Ծույլ տղա

 Ես կարդացել եմ Ղազարոս Աղայանի պատմվածքներից  «Ծույլ տղան»։ Այդ պատմվածքը ծույլ տղայի մասին էր, որը չէր ուզում ոչ մի բան սովորել և պատճառ էր գտնում, իբր բոլոր գործերը վտանգավոր են, և արդարեցնում էր իր չսովորելը։

Թորոսի որդին մի ծույլ տղա էր, ոչ գիր էր սովորում եւ ոչ մի արհեստ:
Ի՞նչ արհեստ սովրիմ, — փնթփնթում էր նա,- կլեկչությունը շատ լավ արհեստ է, բայց
բոբիկ ոտքով ամանում կանգնել, արագ պտտել. այդ այնքան հեշտ չէ: Ավելի հեշտ է
փուքսի փչելը, բայց այդ իմ ձեռքում երկար չեն թողնիլ: Վարպետ էլ դառնամ, ի՞նչ եմ
անելու. պետք է մատներով փոքր ինչ բամբակով տաք տաք պղնձին նաշադիր քսեմ,
ձեռքերս այրե՞մ: Չէ, այդ իմ բանը չէ:

Դարբնի մոտ կերթամ, այնտեղ էլ փուքս կա, ձմեռն էլ տաք է. բայց մեծ ուժ պետք է այդ
գործի համար: Ահագին մուրճով երկաթը ծեծել, որ նա տափակի, ես այդ չեմ անի, ինչ
կուզի լինի:

Նալբանդը լավ է, մեխի ծայր սրել եւ պայտեր շտկել, այդ շատ դժվար չէ. բայց մեկ ամեհի
ձիու ոտք բռնել, ծնկանը դնել, երկյուղալի է. ձիու աքացին իմ ընկերների ապտակից թունդ
է: Չէ, իմ կարծիքով այդ իմ բանը չէ:

Դերձակությունը մաքուր արհեստ է, լավ միտս ընկավ: Բայց ի՞նչ եմ ասում, ամբողջ
օրերով ծալպատակ նստել, գլուխը քաշ գցած ՝կարել ու կարել, ոչ խաղալ կըլնի եւ ոչ
վազվզել: Չէ ́, այդ էլ բան չէ:

Ինչո՞ւ չգնամ որմնադիր դառնամ, բարձր պատերի ծայրերին կանգնեմ, այնտեղից
կանչեմ — «Քար ու կի ́ր տվե ̃ք, ցե ́խ ուղարկեցե ̃ք, աղյո ́ւս ձգեցե ̃ք»: Այսպես կգոռամ եւ
կհրամայեմ, որ աշխարհք տեսնի, թե ես վարպետ եմ, գործս լավ գիտեմ: Բայց վայ թե
հանկարծ այդ բարձր տեղից ոտքս սլկըհի եւ թրմփալով ներքեւ գլորվեմ, հոգիս ավանդե՞մ:
Չէ, այդ հեշտ գործ չէ, եւ ոչ իմ բանն է:

Երեւի չկա մի այնպես արհեստ, որ ես հավանեմ, գնամ սովորեմ: Թե դյուրգյար դառնամ,
ոտքս կկտրեմ. կոշկակար դառնամ, ձեռքս կծակեմ, ոսկերիչ դառնամ, մատներս կայրեմ,
թե բրուտ դառնամ, ցեխ պիտի կոխ տամ, վարժարան գնամ, գիր պիտի սովրիմ: Չէ, իմ
կարծիքով ամենից լավն է, ամենից հեշտը ոչինչ չշինել, ոչինչ չսովրել:

Խնդիրներ տարիքների վերաբերյալ

  1. Նարեն    8 տարեկան է, իսկ հայրիկը նրանից մեծ է 25 տարով: 4 տարի հետո հայրիկը Նարեից քանի՞ տարով մեծ կլինի: 25 (չի  փոխվում )
  • Կարինեի մայրիկը 32 տարեկան է, իսկ Կարինեն նրանից փոքր է 20 տարով։ 6 տարի հետո Կարինեն մայրիկից քանի՞ տարով փոքր կլինի: 20
  • Անահիտը 5 տարեկան է, իսկ հայրիկը նրանից մեծ է 7 անգամ: 5 տարի հետո հայրիկը Անահիտից քանի՞ անգամ մեծ կլինի: 7
  • Արթուրի պապիկը 70 տարեկան է։ Արթուրը իր պապիկից փոքր է 7 անգամ։ 5 տարի հետո Արթուրը քանի՞ տարով փոքր կլինի իր պապիկից։ 60
  • Արմենի և    իր մայրիկի     տարիքների գումարը    30 է։ Որքա՞ն կլինի նրանց տարիքների գումարը 4 տարի հետո։ 38
  • 2 տարի առաջ եղբորս և իմ տարիքների գումարը 18 էր: Որքա՞ն է մեր տարիքների գումարը 2  տարի հետո։22
  • 5 տարի առաջ իմ և տատիկիս տարիքների գումարը 66 էր: Որքա՞ն մեր տարիքների գումարը 3  տարի հետո։ 82
  • Ես 9 տարեկան եմ, մայրիկս ինձանից մեծ է 25 տարով, հայրիկս մայրիկիցս մեծ է 3 տարով։ 6 տարի հետո հայրիկս քանի՞ տարով մեծ կլինեն ինձանից։ 28
  • ես 8 տարեկան եմ , եղբայրս 3 տարով փոքր է ինձանից, մայրիկս 28 տարով մեծ է եղբորիցս: Հայրիկս 4 տարով մեծ է մայրիկիցս: 5 տարի հետո հայրիկս քանի՞ տարով մեծ կլինեն ինձանից։ 29
  1. Մայրիկս 35 տարեկան է, իսկ հայրիկս նրանից 5 տարով է մեծ, իսկ ես հայրիկիցս փոքր եմ 5 անգամ: Քանի՞ տարեկան եմ ես: 8
  2. Իմ փոքրիկ քույրիկ Աստղիկը ինձանից փոքր է յոթ անգամ։ Ես յոթ տարեկան եմ։ Երեք տարի հետո որքա՞ն կլին իմ և Աստղիկի տարիքների գումարը։ 14

Սիրելի սովորողներ, այժմ կազմեք ձեր ընտանիքի անդամների տարիքների վերաբերյալ խնդիրներ։

  • Ես 9 տարեկան եմ, մայրիկս ինձանից մեծ է 40 տարով, հայրիկս մայրիկիցս մեծ է 3 տարով։  Հայրիկս քանի՞ տարով է մեծ ինձնից։ 43