Գործնական աշխատանք

Արդյո՞ք Վանի թագավորությունն անկում է ապրել, թե ուղղակի իշխանությունը փոխանցվել է Երվանդունիներին: Թե՞ գործ ունենք նույն պետության ու արքայատոհմի հետ, ուղղակի տարբեր ազգերի աղբյուրներում տարբեր անուններով են հիշատակվում:

Վանի թագավորության թուլացումն ու անկումը։Թե երբ և ինչպես է անկում ապրել Վանի թագավորությունը, ստույգ հայտնի չէ։ Վանի արքայատոհմից անցումը հաջորդ արքայատոհմին կատարվել է առանց լուրջ պատերազմական գործողությունների՝ հավանաբար պալատական հեղաշրջման ճանապարհով։ Դա տեղի է ունեցել մինչև Ք․ա․ 609 թվականը։

Ռուսա 2-ից հետո Վանի թագավորությունն աստիճանաբար թուլացավ։ Նոր արքա Սարդուրի 3-րդն ասորեստանյան աղբյուրներում հիշատակվում է միայն մեկ անգամ՝ Ք․ա․ 643 թվականին։ Սարդուրի 3-ից հետո իշխել է նրա որդի Սարդուրի 4-ը, որի գահակալման դեպքերի մասին մեզ գրեթե ոչինչ հայտնի չէ։

Համեմատաբար լուսաբանված է Ռուսա 3-րդի (Էրիմենայի որդու) իշխանության շրջանը։ Նրա թողած արձանագրությունները հայտնաբերվել են Վանա լճի արևելյան շրջանների և Արարատյան դաշտի հնավայրերում։ Դա ցույց է տալիս նաև, որ նրա օրոք պետության սահմանները նեղացել էին՝ ընդգրկելով Վանա լճի ավազանն ու Արարատյան դաշտը։

Վանի թագավորության թուլացմանն ու անկմանը նպաստեցին նաև հյուսիսից ասպատակող սկյութական ցեղերը։

Ք․ա․ 7-րդ դարում Հայկական լեռնաշխարհի հարավարևմտյան մասում ձևավորվել էր հայկական նոր մեծ իշխանապետություն՝ Հայկազունի Սկայորդու գլխավորությամբ։ Նրա որդի Պարույր Հայկազունին էլ Ք․ա․ 612 թ․ հռչակեց նոր թագավորություն։

Հայաստանը հպատակ էր Աքեմենյան պետությանը թե ոչ: Հիմնավորեք պատասխանը:

Հայաստանը հպատակ էր Աքեմենյան պետությաը, պարսից արքա Կյուրոս Մեծը Ք. ա. 550թ.  ստեղծեց գոյություն ունեցած աշխարհակալ տերություններից ամենամեծը ՝ Աքեմենյան տերություն անունով: Վերջինիս սահմանները Միջերկրական ծովից և Եգիպտոսից ձգվում էին մինչև Հնդկաստան: Նրա իշխանությունը արածվում էր Հայաստանի,Կապադովկիայի, Վրաստանի և Աղվանքի վրա:

Ք.ա. 334 թ. Ալեքսանդրը պատերազմ սկսեց Աքեմենյան տերության դեմ: Հակառակորդների միջև վճռական ճակատամարտը տեղի ունեցավ Ք.ա. 331թ. Գավգամելայի մոտ: Դարեհ 3-ը պարտվեց և դիմեց փախուստի: Շուտով նա սպանվեց, իսկ Աքեմենյան տերությունը կործանվեց:

Հայերն աքեմենյան զորքի կազմում մասնակցում էին Գավգամելայի ճակատամարտին:   Գավգամելայի ճակատամարտից հետո վերականգնվեց Հայաստանի անկախությունը: Օրոնտես-Երվանդ 3-ը թագավոր հռչակվեց Մեծ Հայքում, իսկ Միթրաուստեսը` Փոքր Հայքում: Այսպես վերականգնվեց Հայկազունի Երվանդականների թագավորությունը:

Ք․ա․ 260-240-թթ․ իշխած հայոց արքա Սամոս (Շամ) Երվանդականը  հատեց դրամներ, որոնք մեզ հասած առաջին արքայական դրամներն են։ Ավելի վաղ դրամներ էին հատել Երվանդ 2-ը և Տիրիբազը, որոնք սակայն ոչ թե անկախ արքաներ, այլ Աքեմենյան տերության հայ սատրապներն էին։

Ըստ Ձեզ ո՞ր ժամանակահատվածում սկսվեց Արտաշեսյանների անկումը: Ինչպե՞ս կկասեցնեիք, եթե դուք կառավարեիք երկիրը:

Հայաստանը վերջին Արտաշեսյանների օրոք: Տիգրան III-ը Մեծ Հայքում իշխեց Ք. ա. 20-ից մինչև Ք. ա. 8 թվականը։ Հռոմեացիները նրան գահ էին բարձրացրել` պայմանով, որ Հայաստանի հաջորդ արքային նույնպես պետք է նշանակեն իրենք: Սակայն հռոմեացիներն իրենց հաշվարկներում սխալվեցին: Հայաստանում որոշ ժամանակ իշխելուց հետո Տիգրան III–ը սկսեց գերադասել հայկական շահերը: Շատ լավ գիտակցելով, թե որքան կարևոր է Հայաստանի համար սեփական ժառանգական իշխանությունը, նա գահաժառանգ հռչակեց իր Տիգրան անունով որդուն:

Տիգրան III-ի մահից հետո՝ Ք. ա. 8 թ., գահ բարձրացավ Տիգրան IV–ը։

Հռոմեացիները, չհաշտվելով Հայաստանում իրենց ազդեցության կորստի հետ, Ք. ա. 5 թ. ուժով գահ բարձրացրին Արտավազդ III-ին: Վերջինս Արտավազդ II-ի` պատանդության մեջ գտնվող մյուս որդին էր: Նա 29 տարի ապրել էր հռոմեական միջավայրում և դարձել էր խիստ հռոմեասեր գործիչ:

Այդ պատճառով հայերը Ք. ա. 2 թ. գահընկեց արին Արտավազդ III-ին և կրկին գահ բարձրացրին Տիգրան IV-ին: Այս անգամ նա կառավարեց իր քույր Էրատոյի հետ միասին:

Հռոմը ստիպված էր հաշվի նստել հայերի հետ: Ք. հ. 1 թվականին հյուսիսային լեռնականների դեմ մղված պատերազմում հայոց արքան զոհվեց, իսկ թագուհի Էրատոն հրաժարվեց գահից: Այդպես անկում ապրեց Արտաշեսյան արքայատոհմը: Սակայն Մեծ Հայքի թագավորությունը պահպանվեց: Հայոց գահի շուրջ օտար գահակալների կողմից սուր պայքար ծավալվեց:

Աշխարհի չեմպիոն Դանին

Այս ամիս ես կարդացել եմ Ռոալդ Դալի «Աշխարհի չեմպիոն Դանին» գիրքը։ Ռոալդ Դալը հետախույզ էր, հմուտ օդաչու-կործանիչ, շոկոլադի պատմության գիտակ և գյուտարար  բժշկության մեջ: Նա «Չարլին և շոկոլադի գործարանը», «Մաթիլդա», «ՄԲՀ» և շատ  այլ հիանալի  գրքերի հեղինակն է: Ռոալդ Դալը աշխարհի թիվ մեկ հեքիաթասացն է։

«Լուրջ, տաղտկալի ծնող ունենալը  հեչ հավես  չի։ Երեխաներն ուզում են և արժանի են այնպիսի ծնողի, որի հետ զվարճալի է»։

Դանին ու հայրիկը ապրում են գնչուական մի անվատնակում։ Դանիի հայրիկից զվարճալի ու հրաշալի հայրիկ աշխարհում չի եղել, չկա ու ոչ էլ կլինի։ Նրանց շուրջը պարոն Վիկտոր Հեյզլի կալվածքներն են։ Պարոն Հեյզլը ճարպոտ դեմքով . խոզի մանրիկ աչքերով մեծահարուստ սնոբ է։ Ոչ ոք նրան տանել չի կարողանում, բացարձակապես ոչ ոք: Օրերից մի օր Դանին ու հայրիկը որոշում են այդ կատաղած մեյմուն Հեյզլի հախից գալ ու նրա դեմ դավադրություն են ծրագրում … Մնում է, որ չբռնվեն …

Դանին պաշտում է հորը: Բայց պատկերացրու նրա զարմանքը, երբ պարզվում է, որ հայրը սիրում է օրենքը խախտել: Այո, նույնիսկ մեծերն են երբեմն շրջանցում կանոնները: Բայց Դանին գիտի, որ չնայած դրան, իր հայրը նույն բարի ու խելացի մարդն է՝ լի հետաքրքիր գաղափարներով: Գրքում պատմվում է նրանց վայրիվերումներով լի արկածների մասին։  Արդյոք նրանց հաջողվում է իրականացնել բոլոր ժամանակների ամենահանդուգն ու վտանգավոր մտահաղացումը, կպարզվի վերջում ։

 

 

Տասնորդական կոտորակների կլորացումը

1. Թվի կլորացում

1380 թիվը կլորացրու մինչև հարյուրավորների կարգը:

Պատասխան՝ 1380≈1400

2. Պակասորդով կլորացում՝ մինչև հարյուրերորդականը

Հետևյալ թիվը պակասորդով կլորացրու մինչև հարյուրերորդական կարգը:

Պատասխան՝ 2.820103050709≈2, 80

3. Թվի կլորացում

4492 թիվը կլորացրու մինչև հազարավորների կարգը:

Պատասխան՝ 4492~4,5

4. Կլորացում մինչև տրված կարգը

2849 թիվը կլորացրու մինչև հարյուրավորների կարգը:

Պատասխան՝ 2849~2800

5. Հավելուրդով կամ պակասորդով կլորացում

Չափեցին պարանի երկարությունը և կլորացնելով՝ ստացան բնական թիվ:

Որքա՞ն է պարանի երկարության կլորացված արժեքը պակասորդով, եթե նրա ճշգրիտ երկարությունը 71,1 սմ է:

Պատասխան՝71 սմ:

6. Կլորացման եղանակը

Որոշիր, թե ինչպես է կատարվել հետևյալ տասնորդական կոտորակի կլորացումը՝ պակասորդով, թե՞ հավելուրդով` 98,7≈99

Ընտրիր ճիշտ տարբերակը:

պակասորդով

հավելուրդով

7. Կարգային թվանշանի փոփոխությունը

Պարզիր, թե արդյո՞ք կփոխվի տասնորդականների թվանշանը, եթե 57,147 թիվը կլորացնենք մինչև տասնորդականների կարգը:

Պատասխան՝ տասնորդականների թվանշանը 57,2:

8. Հատվածի երկարության կլորացված արժեքը

Որքա՞ն է հատվածի երկարության` մինչև միավորների կարգը կլորացված արժեքը, եթե նրա ճշգրիտ երկարությունը 73,2 սմ է:

Պատասխան՝ 73սմ:

9. Տասնորդական կոտորակի կլորացումը

2.601 թիվը կլորացրու մինչև տասնորդականների կարգը:

Պատասխան՝2,6

10. Ուղղանկյան մակերեսը

Ուղղանկյան երկարությունը 5.35 մ է, իսկ լայնությունը՝ 4.75 մ:

Հաշվիր ուղղանկյան մակերեսը և կլորացրու այն մինչև տասնորդականների կարգը:

5,35·4,75=25,4125

Պատասխանը՝  25,4մ²

11. Քանորդի ամենամեծ կարգը

Տրված է երկու թիվ՝ 24671-ը և 321-ը:

Պարզիր քանորդի ամենամեծ կարգը:

24671։321=76,857

Ընտրիր ճիշտ պատասխանը:

հազարավորներ

տասնավորներ

հարյուրավորներ

12. Մինչև ո՞ր կարգն է կատարվել կլորացումը

Որոշիր, թե մինչև ո՞ր կարգն է կատարված կլորացումը՝ 7,6138≈7,614

Ընտրիր ճիշտ պատասխանը:

տասնորդականները

հարյուրերորդականները

տասհազարերորդականները

հազարերորդականները

13. Աստղանիշի արժեքը

Գրիր ∗ աստղանիշի փոխարեն բոլոր այն թվանշանները, որոնց դեպքում ∗3≈10 կլորացումը ճիշտ է կատարված:

Պատասխան ՝1

14. Կլորացման սխալանքը

53.501 թիվը կլորացրու մինչև տասնորդականների կարգը և հաշվիր կլորացման սխալանքը:

Կլորացված թիվը՝53,5

Կլորացման սխալանքը՝0, 001