Տիգրան Մեծի տերությունը

Տիգրան Մեծի տերությունը

Հարցեր և առաջադրանքներ

1. Ներկայացրե՛ք Տիգրան Մեծի տերության սահմանները:

Տիգրան Մեծի տերության սահմանները և ազդեցության ոլորտները ձգվում էին Եգիպտոսից ու Միջերկրական ծովից մինչև Հնդկաստան, Կովկասյան լեռներից և Կասպից ծովից մինչև Պարսից ծոց և Հնդկական օվկիանոս։

2. Որքան էր Տիգրան Մեծի բանակի թիվը: Դրանից որքանն էր բուն հայկական զորքը:

Տիգրան Մեծի բանակի կազմը հասնում էր 300 հազարի: Դրա մեջ ընդգրկված էին նաև նվաճված երկրների բանակները: Բուն հայկական զորքը կազմում էր շուրջ 120 հազար:

3. Համեմատե՛ք հայոց երկու մեծ տիրակալներին` Արգիշտի I-ին և Տիգրան II Մեծին:

4. Ե՞րբ և որտե՞ղ կառուցեց Տիգրան Մեծն իր նոր մայրաքաղաքը:

Նկարագրե՛ք մայրաքաղաք Տիգրանակերտը:

Նոր մայրաքաղաք Տիգրանակերտը հիմնվեց մի վայրում, որը և՛ հայոց հողում էր, և՛ համեմատաբար կենտրոնական դիրք էր գրավում տերության մեջ: Դա այն վայրն էր, որտեղ Ք. ա. 95 թ. թագադրվել էր արքայազն Տիգրանը:  Տիգրանակերտում էլ կատարվեց նրա թագադրությունը:

Տիգրանակերտ մայրաքաղաքը շրջապատված էր 50 կանգուն, այսինքն 25 մետր բարձրությամբ պարսպով: Ուներ անառիկ միջնաբերդ, պալատ, թատրոն, պարտեզներ, այգիներ և որսատեղիներ: Այն ժամանակի աշխարհի մեծագույն քաղաքներից էր: Հռոմեացի պատմիչի վկայությամբ` հայերը սիրով և արագորեն ծաղկեցրել են նոր մայրաքաղաքը: Եվ դա արել են «հանուն արքայի նկատմամբ տածած սիրո և հարգանքի»:

Հայաստանը Հռոմի դեմ պառերազմի տարիներին

Հարցեր և առաջադրանքներ

1. Ե՞րբ սկսվեց հռոմեա–հայկական պատերազմը: Ի՞նչ դեպքեր էին նախորդել դրան:

Ք. ա. 71 թ. Պոնտոսի արքա Միհրդատ VI–ը, Հռոմի դեմ մղված հերթական պատերազմում պարտվելով, փախավ Հայաստան: Նրան հետապնդող հռոմեացի զորավար Լուկուլլոսը չհանդգնեց անցնել սահմանը, այլ պատվիրակներ ուղարկեց` պահանջելով հանձնել Հռոմի ոխերիմ թշնամուն: Տիգրան Մեծը, սակայն, մերժեց հռոմեացիներին և չհանձնեց իր դաշնակցին ու բարեկամին:

2. Ե՞րբ են տեղի ունեցել Տիգրանակերտի և Արածանիի ճակատամարտերը: Համեմատե՛ք դրանք:

Հռոմեական բանակը Ք.ա. 69 թ. գարնանը Լուկուլլոսի գլխավորությամբ մտավ Հայաստանի տարածք  և նույն տարվա հոկտեմբերին հռոմեացիները հաջողության հասան Տիգրանակետի մոտ տեղի ունեցած ճակատամարտում:

Սակայն Ք.ա. 68 թ. հայերը ջախջախեցին հռոմեական բանակը Արածանիի ճակատամարտում և թշնամուն դուրս քշեցին Հայաստանից: Ավելին` հայոց զորքերի օգնությամբ` Միհրդատ Եվպատորն ազատագրեց Պոնտոսը` այնտեղից ևս դուրս մղելով հռոմեացիներին:

3. Ինչպես ավարտվեց Լուկուլլոսի արշավանքը Հայաստան:

Հռոմեական բանակը Ք.ա. 69 թ. գարնանը Լուկուլլոսի գլխավորությամբ մտավ Հայաստանի տարածք: Նույն տարվա հոկտեմբերին հռոմեացիները հաջողության հասան Տիգրանակետի մոտ տեղի ունեցած ճակատամարտում: Սակայն Ք.ա. 68 թ. հայերը ջախջախեցին հռոմեական բանակը Արածանիի ճակատամարտում և թշնամուն դուրս քշեցին Հայաստանից: Ավելին` հայոց զորքերի օգնությամբ` Միհրդատ Եվպատորն ազատագրեց Պոնտոսը` այնտեղից ևս դուրս մղելով հռոմեացիներին: Պաշտոնազրկվեց Լուկուլլոսը։

4. Պոմպեոսը ե՞րբ եկավ Արևելք: Ի՞նչ քայլեր նա ձեռնարկեց:

Ք. ա. 66 թ. Արևելք եկավ հռոմեացի զորավար Պոմպեոսը: Նա կարողացավ դաշինք կնքել Տիգրան Մեծի դեմ ըմբոստացած Պարթևստանի հետ: Դաշինքի համաձայն Յռոմը պետք է պատերազմ սկսեր Պոնտոսի դեմ, իսկ Պարթևստանը Հայաստանի:

5. Ինչո՞ւ Արտաշատի պայմանագրով Տիգրան Մեծը կատարեց մեծ զիջումներ:

Ք. ա. 66 թ. Արտաշատում Տիգրան Մեծի ու Պոմպեոսի կողմից ստորագրվեց հայ–հռոմեական հաշտության պայմանագիր: Հայաստանը հօգուտ Հռոմի հրաժարվեց իր նվաճումներից: Պատերազմը շարունակելու դեպքում Հայաստանը միայնակ պետք է կռվեր ընդդեմ Հռոմի և Պարթևստանի, այլ կերպ ասած` ընդդեմ ամբողջ աշխարհի:

6. Երբ մահացավ Տիգրան Մեծը: Բնորոշեք նրան իբրև տիրակալի:

Տիգրան Մեծը մահացավ Ք. ա. 55 թվականին 85 տարեկան հասակում: Նա սերունդների հիշողության մեջ մնաց որպես հզորագույն և հայրենապաշտ տիրակալ։