19 Ամբողջ թվերի բազմապատկումը

591. Համեմատե՛ք թվերը.

բ) (7 · 0) · (–9) > –2, դ) 8>37 · (0 · 20)։

592. Գտե՛ք արտադրյալը.

բ) (–8) · (–4) · 3=96, դ) (–15) · 17 · (–2)=510, զ) 8 · (–1) · 0=0

593. Ի՞նչ թիվ պետք է գրել աստղանիշի փոխարեն, որպեսզի ստացվի

հավասարություն.

բ) -10 ։ (–5) = 2, դ) (–45) ։ 15 = –3, զ) (–(-80)) ։ (–16) = –5։

602. Ինչի՞ է հավասար ամենամեծ բացասական ամբողջ թվի և

ամենափոքր դրական ամբողջ թվի տարբերությունը: 0

603. Հաշվե՛ք.

բ) |5 – * – 8|, եթե աստղանիշի փոխարեն գրվի –9 թիվը

|5-(-9)-8|=6

 

18 դասարանական աշխատանք,Ամբողջ թվերի բազմապատկումը

587. Հաշվե՛ք.

ա) (–3) · (–7)=(+21), գ) (–1) · (–20)=(+20), ե) (–8) · ( –9)=(+72),

բ) (+3) · (+4)=(+12), դ) (+8) · (+5)=(+40), զ) (+11) · (+15)=(+165)։

588. Հաշվե՛ք.

ա) (–8) · (+16)=(-128), գ) (+17) · (–4)=(-68), ե) (–1) · (+1)=(-1), է) (+20) · (–18)=(-360)

589. Կատարե՛ք ամբողջ թվերի բազմապատկում.

ա) (–4) · (–5)=(+20), գ) (+32) · (–6)=(-192), ե) (+1) · (+23)=(+23), է) (–19) · (+7)=(-133)

590. Առանց բազմապատկում կատարելու համեմատե՛ք.

ա) (–5) · (–7) > 0  ե) (–14) · (–12) > (–10) · (+2)  գ) (+16) · (–5) < 0

600. Ինչպե՞ս կփոխվի երկու ամբողջ թվերի տարբերությունը, եթե՝

ա) նվազելիից հանենք –5 մեծանում է հինգով

գ) հանելիից հանենք –2 մեծանում է երկուսով

601 . Լրացրե՛ք աղյուսակը` դատարկ վանդակներում գրելով սյունակում

նշված թվերի տարբերության բացարձակ արժեքը

18 Ամբողջ թվերի բազմապատկումը

587. Հաշվե՛ք.

բ) (+3) · (+4)=(+12), դ) (+8) · (+5)=(+40), զ) (+11) · (+15)=(+165)

588. Հաշվե՛ք.

բ) (–7) · (+5)=(-35), դ) (+21) · (–6)=(-126), զ) (–1) · (+7)=(-7) ը) (+15) · (–60)=(-900)։

589. Կատարե՛ք ամբողջ թվերի բազմապատկում.

բ) (–8) · 0=0, դ) 0 · (–1)=0, զ) (+14) · (–25)=(-350), ը) (–10) · (+12)=(-120)։

590. Առանց բազմապատկում կատարելու համեմատե՛ք.

դ) (+3) · (+9) > (+8) · (–7)  բ) (–8) · (+6) < 0  զ) (+20) · (–1) < (–6) · (–3)։

600. Ինչպե՞ս կփոխվի երկու ամբողջ թվերի տարբերությունը, եթե՝

բ) նվազելիին գումարենք –7 7-ով կփոքրանա

դ) հանելիին գումարենք –3 3-ով կփոքրանա

Թագավորության հզորացումը

Հարցեր և առաջադրանքներ

 

1․ Ի՞նչ գործոններ նպաստեցին Հայաստանը մեկ միասնական պետության մեջ համախմբելուն։

Ասորեստանի նվաճողական քաղաքականությունը գնալով ավելի սպառնալի էր դառնում։ Դրա դեմ անհրաժեշտ էր պայքարել համատեղ ուժերով։ Մի կողմից՝ ընդհանուր թշնամուց վտանգը, մյուս կողմից՝ Հայկական լեռնաշխարհի բնակիչների ազգակցությունն արագացրին ողջ Հայաստանը մեկ միասնական պետության մեջ համախմբելու գործընթացը։

2․ Շարադրեք Իշպուինի արքայի օրոք սկսված և Մենուայի օրոք շարունակված բարեփոխումների մասին։

Սարդուրի 1-ին հաջորդեց նրա որդի Իշպուինին (Ք․ա․ մոտ 825-810 թթ․)։ Վանի թագավորության հզորացման և ողջ Հայաստանի միավորման գործում կարևոր դեր խաղացին Իշպուինի արքայի սկսած և նրա որդի Մենուայի կողմից շարունակված բարեփոխումները։

Հատկապես կարևոր էրն ռազմական բարեփոխումները։ Հասարակ ժողովրդից կազմավորված նախկին աշխարհազորը փոխարինվեց արհեստավարժ, ըստ զորատեսակների բաժանված բանակով։ Անցկացվեց զորքի վերազինում։ Ստեղծվեց ամրոցների մեծ ցանց։

Բացառիկ նշանակություն ուներ կրոնական բարեփոխումը։ Ողջ պետության համար ստեղծվեց միասնական դիցարան։ Դա արձանագրվել է «Մհերի դուռ» կոչվող ժայռի վրա՝ Վանի մոտ։

Կարևոր էր նաև տեղական սեպագրի ստեղծումը (մինչ այդ օգտագործվում էր ասորեստանյան սեպագիրը ասուրերեն)։

Այդ բարեփոխումների շնորհիվ երկիրն ամրապնդվեց և ուժեղացավ։ Զգալիորեն ընդլայնվեցին թագավորության սահմանները։ Իշպուինիի օրոք թագավորությանը միացվեց սահմանակից Մանա երկիրը, Արդինի- Մուսասիր քաղաքը։ Վերջինս դարձավ գերագույն աստված Խալդիի պաշտամունքի գլխավոր կենտրոնը։

3․ Ի՞նչ գիտեք Արդինի-Մուսասիրի մասին։-

Իշպուինիի օրոք թագավորությանը միացվեց սահմանակից Մանա երկիրը, Արդինի- Մուսասիր քաղաքը։ Վերջինս դարձավ գերագույն աստված Խալդիի պաշտամունքի գլխավոր կենտրոնը։

4․ Ո՞վ է կառուցել «Շամիրամի ջրանցքը», ինչ գիտեք այդ մասին։-

Մենուայի գահակալության շրջանում (Ք․ա․ 810-786 թթ․) Վանի թագավորությունը ավելի է հզորանում։ Վանա լճի արևելքում կառուցվեց 72 կմ երկարությամբ ջրանցք, որը ժողովրդի մեջ հայտնի է «Շամիրամի ջրանցք» անունով։

5․ Ներկայացրեք Մենուա արքայի գերիշխանության սահմանները։

Մենուա արքայի հաղթարշավների շնորհիվ Հայկական լեռնաշխարհի մեծագույն մասը միավորվում է մեկ կենտրոնացված պետության մեջ։ Իսկ Հայաստանի հյուսիսային շրջանների իշխանությունները ընդունում են նրա գերիշխանությունը և պարտավորվում վճարել հարկեր։

Մենուա արքան իր գերիշխանությունն է հաստատում Ուրմիա լճի ավազանից շատ հարավ և Եփրատ գետից արևմուտք։ Նա նաև վերահսկողություն է սահմանում Զագրոսյան լեռներով դեպի արևելք և դեպի Փոքր Ասիա տանող գլխավոր ճանապարհների վրա։ Մենուան հաղթանակներ է տանում Առաջավոր Ասիայի այդ ժամանակվա հզոր տերության՝ Ասորեստանի նկատմամբ։ Այս ամենի արդյունքում Վանի թագավորությունը վերածվեց տարածաշրջանի հզոր պետության։

Վանի թագավորություն

Հարցեր և առաջադրանքներ

1.Ե՞րբ է ստեղծվել Վանի թագավորությունը։ Ո՞րն էր դրա ստեղծման գլխավոր պատճառը։-Ք․ա․ 9-րդ դարում Վանա լճի ավազանում ստեղծվեց և աստիճանաբար հզորացավ համահայկական առաջին թագավորությունը։ Ասորեստանի հարձակումները ավելի հաճախակի էին դարձել։ Դա Հայկական լեռնաշխարհի պետական կազմավորումներին ստիպեց արագացնելու միավորման գործընթացն՝ ընդդեմ ընդհանուր թշնամու։Ասորեստանի արձանագրություններում Ք․ա․ 9-րդ դարի 30-20-ական թթ․ Հայաստանի հզոր արքա է հիշատակվում Սարդուրի 1-ինը (թագավորել է Ք․ա․ մոտ 835-825թթ։)

2. Ի՞նչ անուններով է հայտնի Վանի թագավորությունը։-Աստվածաշնչում այդ թագավորությունը հայտնի է Արարատ անվամբ, իսկ ասորեստանցիներն այն կոչում էին Ուրարտու։  Իր արքաների ասորերեն արձանագրություններում երկիրը կոչվում է մեկ այլ ավանդական անվամբ՝ Նաիրի։ Իսկ տեղական լեզվով սեպագրերում այն կոչվում է Բիայնիլի, որը կապված է Վան անվան հետ։ Այդ պատճառով պատմագիտության մեջ այս պետությունը հաճախ կոչում են Վանի թագավորությունը։

3. Ի՞նչ գիտեք Սարդուրի 1-ին արքայի մասին։-Սարդուրի 1-ինը ներկայանում է որպես «մեծ արքա, հզոր արքա, տիեզերքի արքա, արքաների արքա, Նաիրի երկրի արքա․․․»։ Սարդուրի 1-ինը (թագավորել է Ք․ա․ մոտ 835-825թթ։) Ն Այս հզոր տիտղոսաշարը նրան էր անցել հաղթողի իրավունքով՝ Ասորեստանի նկատմամբ տարած հաղթանակի շնորհիվ։ Հայտնի է, որ նրա զորքերը Ք․ա․ 833 թվականին Հայկական Տավրոսի հարավային լանջերին հաջողությամբ պատերազմել են Ասորեստանի արքա Սալմանասար 3-ի դեմ։

4. Ո՞վ է հիմնել Տուշպա(Տոսպ,Վան) մայրաքաղաքը։-Ք․ա․ 830-ական թվականների վերջին Սարդուրի 1-ինը Վանա լճի արևելյան ափին հիմնադրեց Տուշպա (Տոսպ,Վան) մայրաքաղաքը

5.Փորձե՛ք ներկայացնել Սարդուրի 1-ինի պատմական կերպարը։-Նա հաջողությամբ դիմակայել է ասորեստանյա արշավանքներին։  Սարդուրի 1-ինը հիշատակվում է որպես Հայաստանի հարավային շրջանների տիրակալ։ Նրա շինարարական և ռազմական գործունեությունը կապված է Վանա լճի ավազանի և Աղձնիք աշխարհի տարածքների հետ։   Սարդուրի 1-ինի ձեռնարկած կարևոր քայլերը ամրապնդեցին վերելքի ուղին բռնած թագավորությունը։  Նա ներկայանում է որպես «մեծ արքա, հզոր արքա, տիեզերքի արքա, արքաների արքա, Նաիրի երկրի արքա․․․»։ Այս հզոր տիտղոսաշարը նրան էր անցել հաղթողի իրավունքով՝ Ասորեստանի նկատմամբ տարած հաղթանակի շնորհիվ։

Նոր հասկացություններր, անուններ, արտահայտություններ

Բիայնիլի, Վանի թագավոություն, Սարդուրի 1-ին, Տուշպա(Տոսպ,Վան), «մեծ արքա», «տիեզերքի արքա»

Սարդուրի 1-ինի արձանագրությունը՝ Տուշպա-Վան մայրաքաղաքի հիմնադրման մասին

Արձանագրությունը Սարդուրիի Լութիպրիի որդու՝ մեծ արքայի, հզոր արքայի, տիեզերքի արքայի,Նաիրիի արքայի, որին հավասարը չկա, զարմանահրաշ հովվի, (որ) չի վախենում կռվից, արքայի, որ ենթարկում է անհնազանդներին։ Սարդուրին՝ Լութիպրիի որդին, արքան (է) արքաների, որը բոլոր արքաներից հարկ վերցրեց։ Սարդուրին՝ որդին Լութիպրիի ասում է այսպես․ «Ես քարերն այս Ալնիունու քաղաքից բերեցի, ես պարիսպն այս կառուցեցի»։