Ածանցների տեսակները

Առաջադրանքներ՝

1.Տրված բառերը դարձրու ածանցավոր՝ ձյուն-ձյունոտ, հեքիաթ-հեքիաթային, թիվ-թվական, բժիշկ-բժշկական:

2.Մեկ բառով գրիր.

Քար ունեցող-քարոտ
Կեղտ ունեցող-կեղտոտ
Մուր ունեցող-մրոտ
Յուղ ունեցող-յուղոտ
Ժանգ ունեցող-ժանգոտ
Փուշ ունեցող-փշոտ
Ցեխ ունեցող-ցեխոտ

3.Հետևյալ վերջածանցներով կազմիր նոր բառեր,
յուրաքանչյուր ածանցով երեքական բառ:

-ական-դպրոցական,տնական,հայկական
-արան-ճաշարան,լողարան,դասարան
-ավոր-ձիավոր,գրավոր,գունավոր
-անոց-հիվանդանոց,գազանանոց,անձրևանոց
-իկ-շնիկ,մկնիկ,փղիկ
-ակ-տնակ,թռչնակ,աղջնակ

4.Հետևյալ նախածանցներով կազմիր նոր բառեր:

ան-անտուն
դժ-դժգոհ
տ-տհաս
ընդ-ընդգծել

5.Փորձեք առանձնացնել վերջավորություն և ածանց ունեցող գոյականները:

ածանց-գրքային, անգլուխ, մսոտ,  քաղաքային, յուղոտ, անբախտ, գլխավոր,  անմարմին

վերջավորություն-գրքից, մեքենայով, քաղաքից,մսից, բախտից,գլխով, մարմնին,

 

Ածանցները լինում են նախածանցներ և վերջածանցներ:

Բառի սկզբից դրվող ածանցները նախածանցներ են: Առավել գործածվող նախածանցներն են՝

ան-անտուն, անգույն
ապ— ապերախտ, ապօրինի
դժ-դժբախտ, դժգոհ
մակ-մակերես, մականուն
չ-չխոսկան, չտես
ստոր-ստորադաս, ստորագրել
հակ-հակազդել, հակահարված
տ-տգետ, տգեղ

Բառի վերջից ավելացող ածանցները վերջածանցներ են: Առավել գործածվող վերջածանցներն են՝

  • -ակ, -իկ,-ուկ վերջածանցներ, օրինակ՝ տնակ, փոքրիկ, գառնուկ,
  • -ային, -ական,  վերջածանցներ, օրինակ՝ քաղաքային, գյուղական,
  • -ավուն, -եղ, -ի, -(կ) ոտ վերջածանցներ,  օրինակ՝ դառնավուն, համեղ, աղի, վախկոտ, բրդոտ
  • -անոց, -արան, -ոց, -ստան, -ուտ վերջածանցներ, օրինակ՝ ծաղկանոց, լոգարան, դպրոց, մրգաստան, թփուտ,
  • -անք, -մունք, -ություն,  -ույք,  -ուստ վերջածանցներ, օրինակ՝ աշխատանք,, մտածմունք,  զվարճություն, հաճույք, փախուստ,
  • բար, պես, որեն- վերջածանցներ, օրինակ՝ հերոսաբար, մեծապես, մեղմորեն

Ածանց և վերջավորություն

Բառերի կազմությունն ուսումնասիրելիս շատ կարևոր է ածանցները տարբերել վերջավորությունից:

Ածանցները, բառին ավելանալով, փոխում են բառի ձևը և իմաստը. Օրինակ՝ սենյակ-սենյակային, քար-քարոտ, լույս-լուսավոր

Վերջավորությունները, ավելանալով բառին, փոխում են բառի ձևը, բայց իմաստը մնում է նույնը, օրինակ՝ սենյակ-սենյակում, քար- քարեր, լույս-լույսից։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *