Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —

Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.

Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի —

Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:

Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,

Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.

Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —

Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…

Ե. Չարենց

1. Բացատրի՛ր այս տողերը՝

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —

Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի: Եթե սիրելով ապրես, կյանքը հաճելի կլինի։

2. Բացատրի՛ր բառերը՝

անհուն- Հուն չունեցող, գանգատ-տրտունջ, հրճվանք-Հոգեկան մեծ բավականություն:

3. Բանաստեղծությունը վերնագիր չունի, վերնագրի՛ր: Մեծ սեր

4. Բանաստեղծության տողերից մեկը դարձնել վերնագիր,այդ վերնագրով գրել շարադրություն:

Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս

Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս,որ աշխարհում ապրելը լինի ցանկալի։ Աշխարհում շատ հրաշքներ կան,պիտի կարողանաս դրանք տեսնել։ Աշխարհում պիտի քո հրաշքն ստեղծես, խնամես շրջակայքն ու գեղեցկացնես։ Այդ դեպքում աշխարհը կլինի ցանկալի, կյանքը երջանիկ։

 

 

 

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *