Billy’s birthday

Այս նախադասությունները գրիր անցյալով /այնուհետ դարձրու հարցական և ժխտական/

He gives him a present. He gave him a present. Did he gives him a present?He  didn’t gives him a present.

They play different games.They played different games. Did they play different games? They didn’t play different games.

The children eat the cake. The children ate the cake. Did the children eat the cake? The children   didn’t eat the cake.

I have a good time. I had a good time. Did i have a good time? I didn’t have a good time.

We work hard. We worked hard. Did we work hard? We didn’t work hard.

She says goodbye. She said goodbye. Did she says goodbye? She didn’t says goodbye.

Անծանոթ բառեր

yesterday-երեկ

still-դեռ

present-նվեր, ներկա

telegram-հեռագիր

say-ասել

aunt-հորաքույր, մորաքույր

in the afternoon-կեսօրին

thank-շնորհակալություն հայտնել

sit, sat-նստել

candle-մոմ

drink, drank-խմել

different-տարբեր

            Հիշել՝

Այսօր  Today                     Երեկ  Yesterday

say                                          said

sit                                           sat

drink                                    drank

 

Պատասխանելով այս հարցերին գրիր փոքրիկ պատում «My birthday party» վերնագրով։

When is your birthday? My birthday is Septamber 22nd.

What presents do you usually get? I usually get toys.

Do your friends come to your birthday party? My friends Lily, Manana and Nare come to my birthday party.

Do you have a birthday cake? I have cake my birthday.

Do you have a good time? I have good time.

Մեսրոպ Մաշտոց

1566916571696572392

 

Մեսրոպ Մաշտոցը հայոց գրերի ստեղծողն է, հայերեն ինքնուրույն և թարգմանական գրականության սկզբնավորողը, հայ գրչության ու հայագիր դպրոցի հիմնադիրը, հայերենի առաջին ուսուցիչը:

Ծնվել է Վարդան անունով կիսաազնվականի ընտանիքում: Ստացել է հունական հիմնավոր կրթություն, տիրապետել է նաև ասորերենին, պարսկերենին, վրացերենին: Մոտ 389 թ. հաստատվել է Վաղարշապատում, աշխատել է արքունիքում՝ որպես ատենադպիր ու թարգմանիչ, այնուհետև նվիրվել ռազմական գործին: 394 թ. դարձել է վանական, իր աշակերտների հետ Աստվածաշունչը բանավոր թարգմանել է հայերեն՝ հասկանալի դարձնելու համար:Այդ առաքելության ընթացքում նա լրջորեն մտահոգվել է երկրի վիճակով, գիտակցել լեզվի, եկեղեցու, դպրոցի, հարցերով. Հայաստանի պարսկական հատվածում (387 թ. Հայաստանը բաժանվել էր Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև) հետզհետե ուժեղանում էր պարսկերենի ազդեցությունը, իսկ բյուզանդական մասում հունարենը դարձել էր պետական լեզու: Հայ ժողովրդին հայությունը կորցնելու վտանգից փրկելու նպատակով՝ Մաշտոցը կազմել է հրատապ ծրագիր՝ հայերեն թարգմանել քրիստոնեական գրքերը, քարոզչություն անել հայերենով, ստեղծել ինքնուրույն հայերեն գրականություն : Մաշտոցի այս ծրագիրն ընդունել ու խրախուսել են Հայոց կաթողիկոս Սահակ Պարթևը և Վռամշապուհ արքան: Վերջինս, տեղյակ լինելով, որ Ասորիքում Դանիել անունով եպիսկոպոսի մոտ հայերեն նշանագրեր կան, պալատական Վահրիճին ուղարկել է դրանք բերելու: Մաշտոցը որոշ ժամանակ այդ տառերով հայոց լեզու է ուսուցանել իր աշակերտներին, սակայն պարզվել է, որ այդ նշանագրերը բավարար չափով չեն համապատասխանում հայերենի հնչյունական համակարգին: Սահակ Պարթևի երաշխավորությամբ և Վռամշապուհ արքայի հրամանով Մաշտոցն իր մի խումբ աշակերտների հետ ուղևորվել է Ասորիք, եղել Ամիդ, Սամոսատ և Եդեսիա քաղաքներում, ձեռնամուխ է եղել հայերեն տառեր ստեղծելու գործին: Մաշտոցի աշակերտ Կորյունի վկայությամբ՝ 405 թ. Եդեսիայում «նա իր սուրբ աջով հայրաբար ծնեց նոր ու սքանչելի ծնունդներ՝ հայերեն լեզվի նշանագրեր»: Մաշտոցն անթերի որոշել է հայերենի հնչյունների իրական համակարգը՝ առաջնորդվելով մեկ հնչյունին՝ մեկ տառ սկզբունքով, յուրաքանչյուր տառի տվել անուն (այբ, բեն, գիմ…), թվային արժեք (Ա = 1, Ժ = 10, Ճ = 100, Ռ = 1000…), սահմանել գրության՝ ձախից աջ ուղղությունը: Մաշտոցյան կատարյալ այբուբենին միջնադարում ավելացվել են միայն «օ» և «ֆ» տառերը: Նոր տառերն ուսուցանել է իր օգնականներին և այնտեղ հունական կրթություն ստացող հայ պատանիներին, իսկ 2 աշակերտների՝ Հովհան Եկեղեցացու և Հովսեփ Պաղնացու հետ ձեռնարկել է Աստվածաշնչի հայերեն թարգմանությունը՝ սկսելով Սողոմոնի առակներից:  406 թ. նորաստեղծ գրերով Մաշտոցը վերադարձել է Հայաստան: Նրան մեծ ցնծությամբ են դիմավորել Վաղարշապատ մայրաքաղաքում: Գրերի գյուտից անմիջապես հետո երկրում ծավալվել է Թարգմանչաց շարժումը, ծաղկել է հայ դպրությունը, հիմնվել են բազմաթիվ դպրոցներ, գրադարաններ, գրչության կենտրոններ:  Կորյունի վկայությամբ՝ Մաշտոցը նշանագրեր է ստեղծել նաև վրացիների ու աղվանների համար: Բացի թարգմանական գործերից՝ Մեսրոպ Մաշտոցը գրել է մայրենի լեզվով առաջին հոգևոր բանաստեղծություններն ու երգերը: Մաշտոցի ու նրա աշակերտների գործունեությամբ սկզբնավորվել է հայոց ոսկեդարի (V դար) վիթխարի գրական-մշակութային շարժումը: Մեսրոպ Մաշտոցը սրբացվել է դեռևս կենդանության օրոք և դասվել Հայ եկեղեցու տոնելի սրբերի կարգը: Տոնացույցում նրա անունը հիշատակվում է 3 շարժական տոներում: Օշականում Մաշտոցի գերեզմանի վրա կառուցված եկեղեցին սրբազան ուխտատեղի է: Սերունդները Մաշտոցին անվանել են Երկրորդ Լուսավորիչ Հայոց, որովհետև Գրիգոր Լուսավորիչը քրիստոնեացրել է հայ ազգը, իսկ Մեսրոպ Մաշտոցն ազգայնացրել է քրիստոնեությունը: Մեսրոպ Մաշտոցի կյանքի և գործի մասին գրել են նրա աշակերտներ Կորյունն ու Մովսես Խորենացին, միջնադարյան մի շարք մատենագիրներ:  Մաշտոցի անունով կոչվել են Մատենադարանը:

 

Առասպել տառերի մասին

 

Aliqner - Mashtocyan tarer (Gayane - Eliza) (Xekavar Marina Grigoryan) HD www.Aliqner.com - YouTube

 

Հայկական հին զրույցը պատմում է, որ հայերի սերը դեպի գիրքն ու գիրն իրոք, անսահման է: Հայկական այբուբենի ստեղծողների՝ Մեսրոբ Մաշտոցի ու Սահակ Պարթևի պաշտամունքը սկզբում ծնվել է ու զարգացել ժողովրդի մեջ, և արդեն հետո նրանք կանոնացվել են եկեղեցու կողմից: Հայ պատմաբանները և անգամ հասարակ արտագրողները ժողովրդի կողմից միշտ էլ հարգված են եղել: Իսկ գրքերը պահվել են բոլոր ընտանիքներում, անգամ եթե այդ ընտանիքի անդամները կարդալ չեն իմացել:
Տիրակալ Լենկթեմուրը սրբազան դող էր զգում գրքերի հանդեպ: Իր ռազմական սայլախմբի մեջ տեղադրված էր մի գրադարան, որի հատորների քանակը հասնում էր մի քանի հազարի: Նա լավ գիտեր, որ Հայաստանում կարելի է իր գրադարանը զգալի չափով հարստացնել: Ու երբ որ հաստատում էր իր կայսրության հյուսիսային սահմանները ու ճամփորդում էր սարերով, նրա զինվորները պարբերաբար զեկուցում էին նրան, թե քանի հատոր գիրք են զավթել շրջակայքի գյուղերի բնակիչներից: Երբեմն Լենկթեմուրը հետ էր վերադարձնում զավթածը գրքատերերին, եթե նրանք կարողանում էին մեծ նյութական հատուցում առաջարկել փոխարենը:
Թշնամիները համոզված էին, որ գիրք ունեցող հայը ավելի սարսափելի է, քան հասարակ գյուղացին: Եվ նրանք ամենուր փնտրում էին այդ մագաղաթները և հայտնաբերելու դեպքում՝ ոչնչացնում: Թշնամու հարձակումների կամ բնական վտանգների ժամանակ մարդիկ թողնում էին իրենց տները, բայց գրքերը փրկում էին կամ հորում էին հողի մեջ:
Պատահում էր, որ դեպի անապատ փախած, մահամերձ, հյուծված հայ կանայք անապատի ավազների վրա մատով գրում էին հայկական այբուբենի տառերը և արտասանում էին նրա հնչյունները իրենց երեխաների համար: Քամին խառնում էր ու ջնջում գրվածները, քայց նրանք նորից ու նորից գրում էին ու դրանով փրկում էին իրենց լեզուն ու գրերը: Իսկ հողի մեջ պահված գրքերը մինչև այսօր դեռ գտնված չեն: Ասում են, որ նրանք սպասում են այն ժամին, երբ բոլոր հայերը միասին կհավաքվեն: Հավաքված հայերից վերջինի մոտ կլինի բանալի, որը նա լռության մեջ կմոտեցնի հողի քարերին ու գրքերը ի պատասխան կխշշան հողի տակից իրենց էջերով:

 

Մագաղաթ

professor-claims-to-have-discovered-the-worlds-oldest-torah-scroll-in-italy

Շատ ու շատ տարիներ առաջ, երբ դեռ մարդիկ չէին գրում թղթով և գրիչով, օգտագործում էին հատուկ ներկանյութեր և մագաղաթ: Հին մատյանների(Զանազան բաներ գրելու մաքուր թերթերով գիրք,  (հնացած) պատմական բովանդակությամբ գիրք է պատմագիրք) հիմնական մասը եղել է պատրաստված մագաղաթից:

Հայաստան աշխարհի կարևոր հարստություններից մեկը հնագույն ձեռագրերի թանգարանն է՝ Մատենադարանը, որտեղ պահվում են երկար դարերի ընթացքում ստեղծված մագաղաթյա ձեռագրերը: Դրանք գրված են մագաղաթի վրա, որը ստանում էին ուլի կամ հորթի կաշվից: Նրանք, ովքեր ստանում էին մագաղաթը, քերթում էին այդ կենդանիների կաշին, այսինքն՝ քերթողներ  էին համարվում: Հայերը քերթող են համարել նաև գրողներին, պատմիչներին, ովքեր գրել են մագաղաթների վրա: Օրինակ՝ հինգերորդ դարի պատմիչ Մովսես Խորենացուն անվանում են Քերթողահայր:
Երբեմն օտարականները զարմանում էին՝ տեսնելով, թե ինչպես են հայերը ստանում մագաղաթը: Մի անգամ Դվին քաղաքի թագավորական ախոռի  առջև օտարերկրացի մի վաճառական զրույցի էր բռնվել հայի հետ:

— Ինչո՞ւ եք մորթել տալիս այս հինգ հարյուր ոչխարը, — հարցնում է նա:

— Մագաղաթի համար: Միսը կմնա մարդկանց, իսկ կաշվից մագաղաթ կպատրաստեն:

— Եվ այդքան մագաղաթից քանի՞ մատյան կգրվի:

Իմաստունը պատասխանում է.

— Մեկ հատ խոշոր գիրք:

— Իսկ արժե՞ գիրք գրել այս հացապակաս տարում, — զարմանում է վաճառականը, իսկ մտքում մտածում է. «Ի՛նչ անխելք մարդիկ են այս հայերը»:

— Մարդն ապրում է ոչ միայն հացով, — ասում է իմաստասերը, — հացի պակասից մարդու մարմինն է մեռնում, իսկ գրքի պակասից՝ հոգին:

Հոգու սովը ավելի կործանարար է, քան հացի: Մագաղաթյա մատյանները հայերի հոգևոր սնունդն ու հարստությունն են:
Հայերեն ամենամեծ մագաղաթյա ձեռագիրը «Մշո ճառընտիրն» է, որը ունեցել է 75Х50 սմ մեծության 660 (այժմ՝ 600) թերթ՝ պատրաստված արջառի և երինջի կաշվից, ամենափոքրը՝ լուցկու տուփից փոքր է, պատրաստված նորածին ուլի մորթուց։

 

Կոտորակ

. Պատկերներից յուրաքանչյուրի գունավորված մասերը և չգունավորված մասերը ներկայացրու՛ կոտորակների տեսքով:

  1. 1/2, 2/4, 4/8, 3/4, 2/5, 5/8, 3/62. Ամբողջը բաժանված է 50 հավասար մասերի: Կոտորակի տեսքով ներկայացրո՛ւ այդ մասերից 5-ը, 12-ը, 24-ը, 35-ը, 48-ը:  5/50, 12/50, 24/50, 35/50, 48/50

    3. Ամբողջը բաժանված է 60 հավասար մասերի:
    Կոտորակի տեսքով ներկայացրո՛ւ այդ մասերից 1-ը, 12-ը, 24-ը, 35-ը, 48-ը:
    1/60, 12/60, 24/60, 35/60, 48/60

    4. Գտի՛ր նշված թվի մասը

    • 35-ի 3/7մասը=15
      35:7×3=5×3 =15
    • 420-ի 5/6 մասը
      420:6×5=70×5=350
    • 180-ի 5/9 մասը=100
      180:9×5=20×5=100
    • 2000-ի 9/10 մասը=1800
      2000:10×9=200×9=1800
    • 140-ի 5/7մասը=100
      140:7×5=20×5=100
    • 100-ի 5/5 մաս
      100:5×5=20×5=1005. Հաշվի՛ր
    • 415 կգ-ի 2/5 մասը =166 կգ
      415 : 5 x 2 = 83 x 2 =166
    • 480 դրամի 5/6 մասը =400 դր.
      480 : 6 x 5 = 80 x 5 =400
    • 18ժ-ի 2/3 մասը =12 ժ
      18 : 3 x 2=6 x 2=12
    • 320 լ-ի 6/8 մասը=240 լ
      320 : 8 x 6=40 x 6 =240
    • 510 մ2-ու 2/17 մասը =60 մ2
      510 : 17 x 2=30 x 2 =60
    • 480 կմ-ի 5/16մասը
      480 : 16 x 5=30×5=150կմ6. Աննան գնել էր 800 գ կարագ: Տորթի համար օգտագործվեց այդ կարագի 3/5 մասը: Որքա՞ն կարագ օգտագործվեց տորթի համար:
      800 : 5×3=160×3=480 գ
      Պատ.՝480 գ

      7. Սոնան կարդացել է 126 էջանոց գրքի 5/6 մասը: Քանի՞ էջ է նա այդ գրքից կարդացել և քանի՞ էջ է մնացել կարդալու:
      1) 126:6×5=21×5=105 էջ
      2) 126—105=121 էջ
      Պատ.՝ 121 էջ

      8. Ավտոմեքենան պետք է անցներ 180 կմ ճանապարհ: Ճանապարհի 2/3 մասն անցնելուց հետո քանի՞ կիլոմետր կմնա նրան դեռ անցնելու:
      1) 180:3×2=60 x 2 =120 կմ
      2) 180—120=60 կմ
      Պատ.՝ 60 կմ

      9. Ջրավազանում կար 800 լ ջուր: Այգին ջրելու համար պապիկն օգտագործեց այդ ջրի երեք քառորդ մասը: Որքա՞ն ջուր մնաց ջրավազանում:
      1) 800:4×3=200 x 3 =600լ
      800—600=200 լ
      Պատ.՝ 200 լ

      10. 1 ժամում ծորակից լցվում է 600 լ տարողությամբ ջրավազանի ¼ մասը: Նույն ծորակից  որքան ջուր ջրավազան կլցվի 2 ժամում:
      1) 600:4 x 1=150×1=150 լ
      2) 150×2=300 լ
      Պատ.՝ 300 լ

Մայրը

Թեսթ 5

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝   լրացնելով բաց թողած տառերը: 

զվար□-զվարթ,քա□ցր-քաղցր,վերադար□ել-վերադարձել,ի□ավ-իջավ։

2.Ի՞նչ է նշանակում ծղրտալով բառը.

ա/ ծիծաղելով
բ/ թռչկոտելով
գ/ ճչալով
դ/ մկկալով

  1. Դու՛րս գրիր տեքստում ընդգծված բառերը ̀ դիմացը  գրելով  դրանց  հոմանիշները  (իմաստով մոտ  բառեր):     դեպքիցպատահարից ,   ուրախզվարթ, վայրկյանինակնթարթ,  զիլ-բարձր ձայն
  2. Տեքստից դու՛րս գրիր եզակի թվով չորս գոյական (առարկա ցույց տվող բառ) և դարձրու՛ հոգնակի:

Օրինակ՝ ծառ-ծառեր

մարագ-մարագներ

ամբար-ամբարներ

մայր –մայրեր

սիրտ-սրտեր

6. Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողած կետադրական նշան: Լրացրո՛ւ:

Մի գարնան իրիկուն էր, որ այս դեպքը պատահեց։

7.Դու՛րս գրիր ստեղծագործության գլխավոր իմաստն արտահայտող նախադասությունը:

Շատ տարիներ են անցել, բայց ես չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը:

8.Ի՞նչ սովորություններ ունեն ծիծեռնակները:

Բարձր անկյուններում բույն շինել։

9.Ծիծեռնակի ո՞ր ճուտը կատվի զոհը դարձավ.

ա/ամենից փոքրը կամ ամենից անկարգը

բ/ ամենից անվախը կամ ամենից չարաճճին

գ/ ամենից մեծը կամ ամենից հնարամիտը

դ/ ամենից անզգույշը կամ ամենից սովածը

10.Ի՞նչ պատահեց ծիծեռնակին, երբ տեսավ դատարկ կատվին.

ա/թռավ-գնաց, որպեսզի կերակուր բերի

բ/ հանգիստ նստեց ծառի ճյուղին

գ/ քարի կտորի նման ցած ընկավ ճյուղից

դ/ ծլվլում էր երդիկին

11.Ինչո՞ւ երեխաները չկարողացան փրկել ծիծեռնակի ձագին:

Որովհետև նա ամբարում էր։

12.Վերականգնի´ր «քանդված» առած-ասացվածքները:

Գիտունի հետ քար քաշիր, անգետի հետ փլավ մի կեր։

Լեզուն չլիներ, ագռավները աչքերը կհանեին։

Անձրևն ինչ կանի քարին, խրատն ինչ կանի չարին։

Մինչև ճիշտը գա, սուտը աշխարհը կքանդի։

13. Ղազարոս Աղայանը ծիծեռնակների մասին ունի մի բանաստեղծություն «Հիշողություն» վերնագրով, կարդա այդ բանաստեղծությունը:

Հովհաննես Թումանյան

Մայրը

Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում, երբ այս դեպքը պատահեց։ Էս դեպքից  հետո ես չեմ մոռանում էն գարնան իրիկունը: Ծիծեռնակը բույն էր շինել մեր սրահի օճորքում։ Ամեն տարի աշնանը գնում էր, գարնանը ետ գալի, ու նրա բունը միշտ կպած էր մեր սրահի օճորքին։ Ե՛վ գարունն էր բացվում, և՛ մեր սրտերն էին բացվում, հենց որ նա իր զվար□ ճիչով հայտնվում էր մեր գյուղում ու մեր կտուրի տակ։
Եվ ի՜նչ քա□ցր էր, երբ առավոտները նա ծլվլում էր մեր երդիկին, կամ երբ իրիկնապահերին իր ընկերների հետ շարժվում էին մի երկար ձողի վրա ու «կարդում իրիկնաժամը»:

Եվ ահա նորից գարնան հետ վերադար□ել էր իր բունը։ Ձու էր ածել, ճուտ էր հանել ու ամբողջ օրը ուրախ ճչալով թռչում, կերակուր էր բերում իր ճուտերին։ Էն իրիկունն էլ, որ ասում եմ, եկավ, կտցում կերակուր բերեց  ճուտերի համար։ Ճուտերը ծվծվալով բնից դուրս հանեցին դեղին կտուցները։

Էդ ժամանակ, ինչպես եղավ, նրանցից մինը, գուցե ամենից անզգույշը կամ ամենից սովածը, շտապեց, ավելի դուրս ձգվեց բնից ու ընկավ ներքև։

Մայրը ճչաց ու ցած թռավ ճուտի ետևից։ Բայց հենց էդ վայրկյանին, որտեղից որ է, դուրս պրծավ մեր կատուն, վեր թռցրեց փոքրիկ ճուտը։

— Փի՛շտ, փի՛շտ, – վեր թռանք ամենքս, իսկ ծիծեռնակը սուր ծղրտալով ընկավ կատվի ետևից` նրա շուրջը թրթռալով կտցահարելով, բայց չեղավ։ Կատուն փախավ- մտավ ամբարի տակը։ Եվ այս ամենն այնպես արագ կատարվեց, որ անկարելի էր մի բան անել։

Ծիծեռնակը դեռ ծղրտալով պտտվում էր ամբարի շուրջը, իսկ մենք` երեխաներս, մի-մի փայտ առած պտտվում էինք ամբարի տակը, մինչև կատուն դուրս եկավ ու փախավ դեպի մարագը՝դունչը լիզելով։

Ծիծեռնակը դատարկ կատվին որ տեսավ, մի զիլ ծղրտաց ու թռավ, ի□ավ դիմացի ծառի ճյուղին։ Այնտեղ լուռ վեր եկավ։ Մին էլ տեսանք` հանկարծ ցած ընկավ մի քարի կտորի նման։ Վազեցինք, տեսանք` մեռած, ընկած է ծառի տակին։

Մի գարնան իրիկուն էր որ այս դեպքը պատահեց։ Շատ տարիներ են անցել, բայց ես չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը:

 

Մասերի համեմատում

Մասերի համեմատում

  1. Համեմատի՛ր
  2. 1/5 < ¼
  3. 1/12>1/16
  4. 1/123 > 1/124
  5. 1/18= 1/18
  6. 1/7 >1/9
  7. 1/28 <1/16
  8. 1/143= 1/143
  9. 1/29 < 1/27
  10. Թվերը դասավորի՛ր աճման կարգով

1/143,  1/142  1/24, , 1/16, 1/14  1/9,

  • Թվերը դասավորի՛ր նվազման կարգով

1/3, 1/7, 1/45, 1/78  1/98, 1/220, 1/856,

  • 8400 լ տարողությամբ երկու ջրավազաններից լցված են առաջինը ¼ մասը և երկրորդի 1/5 մասը: Ջրավազաններից որու՞մ ավելի շատ ջուր կա: Որքա՞ն է նրանցում եղած ջրի քանակների տարբերությունը: 1/4>1/5    8400:4=2100  8400:5=1680  2100-1680=420
  • Ջրավազանում կար 1250  ջուր, որը կազմում է նրա տարողության ¼ մասը: Որքա՞ն է այդ ջրավազանի տարողությունը: 1250×4=5000

Մասերի համեմատում

  1. Համեմատի՛ր
  2. 1/2 > 1/7
  3. 1/9 < 1/4
  4. 1/12 > 1/120
  5. 1/96 > 1/960
  6. 1/7 > 1/17
  7. Դասավորի՛ր աճման կարգով

1/1000  1/963, 1/875, 1/220, 1/96, 1/89, 1/75,  1/63,   1/14,   1/7,  1/4,   1/1 ,

  • Նապաստակները առաջին օրը կերան 50 կգ գազարի 1/5 մասը, իսկ երկրորդ օրը մնացած գազարի 1/4 մասը: Քանի՞ կգ գազար կերան յուրաքանչյուր օրը: 50:5=10 40:4=10    Պատ՝․ 10կգ
  • Ջրավազանը ամբողջությամբ լցված էր ջրով (4800 լ) և այգին ջրելու համար օգտագործվեց նրա 1/6 մասը: Որքա՞ն ջուր մնաց ջրավազանում: 4800:6=800 4800-800=4000 Պատ՝․ 4000 լ
  • 1,2,3,4,5,6,7,8,9,10,15,20,30 թվերից ընտրիր այնպիսի երեք թիվ, որոնց արտադրյալը 30 է: Ընտրիր այդպիսի միքանի եռյակ: 1x3x10 6x5x1 2x3x5 15x1x2
  • Քառակուսին ակնյունագծերով բաժանվում է չորս հավասար մասերի: Հաշվիր 24 մմ կողմով ABCD քառակուսին անկյունագծերով բաժանելուց  ստացված չորս մասերից երեքի մակերեսների գումարը: 24×24=576   576:4=144  144×3=432 Պատ՝․ 432 մմ/ք
Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - image-3.png

Ինքնաստուգում

Ո՞րն է այն քառանիշ թիվը, որի տասնավորը 2 է, հազարավորը՝ 4, իսկ մյուս բոլոր թվանշանները 3-ով փոքր են հազարավորից ։

1) 4323 2) 4332 3) 4121 4) 4112

2․ Գտիր ամենափոքր քառանիշ և ամենամեծ հնգանիշ թվերի գումարը:

1) 101000

2) 100999

3) 98999

4) 10999

3․Ո՞ր շարքի բոլոր թվերն են պատիկ 6-ին․

1) 4, 12, 24, 30

2) 12, 35, 42, 600, 3636

3) 24, 48, 71, 560, 1000

4) 12, 36, 180, 432

4․ Քանի՞ մետր է 3/10 կիլոմետրը։

1) 300 2) 400 3) 2500 4) 100

5․ Հավասարակողմ եռանկյան պարագիծը 24 սմ է: Գտիր եռանկյան կողմի երկարությունը:

1) 6   2) 8   3) 12 4) 72

6․ Ընտրիր այն պատասխանը, որն արտահայտում է 4000 կգ-ը ցենտներներով:

1) 4 ց 2) 40 ց 3) 400 ց 4) 400000 ց

7․Ինչպե՞ս կփոխվի երկու թվերի գումարը, եթե գումարելիներից յուրաքանչյուրը մեծացնենք 12-ով։

1) Կմեծանա 24-ով

2) Կմեծանա 12-ով

3) Կփոքրանա 12-ով

4) Կփոքրանա 24-ով

8․Ընտրիր այն թվանշանը, որը տեղադրելով աստղանիշի փոխարեն՝ կստացվի ճիշտ անհավասարություն․ 7կմ 340մ > 7կմ 3*0մ։

1) 7 2) 8 3) 6 4) 2

9․Ընտրիր այն պատասխանը, որն արտահայտում է 2 օր 14 ժամը ժամերով․

1) 214 2) 62 3) 38 4) 134

10․ Անին կարդաց 320 էջ ունեցող գրքի 3/8 մասը։ Քանի՞ էջ մնաց կարդալուն։

1) 200 2) 120 3) 100 4) 160