Իմ ընկերը


Իմ ընկերը

 

 

 

Անունը Լիլի է։ Անունը Մանանա է։

Լիլին սիրում է շնիկների։

Չի սիրում, որ իր եղբորը նեղացնում են։

Լիլիի և Մանանայի հետ մենք լավ ընկերներ ենք,որովհետև մենք միշտ միասին ենք։

Ինձ ամենաշատը դուր է գալիս,որ մենք շատ ենք սիրում խաղալ։

 

Ես և իմ ընտանիքը

  Ողջո՛ւյն,  ես Լիլիթն  եմ,   ազգանունս  Ջահանգիրյան  է, սովորում եմ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի  3-րդ  դասարանում։ Ես նման եմ  հայրիկին։  Մազերս շագանակագույն են, աչքերս՝ շագանակագույն։ Սիրում եմ գնալ դրսում  խաղալ, չեմ սիրում  սմբուկ։  Եթե կախարդական փայտիկ ունենայի, ապա  կբարձրանայի  ծիածանի վրա։ Իմ մասին կասեի,  որ ես շատ գանգուրներ ունեմ ու շատ սիրուն աչքեր,  բարի եմ  ու  գեղեցիկ։

           Իմ ընտանիքը

Ես շատ փոքր ընտանիք ունեմ։  Մենք երեք հոգի ենք՝  մայրիկս, ես, հայրիկս ու շատ լավ ընտանիք ենք։

 

 

 

 

Էմիլի արկածները

Ամառային ընթերցանություն - Գրապահարան կարծիքներ  

 

 

Լյոննեբերգցի էմիլը փոքրիկ տղա է՝ չարաճճի ու համառ, թեև առաջին հայացքից, հատկապես քնած ժամանակ շատ բարի ու լսող տղայի տպավորություն է թողնում: Նա ապրում է Սմոլենդի շրջանի Լոննեբերգ գյուղի մոտ գտնվող Կատխուլտ ագարակում: Նրա հորն անվանում են Անտոն Սվենսոն, մորը՝ Ալմա Սվենսոն, մի փոքրիկ քույրիկ էլ ունի, Իդան: Ագարակում Սվենսոններից բացի ապրում են նաև Ալֆրեդ անունով բանվորն ու Լինա անունով բանվորուհին: Էմիլի արկածները ․․․

Բարոն Մյունխհաուզենի արկածները

 

 

Բարոն Մյունխհաուզենի արկածները

 

Mun1.jpg   Էրիխ Ռասպեն գերմանացի գրադարանավար, գրող և գիտնական է։ Ռասպեն ժամանակին գտնվել է բարոնի հետ և լսել է նրա պատմություններն ու գրքեր հրատարակել։

Այդ գրքերից հետո բարոն Մյունհաուզենին ծաղրում էին և անհանգստացնում:  Հետաքրքրասեր մարդիկ խմբերով գալիս էին հայտնի ստախոսին տեսնելու , և  ծաղրում էին: Մյունհաուզենի ծառաները նույնիսկ հսկում էին կալվածքը և փայտերով ծեծում էին դիտողներին:

Բարոն Մյունխհաուզենի արկածները

 

  Մյունխհաուզենը Ձախորդ Փանոսի նման դարձել էր հասարակ անուն սուտ և անհավանական   պատմություններ ասողների համար։ Գրվել են գրքեր նրա մասին, նկարահանվել են ֆիլմեր և մուլտֆիլմեր, նրա համար կանգնեցվել են հուշարձաններ։ Բարոն Մյունհաուզենը  իրականում երկար ժամանակ ծառայել է Ռուսաստանում, մասնակցել մարտերի ։ Մյունհաուզենը ներկայացնում էր Ռուսաստանը` չափազանցնելով տեսածն ու լսածը:  նա հայտնում է, որ ստիպված էր իր ձին կապել ձյան տակից տեսանելի ինչ-որ փայտի հետ, որը, պարզվում է, եկեղեցու զանգակատան խաչի ծայրն էր։ Եվ երբ հանկարծ ձյունը հալվեց, նա ստիպված եղավ կրակոցով կտրել պարանը, որպեսզի զանգակատան գագաթին կապած ձին ազատի:   Մյունխհաուզենը «մաքուր ճշմարտություն» էր պատմում, միայն խիստ չափազանցված։  Նա որս էր անում, տնային գործեր անում, իսկ երեկոները իր պատմությունները պատմում  պանդոկում: Մարդիկ հաճույքով լսում էին նրա պատմությունները,իսկ երբ նրա պատմություններին չհավատացին, վիրավորվեց: Եվ որքան շատ էին ծիծաղում , այնքան կատաղած կերպով Բարոնը պնդում էր, որ այն ամենը, ինչ նա ասել է , մաքուր ճշմարտություն է:

Արտակարգ Սեպտեմբեր

  Այսօր Սեպտեմբերի 1 է,Գիտելիքի օրը։ Արտակարգ Սեպտեմբերը հնարավորություն չտվեց գնալ դպրոց, բայց դա չխանգարեց այդ օրը նշելուն։   Ես իմ դասընկերներին և ուսուցիչներին ողջունում եմ Մատենադարանից։

Շնորհավոր Սեպտեմբերի  1։ Մինչ հանդիպում դպրոցում😘

https://youtu.be/0kY9B84_DYA