Շնիկն ու լուսինը

  

     Կար, չկար մի փոքրիկ շնիկ կար։ Նա շա՜տ-շա՜տ երազում էր իր ընկերոջ հետ թռնել լուսին։ Գիշերը նայում էր լուսնին և թռչկոտում։ Մի անգամ երազում նա իր ընկերոջ հետ թռավ լուսին, լուսնի վրա դեմք նկարեցին և խաղացին։ Բայց մի օր հրաշք կատարվեց Բելկա շնիկի հետ։

      1960թ․ օգոստոսի 19-ին տիեզերք թռան Բելկա և Ստրելկա շները,որոնք հաջողությամբ վերադարձան Երկիր։

     Բելկան և Ստրելկան առաջին տիեզերագնաց շներն են։ Նրանք 60 տարի առաջ «Սպուտնիկ-5» տիեզերանավով տասնյոթ շրջապտույտ կատարեցին երկրի շուրջը։

 Ես շատ եմ սիրում «Բելկայի և Ստրելկայի արկածները» մուլտֆիլմը։                  

Վինի-Թուխն ու Կառլսոնը

Վինի-Թուխն ու Կառլսոնը

   Վինի-Թուխը, փուչիկից բռնած, կախվել է օդում։ Որտեղից որտեղ հայտնվում է Կառլսոնը։ Կառլսոնը օգնում է Վինի-Թուխին և նրանք մեղուներից մեղր են գողանում։ Վինի-Թուխը կերավ մեղրը, իսկ Կառլսոնին մուրաբա տվեց։ Նրանք ամեն օր մեղր ու մուրաբա էին ուտում։ Բայց, երբ Կառլոսնը Վինի-Թուխին օգնում էր իջնել, Վինի-Թուխը ընկավ, և մեղուները հարձակվեցին նրանց վրա ու մի լավ կծեցին։