Մայրամուտ

Աշխատանք դասարանում

1. Պարզի՛ր, թե ընդգծված նույնանունները ո՞ր բառերի ձևերն են:

Ուզում էր`հրի, դուրս հանի տղային, բայց ուժը չէր պատում:-հրել

Հրի լեզվակները մոտենում էին, իսկ հրշեջները դեռ չէին երևում:-կրակ

Ժամանակին Անի քաղաքում մի հզոր իշխան կար:-վաղուց

Ամեն ինչ որ ժամանակին անի, փորձն արդյունավետ կլինի:-ճիշտ պահին

Երազում էր տեսնել այդ երկիրը:-ցանկանալ

Երազում էր տեսել այդ երկիրը:-քնի մեջ

2. Տրված բարդ բառերի երկրորդ արմատը փոխելով՝ ստացի՛ր նոր բարդ բառեր:

Բառապաշար- բառակազմություն, վիրաբույժ- վիրակապ, միամիտ- միակարծիք, սևահոգի- սևազգեստ, մանրազնին- մանրէ, սրբատաշ-սրբապիղծ, մազապուրծ-մազափունջ, փայտահատ-փայտաշեն, մթնկա-մթնշաղ, դյուրահավատ-դյուրամարս, որմնադիր-որմնաքար:

 

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Մայրամուտ

Սարն առել վրան ծիրանի մի քող,

Ննջում է կարծես ծաղկե անկողնում,

Անտառն արևի բեկբեկուն մի շող

Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:

Ժայռի ստվերը գետափին չոքել,

Վիզը երկարել ու ջուր է խմում,

Հովն ամպի թևից մի փետուր պոկել,

Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:

Քարափի վրա շողում է անվերջ

Ոսկե բոցի պես թևը ծիծառի…

Կանգ առ,հողագունդ,քո պտույտի մեջ

Թող մայրամուտը մի քիչ երկարի:

1.Նկարագրիր մայրամուտը:

Մայրամուտը տաք գույների գեղեցիկ համադրություն է կապույտ երկնքում։

2.Օրվա որ պահն ես սիրում, ինչո՞ւ:

Ես սիրում եմ  գիշերը, որովհետև հանգիստ է ։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *