Է-ե-ի ուղղագրությունը

  1. Է-Ե

Բառասկզբում լսվող է-ն գրվում է է տառով, օրինակ` էջ, էակ, էկրան, էություն, էներգիա

Բառամիջում գրվում է է, եթե դրանով սկսվող արմատ կա, օրինակ` լայնէկրան, էլեկտրաէներգիա, մանրէ, ելևէջ…

Մնացած դեպքերում լսվող է-ն գրվում է ե տառով, օրինակ` վերելք, ոսկե, տասներկու, մեխակ…

Պետք է հիշել

Բառասկզբում լսվում է է, բայց գրվում է ե հետևյալ բառերում եմ, ես, ենք, եք, են:

Հիշել հետևյալ բառերի ուղղագրությունը՝ գոմեշ, առէջ, վայրէջք, մանրէ, ելևէջ:
Որևէ, ինչևէ, երբևէ, բայց` որևիցե, ինչևիցե, երբևիցե,

1.Լրացրեք Ե կամ Է:

Լայնէկրան, հնէաբան, ծովեզր, վայրէջք, երփներանգ, նորեկ, մանրէ, էջանշան, որեիցե, գոմեշ, վերելակ, մեջք, բազմերանգ, երբևիցե, որևէ, էջ, ամենաէժան, չէինք, էկրան, Էջմիածին, չեմ,  էլեկտրաէներգիա, էներգիա, մեխակ, հրեշ, նրբերշիկ, ամենաերկար, եգիպտացորեն, զարկերակ։

2.Մարդկանց անուններ գրիր, որոնք սկսվում են Ե-ով և Է-ով:

 Էլինա Էվելինա, Էդվին, Էլմիրա, Էդմոն, Էմիլ, Էդուարդ։

Եվա, Երվանդ, Եղիշե, Եփրեմ, Երեմ։

3.Բաց թողնված տեղերում գրիր է կամ ե:

զարկերակ, սկզբից ևեթ, ստորերկրյա, հնէաբան (հնէաբան նշանակում է անհետացած հնագույն կենդանիների և բույսերի ուսումնասիրությամբ զբաղվող մարդ), երբևիցե, որևէ, էլեկտրաէներգիա, մանրէաբան, չէր ուզում, չեմ ուզում, կինոէկրան, ամենաէժան:

4.Տրված բառերը դասավորիր ըստ իմաստների:

ելակ, գոմեշ, եգիպտացորեն, եղինջ, երինջ, երեքնուկ, եզ, եղջերու, եղրևանի, եղևնի, երիցուկ, եղնիկ, եղեգ:

կենդանիներ-գոմեշ, երինջ, եզ, եղջերու, եղնիկ,
բույսեր-ելակ, եգիպտացորեն, եղինջ, երեքնուկ, եղրևանի, եղևնի, երիցուկ, եղեգ:

5. Գրիր տրված բառերի հականիշները:

արու-էգ, մուտք-ելք, թանկ-էժան, դժբախտ-երջանիկ, վերելք-վարէջք, հայտնվել-անհետանալ

6. Մեկական բառ կազմիր` երգ, երանգ, եզր, եղբայր արմատները դնելով բառի սկզբում և վերջում:

Օրինակ` եփ-եփել, կիսաեփ

Համերգ, երգանի, բազմերանգ, երանգներ,  ծովեզր, եզրափակիչ, հորեղբայր, եղբայրական

 

7. Առաջադրանք 1-ից ընտրիր 10 բառ և կազմիր բառակապակցություններ:

Լայնէկրան հեռուստացույց, նորեկ աշակերտ, քարքարոտ ծովեզր, սև գոմեշ, որևէ իր,  հզոր էլեկտրաէներգիա, սիրուն մեխակ, կարմիր զարկերակ, չեմ ուզում, պատռված էջ

 8. Առաջադրանք 3-րդից ընտրիր 5 բառ և կազմիր նախադասություններ:

զարկերակ, հնէաբան, ստորերկրյա, չեր ուզում, չեմ ուզում,

Հնէաբան դինոզավրի ձու գտավ։ Հանքափորը գտավ ստորերկրյա ոսկի։ Չեմ ուզում ոչ ոքի նեղացնել։  Մայրիկը չեր ուզում  հիվանդանալ։  Իսկույն ևեթ դասարան գնացի:

Նվարդ Թումանյան«Հուշագրություն»

indexՊատմում է Հովհաննես Թումանյանի աղջիկը՝ Նվարդ Թումանյանը.

 

 

 

Հայրիկը շատ հոգատար էր տասը երեխաներից ամեն մեկի հանդեպ: Երբ մեկը հիվանդանում էր` մոտենում էր գրկում, գուրգուրում, տաքությունն իմանում, հետո հարցնում. «Սիրուն ջան, ի՞նչ ես ուզում որ բերեմ…»: Երբ ասում էինք` ոչինչ, բացականչում էր. «Պա´հ, էդ ինչ դժվար բան ուզեցիր. ես ոչինչը ո՞րտեղից գտնեմ…»:
Գնում էր և վերադարձին հետը բերում էր նարինջ, Գանձակի խաղող կամ խնձոր: Սովորաբար դա ձմեռն էր լինում, երբ հիվանդանում էինք անգինայով: Իսկ առհասարակ, քիչ էինք հիվանդանում:

* * * * * *

Մրգի սիրահար էր, ամեն տեսակի միրգ էր գնում, շատ էր սիրում խնձոր և ընկույզ: Մի օր ընկույզ էր առել` ամբողջ մի պարկ. բերին տուն, քանի կոտրեցինք` փուչ դուրս եկավ: Հարցրինք, թե` հայրիկ, ինչու՞ չէիր փորձում, հետո առնում, թե` մի հինգը կոտրեցի, բոլորը փուչ դուրս եկան, ասի ուրեմն մնացածը լավը կլինի. ծախողն էլ մի խեղճ մարդ էր, ուզում էր ծախի, շուտ տուն գնա, ասում էր երեխեքս սոված են. մեղքս եկավ` վերցրի: