Աշխատանք դասարանում

1. Հարցական դերանվան փոխարեն գրի´ր տրված գոյականները՝ պահանջված ձևով (գործիական հոլովով):

 

Երեխա — Երեխայով

Աշակերտներ — Աշակերտներով

Ընկեներ — Ընկեներով

Գրականություն — Գրականությամբ

Մեքենա — Մեքենայով

Սպորտ — Սպորտով

 

Տարվել ումո՞վ: Հետաքրքրվել ինչո՞վ:

 

2. Երկինք և մարդ բառերի տրված բառաձևերը տեղադրի´ր հոլովման աղյուսակում:

 

Երկնքում, երկնքից, երկինքը(ը), երկնքով, երկնքի(ն), մարդով, մարդու(ն), մարդ(ը), մարդուց:

 

Ուղղական-երկինք, մարդ

Տրական- երկնքի(ն) երկնքի(ն)

Բացառական- երկնքից, մարդուց

Գործիական- երկնքով, մարդով

Ներգոյական-երկնքում,

Աշխատանք դասարանում

1. Ընդգծված բարդ բառերի իմաստներն արտահայտի՛ր բառակապակցություններով:

Ալպինիզմ մարզաձևն-մարզական ձև իր անունն ստացել է եվրոպական-Եվրոպայի հետ կապված հայտնի լեռնազանգվածից-լեռների համակարգից: 1786 թվականին շվեյցարացի-շվեյցարիաի քաղաքաց երկու ճանապարհորդներ բարձրացան նրա ամենաբարձր-ամեինց բարձր գագաթներից մեկը՝ Մոնբլանը: Այդ թվականն էլ համարվում է լեռնային այդ սպորտի ծննդյան տարին:

Ճապոնացի լեռնագնաց- ճապոնացի անձ, որը զբաղվում է լեռներ բարձրանալու Նաոմ Ուեմուրը բոլոր լեռնագագաթները-Լեռների գագաթներ հաղթահարում է մենակ՝ անընկեր-Առանց ընկեր:

Անգլիայում արտադրվում է սարք, որը հնարավորություն է տալիս արագ գտնելու այն դահուկորդներին-դահուկներ օգտագործող մարդիկ, զբոսաշրջիկներին ու լեռնագնացներին-բարձրությունների հաղթահարողներ, որոնք լեռներում ընկել են ձյունահյուսքերի-ձյունային կտորների խմբեր մեջ կամ ինչ-որ այլ վտանգի են ենթարկվել:

 

2. Բառերի ընդգծված մասնիկներից ո՞րն է վերջավորություն և ո՞րը վերջածանց. վերջավորություն ունեցող և ածանցավոր բառերը խմբավորի՛ր:

Փական, գառան, ձկան, լեռնային, արքային, պայուսակում, կարդում, հոսանք, հասանք, մատանի, սարեցի, գրեցի, սարից, հյուսք, երևանցիք, գրքեր, հասներ, երկակի, կրակի:

 

3. . Համեմատի՛ր Ա և Բ խմբի բառերը: Ո՞ր խմբում են առանձին բառեր գրված, որո՛ւմ բառաձևեր (փոխված բառեր):

Ա. Գիր, գրական, գրականություն, գրիչ, գրել, գրություն, գրավոր, գիրք:

Գյուղացի, գյուղական, գյուղակ:

Երգ, երգել, երգիչ, երգային, երգեցիկ:

Բ. Գիրք, գիրքը, գրքեր, գրքից, գրքով, գրքի, գրքին, գրքերում և այլն:

Գյուղ, գյուղեր, գյուղից, գյուղում, գյուղերով,գյուղին և այլն:

Երգել, երգեց, կերգի, պիտի երգես, երգելու եմ, չեն երգի, և այլն:

Ա խմբի բառեր (առանձին բառեր):

Բ խմբի բառեր (բառաձևեր):

 

4. Փակագծերում տրված բառերից և բառակապակցություններից նախադասության մտքին համապատասխանող գոյականներ ստացի՛ր և գրի՛ր կետերի փոխարեն:

Բնության մեջ համատարած լռություն չկա:

Աղմուկը կարող է հիշողությ կորցնելու պատճառ դառնալ:

Աշխատանքի հոգնած մարդու վրա ազդում է քաղաքային երթևեկության աղմուկը, բարձրաձայն խոսքը

Կա ենթադրություն, որ ջուրը ոչ միայն Երկրի, այլ նաև ուրիշ մոլորակներում է շատ:

Մարդու մասին գիտությամբ զբաղվողները վկայում են, որ մարդկանց մարմնի յոթանասուն տոկոսը ջրից է բաղկացած:

Բժշկության խորհուրդը եղել և մնում է օձը:

 

5.Փակագծում տրված բառերից և բառակապակցություններից նախադասության մտքին համապատասխանող գոյականներ ստացի՛ր և գրի՛ր կետերի փոխարեն:

 

Եֆրեմովի «Անդրոմեդի միգամածությունը» ֆանտաստիկական վեպում պատմում է մի խումբ տիեզերք գնալու հեռավոր միջաստղային ճանապարհորդության մասին: Նրանց աստղաթիռի արագությունը շատ մոտ է լույսի արագությանը, և ժամանակը երկրայինի համեմատ շատ դանդաղ է շարժվում: Տիեզերագնացները գալակտիկայի ամենահեռավոր շրջաններին հասնելու հնարավորություններ ունեն: Պիտի հասնեն այն աստղին, որի մոլորակի մեկի վրա, ըստ որոշ ենթադրությունների, մեզ նման մարդիկ են բնակվում: Ինչպիսի՜ն կլինի ամբողջ մարդկության ցնծությունը, երբ նրանք վերադառնան ու այլ աշխարհի մարդկանցից ողջույն բերեն:

Հայոց լեզու

1.Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառերով:

Ինքն իրենից գոհ —ինքնագոհ,

իրեն հավանող-  ինքնահավան,

իր կյանքի պատմությունը —ինքնակենսագրություն

ինքն իրեն կրթել-ինքնակրթվել

իրեն ժխտել —ինքնաժխտվել

իրեն սիրելը  —ինքնասեր

իրեն կառավարելը-ինքնակառավարում:

 

2. Ընդգծված բառակապակցությունները մեկական բառերով փոխարինի՛ր:

Դեռևս հեռու անցյալում մարդիկ նկատել են , որ կաղնին մյուս ծառատեսակներից ավելի հաճախ է կայծակահարվում:

Կայծակի ժամանակ և անձրևից պաշտպանվելու համար պատսպարան փնտրելիս պետք է հեռանալ կաղնուց:

Կանաչապատել փրկում է քաղաքացիներ. օդում եղած փոշու ու գազի մեծագույն մասը ծառերի, թփերի, խոտի վրա է նստում:

Փայտանյութ գրեթե քսան հազար արտադրատեսակ են ստանում:

 

3.Ընդգծված բառակապակցությունները մեկական բառերով փոխարինի՛ր:

Վանա լճի մոտակայքում ընկած Ռշտունյաց լեռները հայտնի էին պղնձի, կապարի, երկաթի հանքավայրերով , որոնք բազմիցս հիշատակվել են հայկական ձեռագրերում: Բրոնզի ու երկաթի դարաշրջանից սկսած՝ հայկական լեռնաշխարհում արդյունահանվում ու ձուլվում էին տարբեր մետաղներ, որը պատճառ էր դառնում, որ հանվող նյութերի անունները դառնային տեղերի անուններ:

Հետագայում հնէաբանները ու երկրաբանները այդ անվանումների միջոցով հայտնաբերում էին լեռներում գտնվող լքված հանք ու մետաղաձուլարան:

4.Տրված բարդ բառերի իմաստներն արտահայտի՛ր բառակապակցություններով:

Գահընկեց — իշխանության անկում, իշխանազուն — իշխանի զավակ

 արյունարբու — արյուն թափող 

արքայանիստ — արքայի նստավայր

 դյուրաբեկ — ճկուն

գավաթակիր- գավաթ ունեցող                         դրկից- հարևան

Լրացուցիչ աշխատանք տանը

1. Գործողության անունը դարձրո՛ւ այդ գործողության հետ կապված առարկայի անուն: Գրի՛ր գործածված ածանցները:

Քերել-քերիչ

գրել-գրիչ

կապել-կապիչ

քամել-քամիչ

թակել-թակիչ

բացել-բացիչ

գործել-գործիչ

խաղալ-խաղալիք

ուտել-ուտելիք

խմել-ըմպելիք

հագնել-հագուստ

ձգել-ձգիչ

փակել-փակիչ

խթանել-խթան

փաթաթել-փաթաթան

զսպել-զսպիչ

ջնջել-ջնջիչ

ծածկելվ-ծածկոց

կապել-կապիչ

օրորել-օրորիչ

2.Շարքի բոլոր բառերը բացի մեկից, նույն ձևով են կազմված: Գտի՛ր օրինաչափությանը չենթարկվող բառը:

ա) Տնային, մարդկային, տղային, կապկային, լեռնային

բ) Ձգան, փական, իշխան, ձկան, վիպասան:

գ) Պապոնք, մերոնք, ձերոնք, զարթոնք, հոնք:

դ) Համառորեն,տնօրեն, վեհորեն անսրտորեն, մարդկայնորեն:

3. Տրված արմատներով բաղադրյալ (բարդ և ածանցավոր) բառեր կազմի՛ր` դրանք դնելով նոր բառերի սկզբում, վերջում:

Ձեռք-ձեռագիր

հյուր —հյուրընկալ

հույս-հուսահատ

վերջ-վերջակետ

գետ(գիտ)- անգրագետ

գետ —գետափ

Ի՞նչն է երջանկացնում

Մարդուն երջանկացնում է իր երազանքը և մարդկանց հարաբերությունն իր հանդեպ։ Երջանկությունը բոլոր մարդկան համար տարբեր բաներ է նշանակում։ Ինձ համար երջանկությունը իմ սիրած հեռախոսային խաղերն էն և երգ լսելը։Մարդկան օգնելը նույնպես մեծ հաճույք է պատճառում։ Երբ կարողանում եմ օգնել զգում եմ, որ իմաստ ունեն։ Ամեն մարդ ունի իր երջանկությունը և պետք է գտնել այդ։

1. Բառերը բաղադրիչների բաժանի՛ր, հաշվի՛ր, թե քանի՛ արմատից և ածանցից է կազմված, և պարզի՛ր, թե բառաշարքերից յուրաքանչյուրն ի՞նչ ընդհանրության հիման վրա է կազմված:

Օրինակ`

մթնկա- մթն(մութն) – կա-2 արմատ:

Բարեսրտություն- բարե (բարի-ա) սրտ (սիրտ) – ություն- 2 արմատ և 1ածանց:

Դժկամություն-դժ- կամ(ք) ություն- 1 արմատ և 2 ածանց:

Ա. Ծովահեն=ծով+ա+հեն,

լուսնկա=լուսն+կա,

ընձուղտ=ընձ+ուղտ,

նավահանգիստ=նավ+ա+հանգիստ,

գիսաստղ=գիս+աստղ

գիտարշավ=գիտ+արշավ

բախտակից=բախտ+ա+կից

ճերմակաթույր=ճերմակ+ա+թույր

կամազուրկ=կամ+ա+զուրկ

Բ. Մաքրահնչյուն=Մաքր+ա+հնչ+յուն

ռմբարկու=ռմբ+արկ+ու

վրիժառու=վրիժ+առ+ու

կառավարիչ=կառ+ա+վար+իչ

կուսակցություն=կուս+ա+կց+ություն

անկանխակալ=ան+կանխ+ա+կալ

աղմկարարություն=աղմկ+արար+ություն

բանաստեղծություն=բան+ա+ստեղծ+ություն, կարգադրիչ=կարգ+ա+դր+իչ:

Գ. Բառարանային=բառ+արյան+ային, անմտություն=ան+մտ+ություն, դժբախտություն=դժ+բախտ+ություն, հակագիտական=հակա+գիտ+ական, տկարություն=տ+կար+ություն, գրչակ=գր+չ+ակ, (ապաշնորհ գրող), գրականություն=գր+ական+ություն:

2. Պարզի՛ր, թե տրված բառախմբերն ի՞նչ սկզբունքով են կազմված: Խմբերը լրացրո՛ւ նոր բառերով:

Ա. Ծաղիկ, ուղի, լույս, բույր, պատ, միրգ,տուն:

Բ. Արևածաղիկ,ծաղկաբույր, ուղղաթիռ, ուղղանկյուն, բարեսիրտ, ժպտադեմ:

Գ. Ծաղկանոց, ծաղկաստան, անծաղիկ, ուղղակի, դժբախտ:

3. Տրված նախադասությունները լրացրո՛ւ:

Բառերն ըստ կազմության լինում են պարզ և բաղադրյալ:

Բաղադրյալ բառերի բաղադրիչներ լինում են արմատներն ու ածանցները:

Միայն արմատներով, առանց ածանցի, կազմված բառերը բաղադրյալ են:

Մեկ արմատով և ածանցով կամ ածանցներով կազմված բառերը պարզ են:

Բարդածանցավոր են այն բաղադրյալ բառերը, որոնք կազմված են մեկից ավելի արմատներից և առնվազն մեկ ածանցից:

Բաղադրյալ բառեր

1. Տրված բառերի բաղադրիչներով կազմի՛ր բաղադրյալ նոր բառեր:

Հայրապետ-Հայրենիք, գնդապետ։

դիմադիր,- դիմակ, դիրք։

խաչակնքել- խաչքար, կնքահայր

ծանրակշիռ- ծանրամարտ, կշեռք

զվարթաձայն- Զվարթնոց, ձայնալար։

ձայնասփյուռ- ձայնագրել, սփյուռքահայ։

լուսապսակ- լուսանկար, պսակադրության

աստղագուշակ- աստղագիտական, գուշակություն։

մեղմաշունչ-մեղմօրոր,շնչել

կանխավճար-կանխիկացնել, վճարունակ, բարետես-բարեկամ, կարճատես, ժպտալից-ժպտերես, թախծալից:

2. Բառերի ընդհանուր արմատները գտի՛ր, գրի՛ր դրանց ուղիղ ձևերը և տրված բառերը բացատրի՛ր արմատների միջոցով:

Ա.Ելևէջ, Իջևան, իջնել, վայրէջք:իջնել

Բ.Բանբեր, բանակռիվ, բանաստեղծ, բանասեր: բան

Գ.Սնափառ, սնամեջ, սնահավատ, սնապարծ: սին

Լրացուցիչ աշխատանք (տանը)

1. Բաղադրյալ բառեր կազմի՛ր, որոնց առաջին բաղադրիչները լինեն տրված բառերի վերջին բաղադրիչները: Ի՞նչ է փոխվում:

Օրինակ`

զովաշունչ- շնչասպառ:

Մեղմահունչ-հնչյուն, ուղղաձիգ-ձգարան, դեղաբույս-բուսաբանություն, աղեկտուր-կոտորող, տանտեր-տիրանալ:

2. Բաղադրյալ բառեր կազմի՛ր, որոնց վերջին բաղադրիչները լինեն տրված բառերի առաջին բաղադրիչները: Ուշադրությո՛ւն դարձրու հնչյունափոխությանը:

Օրինակ`

գուժկան – չարագույժ:

Գթառատ-բարեգութ, թունաբեր-հակաթույն, մտամոլոր-սրամիտ, կրթասեր-բարեկիրթ, գնդակոծել-երկրագունդ:

3. Տրված նախադասությունը լրացրո՛ւ:

Բաղադրյալ բառի մեջ մտնող արմատը կարող է լինել վերջին բաղադրիչ(օրինակ՝ անգլուխ, զարտուղի), առաջին բաղադրիչ (օրինակ՝ գլխարկ, ուղեկից):

Աշխատանք դասարանում

1. Պարզի՛ր, թե ընդգծված նույնանունները ո՞ր բառերի ձևերն են:

Ուզում էր`հրի(բրդել), դուրս հանի տղային, բայց ուժը չէր պատում:

Հրի(կրակի) լեզվակները մոտենում էին, իսկ հրշեջները դեռ չէին երևում:

Ժամանակին(հնում) Անի քաղաքում մի հզոր իշխան կար:

Ամեն ինչ որ ժամանակին(ճիշտ պահին) անի, փորձն արդյունավետ կլինի:

Երազում էր(ցանկանում էր) տեսնել այդ երկիրը:

Երազում էր(քնի մեջ) տեսել այդ երկիրը:

2. Տրված դարձվածքներով նախադասություններ կազմի՛ր:

Աչքերով ուտել, խելքը ուտել, լույս աշխարհ գալ, գիշերը ցերեկ անել, գլխի ընկնել, ծակուծուկ մտնել:

Հյուրերին ժպտում էր, բայց զայրույթից աչքերով ուտում էր Գիքորին:

Նա այդ քայլին չէր գնա, եթե ընկերները խելքը չուտեին:

Տղայի լույս աշխարհ գալուն երկար էր սպասել:

Հայրն աշխատում էր գիշերը ցերեկ արած:

Ուշ գլխի ընկավ, որ կատակում էին:

Նա ամեն ծակուծուկ մտել էր և լավ տեղեկացված էր:

3. Տրված արտահայտություններից յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմի՛ր` դրանք գործածելով

ա) ուղիղ իմաստով,

բ) որպես դարձվածք:

Ձեռքով անել, աչքը մտնել, ձեռք մեկնել, (ինչ-որ բանի) տակ մտնել:

Ընկերուհուն հեռվից ձեռքով էր անում:

Մերենան փչացել էր և ստիպված աշխատանք ձեռքով էր անում:

Աչքը ճանճ մտավ:

Լավ գործով աչքս մտավ:

Նա ձեռք էր մեկնում նեղության մեջ գտնվողին:

Ձեռքը մեկնեց, որ խաղող քաղի:

Վարպետը մտավ մեքենայի տակ, որ կարգավորի:

Փոքր տարիքից հոգսի տակ էր մտել:

Լրացուցիչ աշխատանք (տանը)

1. Տրված արտահայտություններից յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմի՛ր` դրանք գործածելով

ա) ուղիղ իմաստով,

բ) որպես դարձվածք:

Ձեռք բերել, աչքից ընկնել, լույս տեսնել, հացը ցամաք ուտել:

Հորեղբայրը փոքր հողակտոր էր ձեռք բերել:

Ձեռքը բերեց դեպի հացամանը ու ետ քաշեց:

Աչքից հատիկներով արցունքներն ընկնում էին նամակի վրա:

Սուտը բացահայտելուց հետո գործընկերը աչքից ընկավ:

Լույս տեսավ Թումանյանի «Հեքիաթների ժողովածուն»:

Քարանձավի վերջում փոքրիկ  լույս տեսավ:

Բանվորը լուռ հացը ցամաք ուտում էր:

Եթե ջարդած արձանիկը տեսնեին’ հացը ցամաք կույտեր:

2. Տրված դարձվածքները գրի՛ր հոմանիշ բառերի և արտահայտությունների փոխարեն և անհրաժեշտ փոփոխություններ արա՛:

Համեմատի՛ր տրված ու ստացված տեքստերը:

Աչքդ է մտնում, ցավին ուրիշ դարման է գտել, խելքը գնում է (ուշքն ու միտքն իրենը չէ), թուրը աջ ու ձախ կտրում է, աչքի չընկնեն, իր կաշվից վախեցող, կողքով անցնեն:

Մարդուն դուր է գալիս անտեսանելի դառնալու գաղափարը, ու նա մտածածը հեքիաթի է վերածում անտեսանելի դարձնող գլխարկի, անտեսանելի մարդու մասին: Իսկ բնությունն այդ խնդրին այլ լուծում է գտել: Նա ներկում է իր ստեղծած էակներին, պաշտպանական գունավորում է տալիս, որ թշնամիները նրանց չնկատեն: Բնության մեջ դա ամեն քայլափոխի երևում է: Անապատային գորշ դեղնավուն գույնն ունեն անապատի կենդանիների մեծ մաս` և՛ սարդը, և՛ որդը: Հյուսիսի ձյունածածկ հարթավայրերում ապրող կենդանիներին էլ` լինի դա բևեռային արջ, որ ձյան ֆոնի վրա նրանք չնկատվեն:

Մարդու խելքը գնում է (ուշքն ու միտքն իրենը չէ),  անտեսանելի դառնալու գաղափարը, ու իր կաշվից վախեցող, մտածածը հեքիաթի է վերածում անտեսանելի դարձնող գլխարկի, անտեսանելի մարդու մասին: Իսկ բնությունն այդ ցավին ուրիշ դարման է գտել: Նա ներկում է իր ստեղծած էակներին, պաշտպանական գունավորում է տալիս, որ թշնամիները նրանց կողքով անցնեն:: Բնության մեջ դա ամեն քայլափոխի աչքդ է մտնում : Անապատային գորշ դեղնավուն գույնն ունեն անապատի կենդանիների մեծ մաս` և՛ սարդը, և՛ որդը: Հյուսիսի ձյունածածկ հարթավայրերում ապրող կենդանիներին էլ` լինի դա բևեռային արջ, որ թուրը աջ ու ձախ կտրում է,ձյան ֆոնի վրա նրանք աչքի չընկնեն:

Կամքի ուժը

Կամքի ուժը մարդու կարևոր հատկանիշներից մեկն է, որը նրան օգնում է հաղթահարել դժվարությունները, հասնել նպատակներին և առաջ շարժվել կյանքի ճանապարհին: Կամքը հաճախ որոշում է, թե ինչպես ենք մենք արձագանքում տարբեր իրավիճակներին և խնդիրներին:Կամքի ուժը արտահայտվում է որոշում կայացնելու և այդ որոշումը կատարելու ունակությամբ: Երբ մենք առաջ ենք գնում մեր նպատակներին, շատ անգամներ հանդիպում ենք խոչընդոտների, և այստեղ է, որ մեր կամքի ուժը կարևոր դերն է խաղում: Այն թույլ է տալիս մեզ չհանձնվել,  շարունակել պայքարել և առաջ շարժվել:Այս հատկությունը կարելի է զարգացնել: Որքան շատ ենք մենք օգտվում մեր կամքի ուժից, այնքան ավելի ուժեղ է այն դառնում: Անկեղծորեն պայքարելով մեր նպատակների համար, մենք սովորում ենք դիմակայել դժվարություններին և գտնել լուծումներ:Կամքի ուժը  անհատական հաջողությունների մեջ կարևոր դեր է խաղում: Դա մեր մեջ պատասխանատվություն և կարողություն է ձևավորում: Կամքի ուժը  մեզ ուղղորդում է դեպի հաջողություն և առաջընթաց: Այն մեզ տալիս է ոգեշնչում և հավատ, որ ցանկացած դժվարություն կարելի է հաղթահարել, եթե մենք հետևողականորեն աշխատենք և չհանձնվենք:

Հայոց լեզու

Դասարանական աշխատանք

1. Ընդգծված արտահայտությունները փոխարինի՛ր հոմանիշներով:

Ավստրիական Պերտ քաղաքի քաղաքի ղեկավարները  մեծ գումար տրամադրեցին և կենդանիների համար, հուսալի և լավ լուսավորված մի գետնուղի կառուցեցին, որ փողոցն անցնելիս այդ հանդարտ ճամփորդները մեքենայի զոհ չդառնան:

2. Նախադասություններում սխալ գործածված բառեր և արտահայտություններ կան, գտի՛ր և ուղղի՛ր:

Այդ հավաքին իր մասնակցությունը մասնակցեց բերեց նրանց առաջնորդը:

Սպիտակ գույնի զգեստը քեզ շատ է սազում:

Ոսկեծամ մազերով մի աղջիկ գալիս է աղբյուրը ջրի:

Մոտենում է աղջկան մոտ և տեսնում, որ մի վիշապ, գլուխը նրա ծնկներին, քնել է:

Ու հանկարծ սիրահարվել էր այդ աղջկա աղջկան վրա:

Այլևս առավոտները էլ չէին երգում:

Գառնուկները հոտոտում էին հողը բույրը:

3. Կետերի փոխարեն գրի՛ր փակագծում տրված բառերի հականիշները:

Փարիզում անցորդներից մեկը վարար (մեղմ) անձրևի տակ ընկավ: Թրջվելուց (չորանալ) պաշտպանվելու համար թևի տակի նկարը բարձրացրեց (իջեցնել) գլխի վրա ու վազեց: Երևի (հաստատ) աշխարհում այլևս (արդեն) ոչ ոք անձրևից այդպիսի թանկագին (էժանագին) «անձրևանոցով» չէր պաշտպանվել (հարձակվել):

Տեսնելով անցորդի գլուխը պաշտպանող նկարը`դեպքի հանցագործ էրկամավոր վկան`(ոստիկանը), զարմանքից ճչաց(լռել): Նա ճանաչեց Գյուստավ Կուրբեի նշանավոր(աննշան) «Քնած շիկահեր կինը» կտավը: Թանգարանից հափշտակված այդ նկարի վերատպված օրինակները հենց այդ օրը բաժանվել էին (հավաքվել) ոստիկաններին: Նկարը յոթ հարյուրից ութ հարյուր դոլար էր գնահատված: Ոստիկանը մարդուն հետևեց (առաջնորդել) մինչև նրա բնակարանը, որտեղ գտնվեց (կորչել) տարբեր (նույն) ժամանակներում տարբեր(նույն) տեղերից գողացված նկարների ամբողջ պատկերասրահ:

-Ավելի լավ(վատ) էր մինչև ոսկորներս թրջվեի (չորանալ),- տխուր (ուրախություն) ասաց գողը, երբ նրան բռնեցին(բաց թողնել):

4. Տրված առածները ընդգծված բառերի հականիշների օգնությամբ լրացրո՛ւ:

Ամառվա փուշը’ ձմեռվա նուշը:

Բարեկամ կորցնելը հեշտ է, գտնելը դժվար:

Դուրսը քահանա, ներսը սատանա:

Գիտունին գերի եղիր, անգետին ընկեր մի եղիր::

Գիտունի հետ քար քաշի, անգետի հետ մի ճաշ ի:

Իր աչքի գերանը չի տեսնում, ուրիշի աչքի փուշն է տեսնում:

Լրացուցիչ աշխատանք (տանը)

1. Տրված նույնանուն բառերով նախադասություններ կազմի՛ր:

Օրինակ`

Բոլորին պատմում էր Մոբի Դիկի` սպիտակ կետի պատմությունը:

Մի երկու կետի պատճառով ամբողջ էջը արտագրեց:

Սրի, աղի, որդի, գնում է:

Ժողովրդին սրի քաշեցին:

Խնդրեցի մատիտը սրի:

Ճաշն աղի էր ստացվել:

Աղի հանքն այլևսլ չէր գործում:

Ծերունին ունի երկու որդի:

Միսը միշտ մսավաճառից էր գնում:

Աղջիկը ամեն շաբաթ օր լողի է գնում:

Ծիրանի մեջ որդի ձվեր կային:

2. Տրված նույնանուն բառերով նախադասություններ կազմի՛ր:

Դող, զատիկ, համար, բազուկ:

Մերենան ճամփեզրին կանգնեցրեց, որ դողը փչի:

Թրջված շնիկը սովից և ցրտից դողում էր:

Ջատկի տոնին ձու ենք ներկում:

Ծաղկի վրա նստած զատիկը շատ գեղեցիկ է:

Մարդիկ սպասում էին 3 համարի ավտոբուսին, որն ուշանում էր:

Գիտնականը բազմաթիվ փորձեր կատարեց վարկածն ապացուցելու համար:

Բազուկով աղցանը շատ համեղ է: Ատլանտները ուժեղ բազուկներ են ունեցել: