Հայկազունի Երվանդականների թագավորության վերականգնումը

Հայկազունի Երվանդականների թագավորության վերականգնումը

Հարցեր և առաջադրանքներ.

 

1. Ո՞վ էր Ալեքսանդր Մակեդոնացին:

Ալեքսանդր Մակեդոնացին համաշխարհային պատմության նշանավոր դեմքերից մեկն է, նա   քսան տարեկանում Ք.ա. 336թ. Մակեդոնիայում գահ բարձրացավ :

 

2. Ե՞րբ է տեղի ունեցել Գավգամելայի ճակատամարտը և ովքեր էին հայկական զորքերի հրամանատարները: Ի՞նչ քայլեր ձեռնարկեցին նրանք ճակատամարտից հետո:

 

Ք.ա. 334 թ. Ալեքսանդրը պատերազմ սկսեց Աքեմենյան տերության դեմ:  Ք.ա. 331թ. Գավգամելայի մոտ  տեղի ունեցավ վճռական ճակատամարտը: Հայերն աքեմենյան զորքի կազմում մասնակցում էին Գավգամելայի ճակատամարտին: Մեծ Հայքի զորքերը ղեկավարում էր Օրոնտես-Երվանդ 3-ը, իսկ Փոքր Հայքինը` Միթրաուստեսը: Հայկական զորքերը հերոսաբար կռվեցին և արժանապատվորեն հայրենիք վերադարձան:Գավգամելայի ճակատամարտից հետո վերականգնվեց Հայաստանի անկախությունը: Օրոնտես-Երվանդ 3-ը թագավոր հռչակվեց Մեծ Հայքում, իսկ Միթրաուստեսը` Փոքր Հայքում: Այսպես վերականգնվեց Հայկազունի Երվանդականների թագավորությունը:

 

3. Ի՞նչ վախճան ունեցավ Ալեքսանդրի զորքի միակ հարձակումը դեպի Հայաստան:

Ալեքսանդրի զորաբանակներից մեկը, Մենոն զորավարի գլխավորությամբ, ուղարկվեց գրավելու Բարձր Հայքի ոսկու հանքերի շրջանը: Ինչպես վկայում է հույն մատենագիր Ստրաբոնը, հայերը ոչնչացնում են նրա բանակը, իսկ զորավարին խեղդամահ անում: Դրանից հետո Ալեքսանդրը դեպի Հայաստան զորք ուղարկելու փորձ չարեց և խուսափեց հայերի հետ նոր բախումից:

4. Հայաստանին վերաբերող ի՞նչ տեղեկություններ կան Ալեքսանդրի վեպում։

Ալեքսանդրի վեպում Ալեքսանդրը ձգտում է հասնել անմահության, որի համար ճանապարհ է բռնում «հայոց աշխարհ, որտեղ ակունքն է Եփրատի ու Տիգրիսի»: Հատկանշական է, որ դրանից 2000 տարի առաջ գրի առնված շումերական «Գիգլամեշ» էպոսում ևս հերոսը ձգտում էր անմահության և բռնել էր ճանապարհը դեպի Արատտա, այսինքն` Հայաստան:

Փաստորեն երբեև Հայաստան չմտած Ալեքսանդրը վիպական ավանդության մեջ բռնում է Հայաստանի ճանապարհը:Դրա պատճառն այն էր, որ Հին Արևելքի հոգևոր ավանդույթներում մեր երկիրը Եդեմ դրախտն էր, որտեղ էլ պահվում էր անմահության խորհրդանիշը:

Գիտե՞ք, որ գարուն է արդեն

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,

Բոլորը թափվել են փողոց.

Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —

Գիտե՞ք, որ գարուն է արդեն:

Դյութում են շրթերը վարդե,

Սրտերը կրակ են ու բոց —

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,

Բոլորը թափվել են փողոց:

1. Գրի՛ր դյութել բառի հոմանիշները:

Դյութել-կախարդել, թովել, մոգել, հմայել

 

 

2. ,,Գիտե՞ք, որ գարուն է արդեն,,             

      (շարադրություն ) 

Գիտե՞ք, որ գարուն է արդեն , ձյունը դանդաղ հալչում է։  Մարդիկ դուրս են գալիս ման գալու։ Գարունը գալիս է, և մեզ շրջապատող աշխարհը փոխվում է։ Ծառերը բացահայտում են իրենց նուրբ գույները, ծաղիկները ծաղկում են վառ երանգներով, իսկ օդը լցվում է թարմության և նորացման բույրով: Սա զարթոնքի ժամանակն է, երբ բնությունը կենդանանում է ձմեռային երկար քնից հետո։ Գարունն իր հետ բերում է ոչ միայն բնության գեղեցկությունը, այլև ուրախություն, լավատեսություն և հույս դեպի լավը:

Врач стоматолог

Многие считают что самая главная профессия это врач.  Больше всего люди болеют и быстро выздоравливают,но зубная боль  продолжает болеть, до того момента пока зуб не выдернут или не вылечить, по этому я раскажу вам сказку про стомотолога.

 

Был один мальчик Петя, у него очень сильно болел зуб, он плакал, но больше всего он плакал из-за того  что он очень сильно боялся стоматологов. Петя пошёл спать потому что завтра он должен был пойти к стоматологу . Он не мог больше терпеть боль. На утро он пошёл к  стоматологу . Когда он увидел шприц, он очень сильно испугался, но когда стоматолог закончил, он удивился, что это было не больно. Потом он хотел стать стоматологом. Он усердно пытался стать стоматологом и у него получилось. Он стал самым добрым стоматологом  для детей.