Առաջադրանքներ․
Մաս 1
Գրել կանաչով նշված բառերի հականիշները։
աղքատ-հարուստ
անգետ-գիտուն
գոռում-լռում
ճշմարիտ-սուտ
Բացատրել կարմիրով նշված դարձվածքները։
աչքդ լո՛ւս-բարեմաղթանք
աչքերը չորս է բաց անում-ուշադիր,զարմացած նայել։
Նարնջագույնով նշված բառերը բառակազմորեն վերլուծել՝ արմատ, ածանց։
վարուցանքի-վար,ցան,ու,ք
թագավոր-թագ ավոր
Ի՞նչու էր գյուղացիներից ամեն մեկը պնդում, թե ոսկու կարասը մյուսինն է և ոչ իրենը։ Մարդու ո՞ր հատկանիշի մասին է խոսում դա։ Որովհետև նրանք ազնիվ են և ուրիշի ունեցվածքը չեն վերցնում։ Դա խոսում է ազնվության մասին։
Քո կարծիքով՝ ի՞նչու թագավորը կարասի մեջ օձեր տեսավ։ Որովհետև ամեն մարդ տեսնում է այն, ինչին արժանի է։
Մաս2
Առաջադրանքներ՝
Նարնջագույնով նշված բառերը բառակազմորեն վերլուծել՝ արմատ, ածանց։
հողագործ-հող գործ,ան
բացատրություն-բացատրել, ություն
հողատերը-հող, տեր, ա
ազնվության-ազնիվ,ություն
Կանաչով նշված բառերով նոր բառեր կազմիր։
հրաշք-հրաշագործ
ոսկի-ոսկերիչ
արդար-արդարություն
տղա-տղավարի
Ինչ պատասխան են տալիս իմաստունները թագավորի այն հարցին, թե ինչո՞ւ է նա կարասի մեջ օձեր տեսնում, իսկ մյուսները՝ ոսկի։
—Կարասով ոսկին աղքատ հողագործներին պարգև է ղրկած իրենց ազնվության ու արդար աշխատանքի համար։ Երբոր նրանք են գնում, իրենց արդար վարձին են գնում ու միշտ էլ ոսկի են գտնում, իսկ երբոր դու ես գնում, գնում ես ուրիշի բախտը հափշտակես, նրա համար էլ ոսկու տեղ օձ ես գտնում։
Փոխիր հեքիաթի ավարտը՝ ըստ քո ցանկության։
Աղջիկը և տղան չեն ամուսնանում իրար հետ, և վեճը շարունակվում է , մինչև չեն կիսում ոսկին։
Ի՞նչ է սովորեցնում հեքիաթը։ Պետք չէ խլել ուրիշի ունեցվածքը ։