1 Հողի ու ջրի ,թռչունների ու ձկների ,վայրի գազանների պահպանման համար ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում:-Արգելում են կենդանիների որսը, բնության աղտոտումը, ջրի մեջ թափոններ լցնելը։
2 Որո՞նք են թթվային անձրևների առաջացման պատճառները,և ի՞նչ հետևանքներ կարող են դրանք ունենալ:-Ծծմբի և ազոտի օքսիդների պատճառով առաջանում են «թթվային անձրևները»:
3 Ինչու՞ չի կարելի այրել կենցաղային աղբը:-Այրման հետևանքով մթնոլորտ են արտանետվում գազեր: Ածխաթթու գազի պատճառով առաջանում է «ջերմոցային էֆեկտ», ինչի հետևանքով մոլորակի մթնոլորտի ջերմաստիճանն աճում է:
4 Ի՞նչ է մեխանիկական շարժումը:-Մեխանիկական շարժումը որոշակի ժամանակահատվածում մարմնի դիրքի փոփոխությունն է այլ մարմինների նկատմամբ։
5 Ի՞նչի նկատմամբ է շարժվում գետում լողացող ձուկը:-Գետի հոսանքի նկատմամբ։
6 Ի՞նչով է իրարից տարբերվում շարժումները:-Շարժման հետագծի ձևի՝ շարժումները կարող են լինել ուղղագիծ կամ կորագիծ:Մարմինները կարող են շարժվել հավասարաչափ կամ անհավասարաչափ, ավելի արագ կամ դանդաղ։
7 Ի՞նչ է ցույց տալիս արագությունը:Ի՞նչ միավորներով է այն չափվում:-Մարմինների շարժումը քանակապես բնութագրող մեծությունը կոչվում է արագություն:
Արագությունը չափվում է մ/վ, սմ/վ, կմ/ժ և այլ միավորներով:
Արագությունը հավասար է մարմնի անցած S ճանապարհի և ծախսած t ժամանակամիջոցի հարաբերությանը:
V=St
8 Ե՞րբ են մարմինները փոխում իրենց շարժման արագությունը:-Մարմնի արագությունը փոխվում է միայն այն դեպքում, երբ նրա վրա ազդում են այլ մարմիններ:
9 Ի՞նչ տառով են նշանակում ուժը:-Ուժը նշանակում են F (էֆ) տառով:
10 Ո՞ր ուժն է կոչվում առանձգականության ուժ:-Այն ուժը, որն առաջանում է մարմնի դեֆորմացիայի ժամանակ և աշխատում է վերականգնել մարմնի սկզբնական ձևն ու չափերը, կոչվում է առաձգականության ուժ:
11 Ե՞րբ են առաջանում մարմինների ձևափոխություն:-Արտաքին ազդեցության հետևանքով մարմնի ձևի, չափերի փոփոխությունը կոչվում է դեֆորմացիա կամ ձևափոխություն:
12 Ուժի չափման միավորը ի՞նչպես է կոչվում:-Ուժի չափման միավորը Նյուտոնն է (1 Ն):
13 Ի՞նչ է մարմնի կշիռը:-Այն ուժը, որով մարմինը Երկրի ձգողության հետևանքով ազդում է անշարժ հորիզոնական հենարանի կամ ուղղաձիգ կախոցի վրա, կոչվում է մարմնի կշիռ։
14 Ո՞ր երևույթն են անվանում տիեզերական ձգողությունը:-Երկրագնդի մակերևույթից դեպի վեր կամ որոշակի բարձրությունից դեպի ներքև նետված ցանկացած մարմին ընկնում է Երկրի վրա: Ցած են ընկնում տերևները, ձեռքից բաց թողնված քարը, անձրևի կաթիլները, ձյան փաթիլները և այլն:
Մարմիններին ձգելը յուրահատուկ է ոչ միայն Երկրին, այլև` բոլոր երկնային մարմիններին: Լուսինը նույնպես ձգում է իր վրա գտնվող մարմիններին. դա զգացել են Լուսնի վրա իջած տիեզերագնացները: Արեգակի ձգողության շնորհիվ է, որ մոլորակները պտտվում են նրա շուրջը:
Դրա պատճառը Երկրի ձգողությունն է:
15 Ո՞ր ուժն է կոչվում ծանրության ուժ:-Այն ուժը,որով Երկիրն է դեպի իրեն ձգում որև մարմին,կոչվում է ծանրության ուժ: