Այսօր շատ հետաքրքիր անցավ: Փորձեմ համառոտ ներկայացնել մեր ջոկատային օրը: Այսօր մենք ընկեր Տաթևի ջոկատով անցկացրեցինք շատ հետաքրքիր և հագեցած օր։ Մենք խաղացինք քվեստ’ ակնարկները կազմված էին առասպելներից։ Մեզ շատ դուր եկավ: Հետո մենք գնացինք պարի դասարան, որտեղ ընկեր Լաերտը մեզ պատմեց պարերի մասին’ շատ հետաքրքիր էր։ Վերջում մենք խաղացինք գլուխկոտրուկ խաղեր, որոնք շատ դժվար էին։ Գլուխկոտրուկները շատ հետաքրքիր էին և մեկը մյուսից բարդ: Այսօր շատ հետաքրքիր անցավ և ինձ շատ դուր եկավ:
Լուսաբանում
Reply