Անահիտ

    • Առաջին մաս

1.Բացատրի՛ր մգեցված բառերը։

թագավորանիստ -թագավորի նստավայր

ասպարեզ-արենա

միամոր-մինուճար

ակնապիշ-ուշադիր

շինած-սարքած

համբավը-հռչակը

տարակուսության-կասկածանք

չէր հոժարում-չէր ցանկանում

ճգնվելու-լարված աշխատել

դադրած-հոգնած

փարչեր-գավաթ

վայելչակազմ- գեղեցիկ կազմվածքով

2. Բնութագրի՛ր Վաչագանին։

Վաչագանը 20 տարեկան երիտասարդ էր, բոյով, վայելչակազմ, արդար, մտահոգ ։

3. Առանձնացրո՛ւ Անահիտին նկարագրող հատվածը։

Աղջկա խելոք պատասխանը զարմացրեց Վաչագանին, բայց գեղեցկությունն ավելի ևս հիացրեց նրան։ Նրա աչքերը խոշոր, թուխ-թուխ և վառվռուն էին, ունքերը՝ կարծես վրձինով քաշած, գլուխը բաց էր, և ծամերը փռված թիկունքի վրա, ճակատը՝ լայն, քիթ ու պռոշը՝ նկարածի պես։ Ոչինչ զարդ ու զարդարանք չուներ, հագուստը մի կարմիր մետաքսե շապիկ էր, որ նրա վայելչակազմ հասակը ծածկում էր մինչև ոտները, և մի ասեղնագործած բաճկոնակ, որով կոճկված էր նրա բարակ մեջքն ու լայն կուրծքը։ Ոտքերը բոբիկ էին, բայց նոր լվացված կաթնաղբրի ջրով՝ բամբակի պես սպիտակին էին տալիս։   Այսպես էր Անահիտի արտաքին կերպարանքը, բայց նրա դեմքի գծագրության, նրա աչքերի մեջ մի այնպիսի գրավիչ զորություն կար, որ իսկույն կախարդեց Վաչագանին և ապշեցրեց նրան

4. Առաջին մասից դո՛ւրս գրի՛ր երեք բարդ բառ.

գծագրություն, կաթնաղբյուր, վայելչակազմ

Երկրորդ մաս

1. Մգեցված բառերն առանձնացրո՛ւ և բացատրի՛ր։

նշմարում- նկատում

կակղացնել- փափկացնել

մուրազ- երազանք

նաժիշտներն-սպասավորներ

ռամիկ-գյուղացի

կշտին-կողքին

հինել-կարկատել

այգեկութ- բերքահավաք

բանեցնիլ-աշխատացնել

ուխտ եմ դրել-երդվել

դիպակ-արծաթե կտոր

ընծա -նվեր

2. Ի՞նչ վերաբերմունք ունեին թագավորն ու թագուհին, իշխանավորները, հասարակ մարդիկ Վաչագանի՝ Անահիտի հետ ամուսնանալու որոշման վերաբերյալ։

Այդ նախրչու Անահիտը մի աստվածուհի պետք է լինի, ուրեմն, որ կարողացել է Վաչագանին այդպես կախարդել և կակղացնել նրա քարացած սիրտը։

3. Գիտեմ, որ այդպես է, բայց ո՞վ գիտե, աշխարհք է, այսօրվան ծառաների տերը վաղը կարող է ի՛նքը լինել ծառա, թեև նա թագավոր էլ լինի եղած։ Արհեստը մի այնպիսի բան է, որ ամենայն մարդ պիտի գիտենա, թե՛ ծառա լինի, թե՛ տեր, թե՛ թագավոր և թե՛ իշխան։

Համաձա՞յն ես Անահաիտի հետ, ինչո՞ւ։ -Ամեն մարդ պետք է արհեստ իմանա, որ կարողանա վաստակել։

4. Այս հատվածում ի՞նչ է ասում է գրագիտության մասին։ Համառոտ ներկայացրո՛ւ։ Հեքիաթում մի քանի անգամ նշվում է Մեսրոպի անունը, ո՞ւմ նկատի ունի։

Ծերունի Մեսրոպը Մեսրոպ Մաշտոցն էր։ Ամեն մարդ  պետք է կարդալ սովորե, որ ամեն մարդ ի՛նքը կարդա Ավետարանը և հասկանա։

Երրորդ մաս

. Բացատրի՛ր մգեցված բառերը։

ճրագի -լույսի

քարայրի-քարանձավի

համրվում-հաշվում

հեկեկալով-լացելով

քստմնելով-շողոքորթելով

2. Անահիտի կարծիքով ինչպիսին պետք է լինի թագավորը։

Տե՛ր իմ թագավոր, ես տեսնում եմ, որ դու քո երկրիդ մասին մանրամասն ու ստույգ տեղեկություններ չունիս։ Քո հրավիրած մարդիկը ամեն բան ուղիղը չեն ասում։ Նրանք քեզ միամտացնելու և ուրախացնելու համար ասում են՝ ամեն բան լավ է և կարգին, ամենքն էլ գոհ են իրանց վիճակից։ Ո՞վ գիտե, ինչե՜ր են լինում այս րոպեիս քո երկրիդ մեջ, որոնց մասին այդ մարդիկը ոչ մի տեղեկություն չեն տալիս քեզ։ Դու ժամանակ առ ժամանակ պետք է զանազան հագուստով ու կերպարանքով ման գաս երկրիդ մեջ, երբեմն աղքատի ձևով մուրացկանություն պետք է անես, երբեմն մշակի հագուստով պիտի երթաս նրանց հետ մշակություն անես, երբեմն՝ վաճառականություն, մի խոսքով՝ ամեն վիճակի մեջ էլ պետք է մտնես, որ ամեն վիճակի էլ մոտիկ ծանոթանաս։ Աստված ամենի համար էլ քեզանից հաշիվ է պահանջելու. դու նրա փոխանորդն ես քո երկրիդ վրա, պետք է ամենայն ինչ տեսնես, և ըստ այնմ քո անելիքդ անես։

Չորրորդ մաս

Առանձնացրո’ւ անհասկանալի բառերը և բացատրիր բառարանի օգնությամբ։

մեհյան-հեթանոսական տաճար

կոհակ-մեծ ալիք

ողորմած-գթառատ

Հինգերորդ մաս

1.Մգեցված բառերը բացատրի՛ր։

ոսկեզօծ-ոսկով պատված

անշեջ-անմար

ահեղագոչ-ուժեղ ձայնով

սնապաշտ-անմիտ բաներ պաշտող

անձնապաշտպանության-ինքնապաշտպանության

ասպանդակի-թամբից կապված ոտնատեղ

հրացայտ-կրակ ցայտող

ժրաջան-աշխատասեր

2. Այս հատվածից ելնելով բնութագրի՛ր Անահիտին։

Մի կատարյալ հիացք էր Անահիտը սպարապետի զգեստի մեջ։ Կրակոտ ձիու վրա նստած, ոսկեզօծ զրահով պատած, մազերը սաղավարտի մեջ ամփոփած, լայնաշեղբ թուրը կապած, վահանը թիկունքին կախած։ Այս բոլորը նրա արեգնատիպ դեմքի և հրավառ աչքերի հետ մի ահեղ կերպարանք էին տվել նրան։

3. Ի՞նչ ազդեցություն թողեց Անահիտը Պերոժ քաղաքի բնակիչների վրա։

Պերոժ քաղաքի կռապաշտ քաղաքացիք, նրան երկնքից իջած մի նոր աստված համարելով՝ խուռն բազմությունով չոքեցին նրա առջև և գլխները մինչև գետին կորացրին։

Վեցերորդ մաս

Առաջադրանքներ

1. Մգեցված բառերը բացատրի՛ր։

հեկեկալ-լացել

հնոտիքը- հին իրեր

զմայլանքի-հմայիլ

մագաղաթ-կաշվե գիրք

2. Ո՞րն է հեքիաթի գաղափարը։

Ամեն մարդ պետք է արհեստ ունենա.

3. Ի՞նչ սովորեցչեց քեզ այս հեքիաթը։

Արհեստը կարող է թեզ նեղ վիճակից հանել.

4. Պարտադի՞ր է որևէ արհեստի կամ մասնագիտության իմացությունը, ինչո՞ւ։

Պարտադիր է, որ կարողանաս ապրուստ ունենալ ցանկացած տեղ.

 

 

 

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *