Տասնորդական կոտորակներ

Դասարանական առաջադրանքներ՝

989. Տասնորդական կոտորակից անջատե՛ք նրա ամբողջ մասը.

ա) 27/10=2,7,  գ) 639/10=63,9,  ե)  17384/100=173,84

990. Առանձնացրե՛ք տասնորդական կոտորակի կոտորակային մասը.

ա) 53/10=5,3  , գ) 121/10=12,1  , ե) 6557/100=65,57

995. Արտահայտե՛ք մետրերով և գրի՛ առեք տասնորդական կոտորակի տեսքով.

ա) 3 մ 20 սմ=3,20

գ) 25 մ 8 դմ 3 սմ, 25,83

ե) 79 մ 4 սմ 1 մմ, 79,401

1000. 103-րդ նկարում պատկերված են երեք շրջանագծեր։ Երկու փոքր շրջանագծերի կենտրոնների հեռավորությունը 8 սմ է։ Որքա՞ն է ամենամեծ շրջանագծի շառավիղը, եթե ամենափոքրինը 3 սմ էլ

ա)8+3=11սմ

Բ)8+5=13սմ

1004. Գտե՛ք քանորդը.

ա) -7 1/5:(2/3)=-10 4/5 գ) 8։(-12 1/2)=-16/25,

ե) 11։(8 2/5)=1 13/42

Լրացուցիչ առաջադրանքներ՝

989. Տասնորդական կոտորակից անջատե՛ք նրա ամբողջ մասը.

բ) 3/10=0,3,  դ) 865/100=8,65  զ) 69933/1000=69,933

990. Առանձնացրե՛ք տասնորդական կոտորակի կոտորակային մասը.

բ) 67/10=6,7 դ) 234/100=2,34 զ) 81132/1000=81,132

995. Արտահայտե՛ք մետրերով և գրի՛ առեք տասնորդական կոտորակի տեսքով.

բ) 1 մ 5 դմ=1,50մ դ) 18 մ 1 դմ 6 սմ 2 մմ=18,162մ զ) 8 դմ 7 սմ 5 մմ=0,875մ

1004. Գտե՛ք քանորդը.

բ) -4 7/9։(-3 5/6)=1 17/69, դ)-5 6/7։(2 3/4)=-2 10/77 ,

զ) (-15 8/9):(2 4/7)=6 29/162

1006. Մանրակը մշակելիս նրա զանգվածը 500 գրամից նվազեց մինչև 450 գ։ Քանի՞ տոկոսով նվազեց մանրակի զանգվածը։

500-450=50գ 100·50:500=10 Պատ՝.10%

Ցախավելի գաղտնիքը

Առաջադրանքներ

1.Բնութագրի՛ր թագավորին:

Հզոր, խելացի, ծեր և արդար:

2.Քո կարծիքով ո՞րն էր այս պատմության ասելիքը: Միասնական խմբին դժվար է հաղթել:

3.Համառոտ ներկայացրո՛ւ թագավորի փոքր տղայի ասածը՝ քո մեկնաբանությամբ:

Եթե իրարից առանձնացնել, հատիկ -հատիկ բոլորին կարելի է ջարդել:

4. Ո՞րն էր ցախավելի գաղտնիքը:

Բարակ ճյուղերով միասին ամուր էին:

5. Զրույցի իմաստն արտահայտող ասացվածք գրիր:

Մեր ուժը մեր միասնականության մեջ է:

Լրացուցիչ աշխատանք 

1. Կետերը փոխարինի՛ր փակագծերում դրված բառերից մեկով:

Վաղուց է (է, են) հեռացել այն երամը, որից (որից, որոնցից) հետ ընկած վիրավոր կռունկին խնամում էինք:

Դրսում աղմկում էր ամբոխը, որը(որը, որոնք) ուզում էր(էր, էին) տեսնել դատապարտյալին:

Բազմությունը խուլ գվվում էր: Նրանք(Նա, նրանք) ինչ-որ բանից հուզված էին (էր, էին):

Հոտը, որին (որին, որոնց) էլ չէր տեսնելու, մնաց (մնաց, մնացին) սարի հետևում:

Մարդկությունը պիտի մտածի(մտածի, մտածեն), որ իր(իր, իրենց) ապագան կվտանգվի, եթե շարունակի անփութորեն փչացել բնությունը:

2. Հարցում արտահայտող բառի փոխարեն պահանջվող ձևով (հոլովով) գրի՛ր թանգարան բառը:

Տարիներ շարունակ (ի՞նչը) թանգարանը սիրով ընդունում էր այցելուներին:

(Ինչի՞) Թանգարանի տնօրենը ոգևորվել էր նոր գտածոյով:

Չի կարողանում կտրվել իր ստեղծած թանգարանից (ինչի՞ց):

Ինչքա՜ն ենք հպարտանում ձեռագիր մատյանների թանգարանով(ինչո՞վ):

(Որտե՞ղ) Թանգարանում ամեն ինչ նույնն էր, տարիներն այնտեղ ոչինչ չէին փոխել:

3. Ընդգծված բառերը փոխարինի՛ր տրված բառակապակցություններով:

Լեռներւսմ գտնվող, լեռներում ապրող մարդիկ, լեռան նման բարձրանալ, լեռներով ծածկված:

(Լեռնցիները )լեռներում ապրող մարդիկ հավաքվել էին օտարական հյուրին տեսնելու:

(Լեռնային ) լեռներում գտնվող այդ գյուղում բոլոր մարդիկ իրար ճանաչում էին:

Նկարում փոթորկված ծովի մի ալիք էր (լեռնացել) լեռան նման բարձրացել ու կանգնել:

(Լեռնոտ) լեռներով ծածկվածերկիր է Հայաստանը: