Պլանետարիում

Մայիսի 27 -ին մենք դասարանով գնացինք  Պլանետարիում : Այնտեղ մեզ դիմավորեցին և տարան մի մեծ դահլիճ: Մենք պառկեցինք բարձերի վրա և առաստաղի մեծ էկրաններին միացավ տիեզերքի մասին հետաքրքիր ֆիլմ:Այնտեղ պատմում էին աստղերի, տիեզերքի,մոլորակների մասին:Երբ նայում էի թվում էր թե մոլորակները իմ շուրջն էին պտտվում:Այնտեղ ամեն ինչ կարծես իրական լիներ , թվում էր ես աստղերի մեջ եմ և մի քիչ վախենալու էր։Շատ լավ էր և շատ հետաքրքիր,ինձ շատ դուր եկավ,շատ լավ օր էր։

 

Սասունցի Դավիթ

1. Գտի՛ր անծանոթ բառերն ու բացատրիր

մեյդան-հրապարակ

կորյուն-առյուծի ձագ
շվաք-ստվեր
դուշման-թշնամի

2. Վերնագրի՛ր յուրաքանչյուր հատվածը:

Առյուծ -Մհեր, Ծերունու մտածմունքը, Դավթի ծնունդը,Չար Մսրա Մելիքը,Դավիթը գառնարած

3. Նկարի՛ր այն հատվածները, որոնք ամենից շատ սիրեցիր:

 

4. Պատրաստի՛ր քո ամենասիրելի հատվածի ձայնագրությունը կամ ներկայացրու ընտանեկան ընթերցում(ընտանիքի անդամներից որևէ մեկի հետ):