Gaston

Հետևյալ նախադասությունները գրեք և՛ ներկա շարունակականով, և՛ անցյալով։

She runs to me. -She runing to me. — She ran to me.

They come from America. — They coming from America. — They came from America

I ask a question. — I asking a question. —  I asked a question.

We have a shower. —  We having a shower  — We had a shower.

He eats an apple. — He eating an apple.- He ate an apple.

Անծանոթ բառեր

Once there lived- կար չկար

From morning till lste at night- առավոտից մինչև ուշ գիշեր

All day long ամբողջ օրը

Work-  աշխատել

It is time- ժամանակն է

Can-could- կարողանալ

Run-ran- վազել

Had an idea ֊ մի միտք ծագել, ունենալ

Went-go- գնալ

Said-say- ասել

All right- շատ լավ

First- առաջինը

Then- հետո

Supper-ընթրիք

Ask-asked- հարցնել

 

Թեստային աշխատանք

Ինքնաստուգում

Կարդա տեքստը և պատասխանիր տրված հարցերին:

Դավիթի կյանքը գրեթե հրաշալի էր. նա իրենց բակում շատ ընկերներ ուներ, որոնց հետ ամեն օր` դասերից հետո, գնում էր գնդակ խաղալու: Միայն թե Դավիթը մի մեծ խնդիր ուներ. դա նրա փոքր քույրն էր` Լիլին: Լիլին ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, որ Դավիթին ու նրա ընկերներին բոլորովին դուր չի գալիս, որ ինքը միշտ նրանց հետ է լինում: Հենց տղաները դուրս էին գալիս բակ, Լիլին իր փոքրիկ ոտիկներով վազում էր նրանց մոտ և ուրախ-ուրախ ցատկոտելով` հայտնում.

— Ես եկա¯…

Բոլորը հոգոց էին հանում: Իրականում աղջիկը առանձնապես նեղություն չէր տալիս նրանց. շատախոս չէր, չէր նվնվում, չէր խառնվում նրանց խաղերին: Ճիշտն ասած, շատ բան չէր էլ կարող անել: Այնքան փոքրիկ էր, որ ո՛չ կարող էր գնդակ խաղալ, ո՛չ ծառերը մագլցել, միայն իր սև աչիկներով լուրջ նայում էր տղաներին, և ուր նրանք գնում էին, ինքն էլ նրանց հետևից գնում էր:

Դավիթը փորձում էր մորը համոզել, որ Լիլիին չթողնի իրենց հետևից գալ:

— Ինչո՞ւ պիտի իմ քույրը միշտ մեզ հետ լինի,- հարցնում էր նա,- ինչո՞ւ Արմենի քույրը չի գալիս, Հակոբի քույրը չի գալիս:

Մայրը ծիծաղում էր.

— Արմենի քույրը ընդամենը վեց ամսական է, Հակոբը ընդհանրապես քույր չունի… Քո բախտն այդ հարցում չի բերել:

Մի օր Դավիթը ուզում էր տղաների հետ գնդակ խաղալ: Սկզբում նրանք մի ծանր գնդակ ունեին: Բայց մի անգամ այդ գնդակը Սարգիս քեռու պատուհանը կոտրեց: Ի¯նչ պատմության մեջ ընկան:

Գնդակն էլ այլևս հետ չստացան: Հիմա արդեն թեթև գնդակով էին խաղում: Այդ օրը տղաները դեռ նոր էին դուրս եկել, երբ Լիլին սովորականի պես վազեց նրանց մոտ ու ասաց.

— Ես եկա¯…

Տղաները, ինչպես միշտ, ձևացրին, թե նրան չեն նկատում: Նրանք սկսեցին խաղալ: Տղաներից մեկը այնպես ուժգին հարվածեց գնդակին, որ այն այս անգամ էլ ընկավ Սարգիս քեռու բակը:

Նրանք վազելով մոտեցան ցանկապատին և տեսան գնդակը խոտերի մեջ` այնքան հեռու, որ ձեռք չէր հասնի: Հակոբը փորձեց անցնել ցանկապատի ճաղերի արանքով, բայց չկարողացավ:

— Ես չեմ կարող անցնել,- հուսահատ ասաց նա,- ցանկապատը շատ խիտ է: Եվ մեզանից ոչ մեկը չի կարող:

Իրավիճակն անելանելի էր: Բոլորից շատ Դավիթն էր տխրել:

— Այս ամենը Լիլիի պատճառով եղավ,- ասաց նա,- Տիգրանը այդքան ուժեղ խփեց գնդակին, որովհետև Լիլիի վրա էր բարկացել:

— Մի նայեք Լիլիին, տեսեք, թե նա ինչ փոքրիկ է,- ասաց Արմենը, — Լիլի, այստեղ արի:

Լիլին վազելով եկավ` ասելով.

— Ես եկա¯…

Հեշտությամբ մտնելով ճաղերի արանքից` Լիլին դուրս բերեց գնդակը ու հանձնեց հիացած տղաներին: Դավիթը հպարտությամբ նայում էր նրան, հետո ասաց.

— Ես քեզ գնդակ խաղալ կսովորեցնեմ:

1.Նշի՛ր երկու բան, որոնցով նկարագրվում է Լիլին: Լիլին փոքրիկ էր և ուներ սև աչիկներ։

2.Ո՞րն էր Դավիթի հիմնական խնդիրը

ա) Հարևանը գնդակը հետ չէր տալիս:

բ) Քույրն ամեն տեղ ուզում էր նրա հետ գնալ:

գ) Ընկերը կորցրել էր Դավիթի միակ գնդակը:

դ) Մայրը բարկանում էր, երբ ինքը քրոջ հետ կոպիտ էր վարվում:

3.Ուշադի՛ր կարդա տեքստի երկխոսությունները և պատասխանի՛ր  հարցերին:

Ի՞նչ է պատասխանում մայրը տղայի հարցին

1) Նրա ընկերներից ոչ մեկը քույր չունի:

2) Ընկերների մայրերը աղջիկներին թույլ չեն տալիս բակ դուրս գալ:

3) Նրանցից մեկը քույր չունի, իսկ մյուսինը դեռ շատ փոքրիկ է:

4) Լիլին իրենց բոլորովին չի խանգարում, չի նվնվում և խաղերին չի խառնվում:

4․Ըստ Դավիթի` ինչո՞վ էր մեղավոր Լիլին, որ գնդակը հարևանի բակն ընկավԱյս ամենը Լիլիի պատճառով եղավ,- ասաց նա,- Տիգրանը այդքան ուժեղ խփեց գնդակին, որովհետև Լիլիի վրա էր բարկացել:

5.Ինչո՞ւ տղաները չէին կարող հարևանին խնդրել, որ գնդակը վերադարձնի:  Որովհեև նրանք արդեն ծանր գնդակով կոտրեկ էին Սարգիս քեռու պատուհանի ապակին և նա գնդակը նրանց չէր վերադրձրել։

6․Ինչո՞վ օգնեց փոքրիկ աղջիկը տղաներին: Լիլին անցավ ցանկապատի ճաղերի միջով և բերեց գնդակը։

7․ Ինչի՞ց ենք մենք իմանում, որ եղբոր վերաբերմունքը նրա հանդեպ փոխվեց:

Դավիթը հպարտությամբ նայում էր նրան, հետո ասաց.

— Ես քեզ գնդակ խաղալ կսովորեցնեմ:

 

8․ Տեքստից դո՛ւրս գրիր 1 հարցական և 1 պատմողական նախադասություն: Ինչո՞ւ պիտի իմ քույրը միշտ մեզ հետ լինի,- հարցնում էր նա,- ինչո՞ւ Արմենի քույրը չի գալիս, Հակոբի քույրը չի գալիս:

Դավիթի կյանքը գրեթե հրաշալի էր. նա իրենց բակում շատ ընկերներ ուներ, որոնց հետ ամեն օր` դասերից հետո, գնում էր գնդակ խաղալու:

9․Տրված բառակապակցությունների ընդգծված բառերում բաց թողնված տառի  տեղում դատարկ վանդակ է: Արտագրիր ընդգծված բառերը` դատարկ վանդակի փոխարեն լրացնելով բաց թողած տառը:

տաք հա — ուստ      տաք հագուստ

հմուտ -րսորդ           հմուտ  որսորդ

լայն մի- անցք          լայն միջանցք

երկարավիզ ընձու- տ         երկարավիզ ընձուղտ

10.Տրված նախադասության մեջ բաց է թողնված մեկ կետադրական նշան: Արտագրիր այդ նախադասությունը և դիր բաց թողնված կետադրական նշանը

Այդ երկրում բարձր ծառերով մի անտառ կար, որը հասնում էր մինչև կապուտակ ծովի ափը:

11.Ո՞ր բառի իմաստն է`փորելով գետնի տակից որևէ հին բան հանել

1) պեղել

2) զննել

3) նշմարել

4) կերտել

12.Արտագրիր նախադասությունը` փակագծերում տրված բառերը ձևափոխելով և տեղադրելով բաց թողած տեղերում: 

Նա տեսավ, որ խանութից դուրս գալիս հայրը մի ծանոթի հանդիպեց:

(խանութ, ծանոթ)