաղաքում: Գրերի գյուտից անմիջապես հետո երկրում ծավալվել է Թարգմանչաց շարժումը, ծաղկել է հայ դպրությունը, հիմնվել են բազմաթիվ դպրոցներ, գրադարաններ, գրչության կենտրոններ:  Կորյունի վկայությամբ՝ Մաշտոցը նշանագրեր է ստեղծել նաև վրացիների ու աղվանների համար: Բացի թարգմանական գործերից՝ Մեսրոպ Մաշտոցը գրել է մայրենի լեզվով առաջին հոգևոր բանաստեղծություններն ու երգերը: Մաշտոցի ու նրա աշակերտների գործունեությամբ սկզբնավորվել է հայոց ոսկեդարի (V դար) վիթխարի գրական-մշակութային շարժումը: Մեսրոպ Մաշտոցը սրբացվել է դեռևս կենդանության օրոք և դասվել Հայ եկեղեցու տոնելի սրբերի կարգը: Տոնացույցում նրա անունը հիշատակվում է 3 շարժական տոներում: Օշականում Մաշտոցի գերեզմանի վրա կառուցված եկեղեցին սրբազան ուխտատեղի է: Սերունդները Մաշտոցին անվանել են Երկրորդ Լուսավորիչ Հայոց, որովհետև Գրիգոր Լուսավորիչը քրիստոնեացրել է հայ ազգը, իսկ Մեսրոպ Մաշտոցն ազգայնացրել է քրիստոնեությունը: Մեսրոպ Մաշտոցի կյանքի և գործի մասին գրել են նրա աշակերտներ Կորյունն ու Մովսես Խորենացին, միջնադարյան մի շարք մատենագիրներ:  Մաշտոցի անունով կոչվել են Մատենադարանը:

 

Առասպել տառերի մասին

 

Aliqner - Mashtocyan tarer (Gayane - Eliza) (Xekavar Marina Grigoryan) HD www.Aliqner.com - YouTube

 

Հայկական հին զրույցը պատմում է, որ հայերի սերը դեպի գիրքն ու գիրն իրոք, անսահման է: Հայկական այբուբենի ստեղծողների՝ Մեսրոբ Մաշտոցի ու Սահակ Պարթևի պաշտամունքը սկզբում ծնվել է ու զարգացել ժողովրդի մեջ, և արդեն հետո նրանք կանոնացվել են եկեղեցու կողմից: Հայ պատմաբանները և անգամ հասարակ արտագրողները ժողովրդի կողմից միշտ էլ հարգված են եղել: Իսկ գրքերը պահվել են բոլոր ընտանիքներում, անգամ եթե այդ ընտանիքի անդամները կարդալ չեն իմացել:
Տիրակալ Լենկթեմուրը սրբազան դող էր զգում գրքերի հանդեպ: Իր ռազմական սայլախմբի մեջ տեղադրված էր մի գրադարան, որի հատորների քանակը հասնում էր մի քանի հազարի: Նա լավ գիտեր, որ Հայաստանում կարելի է իր գրադարանը զգալի չափով հարստացնել: Ու երբ որ հաստատում էր իր կայսրության հյուսիսային սահմանները ու ճամփորդում էր սարերով, նրա զինվորները պարբերաբար զեկուցում էին նրան, թե քանի հատոր գիրք են զավթել շրջակայքի գյուղերի բնակիչներից: Երբեմն Լենկթեմուրը հետ էր վերադարձնում զավթածը գրքատերերին, եթե նրանք կարողանում էին մեծ նյութական հատուցում առաջարկել փոխարենը:
Թշնամիները համոզված էին, որ գիրք ունեցող հայը ավելի սարսափելի է, քան հասարակ գյուղացին: Եվ նրանք ամենուր փնտրում էին այդ մագաղաթները և հայտնաբերելու դեպքում՝ ոչնչացնում: Թշնամու հարձակումների կամ բնական վտանգների ժամանակ մարդիկ թողնում էին իրենց տները, բայց գրքերը փրկում էին կամ հորում էին հողի մեջ:
Պատահում էր, որ դեպի անապատ փախած, մահամերձ, հյուծված հայ կանայք անապատի ավազների վրա մատով գրում էին հայկական այբուբենի տառերը և արտասանում էին նրա հնչյունները իրենց երեխաների համար: Քամին խառնում էր ու ջնջում գրվածները, քայց նրանք նորից ու նորից գրում էին ու դրանով փրկում էին իրենց լեզուն ու գրերը: Իսկ հողի մեջ պահված գրքերը մինչև այսօր դեռ գտնված չեն: Ասում են, որ նրանք սպասում են այն ժամին, երբ բոլոր հայերը միասին կհավաքվեն: Հավաքված հայերից վերջինի մոտ կլինի բանալի, որը նա լռության մեջ կմոտեցնի հողի քարերին ու գրքերը ի պատասխան կխշշան հողի տակից իրենց էջերով:

 

Մագաղաթ

professor-claims-to-have-discovered-the-worlds-oldest-torah-scroll-in-italy

Շատ ու շատ տարիներ առաջ, երբ դեռ մարդիկ չէին գրում թղթով և գրիչով, օգտագործում էին հատուկ ներկանյութեր և մագաղաթ: Հին մատյանների(Զանազան բաներ գրելու մաքուր թերթերով գիրք,  (հնացած) պատմական բովանդակությամբ գիրք է պատմագիրք) հիմնական մասը եղել է պատրաստված մագաղաթից:

Հայաստան աշխարհի կարևոր հարստություններից մեկը հնագույն ձեռագրերի թանգարանն է՝ Մատենադարանը, որտեղ պահվում են երկար դարերի ընթացքում ստեղծված մագաղաթյա ձեռագրերը: Դրանք գրված են մագաղաթի վրա, որը ստանում էին ուլի կամ հորթի կաշվից: Նրանք, ովքեր ստանում էին մագաղաթը, քերթում էին այդ կենդանիների կաշին, այսինքն՝ քերթողներ  էին համարվում: Հայերը քերթող են համարել նաև գրողներին, պատմիչներին, ովքեր գրել են մագաղաթների վրա: Օրինակ՝ հինգերորդ դարի պատմիչ Մովսես Խորենացուն անվանում են Քերթողահայր:
Երբեմն օտարականները զարմանում էին՝ տեսնելով, թե ինչպես են հայերը ստանում մագաղաթը: Մի անգամ Դվին քաղաքի թագավորական ախոռի  առջև օտարերկրացի մի վաճառական զրույցի էր բռնվել հայի հետ:

— Ինչո՞ւ եք մորթել տալիս այս հինգ հարյուր ոչխարը, — հարցնում է նա:

— Մագաղաթի համար: Միսը կմնա մարդկանց, իսկ կաշվից մագաղաթ կպատրաստեն:

— Եվ այդքան մագաղաթից քանի՞ մատյան կգրվի:

Իմաստունը պատասխանում է.

— Մեկ հատ խոշոր գիրք:

— Իսկ արժե՞ գիրք գրել այս հացապակաս տարում, — զարմանում է վաճառականը, իսկ մտքում մտածում է. «Ի՛նչ անխելք մարդիկ են այս հայերը»:

— Մարդն ապրում է ոչ միայն հացով, — ասում է իմաստասերը, — հացի պակասից մարդու մարմինն է մեռնում, իսկ գրքի պակասից՝ հոգին:

Հոգու սովը ավելի կործանարար է, քան հացի: Մագաղաթյա մատյանները հայերի հոգևոր սնունդն ու հարստությունն են:
Հայերեն ամենամեծ մագաղաթյա ձեռագիրը «Մշո ճառընտիրն» է, որը ունեցել է 75Х50 սմ մեծության 660 (այժմ՝ 600) թերթ՝ պատրաստված արջառի և երինջի կաշվից, ամենափոքրը՝ լուցկու տուփից փոքր է, պատրաստված նորածին ուլի մորթուց։

 

Перейти к верхней панели