Ջահանգիրյանների ընտանեկան դպրոց

 

Արշալույս Ջահանգիրյան
Լիլիթ Ջահանգիրյանի ընտանեկան դպրոց

Արտակարգ իրավիճակը մեր կամքից անկախ դպրոցը ֆիզիկական միջավայրից
տեղափոխեց ընտանեկան միջավայր։ Սկզբում մեզ թվաց, թե դա շատ շուտ
կավարտվի և կարծես մի փոքրիկ արձակուրդ էր։
Ռադիոթողարկում ,Կորոնավիրուս-փոխադրություն

Միասին կազմեցինք մեր անհատական պլանը՝ Իմ օրվա ռեժիմը։

Մեր կենցաղում առանձնապես մեծ փոփոխություն

չեղավ,հայրիկն՝աշխատանքի, ես՝ առօրյա կենցաղով, բայց Լիլիթի աշխարհը

 տակնուվրա եղավ։Լիլիթը կարոտեց դպրոցը, ընկերներին, դպրոցական

ավտոբուսը, երկարօյան, իր դպրոցական միջավայրն ու առօրյան։

Ու որպեսզի Լիլիթն իրեն միայնակ  չզգա ու հարկադրված  դաս սովորելով

չտառապի՝ իմացումի հրճվանքը վերածվեց ընտանիքով
ուսուցման հրճվանքի։ Քանի որ ցանկացած փորձություն և միջադեպ նոր
ձեռքբերումների հնարավորություն է, պետք է  փորձել ամեն ինչից վերցնել լավը՝
այս փորձությունն էլ նոր ձեռքբերումների  հնարավորություն դարձավ։

Հեշտ գրավորներն ու դասերը թողնում էինք, որ երեկոյան հայրիկի հետ ավարտեն։ Հայրիկն էլ էր
ոգևորվում  իր սովորեցրածի արդյունքից։ Աստիճանաբար մաթեմատիկան, ռուսերենը,
շախմատը, ընթերցանությունը աննկատ փոխանցվեցին հայրիկին և դարձավ
երկուստեք հաճելի՝ երեկոյան ժամանց։

Միասին սկսեցինք կատարել ընտանեկան նախագծերը   (Ռոդարի,անգլերենը,
Easter egg’s ու բնագիտական փորձերը (Ծիածան)։ Կենցաղում օգտագործվող
նյութերը դարձան բնագիտական փորձեր։
Ճաշ եփելը հումորով ստացավ «колдовство»,  իսկ
ըմպելիքները «зелья» 😊 անվանումները։
Նկարչությունն ու տեխնոլոգիան  չանտեսվեցին։

Հատկապես դժվար էր զբոսանքից կտրվել, քանի որ շենքը չունի բակ,

և սուպերմարկետի ոստիկանները շենքի մոտ էին հերթապահում, սկսեցինք
մարզվել տանը։
Անձրևոտ օրերին Լիլիթը հագնում էր անձրևանոցը, վազում շենքի հետևի
ջրափոսերում մի լավ ցատկոտում և հետ վազում տուն։ Արդեն բակ ենք
իջնում, Լիլիթը բակում է, բայց հարևան դպրոցի բակում ։
Դաշնամուրի դասերն էլ դարձան առցանց։
Ընտանեկան դպրոցի դրական ձեռքբերումներից էր նաև նոր
տեխնիկական  գործիքների օգտագործումը, դա իմ մոտ հեշտությամբ չի ստացվում։
Լիլիթի համար ձեռքբերում է  ինքնուրույն աշխատելը։ Հատկապես լավն են
ինքնուրույն աշխատանքները, թեկուզ մի քիչ թերի, բայց ավելի արդյունավետ։
Ես գնացի դպրոց՝ ասում է  և փակվում սենյակում։

Ես սիրով ու հավեսով  ներկայացրեցի, որովհետև սա նոր  բացահայտումների
հնարավորություն էր, բայց չեմ ցանկանա, որ փոխարինի ֆիզիկական
միջավայրում ուսուցմանը։ Այս ամենից մենք պետք է նոր ձեռքբերումներով
դուրս գանք և շուտափույթ անցնենք մեր դպրոցական առօրյային։

Ցտեսություն  և հնարավորինս շուտ հանդիպում Սեբաստացի կրթահամալիրում։