ՀԱՉԵԼ ՉԻՄԱՑՈՂ ՇՈՒՆԸ (Երրորդ ավարտ)


 Կարչկար մի շուն, որը չէր կարողանում հաչել: Ո՛չ հաչել, ո՛չ մլավել, ո՛չ բառաչել, ո՛չ
խրխնջալ, ոչ մի կերպ չէր կարողանում խոսել: Դա շատ սովորական փոքրիկ շուն էր: Եվ ոչ ոք
չգիտեր, թե որտեղից էր նա հայտնվել այդ գյուղում, որտեղ ոչ մեկը դեռեւս ոչ մի շուն չէր տեսել:
Եվ իհարկե հասկանալի է, որ ինքը նույնիսկ չէր էլ կասկածում, որ հաչել չգիտի: Բայց մի անգամ  ինչոր մեկը հարցրեց նրան.
Հետաքրքիր է, իսկ ինչո՞ւ, դու երբեք չես հաչում:
Հաչե՞լ։ Իսկ դա ի՞նչ է։ Ես տեղացի չեմ, չեմ կարող:
Այ քեզ տարօրինակ արարած։ Ի՞նչ է, չգիտե՞ս, որը բոլոր շները հաչում են:
Ինչի՞ համար։
Ոչ թե ինչի՞ համար, այլ՝ ինչո՞ւ։ Որովհետեւ նրանք շներ են: Հաչում են անցորդների,
կասկածելի կատուների, լուսնի վրա։ Հաչում են, երբ գոհ են կյանքից, երբ նյարդայնանում են կամ
զայրանում: Հաչում են հիմնականում ցերեկը, բայց պատահում է նաեւ գիշերը:
Շատ հնարավոր է, բայց ես

Իսկ դու էդ ի՞նչ առանձնահատուկ պտուղ ես։ Թե՞ ուզում ես, որ քո մասին գրեն
թերթերում:
Շունը չգիտեր, թե ինչ պատասխանի: Նա չէր կարողանում հաչել եւ չգիտեր էլ, թե ինչպես
սովորի:
Իսկ դու ինձ նման արա,- խղճահարությունից խորհուրդը տվեց ինչոր աքաղաղ: Եվ նա
մի քանի անգամ կանչեց իր զրնգուն ձայնով՝ «Ծուղրուղո՜ւ»։
Իմ կարծիքով դա ամենեւին հեշտ չէ,- նկատեց շունը:
Ի՜նչ ես ասում, նույնիսկ շա՜տ հեշտ է: Նորից լսիր եւ ուշադրություն դարձրու իմ կտուցին:
Կարճ ասած՝ նայի՛ր եւ կրկնի՛ր;
Եվ աքլորը մի անգամ էլ երգեց՝ «Ծուղրուղո՜ւ»։
Շունը փորձեց կրկնել, բայց հազիվ ինչոր խեղճ «ծուղխուղ» դուրս եկավ, եւ հավերը
վախեցած ցրիվ եկան:
–Ոչի՛նչ,- շանը հանգստացրեց աքաղաղը,- առաջին անգամվա համար նույնիսկ վատ չէ:
Իսկ հիմա կրկնի՛ր, դե՛։
Շունը նորից փորձեց աքաղաղի նման ծուղրուղու կանչել, բայց նորից ոչինչ չստացվեց: Ու
նա սկսեց օրօրի թաքուն վարժվել, երբեմն գնում էր անտառ, որտեղ ոչ ոք չէր խանգարում եւ
կարող էր ուզածի չափ ծուղրուղու կանչել։
Եվ մի անգամ առավոտյան նա անտառում այնքան լավ, այնքան զնգուն ու գեղեցիկ
ծուղրուղու կանչեց, որ աղվեսը, լսելով աքաղաղի ձայնը, մտածեց. «Վերջապես աքլորիկն ինձ
այցելության եկավ։ Պետք է շտապ շնորհակալություն ասել այցելության համար…»։ Եվ շտապեց
նրան ընդառաջ՝ չմոռանալով հետը վերցնել դանակ, պատառաքաղ եւ անձեռոցիկ, որովհետեւ
աղվեսի համար չկա ավելի ախորժելի ճաշատեսակ, քան լավ աքլորը: Կարո՞ղ եք պատկերացնել,
թե որքան տխրեց աղվեսը, երբ աքլորի փոխարեն տեսավ շնիկին, որը նստել էր իր պոչին եւ
բարձրաձայն ծուղրուղու էր կանչում։
Ա՜խ,- բացականչեց աղվեսը,- այսպես կարելի է թակարդն էլ ընկնել:
Թակա՞րդը։
Դե, իհարկե: Կարծում էի, թե դու քեզ անտառում մոլորված աքլորի տեղ ես դրել, որպեսզի
բռնես ինձ։ Լավ է, որ ժամանակին տեսա քեզ: Բայց սա անազնիվ որս է: Շները սովորաբար
հաչում են ու զգուշացնում, որ որսորդները մոտենում են:
Հավատացնում եմ Ես չէի պատրաստվում որս անել: Ես եկել էի վարժվելու:
Վարժվելո՞ւ։ Ինչո՞ւմ։

Ես սովորում եմ հաչել: Եվ համարյա սովորել եմ: Լսի՛ր, թե ինչ լավ եմ հաչում: Եվ նա
բարձրաձայն երգեց՝ «Ծուղրուղո՜ւ»:
Աղվեսը ծիծաղից քիչ էր մնում պայթեր: Նա փորը բռնած թավալ էր գալիս գետնին եւ ոչ մի
կերպ չէր կարողանում հանգստանալ: Մեր շնիկը շատ վիրավորվեց, որ իր վրա ծիծաղում են, չէ՞ որ այդքա՜ն չարչարվել էր: Պոչը քաշած եւ համարյա լաց լինելով գնաց տուն: Եվ ահա նրան
հանդիպեց կկուն: Նայեց տխուր շնիկին եւ խղճաց նրան:
Ի՞նչ է պատահել։
Ոչի՛նչ
Ինչո՞ւ ես այդքան տխուր։
Ա՜խ այսպես ու այսպես Պատճառն այն է, որ հաչել չեմ կարողանում։ Եվ ոչ ոք չի
կարողանում սովորեցնել ինձ։
Դե, եթե խնդիրը միայն դա է, ես շատ արագ կսովորեցնեմ քեզ։ Լավ լսի՛ր, թե ինչպես եմ
երգում, եւ կրկնիր ինձ նման. «Կո՛ւկո՛ւ, կո՛ւկո՛ւ, կո՛ւկո՛ւ»։ Հասկացա՞ր։
Ոնց որ այնքան էլ դժվար չէ
Շատ հեշտ է: Ես երեխա ժամանակից կարողանում եմ կուկու կանչել: Դու էլ փորձիր.
«Կո՛ւկո՛ւ, կո՛ւկո՛ւ»։
Կու…,- փորձեց շունը,- կու
Նա շատ անգամ կրկնեց այդ «կուկու»-ն եւ՛ այդ օրը, եւ՛ մյուս օրերին: Իսկ մի շաբաթ անց
արդեն կարողանում էր բավականին լավ կուկու կանչել: Նա շատ գոհ էր իրենից եւ մտածում էր.
«Վերջապես, վերջապես ես սկսում եմ իսկապես հաչել։ Հիմա էլ ոչ մեկը չի ծիծաղի ինձ վրա»:
Հենց այդ օրերին սկսվել էր որսի շրջանը: Անտառում շատ որսորդներ էին հայտնվել, այդ
թվում նաեւ այնպիսիները, որոնք կրակում էին որտեղ պատահի եւ ում պատահի: Կարող էին
նույնիսկ սոխակի վրա կրակել, եթե լսեին նրա ձայնը։
Եվ ահա այդպիսի մի որսորդ անցնում էր անտառով եւ լսեց թփերի միջից՝ «Կո՛ւկո՛ւ…. կո՛ւ
կո՛ւ…»։ Նա բարձրացրեց հրացանը, նշան բռնեց եւ կրակեց՝ թըխկթրըխկ։
Գնդակները բարեբախտաբար չկպան շնիկին: Սուլելով թռան ականջի մոտով, բայց շունը
վախեցավ, եւ պո՜ւկ փախավ։ Նա շատ զարմացավ: «Երեւի այս որսորդը խելքը թռցրել է», եթե
կրակում է հաչացող շան վրա…»
Իսկ որսորդն այդ ժամանակ իր որսն էր փնտրում: Նա վստահ էր, որ կպել է թիրախին։
«Երեւի թռչունին այն շունը գողացավ, որ հանկարծ դուրս թռավ ինչոր տեղից»,- մտածեց նա: Եվ հոգին թեթեւացնելու համար կրակեց իր բնից գլուխը հանած մկնիկի վրա, բայց նրան էլ չկպավ։   

Իսկ շնիկը փախչում էր ու փախչում

Երրորդ ավարտ
Վազեց, վազեց շնիկը եւ հանկարծ կանգ առավ։ Ինչոր անսովոր ձայն լսեց։ «Հա՛ֆհա՛ֆ
հա՛ֆ,- ասում էր ինչոր մեկը,- հա՛ֆ»։ «Ինչոր հարազատ ու ծանոթ ձայն է,- մտածեց շունը,- թեեւ
ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ, թե ինչ կենդանի է խոսում։ Երեւի ընձուղտ է։ Չէ՛, երեւի
կոկորդիլոս է։ Կոկորդիլոսը չար կենդանի է, հարկավոր է զգույշ լինել»։
Թփերի հետեւում թաքնվելով՝ շունը շարժվեց դեպի այն կողմ, որտեղից այդ «հաֆհաֆ»-ն էր
լսվում, եւ որից, աստված գիտե թե ինչու, նրա սիրտն ուժգին բաբախում էր։
Հա՛ֆհա՛ֆ։
Ա՜յ քեզ բան, շուն է։
Այո՛, այո՛։ Ընդ որում, դա հենց այն որսորդի շունն էր, որը կրակեց, երբ նա «կուկու» էր
կանչում։
Բարեւ՛, շո՛ւն։
Բարեւ՛, շո՛ւն։
Այդ ի՞նչ ձայներ ես հանում։
Ձայնե՞ր։ Իմացած լինես, որ սրանք պարզապես ձայներ չեն, սա հաչոց է։
Հաչո՞ց, դու հաչե՞լ գիտես։
Միանգամայն բնական է։ Ես հո փղի պես չեմ կանչելու, կամ առյուծի պես մռնչամ։
Ինձ էլ սովորեցրու։
Իսկ դու մի՞թե հաչել չգիտես։
Ոչ
Ուշադիր լսիր։ Այսպես են հաչում. «Հա՛ֆհա՛ֆ»։
Հա՛ֆհա՛ֆ,- իսկույն հաչեց շունը։ Եվ ուրախ ու երջանիկ մտածեց. «Վերջապես լավ
ուսուցիչ գտա»


Առաջին ավարտ
Վազեց, վազեց շնիկը եւ հայտնվեց մարգագետնում, որտեղ հանգիստ արածում էր կովը։
Ո՞ւր ես այդպես շտապում։
Ինքս էլ չգիտեմ
Դե, ուրեմն կանգ առ։ Այստեղ հրաշալի խոտ կա։
Ա՜խ, եթե հոգսս խոտը լիներ
Դու ի՞նչ է, հիվա՞նդ ես։
Ավելի վատ, ես հաչել չգիտեմ։
Բայց դա աշխարհի ամենահեշտ բանն է։ Լսի՛ր ինձ. «Մո՜ւո՜ւ, մո՜ւո՜ւ,…»։ Գեղեցիկ է, չէ՞։
Վատ չի։ Բայց ես համոզված չեմ, որ դա հենց այն է, ինչ պետք է ինձ։ Չէ՞ որ դու կով ես
Իհարկե կով եմ։
Իսկ ես՝ ոչ։ Ես շուն եմ։
Հասկանալի է, որ դու շուն ես։ Հետո՞ ինչ։ Քեզ ի՞նչն է խանգարում, որ իմ լեզուն սովորես։
Գիտե՞ս, դա հետաքրքիր միտք է, հոյակապ գաղափար։
Ի՞նչը։
Այն, որ հենց նոր մտքովս անցավ։ Ես կսովորեմ բոլոր կենդանիների լեզուները, ելույթ
կունենամ կրկեսում։ Բոլորը կծափահարեն ինձ, ես կհարստանամ եւ կամուսնանամ թագավորի
տղայի հետ։
Կեցցե՛ս, շատ լավ ես մտածել։ Դե, ուրեմն գործի՛ անցիր։ Ուշադիր լսիր. «Մո՜ւո՜ւ, մո՜ւ
ո՜ւ, մո՜ւո՜ւ …»։
Մո՜ւո՜ւ,- բառաչեց շունը։
Այս շունը հաչել չգիտեր, դրա փոխարեն շատ ընդունակ էր լեզուներ սովորելու հարցում։


Երկրորդ ավարտ
Վազեց, վազեց շնիկը եւ հանդիպեց գյուղացուն։
Էդ ո՞ւր ես էդպես սլանում։
Ինքս էլ չգիտեմ
Այդ դեպքում ինձ հետ արի։ Ինձ էլ հենց շուն է պետք հավանոցը հսկելու համար։
Ես կգայի, բայց, ախր, հաչել չգիտեմ։
Ավելի լավ։ Հաչող շները միայն օգնում են գողերին փախչել։ Իսկ քեզ նրանք չեն լսի, մոտ
կգան, դու էլ նրանց կբռնես, մի լավ կկծես, որ խելքները տեղը գա։

Համաձայն եմ,- պատասխանեց շունը։
Այդպես էլ պատահեց, որ հաչել չկարողացող շունը վերջապես իր համար գտավ
զբաղմունք, վզակապ եւ ոսկորներով լի կերաման՝ ողջ կյանքի համար։



Մաս և ամբողջ

1. Արտահայտիր․

Օրինակ՝ 1 սմ-ը  մետրով

Քանի որ 1 մ=100 սմ, ուստի՝

1 սմ= 1/100 մ։

  • 1 դմ-ը մետրով է 1/10մ
  • 1 մ-ը կիլոմետրով 1/1000կմ
  • 1 մմ-ը սանտիմետրով 1/10սմ
  • 1 կգ-ը տոննայով 1/1000տ
  • 1 ց-ը տոննայով  1/10տ
  • 1 գ-ը կիլոգրամով։ 1/1000կգ

Օրինակ՝ 1 վ-ը  արտահայտիր  րոպեով՝

Քանի որ 1 ր=60վ, ուստի

1 վ= 1/60 ր

  • 1 ժ-ը    օրով    =  1/24օր
  • 1 ր-ն   ժամով  =  1/60ժ
  • 1 տարին դարով։  = 1/100դ
  1. Ինչի է հավասար  նշված  մասը։

Օրինակ՝  հազարերորդ տոննան

1 տ=1000 կգ, ուրեմն՝ 1/1000տ=1 կգ

  • 1 հազարերորդ  1/1000 կիլոգրամը= 1 գ
  • 1 հազարերորդ  1/1000   կիլոմետրը=1մ
  • 1 քսանչորսերորդ  1/24 օրը= 1ժ
  • 1վաթսուններորդ  1/60  ժամով=  1ր
  • 1 տասներկուսերորդ  1/12  տարին= 12ամիս
  1. Գտիր թվի նշված մասը։
  • 160-ի   1/4-րդ մասը = 40
  • 250-ի   1/5-րդ մասը = 50
  • 3000-ի   1/10-րդ մասը = 300
  • 180-ի   1/9-րդ մասը =20
  1. Հաշվիր։
  • 245 կգ-ի  1/5-րդ մասը =49
  • 24 ժ-ի   1/4-րդ մասը = 6
  • 210 դրամի  1/7-րդ մասը = 30
  1. Արտահայտիր նշված միավորներով։
  • 1/6  ժ= 10ր
  • 1/5  կմ = 200 մ
  • 1/12  օր = 2ժ
  • 1/4 տարի = 3ամիս
  • 1/10  ց = 10 կգ
  • 1/20  մ = 5 սմ