Փողի պատմությունը

ԱՄՆ դոլար

Դոլարն ԱՄՆ-ում շրջանառության մեջ է մտել 1785 թվականից (արծաթե դոլար): 1873 թվականից դրամական միավոր է դարձել ոսկե դոլարը: 1900 թվականից հաստատվել է դոլարի ոսկե ստանդարտը, որից 1933 թվականին ԱՄՆ-ի կառավարությունը հրաժարվեց 1929-1933թթ. տնտեսական ճգնաժամի պատճառով:

1934 թվականին ոսկե դոլարը հանվում է շրջանառությունից և փոխարինվում թղթադրամով: Շրջանառության մեջ են գտնվում ֆեդերալ պահեստային 100, 50, 20, 10, 5, 2 և 1 դոլար արժողությամբ «տոմսեր»:

XIX դարի 50-ական թվականներին դոլարի թղթադրամը ներկվում է հատուկ կանաչ գույնով, որի ստեղծողը հայ է: 1854թ. Ստամբուլից Ամերիկա է հրավիրվել մի խելացի երիտասարդ քիմիկոս՝ Քրիստափոր Տեր-Սերոբյանը:

Նա ստեղծել է մի գույն, որն այլևս հնարավոր չէր կեղծել: Իր աշխատանքի դիմաց Տեր-Սերոբյանն ստացել է 6000 դոլար, որով շարունակել է ուսումը, դարձել դեղագործ և կրկին վերադարձել Ստամբուլ:

Բնագիտատեխնիկական ստուգատես

1. թվային ուսումնական գործիքներ․ Ես օգտագործում եմ պլանշետը որովհետև ինձ շատ հեշտ է, բայց սկզբում շատ դժվար էր, որովհետև շատ դժվար էր կարգավորել։

2.տանը եղած գործիքներ,Տանը գործիքներից մենք օգտագործում  հեռուստացույցը, պլանշետը, հեռախոսը, անկողինը և այլն ։

3.իր ունեցած ճամփորդական պարագաները։ Ճամփորդական իրերից ես ունեմ քնապարկ և պայուսակ։

4.որևէ գործիքի կիրառությունը տնային գործերում, ճամփորդության ժամանակ։ Ես օգտագործում եմ ականջակալները, պայուսակը և շորերը։

5.իր ստեղծած մոդելը․

6.իր խնամած բույսը, կենդանին։ Ես խնամում եմ Կատու և գերմանամուկ։ Իմ կատուն 10ամսական է, իսկ գեռմանամուկը 3 տարեկան է։

7.կենցաղային գործիքներ, որոնք կարողանում է օգտագործել․Ես կարող եմ օգտագործել հեռուստացույցը, հեռախոսը և պլանշետը։

8.իր ուսումնական բլոգը․ Ես օգտագործում եմ edublog հարթակը, 4 տարի և սկզբում դժվար էր , բայց ես արդեն սովորել եմ և ինձ շատ հեշտ է։

9.իր կազմած խաղը․

10.իր սիրած համակագչային խաղը: Ես խաղում եմ  Roblox, colorfulstage, ashpalat 9, skullgirl.

Ճամփորդություն դեպի Սևաբերդ

Մենք Տաթև Աբրահամյանի ջոկատով գնացինք Սևաբերդ, այնտեղ այնքան շատ ձյուն էր, այնքան շատ էր, որ հասնում էր մինչև ծնկները։ Մենք հոգնեցինք, մինչև բարձրացանք սարը, բայց երբ սկսեցինք սահել ձյան վրա, մենք արդեն մոռացել էինք, որ հոգնած ենք։ Մենք շատ ընկանք, բայց քանի որ ձյունը շատ էր, մենք ցավ չէինք զգում, բայց մենք շատ թաց էինք, մի քիչ անց գնացինք հաց ուտելու և թեյ խմեցին,ք փոխեցինք մեր շորերը և հետ վերադարձանք քաղաք ։ Ինձ շատ դուր եկավ շատ հետաքրքիր էր և զվարճալի։