Հաշվետվություն առաջին ուսումնական շրջանի

Ավարտվեց առաջին ուսումնական շրջանը:Ես միջին դպրոցում ձեռք բերեցի նոր ընկերներ: Սկսեցի սովորել նոր առարկաներ:Դրանք իմ համար դժվար էր հասկանալ և պատմել: Սկզբում ուսումնական շրջանն իմ համար դժվար էր , բայց աստիճանաբար դարձավ հասկանալի և հեշտ, ես սկսեցի ինքնուրույն և պարտաճանաչ կատարել դասերս:

Ես գրել եմ հանձնարարված շարադրությունները, բայց ինձ դուր է եկել ռուսերենով  գրած  Зимний натюрморт շարադրությունը:

Չորս ամսվա ընթացքում ես կարդացել եմ Հայդին, Գաղտնի բանալին, Տիեզերքում կորածները, Բալզակը, Ջուլիանը  գրքերը: Ինձ ամենաշատը դուր է եկել Գաղտնի բանալին, Բալզակը և Հայդին։ Դեկտեմբեր ամսվա ընթացքում  գրադարանում կարդացել  եմ   Հայդին :

Այս ուսումնական տարում ես գնացել եմ  Արտանիշի վրանային ճամբար,որտեղ առագաստանավ նստեցինք ։ Արատես   եռօրյա ճամփորդությունների եմ մասնակցել։ Այցելել ենք Հայաստանի պատմության թանգարան։

Իմ ընտրությունը եղել է հրաձգությունը: Բայց  հրաձգությունը փակվեց, և ես հիմա անիմացիան եմ ընտրել:-Անիմացիա

Ես բասկետբոլի եմ գնում,ինձ դուր է գալիս այդ մարզաձևը: Ես հաճույքով եմ մասնակցում բասկետբոլի պարապմունքներին։

Դպրոցում մենք սև սալորի չիր ենք պատրաստել , 30 կգ սալորից ստացել ենք 4 կգ  բնական չիր։

Այս տարի ինձ ամենաշատը դուր եկավ կրթահամալիրի մարմարյա սրահում կազմակերպված տարեմուտի ուրբաթ համերգը։ Մենք երգեցինք և պարեցինք ,շատ լավն էր մեր  պարը։

 

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *