Հոմանիշ բառեր

Կատարի՛ր Գործնական քերականություն գրքի նշված առաջադրանքները:

53.Կետերի փոխարեն գրիր  տրված հոմանիշներից մեկը (ամենահարմարը):

Մեկ էլ, թթի կարմիր շիրան պռոշներին, ներս ընկավ պուճուր տղան՝ շոգից կարմրած թշերով (այտերով):
Հյուրը քթի տակ բարի ժպտում (հռհռում, քմծիծաղում, ծիծաղում,) էր երեխայի շատախոսության վրա:
Առաջ բերեցին նրա ազնվատոհմ (վեհազգի, զտարյուն) նժույգը:
Լքված նավը կամաց-կամաց ընկղմվում (իջնում, խորտակվում,սուզվում ) էր:
Նրա բոլոր հույսերը խորտակվում (սուզվում, ընկղմվում) էին:

54.Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի´ր հինգ խմբի:

Մնացուկ, մնացորդ, թափոն, թերմացք, թափթփուկ, ավելցուկ,

ոստ, շյուղ, շիվ, ճյուղ,

մառան, նկուղ, շտեմարան,

կասկած, տարակույս,տարակուսանք, երկմտություն,

նախատինք,  պարսավանք, հանդիմանություն,  կշտամբանք,  անարգանք:

55. Սխալ կամ ոչ տեղին գործածված բառերը գտի´ր և ուղղի´ր՝ դրանց հոմանիշները գրելով:

Մի նոր աշակերտ կա մեր դասարանում:
Հիվանդին լավ նայիր , որ շուտ լավանա:
Տարվա վերջին մի անակնկալ էլ կար:
Մատանու ակը գլորվեց մինչև անծանոթի կոշիկն ու կանգնեց:

 

Կրկնիր Վահագն Դավթյանի «Դու փոքրիկ ես, իմ աշխարհ» բանաստեղծությունը։

Դու փոքրիկ ես, իմ աշխարհ, 
Հայաստան իմ, Հայաստան, 
Մի բուռ հող ես, մի բուռ քար, 
Հայաստան իմ, Հայաստան… 
Բայց քո մի բուռ այդ հողում 
Ու քո մի բուռ քարի մեջ 
Քանի բարձունք ու կատար, 
Հայաստան իմ, Հայաստան…