Ցախավելի գաղտնիքը

Առաջադրանքներ

1.Բնութագրի՛ր թագավորին:

Հզոր, խելացի, ծեր և արդար:

2.Քո կարծիքով ո՞րն էր այս պատմության ասելիքը: Միասնական խմբին դժվար է հաղթել:

3.Համառոտ ներկայացրո՛ւ թագավորի փոքր տղայի ասածը՝ քո մեկնաբանությամբ:

Եթե իրարից առանձնացնել, հատիկ -հատիկ բոլորին կարելի է ջարդել:

4. Ո՞րն էր ցախավելի գաղտնիքը:

Բարակ ճյուղերով միասին ամուր էին:

5. Զրույցի իմաստն արտահայտող ասացվածք գրիր:

Մեր ուժը մեր միասնականության մեջ է:

Լրացուցիչ աշխատանք 

1. Կետերը փոխարինի՛ր փակագծերում դրված բառերից մեկով:

Վաղուց է (է, են) հեռացել այն երամը, որից (որից, որոնցից) հետ ընկած վիրավոր կռունկին խնամում էինք:

Դրսում աղմկում էր ամբոխը, որը(որը, որոնք) ուզում էր(էր, էին) տեսնել դատապարտյալին:

Բազմությունը խուլ գվվում էր: Նրանք(Նա, նրանք) ինչ-որ բանից հուզված էին (էր, էին):

Հոտը, որին (որին, որոնց) էլ չէր տեսնելու, մնաց (մնաց, մնացին) սարի հետևում:

Մարդկությունը պիտի մտածի(մտածի, մտածեն), որ իր(իր, իրենց) ապագան կվտանգվի, եթե շարունակի անփութորեն փչացել բնությունը:

2. Հարցում արտահայտող բառի փոխարեն պահանջվող ձևով (հոլովով) գրի՛ր թանգարան բառը:

Տարիներ շարունակ (ի՞նչը) թանգարանը սիրով ընդունում էր այցելուներին:

(Ինչի՞) Թանգարանի տնօրենը ոգևորվել էր նոր գտածոյով:

Չի կարողանում կտրվել իր ստեղծած թանգարանից (ինչի՞ց):

Ինչքա՜ն ենք հպարտանում ձեռագիր մատյանների թանգարանով(ինչո՞վ):

(Որտե՞ղ) Թանգարանում ամեն ինչ նույնն էր, տարիներն այնտեղ ոչինչ չէին փոխել:

3. Ընդգծված բառերը փոխարինի՛ր տրված բառակապակցություններով:

Լեռներւսմ գտնվող, լեռներում ապրող մարդիկ, լեռան նման բարձրանալ, լեռներով ծածկված:

(Լեռնցիները )լեռներում ապրող մարդիկ հավաքվել էին օտարական հյուրին տեսնելու:

(Լեռնային ) լեռներում գտնվող այդ գյուղում բոլոր մարդիկ իրար ճանաչում էին:

Նկարում փոթորկված ծովի մի ալիք էր (լեռնացել) լեռան նման բարձրացել ու կանգնել:

(Լեռնոտ) լեռներով ծածկվածերկիր է Հայաստանը:

 

 

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *