Կարդում ենք Ռոդարի

imagesԵրկիր առանց սխալների

Ապրում էր մի մարդ,
Անհանգիստ մի մարդ:
Նա շրջագայել էր ողջ մոլորակով,
Փնտրել էր ամբողջ երկրով մեկ
Մի անսխալ երկիր:
Բայց, ցավոք, հույսերը զուր էին
Ամենուր հանդիպում էր սխալների՝
Ե՛վ հյուսիսում, և՛ հարավում,
Ամենափոքր տարածաշրջաններում
Ամենուր սխալներ էին:
Ուրեմն նա անիմա՞ստ էր փնտրում,
Ո՛չ, մենք դրա հետ համամիտ չենք:
Պետք է այլ նպատակ դնել:
Փնտրել լրիվ ուրիշ ճանապարհ.
Դադարել շրջել աշխարհից աշխարհ,
Անհանգստացնել ողջ մոլորակը,
Այլ քո երկրում պետք է շտկես
Սխալները մեկ առ մեկ:

Թարգմանեց Մկրտչյան Լիլիթը
Դպրոց-պարտեզ, 5-2դասարան

  1. Մտովի շրջագայիր հերոսի հետ, գրիր, թե որ երկրներում շրջեցիք և ի՞նչ սխալներ տեսաք: Ողջ աշխարհով շրջեցինք, տեսանք որ ամբողջ աշխարում բնությունը փչացնում են նավթի պատճառով, պատերազմներ են։
  2. Ի՞նչ սխալներ ես դու գործել, որոնց համար զղջացել ես: Հաճախ շփոթվել եմ։
  3. Ի՞նչ է սխալը: Առանց պատճառի ուրիշներին վիրավորելն է։

Բառագիտություն

Արմատ և ածանց

Արմատը բառի հիմնական իմաստն արտահատող մասն է, հիմքը: Արմատը արտահայտում է բառի հիմնական իմաստը և չի բաժանվում բաղադրիչների:

Օրինակ՝ թագ արմատից ունենք թագավորանթագթագուհի բառերը:

Բառի վերջից կամ  սկզբից ավելացող մասնիկները, որոնք փոխում են բառի իմաստը և կազմում նոր բառեր, կոչվում են ածանցներ:

Օրինակ՝ տուն-անտունգիրգրություն, խմորխմորեղեն:

Այս բառերի ան, ություն, եղեն մասնիկները ածանցներ են:

Առաջադրանքներ՝

1.Տրված բառերը կազմող մասերն առանձնացրո՛ւ: Արմատներն ընդգծիր:

Օրինակ՝ մայրություն – մայր + ություն

անամոթ-ան + ամոթ , ամպոտ- ամպ + ոտ , քարոտ- քար + ոտ, օդային-օդ + ային, դժգոհ-դժ+գոհ, հեռավոր-հեռ+ավոր, բարություն-բար+ություն, գրավոր-գր+ավոր, անորոշ-ան+որոշ,  տհաճ-տ+հաճ:

2. Գտիր հետևյալ բառերի ընդհանուր արմատները:

ամառանոց, ամառային-ամառ
ջերմություն, ջերմանավ-ջերմ
նավահանգիստ, նավավար-նավ
վարիչ, վարել, ղեկավար-վար
հազարավոր, հազարամյակ-հազար

3. Կազմիր նոր բառեր հետևյալ արմատներով՝

քար-քարքարոտ, հող-հողոտ, դաս-դասատու, տուն-անտուն, երկար-երկարակյաց, հերոս-հեոսաբար, սխալ-անսխալ

4.Կազմիր բառեր հետևյալ ածանցներով՝

ավոր-դարավոր, ուրդ-աճուրդ, որդ-լողորդ, ական-վերջնական, արան-դասարան,  անք-հանցանք, ավուն-դեղնավուն

5.Գրիր մեկ բառով՝

մարդ, որը լողում է-լողորդ
մարդ, որը հեծանիվ է քշում-հեծանվորդ
մարդ, որը մեքենա է վարում-վարորդ
մարդ, որը ճամփա է գնում-ճամփորդ
մարդ, որն առաջնորդում է-առաջնորդ
մարդ, որը որս է անում-որսորդ
մարդ, որն անցնում է ինչ-որ տեղով-անցորդ
մարդ, որը գնումներ է կատարում-գնորդ

Ո՞ր ածանցը ավելացավ բոլոր բառերը կազմելիս: որդ

6.Ի՞նչ բաղադրիչներից են կազմված գետականբիծքարափծովձոր, դասարան բառերը: Բաժանիր բաղադրիչների: Օրինակ՝ մայրիկ-մայր+իկ, անտուն-ան+տուն, գրատախտակ-գիր+ա+տախտակ, սեղան-չի բաժանվում և այլն: գետակ- գետ+ակ,

անբիծ-ան+բիծ, քարափ-քար+ափ, ծով-չի բաժանվում, ձոր-չի բաժանվում, դասարան-դաս+արան։