Մրջյուն

Առաջադրանք 3
Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքը:

Մրջյուն

Մրջյունը աշխարհի ամենափոքր, բայց ամենից ուժեղն միջատն է: Նա հանգիստ կարող է իրենից քսանհինգ անգամ մեծ բեռ շալակել և տանել մի տեղից մյուսը:

Մրջյունը շատ աշխատասեր է՝ իր համար տուն է կառուցում, խնամում երեխաներին, ձմռան համար կերակուր պատրաստում, գնում կովելու:

Մրջյունները ընտանիքում հրաշալի կանոններ ունեն: Նրանք իրար մեջ բաժանում են գործը և կատարում: Նրանց մի մասը բանվոր է, մի մասը` զինվոր, որսորդ, ստրուկ:

Յուրաքանչյուր բնում կա մի գլխավոր մայր մրջյուն, որին մարդիկ «թագուհի» են կոչում։

Թագուհին միշտ բնում է, երբեք չի աշխատում, իսկ նրան խնամում են ընտանիքի մյուս անդամները:

Սնունդը բանվոր մրջյուններն են բերում: Նրանք անցնում են սար ու դաշտ, որ գտնեն և տուն բերեն հացի փշուրներ և շաքարի հատիկներ, բույսերի սերմեր, բույն կառուցելու համար նյութ:

Իսկ զինվոր մրջյունները կռվում են օտար մրջյունների դեմ: Նրանք թշնամու ձվերն իրենց բույն են բերում, իսկ դրանցից դուրս եկած մրջյուններին դարձնում են ստրուկներ։

Մրջյունները միշտ նեղության պահին հավատարիմ կերպով օգնում են իրար։
Եթե ճանապարհին «խոր ձոր» է հանդիպում, առանց վախի բռնվում են իրարից, կենդանի կամուրջ են կապում մի ծայրից մյուսը և այդ կամրջով անցկացնում ամբողջ իրենց «բանակը» Որոշ մրջյուններ կարող են իրենց զոհաբերել ընկերներին փրկելու համար:

Առաջադրանք
Տեքստից դո´ւրս գրիր մի նախադասություն, որտեղից երևում է, որ մրջյունը աշխատասեր է:
Մրջյունը շատ աշխատասեր է՝ իր համար տուն է կառուցում, խնամում երեխաներին, ձմռան համար կերակուր պատրաստում, գնում կովելու:
Տեքստից դո´ւրս գրիր մի օրինակ, որտեղ երևում է, որ թագուհի մրջյունը ոչինչ չի անում: Թագուհին միշտ բնում է, երբեք չի աշխատում, իսկ նրան խնամում են ընտանիքի մյուս անդամները:

Ի՞նչ են անում բանվոր մրջյունները: Սնունդը բանվոր մրջյուններն են բերում: Նրանք անցնում են սար ու դաշտ, որ գտնեն և տուն բերեն հացի փշուրներ և շաքարի հատիկներ, բույսերի սերմեր,

Ընդգծի´ր սխալ պատասխանը.

Մրջյունը աշխարհի ամենափոքր և ամենից թույլ միջատն է: +
Մրջյունը աշխարհի ամենափոքր, բայց ամենից ուժեղն միջատն է:

Ընդգծի´ր ճիշտ պատասխանը.

զինվոր մրջյունները կռվում են օտար մրջյունների դեմ և կոտորում են նրանց բոլոր ձվերը,
մրջյունները չեն կռվում օտար մրջյունների դեմ,
մրջյունները բոլորը միասին են, նրանց մեջ օտարներ չկան,
զինվոր մրջյունները թշնամու ձվերն իրենց բույն են բերում, իսկ դրանցից դուրս եկած մրջյուններին դարձնում են ստրուկներ։ +

Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար մրջյունների մասին:
Իսկ զինվոր մրջյունները կռվում են օտար մրջյունների դեմ: Նրանք թշնամու ձվերն իրենց բույն են բերում, իսկ դրանցից դուրս եկած մրջյուններին դարձնում են ստրուկներ։

Տեքստից դո´ւրս գրիր հոգնակի թվով գործածված 4 բառ:
մրջյունների,
հատիկներ,
երեխաներին,
բույսերի:

Գրի´ր տեքստում գործողություն ցույց տվող 2 բառ:
____Ուժեղ______
______Փոքր_____
Մրջյունները ինչպիսի՞ն են: Տեքստից դո´ւրս գրիր երկու բառ:
____Մրջյունը աշխարհի ամենափոքր,____
__ամենից ուժեղն միջատն է: ____

Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: «Կամուրջ», «բույն » բառերը ցույց են տալիս
առարկա,+
թիվ,
հատկանիշ,
գործողություն:

Լիլիթ Ջահանգիրյան 4-1

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *