Բալզաթցիների նոր արկածները

Մի օր ուժեղ անձրև եկավ և եկեղեցու առաջ մեծ ջրափոս առաջացավ։ Բալզաթցիները եկեղեցու շողքը  տեսան ջրափոսում ու կարծեցին,  թե եկեղեցին խորտակվում է։ Արագ ցանց բերեցին, որ եկեղեցին ջրափոսից հանեն։ Ցանցը գցեցին և սկսեցին իրար հրմշտելով քաշքշել ու ջրափոսի մեջ թափվեցին։ Ցեխոտ գլուխները բարձրացրեցին, տեսան եկեղեցին կանգնած է,շատ ուրախացան ,որ կարողացան եկեղեցին ջրափոսից հանել։