Լրացուցիչ աշխատանք

1. Նախադասությունները տարբեր ձևերով կետադրիր այնպե՛ս, որ իմաստը փոխվի։

Նա թագավորին նամակ էր գրել միայն իր որդու’ Եգորի մասին:

Վաղուց չէր տեսել ընկերոջը’ Վահագնին:

Նուբարենց տունը համարյա ամեն օր լի էր հյուրերով’ Զավենի ընկերներով:

Իշխանը կանչեց բերդապետին’ Վահրամին, մի անգամ ևս զգուշացնելու գիշերային արկածի մասին:

Նա թագավորին նամակ էր գրել միայն իր որդու, Եգորի մասին:

Վաղուց չէր տեսել ընկերոջը, Վահագնին:

Նուբարենց տունը համարյա ամեն օր լի էր հյուրերով, Զավենի ընկերներով:

Իշխանը կանչեց բերդապետին, Վահրամին, մի անգամ ևս զգուշացնելու գիշերային արկածի մասին:

2. Տեքստը կարդա՛ և առաջադրանքները կատարի՛ր։

Գողը գիշերով մի հարուստի տուն էր թալանել, իր ավարն առել, գնում էր։Նրա դեմ դուրս եկավ պահակը։ Նա գողին հարցրեց թե պարկում ի՛նչ կա և ո՛ւր է տանում։ Գողը հանգիստ բացատրեց, թե տան տերը մեռել է և մեռնելուց անմիջապես առաջ իրեն պատվիրել է որոշ իրեր տանել եղբոր տուն։ Այդ բացատրությունը պահակին կասկածելի թվաց։ Նա հարցրեց, թե ինչո՛ւ այդ դեպքում տնից ողբ ու՝ լաց չի լսվում։ Բայց գողը դրա պատասխանն էլ ուներ։ Ասաց՝ թող պահակը հանգիստ սպասի՛ մինչև առավոտ, առավոտյան անպայման կլսես, թե տնեցիները ինչպե՛ս են ողբում ու լալիս։ Միամիտ պահակը պատասխանի երկիմաստությունը չզգաց և բաց թողեց գողին։ Առավոտյան նա լսեց, թե մեծատունն ու կինը ինչպես են ողբում ու անիծում, ամեն ինչ հասկացավ, բայց էլ ի՞նչ աներ։

Առաջադրանքներ

Ա) գրի՛ր ո՞րն է այս տեքստի ասելիքը,-որ կասկածելի բանը պետք է ճշտել:

Բ) հերոսներին նկարագրի՛ր և բնութագրիր ( չորս-հինգ գործող անձ թող լինի),

հարուստ տանտեր, միամիտ պահակ, հնարամիտ գող, հարուստի եղբայր, լացող տանտիկին, թալանված տնեցիներ

Գ) գործողության վայրը նկրագրի՛ր -հարուստի շքեղ տան բակը, գիշերային լուսավորությամբ, ծաղիկներով ու վարդի թփերով, փոքրիկ շատրվաններով, բարձր սև պարիսպներով:

Դ) բացատրի՛ր՝ ինչպե՛ս են հասկանում այս նախադասությունը ՝

ա/ գողը,-առավոտյան կնկատեն ու կողբան, որ թալանել եմ

բ/ պահակը-առավոտյան կողբան տանտիրոջ մահը

«հանգիստ սպասի՛ր մինչև առավոտ, առավոտյան անպայման կլսես, թե տնեցիները ինչպե՛ս են ողբում ու լալիս։»

Ե) Վերանգրի՛ր ։  Հնարամիտը

 

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *