Ձյուն

                                         Գեղամ Սարյան

Ձյո՛ւն, փափո՛ւկ ձյուն, սպիտա՛կ ձյուն,

Զգո՛ւյշ իջի՛ր աշխարհին,

Ծաղիկները մտել են քուն,

Հողն է նրանց անկողին:

 

Հանդա՜րտ, կամա՜ց իջի՛ր այնպես

՝Ծաղիկները չարթնանան,

Ծածկի՛ր նրանց քնքուշ ու հեզ,

Զգո՜ւյշ, զգո՜ւյշ անսահման:

 

Ձյո՛ւն, փափո՛ւկ ձյուն, սպիտա՛կ ձյուն,

Հանգի՜ստ, խաղա՛ղ իջի՛ր վար,

Ծաղիկները մտել են քուն,

Ծաղիկները ցրտահար:

 

Հարցեր եւ առաջադրանքներ

  1. Բանաստեղծության կրկնվող տողերը նշի՛ր:

Ձյո՛ւն, փափո՛ւկ ձյուն, սպիտա՛կ ձյուն…

Ծաղիկները մտել են քուն…

  1. Ի՞նչն էր ծաղիկներ անկողինը:

Հողը

  1. Ինչպե՞ս պետք է ձյունը ծածկի ծաղիկներին: Նշի՛ր այդ տողերը:

Ծածկի՛ր նրանց քնքուշ ու հեզ,

Զգո՜ւյշ, զգո՜ւյշ անսահման

4.Ձյան մասին հանելուկ հորինի՛ր:

Օդում սպիտակ, փափուկ ծաղիկներ են,

Հենց բռնեցիր՝ ձեռքիդ ջրի կաթիլներ են։

5.Պատկերացրո՛ւ՝ հանդիպել ես մեկին, ով չգիտի, թե ինչ է ձյունը: Պատմի՛ր նրան ձյան մասին:  Ձյունն իջնում է ամպերից,երբ օդը սառն է լինում ջրի կաթիլները սառում են։ Ձյունը գեղեցիկ ,թեթև փաթիլներով ցած է իջնում և ամեն ինչ սպիտակով ծածկում։

Պատմի՛ր ծաղիկների մասին: Ծաղիկները շատ գեղեցիկ են,տարբեր գույների։ Ամեն ծաղիկ իր գույնն ու հոտն ունի։ Գեղեցիկ ծաղկում են ,իսկ հետո թերթիկները թափվում են։

6.Նոր վերնագիր մտածի՛ր բանաստեղծության համար:

Փափուկ ձյուն