20 Ամբողջ թվերի բազմապատկումը

594. Համեմատման նշաններից ո՞րը պետք է դնել աստղանիշի

փոխարեն, որպեսզի ստացվի ճիշտ համեմատում.

դ) 2 · 3 >0 (–4) · (–2). բ) (–8) · 5 < 0 զ) (–12) · (–2) > 5 · (–1)։

595. Կատարե՛ք գործողությունները.

բ) (–13) · (–6) – (+4) · (+18) – (–5) · (+20)=106

դ) (+2) · (–5) + (–3) · (–7) – (+16) · (–7)=123

596. Հետևյալ թվերը ներկայացրե՛ք երկու արտադրիչների արտադրյալի տեսքով, որոնցից գոնե մեկը բացասական թիվ է.

–40=(-4)·(+10), +32=(-4)·(-8), –1=(-1)·1, 0=(-22)·0, –12=(-6)·(+2), +9=(-3)·(-3)

609. Քաղաքից դուրս եկավ մի մեքենա, որի արագությունը 80 կմ/ժ էր։

հետո նրա հետևից շարժվեց մեկ ուրիշ մեքենա, որի արագությունը 90 կմ/ժ էր։ Քաղաքից դուրս գալուց ինչքա՞ն ժամանակ անց երկրորդ մեքենան առաջինից 20 կմ առաջ անցած կլինի։ 90-80=10 20:10=2 Պատ՝. 2 ժամ

Ուրբաթ-Համերգ

Նոր տարի
Երնեկ թե այս նոր տարին
Վերջ տար հայի ցավերին,
Չարը կորչեր ու բարին
Բուն դներ մեր սրտերին:
Երնեկ թե այս նոր տարին
Ազատ շնչեր Հայաստան,
Եվ շուրջ Մասիս մեր սարին
Փայլեին արտ անդաստան:
Հայե՛ր, երբեք չերկմտիք,
Կկատարվի այս ամեն,
Եթե իսպառ մենք հանենք
Փոքրոգություն մեր սրտեն:
Երնեկ թե այս նոր տարին
Վերջ տար հայի ցավերին,
Չարը կորչեր ու բարին
Բուն դներ մեր սրտերին:
Երնեկ թե այս նոր տարին
Ազատ շնչեր Հայաստան,
Եվ շուրջ Մասիս մեր սարին
Փայլեին արտ անդաստան:
1. Մգեցված բառերը բացատրիր։
արտ անդաստան-Դաշտ
չերկմտիք-չկասկածել
Փոքրոգություն-Նեղսրտություն
2. Ո՞վ է այս ստեղծագործության հեղինակը։ Փնտրի՛ր Համացանցում
Ռափայել Պատկանյանը 1878 թվականին գրել է «Նոր տարի» բանաստեղծությունը,որը հետո երգի է վերածվել ։

Իմ կարդացած գիրքը

Դեկտեմբերին ես կարդացել եմ Յոհաննա Սփիրիի «Հայդի»գիրքը։ Հայդի գիրքը  մի աղջկա պատմություն է, որը շատ փոքր է և ապրում է պապիկի հետ:Հայդին տանում են հաշմանդամ աղջկա մոտ, որ ընկերություն անի: Նա չգիտեր կարդալ գրել, որովհետև շատ փոքր էր, բայց նրանք շատ լավ ընկերություն էին անում ,Հայդին կարդալ էր սովորում: Աղջիկը վերադառնում է տուն , իսկ մի քանի ամիս հետո հաշմանդամ աղջիկը Հայդին հյուր  է գալիս:Նրանց ընկերության ընթացքում պատահած արկածների  արդյունքում և ջանքերի շնորհիվ մի քանի ամիս անց  հաշմանդամ աղջիկը սկսում է քայլել։ Սա մի որբ աղջկա կյանքի ուրախ և տխուր պատմություն է։

Կաղանդի ծառ

Կաղանդի ծառ մը

Կաղանդի ծառ մը շտկելու համար

Երկու բան պետք է

Նախ ծառ մը – հետո զարդեր ծառին վրա

Կաղանդի ծառ մը շտկելու համար

Երեք բան պետք է

– Ծառեն զարդեն զատ

Հավատքը գալիք աղվոր օրերու

Կաղանդի ծառ մը շտկելու համար

Մեկ բան կը բավե – ոչ ծառ ոչ ալ զարդ –

Ատիկա խիճերն ադամանդ կարծող

Միամիտ հոգվույս բարի խաբկանքն է

Կաղանդի ծառ մը շտկելու համար

Արդեն պատրանքը լրիվ կը բավե

Բարի տարի ձեզ և բարի պատրանք:

Հեղինակ՝ Զահրատ

1. Կարդա՛ և մեկնաբանի՛ր բանաստեղծությունը:

-Նոր տարվա կարևորությունը կաղանդի ծառը զարդարելու մեջ չէ,այլ ամեն մարդ յուրովի է պատկերացնում գալիք Նոր տարին և հույսով լավ բանի է սպասում։

 

2. Բացատրի՛ր բառերը, փոխադրի՛ր արևելահայերեն:

Կաղանդ-ամանոր

աղվոր-գեղեցիկ

շտկելու-ուղղել

բավե-հերիք

ալ-էլ

ատիկա-այդ

հոգվույս-հոգուս

խաբկանք-կեղծիք

պատրանք-թվացյալ

3. Ի՞նչն ես կարևորում Ամանորին, ի՞նչն է տխրեցնում Ամանորին:

Ամանորին շատ սիրում եմ,  երբ ընտանիքով և հարազատներով միասին տոնում և ուրախանում ենք։ Տխրեցնող  է ,երբ ընտանիքում հարազատ մարդ է մահանում և  Նոր տարուն էլ մեր հետ չի կարող լինել։