Հնչյունների տեսակները․ ձայնավոր և բաղաձայն հնչյուններ․

1.Սուսան Մարկոսյան «Գործնական քերականություն», գրքից կատարիր առ.20, 21

2․է, ս, ի, տ, լ, ու, մ, օ, կ, ը, ա հնչյուններից որո՞նք են ձայնավորները: Ձայնավորները- է, ի, ու, օ, ը,ա

3.Նախադասությունները լրացրու:

Հայերենի ձայնավոր հնչյուններն են`ա, ե, է, ը, ի, ո, ու, և, օ:

Հայերենի բաղաձայն հնչյուններն են`բ, գ, դ, զ, թ, ժ, լ, խ, ծ, կ, հ, ձ, ղ, ճ, մ, յ, ն, շ, չ, պ, ջ, ռ, ս, վ, տ, ր, ց, փ, ք, ֆ:

4․Ձայնավոր հնչյունները փոխելով ստացիր նոր բառեր:

Պատ-պար-սար-դար, դար-քար-սար, սար-քար-դար, բառ-տառ-ծառ, տող-տոն-տուն, տուն-տոն,վարք-վանք, վիզ-բիզ, հարկ-վարկ, գարի-բարի, կարճ-կարգ:

5․Շարունակիր շարքը, գրիր ձայնավորով վերջացող բառ:

Օրինակ՝ գարի, կատու, բարի, ձու, գաթա, ափսե, լեզու, երկու։

6․Ձայնավորով սկսվող ու վերջացող հինգ բառ գրիր: Ասա, արի, աղի, ինչու, օրվա։

7․Միևնույն ձայնավորով վերջացող հինգ բառ գրիր: Ասա, Արա, Աննա, Ալլա, գաթա։

8.Գրիր բառեր, որոնք իրարից մեկ բաղաձայնով են տարբերվում:

Օրինակ՝ պայտ-փայտ, գետ-կետ

Կարթ-կարգ-կարճ, որդ-որթ։

9․Այնպիսի բառեր գրիր, որոնցում միաժամանակ լինեն ղ և խ, ճ և ղ, ծ և ղ: Ճնճուղուկ, ծիծաղ, խաղող։

10․Ծ, ձ, ղ, ճ, ջ, փ, ը հնչյուններով սկսվող բառեր գրիր: Ծիածան, ձուկ, ղափամա, ճնճղուկ, ջուր, փայտփորիկ, ընձուխտ։

11․ թուր, հուն, բուն բառերի մեջ ավելացրու յ հնչյուն, ինչ բառեր ստացար: Այդ բառերը գործածիր նախադասությունների մեջ: Թյուր-թյուր կարծիք, հույն-ես հույն ընկեր ունեմ, բույն-ծիծեռնակը բույն էր շինում։

12․Գրիր բաց թողնված ձայնավորները:

էլեկտրաէներգիա, լայնէկրան, տիեզերք, անօգնական, անորոշ, արծաթազօծ, մեղմօրոր, նախօրոք, անընդհատ, հյուրընկալ, նորեկ։

13․Գրիր բաց թողնված բաղաձայնները:

խաբել, համբերել, համբույր, փրփուր,  ուրբաթ, աղբանոց, ցայտաղբյուր, եղբայր,  կողպեք,  երգ, թագավոր, թարգմանել, կարաս, արդար, արդեն, արդյոք, որդ (ճիճու), որթ (խաղողի վազ),  գնորդ, ժողովուրդ, ընդամենը,   ընդունել, ասացվածք, ընդարձակ, համարձակ, բարդ, թխվածք, բարձր, հարձակվել, փորձ, ամբողջ, աղջիկ, եղբայր:

Լրացուցիչ աշխատանք․ Գրի՛ր շարադրություն «Ձայնավորներն ու բաղաձայնները» թեմայով: