Դասարանական աշխատանք

ՊԱՏՐԱՆՔ

Վեր է կացել էն սարում

Մեր Չալակը իր թևից.

Գընում է մութ անտառում,

Քաջ ախպերըս ետևից։

Զըրնգում են նըրանք խոր

Էն անտառում կուսական.

Ես կանչում եմ նորից նոր,

Ինձ թըվում է, թե կըգան…

Զո՜ւր… վաղուց են, ա՜խ, նըրանք

Մեր սարերից գընացել.

Էն զիլ ձեներն են մենակ

Իմ ականջում մընացել…

1. Բացատրի՛ր բառերը՝ կուսական-անբասիր, զուր-իզուր,անիմաստ, զիլ-ուժգին..

2. Ի՞նչ է պատրանքը, բացատրի՛ր վերնագիրը:

Պատրանքը անիրական երազանք է, իլյուզիա, խաբկանք է,թվացյալ ինչ որ լավ բան է։

 

Երկու սև ամպ

Վաղուց թողած բարձր ու կանաչ

Գահը իրենց հանգստության,

Երկու սև ամպ, հողմի առաջ

Գնում էին հալածական։

Հողմը սակայն չար հոսանքով

Բաժնել, ջոկել չէր կարենում,

Ինչքան նրանց լայն երկնքով

Դես ու դեն էր քշում, տանում։

Ու անդադար գնում էին՝

Քշված հողմի կատաղությամբ,

Իրար կպած ու միասին,

Երկու սև ամպ, երկու սև ամպ…

 

Բացատրի՛ր բառերը։

հողմ-փոթորիկ, գահ-թագավորական աթոռ

Փորձի՛ր ձևակերպել բանաստեղծության ասելիքը։

Երկու սև ամպ այնքան միասնական էին,որ ոչ մի հողմ ու փոթորիկ նրանց չէր կարողանում բաժանել,միասին կարողանում էին դիմանալ հալածանքներին։ Եթե մարդիկ էլ միասնական լինեն ամեն ինչի կդիմանան։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *