Ծույլ տղա

 Ես կարդացել եմ Ղազարոս Աղայանի պատմվածքներից  «Ծույլ տղան»։ Այդ պատմվածքը ծույլ տղայի մասին էր, որը չէր ուզում ոչ մի բան սովորել և պատճառ էր գտնում, իբր բոլոր գործերը վտանգավոր են, և արդարեցնում էր իր չսովորելը։

Թորոսի որդին մի ծույլ տղա էր, ոչ գիր էր սովորում եւ ոչ մի արհեստ:
Ի՞նչ արհեստ սովրիմ, — փնթփնթում էր նա,- կլեկչությունը շատ լավ արհեստ է, բայց
բոբիկ ոտքով ամանում կանգնել, արագ պտտել. այդ այնքան հեշտ չէ: Ավելի հեշտ է
փուքսի փչելը, բայց այդ իմ ձեռքում երկար չեն թողնիլ: Վարպետ էլ դառնամ, ի՞նչ եմ
անելու. պետք է մատներով փոքր ինչ բամբակով տաք տաք պղնձին նաշադիր քսեմ,
ձեռքերս այրե՞մ: Չէ, այդ իմ բանը չէ:

Դարբնի մոտ կերթամ, այնտեղ էլ փուքս կա, ձմեռն էլ տաք է. բայց մեծ ուժ պետք է այդ
գործի համար: Ահագին մուրճով երկաթը ծեծել, որ նա տափակի, ես այդ չեմ անի, ինչ
կուզի լինի:

Նալբանդը լավ է, մեխի ծայր սրել եւ պայտեր շտկել, այդ շատ դժվար չէ. բայց մեկ ամեհի
ձիու ոտք բռնել, ծնկանը դնել, երկյուղալի է. ձիու աքացին իմ ընկերների ապտակից թունդ
է: Չէ, իմ կարծիքով այդ իմ բանը չէ:

Դերձակությունը մաքուր արհեստ է, լավ միտս ընկավ: Բայց ի՞նչ եմ ասում, ամբողջ
օրերով ծալպատակ նստել, գլուխը քաշ գցած ՝կարել ու կարել, ոչ խաղալ կըլնի եւ ոչ
վազվզել: Չէ ́, այդ էլ բան չէ:

Ինչո՞ւ չգնամ որմնադիր դառնամ, բարձր պատերի ծայրերին կանգնեմ, այնտեղից
կանչեմ — «Քար ու կի ́ր տվե ̃ք, ցե ́խ ուղարկեցե ̃ք, աղյո ́ւս ձգեցե ̃ք»: Այսպես կգոռամ եւ
կհրամայեմ, որ աշխարհք տեսնի, թե ես վարպետ եմ, գործս լավ գիտեմ: Բայց վայ թե
հանկարծ այդ բարձր տեղից ոտքս սլկըհի եւ թրմփալով ներքեւ գլորվեմ, հոգիս ավանդե՞մ:
Չէ, այդ հեշտ գործ չէ, եւ ոչ իմ բանն է:

Երեւի չկա մի այնպես արհեստ, որ ես հավանեմ, գնամ սովորեմ: Թե դյուրգյար դառնամ,
ոտքս կկտրեմ. կոշկակար դառնամ, ձեռքս կծակեմ, ոսկերիչ դառնամ, մատներս կայրեմ,
թե բրուտ դառնամ, ցեխ պիտի կոխ տամ, վարժարան գնամ, գիր պիտի սովրիմ: Չէ, իմ
կարծիքով ամենից լավն է, ամենից հեշտը ոչինչ չշինել, ոչինչ չսովրել:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *