Հայկազունիների նոր թագավորությունը Ք.ա. 7-6 դարերում

1. Ի՞նչ է հաղորդում Մովսես Խորենացին Սկայորդու մասին:

Ըստ Մովսես Խորենացու` Հայկազունիների ավագ ճյուղի ներկայացուցիչ Սկայորդին իշխանություն է ստեղծում Հայաստանի հարավ-արևմուտքում: Նա այնքան էր ուժեղացել, որ Ք.ա. 681 թվականին առանց վարանելու ապաստան է տալիս Ասորեստանի թշնամիներին:

2. Ո՞վ է Պարույր Հայկազունին:

Ք.ա. 612 թ. դաշնակիցների զորքերը գրավեցին Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն: Դրան մասնակցելու համար Պարույր Հայկազունին թագադրվեց Մարաստանի արքայի կողմից և ճանաչվեց Հայաստանի թագավոր:

3. Ներկայացրեք նրա գործունեությունը:

Ք.ա. 7-րդ դարի երկրորդ կեսին, Վանի թագավորության թուլացմանը զուգընթաց, Սկայորդու որդի Պարույրի գլխավորությամբ հզորանում էր այս իշխանությունը: Պարույրը տիրում էր Վանա լճից մինչև Եփրատ ընկած ողջ տարածքին: Նա դաշինք կնքեց Մարաստանի և Բաբելոնիայի հետ` ընդդեմ Ասորեստանի:

4. Ի՞նչ անուն է ստացել Հայկազունիների նոր ճյուղը: Ինչու՞:

Ք.ա. 580-570-ական թթ. Պարույրի հաջորդներից նշանավոր դարձավ Երվանդ առաջին Սակավակյացը: Վերջինիս անունով էլ Հայկազունիների արքայատոհմի նոր ճյուղը պատմագիտության մեջ կոչվում է Երվանդունի կամ Երվանդական:

5. Նկարագրեք Երվանդ Սակավակյացի գործունեությունը:

Երվանդ Սակավակյացն ուներ 40.000 հետևակ և 8000 հեծյալ զորք: Այն ժամանակներում դա բավական մեծ ուժ էր: Նրա օրոք թագավորության սահմանները հյուսիսում հասնում էին Կուր գետ և Սև ծով, հարավում`Հյուսիսային Միջագետք, իսկ արևմուտքում` Կապադովկիա: Այսպես ձևավորվեց համահայկական երկրորդ թագավորությունը:

6. Ե՞րբ է գահակալել Տիգրան 1 Երվանդյանը: Ինչու՞ նա օգնեց Կյուրոս Մեծին:

Սակավակյացին հաջորդեց որդին` Տիգրան 1 Երվանդյանը (Ք.ա. 570-525 թթ.): Մովսես Խորենացին նրան համարում է Հայկից և Արամից հետո ամենաքաջ Հայկազունին:Ք.ա. 550 թ. Տիգրան 1-ը աջակցեց պարսից արքա Կյուրոս Մեծին` տապալելու Մարաստանի տերությունը, քանի որ վերջինս արշավել էր Հայաստանի դեմ: Կյուրոս Մեծը ստեղծեց պարսկական տերությունը, որը մինչ այդ գոյություն ունեցած աշխարհակալ տերություններից ամենամեծն էր (հայտնի դարձել Աքեմենյան տերություն անունով): Վերջինիս սահմանները Միջերկրական ծովից և Եգիպտոսից ձգվում էին մինչև Հնդկաստան:

 

7. Ինչպե՞ս է բնութագրում Հայոց պատմահայրը Տիգրան Երվանդյանին: Ներկայացրեք նրա թագավորության սահմանները:

Սակավակյացին հաջորդեց որդին` Տիգրան 1 Երվանդյանը (Ք.ա. 570-525 թթ.): Մովսես Խորենացին նրան համարում է Հայկից և Արամից հետո ամենաքաջ Հայկազունին: Նրա իշխանությունը բուն Հայաստանից բացի տարածվում էր Կապադովկիայի, Վրաստանի և Աղվանքի վրա:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *