Easter

Easter is a widely celebrated holiday around the world. It

is typically observed on the first Sunday following the first

full moon after the spring equinox, which can fall between

March 22 and April 25. Easter is not only celebrated by

Christians, it is also celebrated by non-religious people as

a time of new beginnings and the arrival of spring

People celebrate Easter in a variety of ways. One of the

most popular traditions is the Easter egg hunt, in which

children search for hidden eggs filled with candy or smal

toys. Coloring and decorating eggs is also a common

Easter activity. Another popular tradition is the Easter

bunny, who is said to deliver baskets filled with treats to

children.

In addition to these fun activities, many people attend

church services on Easter Sunday. These services often

feature music, scripture readings, and a message about

the meaning of Easter. Families may also gather for a

special meal, such as brunch or dinner, to celebrate the

holiday together

Overall, Easter is a time of celebration and joy. Whether

through egg hunts, family gatherings, or religious

observances, people around the world come together to

celebrate the arrival of spring and the hope of new

beginnings.

 

Ճամփորդություն դեպի Ալեք և Մարի Մանուկյանների գանձատուն-թանգարան

«Ալեք և Մարի Մանուկյան» գանձատուն-թանգարանը հիմնվել է 1982 թ. հոկտեմբերի 11-ին: Ճարտարապետը Բաղդասար Արզումանյանն է: Գանձատուն-թանգարանն անվանվել է ի պատիվ ամերիկահայ բարերարներ տեր և տիկին՝ Ալեք և Մարի Մանուկյանների:

Գանձատանը ցուցադրվող նմուշները ժամանակի ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին են բերվել հայկական տարբեր համայնքներից` ընդգրկելով աշխարհագրական լայն տարածք:

Գանձատանը ցուցադրվում են արժեքավոր բազմաթիվ իրեր, եկեղեցական, ինչպես նաև կիրառական արվեստի նմուշներ, սկիհներ, խորանի վարագույրներ, աջեր, մասունքներ, զգեստներ, ջահեր, խաչեր, հին հայկական գորգեր, կավե ամաններ և փայտե փորագրություններ:

Այստեղ է պահվում Սուրբ Աստվածածնի պատկերով նկարների հավաքածուն, որը ժամանակի ընթացքում կերտվել է պատմական Հայաստանի տարբեր շրջաններում:

2018 թ. Մայր տաճարի շինարարական ծավալուն աշխատանքներով պայմանավորված` տաճարի հարավարևելյան մասում գտնվող թանգարանի նմուշների մեծ մասը տեղափոխվեց գանձատուն-թանգարան:

Տեղափոխված սրբազան գանձերից են Ս. Գեղարդը (որով խոցել են Քրիստոսին, այն պահվում է արծաթե մասնատուփի մեջ), Նոյան տապանից սրբազան մասունքը, որն ամփոփված է 1698 թ. պատրաստված մասնատուփում, Խոտակերաց Սուրբ Նշան մասունքի պահարանը` Հիսուս Քրիստոսի Ս. Խաչափայտի մասունքով (914–929 թթ.), Աշոտ Երկաթի խաչը՝ մասնատուփով, որի մեջ պահվում է Քրիստոսի Խաչափայտից մի մասունք (այն գոյություն ունեցող թափորի խաչերից ամենահինն է), Անիի Հովհաննես-Սմբատ արքայի լեռնային բյուրեղից պատրաստված խաչը, Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների աջերը, Ս. Անդրեասի, Ս. Գևորգի մասունքները, Հավուց Թառ եկեղեցու Ամենափրկիչը, Կոմիտաս վարդապետի խույրը, Ստեփանոս Լեհացու, Վարդգես Սուրենյանցի կտավները և արվեստի արժեքավոր այլ նմուշներ: