Հեքիաթ բարու և չարի մասին

Լինում են երկու եղբայր, մեկը շատ բարի էր,իսկ մյուսը՝ չար։ Բարին միշտ  օգնում էր չարին, բայց չարը շատ չար էր և միշտ բոլորին նեղացնում էր։ Բարին ժպտում էր մարդկանց, նրա շուրջը ուրախություն էր,հանգստություն։ Չարին ոչ ոք չէր սիրում և դրանից նա ավելի էր չարանում։ Մի օր բարին կարողացավ եղբորը համոզել օգնել մի ծերունու։ Չարը չէր ցանկանում, որովհետև արժանի չէր համարում և չէր հասկանում թե ինչու պետք է օգնի։ Եղբայրը խորհուրդ տվեց ,որ հանուն ոչնչի,հենց այնպես ։ Դժկամությամբ բայց չարը համաձայնվեց, և այդպես պայման կապեցին որ գոնե մի քանի մարդու պետք է լավություն անի։ Կամաց կամաց մարդիկ սկսեցին զարմացած փսփսալ ,որ չարն այնքան էլ չար չէ։ Փողոցում հանդիպելիս ժպտում էին չարին։ Սկզբում չարը զարմանում էր ,բայց հետո ինքն էլ սկսեց ժպտալ և իր դեմքից անհայտացավ չարությունը։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *